Լրահոս
Քաղաքական
16:23
24.08.22
81

Կենսաթոշակն ու նպաստներն ավելանում են սեպտեմբերի 1-ից

Սեպտեմբերի 1-ից 1900 դրամ կավելանա նվազագույն կենսաթոշակը: Գործող նվազագույն թոշակը  28.600 դրամ է, կդառնա 30.500 դրամ: Կառավարության նիստում է այսօր այս մասին հայտարարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: 

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3.100 դրամ կամ 7 տոկոս, զինվորական կենսաթոշակը՝ 5.200 դրամ կամ 6.8 տոկոս: Սեպտեմբերի 1-ից կբարձրանան նաև նպաստները: