Լրահոս
2022-09-02
-
ՀասարակականՀացառատ գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթՍեպտեմբերի 2-ին` ժամը 10։06-ի դրությամբ, Սև սար կոչվող հանդամասում բռնկված հրդեհը ինքնամարվել է։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 18։08-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Հին Օբա կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սև սար կոչվող հանդամասում: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։ Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ՝ հրդեհի օջախի ճակատային մասով (մոտ 2000 մ): Մթության պատճառով հերթապահությունը դադարեցվել էր․ հրդեհի տարածման վտանգ չկար:Ավելին12:1502.09.22 -
ՔաղաքականԱրցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսինԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում: Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը: Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին:Ավելին12:1402.09.22 -
Հրդեհ՝ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքումՍեպտեմբերի 2-ին Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։ Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ: Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել են, չորրորդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 67 փրկարար ծառայող և անտառտնտեսությունից 20 աշխատակից։ Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, և սահմանվել է հերթապահություն։Ավելին12:0902.09.22 -
ԱրցախՄարդու իրավունքները գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից․ Քրիստիննե ԳրիգորյանՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առիթով: «Հարգելի պարոն Ստեփանյան, Սիրելի գործընկեր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը, որին հաջորդում է սեփական հայրենիքում անձանց անվտանգ կյանքի ու արժանապատիվ գոյության, կրթության, սեփականության, տնտեսական, մշակութային և բոլոր այլ իրավունքների երաշխավորման ու ապահովման շարունակական մաքառման մեր ուղին։ Մարդու իրավունքները համընդանուր են և գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից, անկախ ազգությունից, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելիությունից կամ այլ հատկանիշներից։ Ահա այս արժեքների ու սկզբունքների վրա է խարսխված Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։ Չափազանց կարևոր է անձամբ Ձեր առաքելությունը՝ միտված հակամարտության տևական չլուծման պայմաններում անձանց բոլոր իրավունքների և ազատությունների ապահովմանը։ Բարձր գնահատելով մեր երկու հաստատությունների առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն»,-ասված է ուղերձում:Ավելին12:0702.09.22 -
Տնտեսական6 ամսում ևս 40.000 մարդ է լքել երկիրը168․am-ը գրում է․ Մինչ Հայաստանի տնտեսությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, «հրաշքներ» է գործում, մարդիկ շարունակում են լքել երկիրը։ Թեև տրամաբանորեն հակառակը պիտի լիներ. եթե տնտեսությունը ծաղկում է, տասնյակ-հազարներով աշխատատեղեր են բացվում, աշխատողի խնդիր կա, ու աշխատավարձերը երկնիշ թվերով են աճում, իշխանություններն էլ պատրաստվում են խաղաղության դարաշրջան բացել, մարդիկ պիտի վերադառնային, և ոչ թե՝ գնային։ Բայց գնում են։ Այս տարվա առաջին կեսին երկրից շուրջ 40 հազարով ավելի շատ քաղաքացի է հեռացել, քան եկել է։ Թե ինչո՞ւ են նրանք գնացել, դժվար չէ ենթադրել. պատճառները շատ են։ Հավատ չկա ապագայի հետ կապված, ու դա է հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ հեռանում են երկրից։ Հեռանում էին ոչ միայն պատերազմից անմիջապես հետո, այլև հիմա։ Հեռանում են ոչ միայն նրանք, ովքեր դեմ էին այս իշխանությունների վերարտադրությանը, այլև նրանք, ովքեր 2021թ. ընտրություններին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Ընտրեցին ու հիմա հեռանում են՝ չտեսնելով իրենց ու իրենց երեխաների ապագան այս երկրում։ Փոխարենը՝ իրենց ընտրությամբ ծանր փորձության առաջ կանգնեցրին նրանց, ովքերը նախընտրում են մնալ ու ապրել Հայրենիքում։ Պատերազմից հետո Հայաստանից հեռացավ ու չվերադարձավ ավելի քան 73 հազար քաղաքացի։ Միայն անցած տարվա առաջին կեսին գնացողները 94 հազարով գերազանցել էին վերադարձողներին։ Հետո նրանց մի մասը վերադարձավ, բայց էլի տասնյակ-հազարների հասնող արտագաղթի ցուցանիշ ունեցանք։ Այս տարի էլ գնացողները շարունակում են գերազանցել եկողներին։ Այսինքն՝ էլի արտագաղթ ենք ունենալու։ Չնայած թվում է, թե այս տարի հակառակը պիտի լիներ, այնպես, ինչպես եղավ Քովիդի ժամանակ, երբ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված էին վերադառնալ Հայաստան։ Այն ժամանակ Քովիդն ու դրա հետևանքով առաջացած տեղափոխման սահմանափակումները նպաստեցին, որպեսզի երկրից արտագաղթ չլինի։ Բայց դա արհեստական կասեցում էր։ Հաջորդ տարի նոր տեմպով սկսեց երկիրը դատարկվել։ Այս տարի էլ ունենք գնացողների ու վերադարձողների բավական մեծ բացասական հաշվեկշիռ։ Թեև թվում էր, թե այդպես չպիտի լիներ՝ կապված մի շարք գործոնների և հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Հակամարտության սկզբնական շրջանում մեծ թվով քաղաքացիներ վերադարձան Հայաստան։ Շատերը հետաձգեցին նաև արտագնա աշխատանքի մեկնելու մտադրությունները։ Բայց դատելով արտագաղթի տվյալներից, իրավիճակը դրանից շատ չի փոխվել։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնողների և վերադարձողների տարբերությունը հասնում էր 8,1 հազարի։ Խոսքը բացառապես մեր քաղաքացիների մասին է։ Այդքանով ավելի շատ մարդ էր լքել երկիրը, քան վերադարձել էր։ Արդեն երկրորդ եռամսյակում գնացողների ու վերադարձողների տարբերությունն ավելի է խորացել։ Ապրիլ-մայիս-հունիս ամիսներին գնացել ու չի վերադարձել ևս 31,7 հազար Հայաստանի քաղաքացի. գրեթե 4 անգամ ավելի շատ, քան գնացել էր տարեսկզբի առաջին 3 ամիսներին։ Ընդհանուր առմամբ տարվա առաջին կեսին գնացողների ու վերադարձողների բացասական հաշվեկշիռը մոտենում է 40 հազարի. գնացել է՝ 505,9 հազար, եկել է 466 հազար քաղաքացի։ Հայտնի պատճառներով, սովորաբար տարվա երկրորդ եռամսյակում արտագաղթը Հայաստանից ակտիվանում է։ Մարդիկ ոչ միայն ընդմիշտ են գնում, այլև գնում են արտագնա աշխատանքի նպատակով։ Ռուս-ուկրաինական հակամարտության, կիրառվող համատարած պատժամիջոցների հետևանքով, երբ Ռուսաստանի տնտեսությունը հայտնվեց բավական լուրջ դժվարությունների առաջ, շատերը չմեկնեցին, բայց նույնիսկ այդ պարագայում ունենք մեկնողների ու վերադարձողների այսպիսի մեծ ճեղքվածք։ Գնացողների, մասնավորապես՝ արտագնա աշխատանքի նպատակով մեկնողների մի մասը, անշուշտ, տարեվերջին կվերադառնա։ Այնպես, ինչպես նախկինում է եղել։ Սակայն մի մասը էլի կմնա՝ համալրելով արտագաղթողների շարքերը։ Այսպես երկիրը մանրից դատարկվում է, իսկ իշխանությունների պետքը չէ։ Նրանք մտածում են միայն իրենց իշխանությունը երկարացնելու մասին։ Խաղաղության կեղծ օրակարգով ու ապագայի խոստումներով վերարտադրվեցին, և հիմա տեսնում ենք, թե ինչպիսին է նրանց բերած խաղաղությունն ու ապահով ապագան։ Պատերազմից հետո էլ, ինչպես ղարաբաղյան, այնպես էլ՝ հայաստանյան շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Չեն թուլանում ճնշումները։ Մշտապես հնչում են թշնամական ու ագրեսիվ հայտարարություններ, «Զանգեզուրի միջանցք» են ուզում, ընդհուպ՝ Սևանն ու Երևանն են համարում իրենց «պատմական» տարածքները։ Այսպիսի «խաղաղության» դարաշրջանում շատերը չեն տեսնում իրենց ապագան ու թողնում-հեռանում են։ Արտագաղթի հարցում, անշուշտ, մեծ է նաև սոցիալական գործոնի դերը։ Աղքատության մակարդակը մեր երկրում շատ բարձր է։ Վերջին 2 տարիներին էլ ավելի է բարձրացել՝ կապված հասարակության մի ստվար հատվածի ցածր եկամուտների ու բարձր գնաճի հետ։ Գնաճի տեմպերն անգամներով գերազանցում են բնակչության ճնշող մեծամասնության եկամուտների ավելացմանը։ Շատ-շատերի եկամուտները, նույնիսկ այսպիսի բարձր գնաճի պայմաններում, ընդհանրապես չեն փոխվել։ Բնակչության եկամուտները Հայաստանում ցածր են, ու ավելի լավ վաստակելու ակնկալիքով՝ մարդիկ ապրելու պայմաններ են փնտրում այլ երկրներում։ Թափուր աշխատատեղեր մեր երկրում գուցե կան ու միշտ եղել են, բայց դրանց վարձատրությունը շատ ցածր է։ Աշխատավարձերի այն բարձր աճերն էլ, որ կան, վերաբերում են ընդամենը մեկ-երկու ոլորտների, որտեղ սահմանափակ թվով մարդիկ են աշխատում։ Մնացածների դեպքում աշխատավարձերը չեն փոխվել կամ շատ քիչ են փոխվել։ Խոսվում է արձանագրվող տնտեսական բարձր աճերի մասին, բայց այդ աճերը, եթե նույնիսկ համարենք, որ կան, հասարակության գերակշռող մասին չեն հասնում։ Դրանք վայելում են ընտրյալներն ու իշխանություններին մոտ կանգնածները։ Մնացածը ստիպված է բավարարվել փշրանքներով։ Հարյուր-հազարներով պարգևավճարներ են բաժանում, իսկ այսպիսի հսկայական գնաճից հետո, թոշակներն ու նպաստները պատրաստվում են բարձրացնել ընդամենը մի քանի հազար դրամով։ Սա է այն սոցիալական արդարությունը, որը բերել է այս իշխանությունը։Ավելին12:0002.09.22 -
ԱշխարհՆերկայացվել է 755 ուղևոր տեղափոխող «Երկնային կետ» ինքնաթիռը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻսպանացի դիզայներ Օսկար Վինալսը ներկայացրել է ապագայի արագընթաց ինքնաթիռի իր պատկերացրած մոդելը։ Այն ստացել է Sky Whale՝ «Երկնային կետ», անվանումը։ Ինքնաթիռը կարող է միաժամանակ 755 ուղևոր տեղավորել։ «Երկնային կետ»-ի միջոցով նախատեսվում է իրականացնել բացառապես հեռավոր չվերթներ։ Ինքնաթիռը կստանա 360 աստիճանով պտտվող շարժիչներ և տուրբիններ, որոնք թույլ կտան նրան գրեթե ուղղահայաց թռչել: Նման տուրբինները նաեւ թույլ են տալիս արագ շրջել ինքնաթիռը, ինչպես մեքենան: «Երկնային կետի» չափերն ապշեցնող են. թեւերի բացվածքը 88 մետր է, երկարությունը՝ 78 մետր։Ավելին11:5202.09.22 -
Կրթություն և գիտությունՌեկտորներն անհանգստացած են, որ բուհերը կմիավորվեն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը երեւանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետեւ թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»: ԿԳՄՍ-ն փաստացի չհերքեց հանգամանքը, որ նախարարության ներսում նման քննարկում եղել է կամ կա: Մնում է պատկերացնել, թե Աշտարակի մանկավարժական համալսարանի կրթական որակն ու ներգրավվածությունը ապագայում ինչպիսին կլինի:Ավելին11:4502.09.22 -
ՍպորտԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար ՄամեդյարովինԼևոն Արոնյանը Saint Louis Rapid and Blitz-ում հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Saint Louis Rapid and Blitz-ում արագ խաղի 9 տուրից հետո 13,5 միավորով 6-րդ տեղում է: Լևոն Արոնյանը առաջին 9 տուրերում հաղթել է ամերիկացիներ Ջեֆրի Սյոնին, Սեմ Շանքլանդին ու Լենիեր Դոմինգեսին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ոչ ոքի է խաղացել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ, պարտվել է ամերիկացիներ Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին:Ավելին11:3702.09.22 -
ՀասարակականՓրկարարները վնասազերծել են 5 օձՕգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Արզնի, Զովունի և Պռոշյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին11:3002.09.22 -
ՍպորտՌաֆայել Նադալը US օpen-ի երրորդ շրջանում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկրորդ հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած «Մեծ սաղավարտի տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալն ուժերը չափեց Իտալիան ներկայացնող Ֆաբիո Ֆոգինիի հետ: 2 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում իսպանացին առավելության հասավ 4 սեթերից հետո` 2:6, 6:4, 6:2, 6:1:Ավելին11:2202.09.22 -
ՀասարակականՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է մետաղե արգելապատնեշներին․ վերջինս մահացել էԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան ձորակում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/02/1221314/Ավելին11:1502.09.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերըԵրեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում փականագործների օգնությամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին և լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0702.09.22 -
ԱրցախՄենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվԱմերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին: Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար: Մենք Բայդենի վարչակազմին կոչ ենք անում նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում այդ մահաբեր հարձակումներից հետո: Այս հակամարտությունն ընդգծում է միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի մարդու իրավունքների խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցությունների սեղան: Բացի այդ, մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության և Ձեր վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ: Եւս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարևոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»:Ավելին11:0002.09.22 -
ԱրցախԱյսօր Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձն էԱյսօր Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձն է ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը կայացրեց պատմական որոշում՝ հռչակելով իր անկախությունը Խորհրդային Միությունից: Մասնավորապես՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միության կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Արցախում ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները հայտարարել են՝ քայլերթ և հանրահավաք անցկացնելու մասին։Ավելին10:5202.09.22 -
ԱրցախԱրցախը մի դրախտային այգի է, բայց այգին այսօր հիվանդ է, խնամքի կարիք ունի. Արցախի թեմի առաջնորդՀայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ: ««Արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում» (Առակաց 14։34) Աստվածաշնչի Առակաց գրքի հետևյալ տողերն են գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերարժևորման համազգային այս համախմբման պահին սկսում ենք մտորել մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Անկախությունը աստվածային շնորհ է, որը ամենաառաջնային և կենսական պահանջն է ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար։ Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց ցավոք աշխարհը վաղուց է կորցրել իր կատարելությունը, և այսօր ուժն է ծնում իրավունք։ Ուստի մենք ստիպված ենք ուժով պաշտպանել մեր Աստվածատուր իրավունքներն ու ազատության պարգևը։ Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ և մենք ազգովի դարձել ենք այդ խաչի կրողները՝ այն դարձնելով մեզ համար անխորտակելի հզոր զենք, և այդ ճանապարհից շեղվելու իրավունք չունենք։ Լինել Քրիստոսի խաչակիցը՝ չի նշանակում գնալ արհեստական նեղությունների և դժվարությունների հետևից, այլ կյանքի ուղիղ և արդար ճանապարհին հանդիպած նեղությունները կրել համբերությամբ, հավատովև սրբությամբ՝ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Կարծես թե մենք համբերում ենք, կարծես թե մենք հավատում ենք, բայց թերանում ենք մեր սրբության մեջ։ Ինչպես որ մեղքը պատճառ է դառնում մարդու կորստյան, նույնկերպ է լինում նաև այն ազգերի պարագայում, որոնց մոտ պակասում է Աստուծո երկյուղը և զորանում է եսասիրությունը։ Աստվածային օրենքներից զուրկ երկրում ամեն մարդ ինքն է իր աստվածը և աշխարհը իր շուրջն է պտտվում։ Ակամա ամենքը ապրում և գործում են ամենքի դեմ, և այս ծածուկ պատերազմի հետևանքը լինում է այն, որ ազգը ջնջվում է երկրի երեսից, կամ էլ գերի դառնում ուրիշ ազգերի։ Աստծո հանդեպ անկեղծ հավատքի և բարոյական, առաքինի կյանքի մեջ է թաքնված մեր ազգի փրկության բանալին։ Միաբանությունը դեռ ոչ մի ազգի չի կործանել, բայց երբ քաղաքացիների անձնասիրությունն ու սեփական շահն է սկսել գլուխ բարձրացնել՝ երկիրը երկու կողմերի բաժանել, մարդկանց իրար հակառակ դարձրել, ահա այդ ժամանակ է, որ սկսվել է այդ ազգի համար գերության շղթա հյուսվել։ Արցախը մի դրախտային այգի է, իսկ մենք նրա մշակները։ Շատերն են ուզում տիրանալ մեր այգուն։ Այսօր այն կարկտահարվել է, սողանքների պատճառով տրոհվել ու փոքրացել՝ իր հետ տանելով այգու երիտասարդ մշակներից շատերին։ Այգին այսօր հիվանդ է, խնամքի կարիք ունի, հենարանի կարիք ունի, և մենք, որպես կենդանի մշակներ, մեր միասնական ջանքերով պիտի վերակենդանացնենք Հայոց Արա թագավորի հիմնած այգին՝ վանելով մեզանից չարի բոլոր կործանարար երևույթները, հուսահատությունը, անտարբերությունը, խուճապը, տագնապը, երկրից հեռանալու մտածումները, որովհետև Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ վախը թերահավատության նշան է։ Այս է աշխարհի հավիտենական կարգը, այս է ազգերի վրա Աստծո կատարած դատաստանը։ Բոլորս պետք է մեր տեղում և դիրքում՝ շինականից մինչև երկրի ղեկավար, զինվորից մինչև հրամանատար լինենք մաքուր և արդար մեր կոչման և ծառայության մեջ։ Ուստի, եթե մենք իրոք սիրում ենք մեր երկիրը, իրոք մեզ համարում ենք հայ ազգի և Արցախի սրբազան հողի մի մասնիկ, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիս արդար կյանքից է կախված մեր երկրի հզորությունն ու հարատևությունը։ Թող Աստված իմաստություն տա մեր ազգին, որպեսզի լինենք զգոն և խիզախ՝արդարության ճանապարհով մեր ազգին նորից բարձրացնելու համար։ Այս նվիրական օրը ձեզ ենք բերում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա գահակալի՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ջերմագին օրհնություններն ու բարեմաղթանքները: Եկեք բոլորս միասին աղոթք բարձրացնենք առ ամենակալն Աստված մեր ազգի պահպանության, հարատևության և բարօր կյանքի համար»,-ասվում է ուղերձում։Ավելին10:4502.09.22 -
ԱրցախԱյսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան. ԲաբայանԱրցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Արցախի Հանրապետության ստեղծումը հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից է, մեր մեծագույն հաղթանակներից և աշխարհաքաղաքական հայտերից մեկը։ Նրա պաշտպանության, զարգացման ու զորացման գործում մասնակցել է ողջ հայությունը։ Արցախի համար իրենց կյանքն են նվիրել հազարավոր մեր հայրենակիցներ, և այսօր Արցախի պաշտպանությունը հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավեր է, որից կախված է մեր ժողովրդի ապագան։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։ Կեցցե՛ համայն հայությունը»։Ավելին10:3902.09.22 -
ԱրցախՊիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախը. ԱՀ ՆԳ նախարարի ուղերձըԱրցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության հռչակման օրվա առթիվ, որում ասվում է. «31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ միասին կերտել է մեծ ու փոքր հաղթանակներ, պահպանելով իր ազգային դիմագիծը, լեզուն ու հավատը, ազգային արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները: Ինչ խոսք, դա հեշտ ճանապարհ չէր: Սակայն, մեր ժողովուրդն իրեն հատուկ տոկունությամբ ու խիզախությամբ հաղթահարեց բազում դժվարություններ, գիտակցելով, որ փորձությունները տրվում է ուժեղներին: Խոնարհվում եմ հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակի առաջ: Փա՜ռք ու պատիվ այն հերոս զավակներին, ովքեր սահմանին են և լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Թանկագի՛ ն հայրենակիցներ, Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Եվ ուրեմն, մեր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ ու համատեղ ջանքերով, պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը»:Ավելին10:3702.09.22 -
ՀասարակականՎեդիից բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաև Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։ Ականատեսներից մեկի պատմելով՝ չնայած առաջին իսկ պահից ոստիկաններ են եղել տարածքում, սակայն նրանք պասիվ դիտորդի պես հետևել են ծավալվող իրադարձություններին և խառնվել են միայն այն ժամանակ, երբ բանը հասել է ծեծկռտուքի։ Բերման են ենթարկել թուրքերեն խոսող տղամարդուն ու կնոջը։ Ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ, թե ինչպես են հայտնվել Վեդիում և ինչ են ցանկացել անել, կատարվածի հանգամանքներն իրավապահները պարզում են»։Ավելին10:3002.09.22 -
ԻրավականՈ՞ր դատավորի թեթև ձեռքով կալանավորվեց Միքայել Արզումանյանը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը: Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ՊԲ հրամանատարը ձերբակալվեց Արցախ-Հայաստան ավտոճանապարհին: Նրա փաստաբանը պնդում է, որ երբեք ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայնալու վերաբերյալ: Հավելենք, որ գեներալ-լեյտենանտին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, եւ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար, ինչի հետեւանքով քաղաքը հանձնվեց հակառակորդին: Արզումանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը»:Ավելին10:2202.09.22