Լրահոս
2022-08-29
-
ՀասարակականՎթարային ջրանջատումներ՝ Երևանի վարչական 3 շրջաններում ու մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի 2-31 շենքերի, Գր.Նարեկացու 1-13Ա շենքերի, Վ.Մամիկոնյանի, Քրիստափորի փողոցների ջրամատակարարումը: -ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռուսթավի փողոցի ջրամատակարարումը: -ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգված, Վիլնյուսի փողոցի ջրամատակարարումը: -ժամը 11:30-24:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1, 2, 3, 4, 5, 7 փողոցների, Շարա Տալյանի, Ֆիզկուլտուրնիկների, Հ.Շահինյանի փողոցների, Ալեք Մանուկյանի 7-17-2 շենքերի ջրամատակարարումը: -ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 39, 41, 43 փողոցների ջրամատակարարումը: – ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քաղսի գյուղի ջրամատակարարումը: -ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8, 10 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին18:5029.08.22 -
ԻրավականՎիճաբանություն և դանակահարություն՝ ՆորաշենումՕգոստոսի 27-ին` ժամը 20.30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորաշեն գյուղի 35-ամյա, 40-ամյա և 18-ամյա բնակիչները հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին18:4029.08.22 -
ՏեսանյութերԱրջի քոթոթը փրկվել է որսագողերի թակարդից. տեսախցիկը ֆիքսել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹՕգոստոսի 28-ին՝ ժամը 10:15-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և Վայոց ձորի բնապահպանական տեսչական մարմնից առ այն, որ արջի ճիչեր են լսվում Վայոց ձորի Եղեգիս համայնքում, և, ըստ նախնական տվյալների, արջը հայտնվել էր թակարդի մեջ։ Անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, հիմնադրամի յոթ աշխատակիցներ եղել են դեպքի վայրում, որտեղ աշխատակիցներին միացել են ԱԻՆ-ի փրկարարար ծառայության, տեսչական մարմնի, ոստիկանության աշխատակիցները։ Արջի 7 ամսական քոթոթը խեղդվում էր պարանոցի շրջանում փաթաթված մալուխի հետևանքով: Նույն տարածքում հայտնաբերվել են 5 այլ տարբեր տրամաչափերի մալուխներ՝ տեղադրված որսագողերի կողմից: Նախնական դրոնով զննում իրականացնելուց և քնեցնելուց հետո արջին տեղափոխել են ապահով տեղամաս: Հետսրսկումից անմիջապես 5 րոպե հետո քոթոթը վազել է սարն ի վեր: «7-8 ամսական արջուկ էր, արվել է նաև կատաղության դեմ պատվաստում։ Չնայած արգելքին՝ այս տարածքում իրականացվում է ապօրինի որս։ Պետք է ասեմ, որ նույն կիրճում արջի սպանության 3-4 տարբեր դեպքեր են եղել միայն վերջին 2 տարիներին, ինչը չափազանց մտահոգիչ է։ Ուրախ եմ, որ կարողացանք փրկել այս քոթոթին»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։Ավելին18:2529.08.22 -
Իրավական45-ամյա օտարերկրացին մետաղյա ձողով հարվածել է 27-ամյա համերկրացու դեմքին և սպանել նրան․ մանրամասներՕգոստոսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում պարեկներին է մոտեցել մի օտարերկրացի, նրանց ուղեկցել քարի արտադրամասի տարածք, որտեղ ոստիկանները հայտնաբերել են նրա համաերկրացու դին` արնաշաղախ վիճակում, գլխի և դեմքի վնասվածքներով: Պարեկներն անմիջապես կապվել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հաղորդումը փոխանցվել է Էրեբունու բաժին: Մեկնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ղեկավարներ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը, քննիչ` օպերատիվ խմբով, նաև` դատաբժիշկ ու փորձագետ: Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ, իսկ Էրեբունու և Երևան քաղաքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գիշերվա ժամը 2-ին Դավիթ Բեկի փողոցի տներից մեկում 45-ամյա մի օտարերկրացի վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա համաերկրացու դեմքին և սպանել նրան: 45-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Պարզվել է նաև, որ հենց նա էր մոտեցել պարեկներին և հայտնել դիակի տեղը: Հանցագործության գործիքը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին18:1529.08.22 -
Քաղաքական«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա ԹեհրանումՄինչև այս տարվա ավարտը հնարավոր է Թեհրանում տեղի ունենա «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի խոսքերը հրապարակում է «Սպուտնիկ Արմենիան»: Ավելի վաղ Բաքվի և Անկարայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիա, Ռուսաստան և Իրան, Հայաստան, Ադրբեջան հանդիպումը կանցկացվի Թուրքիայում։Ավելին18:1129.08.22 -
ՄիջազգայինԵԱՏՄ երկրները քննարկում են Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հարցըԵվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկվում է Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման գաղափարը: Այդ հարցը քննարկել են Միության պետությունների տնտեսական գերատեսչությունների ղեկավարաները եւ ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՀ)՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հարթակներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին այդ մասին հաղորդվում Է ԵԱՏՀ-ի տելեգրամ-ալիքում: ԵԱՏՀ-ի ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի նախարար Սերգեյ Գլազեւը, որի խոսքը բերված Է հաղորդագրության մեջ, ճշտել Է, որ առաջարկվում Է չստեղծել նոր ինստիտուտ, այլ աշխատանքը կառուցել ստրատեգիական պլանավորման ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա: «Այդ կոնսորցիումի գործունեության նպատակը կարող Է դառնալ ընդհանուր մեթոդաբանության մշակումը ներդրումային նախագծերի գնահատման համար, ներդրումային գրավչության բարձացման եւ ներդրումային նախագծերի պատրաստման վերաբերյալ»,- ասել Է Գլազեւը: Նշվում Է, որ հետագայում ստացված փորձի հիման վրա հնարավոր Է զարգացման ինստիտուտի ստեղծում՝ մշակված սկզբունքների եւ մոտեցումների օգտագործմամբ: Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ եւ ԵԱՏՀ-ին առաջարկել են մշակել Ստրատեգիական նախաձեռնությունների եվրասիական գործակալության ստեղծման հայեցակարգ եւ համաձայնագրի նախագիծ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել Է Ղրղզստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին18:0529.08.22 -
ՀասարակականՏավուշի Սևքար գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթՕգոստոսի 29-ին, ժամը 12։07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի վարչական տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:Ավելին18:0329.08.22 -
ՏարածաշրջանՀնարավոր է` հաճախակի բռնկվող հրդեհները դիվերսիայի հետևանք են.ՂարիբաշվիլիՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի բացառել, որ երկրում հաճախակի բռնկվող հրդեհները դիվերսիայի հետևանք են, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքով՝ նկատի առնելով երկրի ներսում գործող «ավերիչ ուժերը», հետաքննությունը պետք է աշխատի բոլոր վարկածների ուղղությամբ։ «Կասկածելի է, որ հրդեհներ են եղել միաժամանակ մի քանի թաղամասերում ու մարզերում: Շատ հրդեհների դեպքում զգացվում էր, որ գուցե անզգուշությունից, շոգից է եղել։ Վարկած կա, որ դա կարող է դիվերսիա լինել։ Ոչինչ չի բացառվում, հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով», — կառավարության նիստում ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում երկրում աճել է հրդեհների թիվը, անտառային հրդեհները` ներառյալ։Ավելին17:5529.08.22 -
ՔաղաքականՀերթական քայլն է վերացնելու բանակը. «Դիմադրության» շարժումՀերթական քայլն է վերացնելու բանակը. «Դիմադրության» շարժումԱվելին17:5029.08.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակն օգոստոսի 22-28-ն իջել է 2սմ-ովՍևանա լճի մակարդակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.57մ (28.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 14սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.769մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 142.569մլն մ³: Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 152.346մլն մ³:Ավելին17:4529.08.22 -
ԻրավականԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողը հայտնաբերվել էՈստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել և ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Ավելին17:3729.08.22 -
ՔաղաքականԻնչու՞ է Նիկոլը թիրախավորել բանակը7or.am-ը գրում է. «Հայտնի բանաձև է՝ եթե ուզում ես փլուզել պետությունը, պետք է թիրախավորել բանակը, արժեզրկել այն, բանակային համազգեստը դարձնել ոչ հարգի։ 2018–ի մայիսից Հայաստանում ձևավորվել է դասալիքների իշխանություն։ Բառիս բուն և փոխաբերական իմաստով։ Գլխավոր դասալիքն, անշո՛ւշտ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա՛ է բանակի գլխավոր հակառակորդն ու կյանքից «աբիժնիկը»։ Նիկոլի հետ իշխանության եկածների մեծ մասը մինչիշխանական կյանքում պայքարել են բանակի դեմ, իրականացրել են հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան քարոզ, եղել են, այսպես կոչված, պացիֆիստներ, գովաբանել են «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք» հակապետական թեզը, դրսից ֆինանսավորել են՝ հայկական բանակը վարկաբեկելու համար։ Ամեն մեկն իր դիրքերից է խփել մեր բանակին ու պետությանը, բայց ընդհանուր է եղել քարոզչական մոտեցումը։ Թուրքկական 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող այս շրջանակների քարոզչակոդերն են եղել՝ –Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել, –բանակը բեռ է, որից պետք է ազատվել, –պատերազմը հաղթածները սրիկաներ են, որոնք մեր գլխին բեռ են դարձրել Ղարաբաղն ու բանակը, –բանակում ծառայելը պետք է վերացնել, –հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները պետք է ոչնչացնել, քանզի Թուրքիան ավելի լավն է, քան Ռուսաստանը։ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հետևողականորեն կյանքի կոչեց վերը նշված բոլոր կետերը։ Հիմա հայկական բանակի կազմալուծման ու «Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել» թեզի իրագործման վերջին փուլում ենք։ Նիկոլենք Ալիևին արդեն զեկուցեցին, որ Ղարաբաղում ՀՀ–ից զինվոր չկա։ Սրանք պարբերաբար հայտարարում են, որ Ղարաբաղի հետ կապ չունեն, եթե կան հարցեր, ապա դրանց թող պատասխանեն ռուսները։ Ինչ վերաբերում է բանակին, ապա նիկոլենք պատերազմից առաջ քանդեցին բանակը, հիմա էլ շարունակում են նույնն անել։ Սահմանվում է բանակից թռնելու գին՝ 24 միլիոն դրամ։ Ի դեպ, նիկոլենք բանակը միշտ են ընկալել որպես պատժավայր։ Իրենց մտածողության մեջ ծառայելը ուղղիչ աշխատանքային գաղութում հայտնվելու պես մի բան է։ Դրա համար էլ, իրենց կարծիքով, պատժեցին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին՝ նրանց տանելով եռամսյա հավաքների։ Նիկոլը դասալիք է։ Թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկելը նույնպես դասալքություն է։ Ամբողջ հոգով ու սրտով։ Նա իր տեսակով բոլորին է ուզում վարակել ու դարձնել դասալիք, որից հետո ոչ թե Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանը կդառնա թուրք–ադրբեջանական միջանցք։ Սրա դեմն է պետք ցանկացած գնով առնել»։Ավելին17:3529.08.22 -
Կրթություն և գիտությունՀաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 25-ին, «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 1-ին, «Պատմություն» (ոչ թեստային տարբերակ), «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Երգ-երաժշտություն», «ՆԶՊ» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ատեստավորումը՝ հոկտեմբերի 2-ին: Հրամանով հաստատվել են նաև գիտելիքի ստուգման կենտրոնները: Նշենք, որ ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել էր ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: 2022 թվականին ատեստավորումն իրականացվում է 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է գրավոր` թեստային և ոչ թեստային առաջադրանքների միջոցով: Հավելենք, որ կամավոր ատեստավորման ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների:Ավելին17:3029.08.22 -
ՔաղաքականԿառավարությունը պարտիզանի նման լուռ է․ Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. « Կառավարությունը պարտիզանի նման լուռ է․․․ Սույն թվականի օգոստոսի 8-ին կառավարություն գրավոր հարցում էի ուղարկել հայցելով պաշտոնական տեղեկություն և դիրքորոշում «Լաչինի միջանցքի» հետ կապված։ Կառավարությունը, կոպիտ կերպով խախտելով «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, գրավոր հարցմանս պատասխանն չի տվել։ Հարցերս հանրայնացնում եմ։ Ինչպես հայտնի է, համաձայն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության՝ Լաչինի նոր միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, շրջանցելու էր Շուշի քաղաքը։ Բացի այդ, կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվեր Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ: ՀՀ իշխանությունները բողոքում էին, որ որևէ նախագիծ իրենց հետ չի համաձայնեցվել, ուստի Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէր։ Ըստ այդմ, կառավարությանը հարցրել էի․ - Արդյոք գոյություն ունի՞ որևէ փաստաթուղթ, որով կանոնակարգվում էր այդ նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը։ - Եթե նման փասատթուղթ գոյություն չունի, արդյոք կառավարությունը երբևէ նախաձեռնե՞լ է դրա մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթաց։ Կառավարությունը չի պատասխանել․․․․ Սրանից ես ենթադրում եմ, որ Փաշինյանը նոյեմբերին ստորագրել է մի բան, առանց հասկանալու, թե ստորագրածն ինչպես է իրականացնելու։ Լավ, ջահնամ, ենթադրենք չի հասկացել, բայց իրեն չէի՞ն զեկուցել, որ Ադրբեջանը համարյա մի տարի ճանապարհ էր կառուցում։ Դրանից իր մոտ հարց չի՞ առաջացել, թե հետո ինչ է լինելու։ Կարծու՞մ էր իր նազերով էին առաջնորդվելու, թե երբ լայաղ կանեն այդ ճանապարհով զբաղվել։ Այս հանցավոր անգործությունը վկայում է, որ Արցախի և Հայաստանի հանրապետությունների միջև կապը Հայաստանի իշխանություններին այլևս չի հետաքրքրում, Հայաստանի իշխանություններն այլևս հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի իրենց հանձնառությունից, Արցախն իրենց համար այլևս Հայաստան չէ․․․ Սակայն միայն այդ հարցը չէի ուղարկել։ Նաև հարցրել էի, թե, - Ի՞նչ հիմքով է Հայաստանն Ադրբեջանին հանձնում Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքները, հաշվի առնելով, որ այդ նույն խայտառակ հայտարարությամբ կողմեր, կանգ էին առնում իրենց զբաղեցրած դիրքերում․․․ Ուրեմն ինչու՞ այդ դիրքերը զիջեցին թուրքին։ Եթե Ադրբեջանը նոր ճանապարհ էր կառուցում և այդ տարածքներն իրենց պետք էին՝ պետք է մեզ համարժեք այլ տարածքներ փոխանցեին։ Չեն արել։ Ինչու՞ է Հայաստանն ավել զիջել քան այդ խայտառակ հայտարարությամբ նախատեսված էր։ Մեհրիբանին նվեր են արել թե՞ այլ բանավոր համավայնություն է եղել․․․․»:Ավելին17:2929.08.22 -
ԻրավականՈղբերգական վթար՝ Երևանում․ մեքենան ընկել է ձորը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող «Կորեայի ձոր» կոչվող ավտոճանապարհի 2,8 կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Mercedes Benz» մակնիշի վարորդը հիշյալ վայրում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվելով ընկել ձորը, որի հետևանքով վերջինս և ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։Ավելին17:2229.08.22 -
Հասարակական«Սուրմալուի» պայթյունը եղել է տեսչական մարմնի կողմից հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստիցAravot.am-ի տեղեկություններով՝օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախաքննությամբ ձեռքբերված հիմնավոր տվյալների, տեղի է ունեցել հրավառելիք ներկրող վարձակալի պահեստից, որը տեսչական մարմնի կողմից չի ունեցել պահպանման թույլտվություն: Ըստ մեր աղբյուրի. «Դա սալյուտ ներկրողների հիմնական պահեստը չի եղել: Այլ պահեստ են ունեցել, ոչ «Սուրմալուի» տարածքում, որտեղ ներկրումից հետո պահեստավորել են 12 տոննա սալյուտ: Իսկ «Սուրմալուի» պահեստը (որտեղից պայթյուն է եղել) եղել է իրենց ածանցյալ պահեստը, որտեղ որոշակի քանակությամբ են պահել ու վաճառք իրականացրել: Պատկերացնում եք՝ Աստված չաներ, բա որ հիմնակա՞ն պահեստը տրաքեր: Իրենք պետք է տեսչական մարմնին հայտնեին, ասեին՝ մենք բերել ենք էսքան քանակով սալյուտ, եկեք, ստուգեք, եթե պահման պայմանները բավարար են, թույլտվության վերաբերյալ եզրակացություն տվեք: Նման բան չի արվել: Ընդ որում՝ ժամկետ է նշված, տվյալ պահեստում սալյուտ պահելու համար տրվում է երեք տարի կոնկրետ քանակի համար: Կոնկրետ քրեական գործի քննությամբ հստակ տեղեկություններ են ձեռքբերվել, ե՛ւ տեսագրությամբ, ե՛ւ կոնկրետ ապացույցներով, թե ինչպես է պայթյունը տեղի ունենում՝ չնայած չկա փորձագետի եզրակացություն: Այնտեղ նաեւ պահոցների մասին էր խոսվում, էդ սալյուտները պետք է դրվեին համապատասխան պահոցներում՝մետաղյա, որի հաստությունը պետք է լիներ 3մմ: Քրեական գործի նյութերից երեւում է, որ պահպանված չի եղել»:Ավելին17:2229.08.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:1529.08.22 -
ԻրավականՈստիկանները հայտնաբերել են փախցրած մեքենան ու փախցնողինՕգոստոսի 27-ին 32-ամյա մի օտարերկրացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ երկու ժամ առաջ իր հայ ծանոթը, օգտվելով մեքենայի բանալին մոտը լինելու հանգամանքից, Հյուսիսային մաքսատան տարածքից փախցրել է իր «Տոյոտա» մակնիշի մեքենան՝ պատճառելով մոտ ութ միլիոն դրամի վնաս: Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց մեքենան և օտարերկրացու ծանոթը հայտնաբերվել են Ջաջուռ գյուղի երկաթգծի ուղեկալի մոտ: «Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վերոհիշյալ ծանոթը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին17:0729.08.22 -
ՀայաստանԱնցած շաբաթ հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերքՕգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը ճանաչողական բնույթի: Մեծաքանակ զանգերի պատճառը օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Պլատոչնի» տեղանքում բռնկված հրդեհի և ուղեկցող պայթյունների հետ է կապված: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և դրան զուգահեռ՝ քաղաքացիների անուշադրության հետևանքով: Շաբաթվա ընթացքում Հանրապետությունում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են շիջման և մարման աշխատանքներ, նվազագույնի հասցրել նյութական և գույքային կորուստները: Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են եղել մի քանի արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս: Առաջացած հրդեհին անմիջապես հաջորդել է պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն ու սակրավորները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և լիկվիդացրել կրակը: Կենցաղային բնույթի 11 պատահարներից 9-ի դեպքում փրկարարները բացել են փակված դռան 8 և 1 վերելակի բացում: ԱԻ ծառայողների օգնությամբ առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ: Յոթ օրվա ընթացքում մայրաքաղաքի հարակից տարածքներից և շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք: Փրկարարի առաքելության հիմքում սերն ու հոգատարությունն են՝ մեկտեղված պատասխանատվության բարձր գիտակցման հետ։ Աշխատանքին անմնացորդ նվիրումն ու քաղաքացիների հանդեպ սրտացավությունն ավելի է ամրապնդում ծառայության հանդեպ մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը: Հետադարձ կապ՝ 911:Ավելին17:0029.08.22