Լրահոս
2022-09-07
-
ՀասարակականVolkswagen Golf-ը, Կորեայի ձորում մոտ 20 մետր շրջվելով ու բախվելով քարերի, հայտնվել է ձորակում․ կա վիրավորVolkswagen Golf-ը Կորեայի ձորում մոտ 20 մետր շրջվելով ու բախվելով քարերի, հայտնվել է ձորակում․ կա վիրավորԱվելին11:3807.09.22 -
ՀասարակականՔաղաքացիները փրկարարների օգնության կարիքն են ունեցելՍեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին11:3707.09.22 -
ԱշխարհԿլյուչևսկոյ հրաբխում զոհված ինը զբոսաշրջիկների մարմինները տարհանվել են լանջիցԿամչատկայում փրկարարներն ավարտել են Կլյուչևսկոյ հրաբխի վրա զոհված ինը զբոսաշրջիկների դիերի տարհանումը, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը։ «Չորեքշաբթի առավոտյան ուղղաթիռը թռավ դեպի հրաբուխ, օդաչուները մեքենան բարձրացրին 4158 մետր բարձրության վրա, և երկու անցումով նրանք վերցրեցին մահացածների մարմինները և հասցրին (գյուղ – խմբ.) Կլյուչի, այնուհետև նորից բարձրացան վերև և տարան օպերացիային մասնակցած փրկարարներին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Այսօր մահացածների մարմինները կտեղափոխվեն Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաք՝ դատաբժշկական փորձաքննության։ Օգոստոսի 30-ից Կլյուչևսկոյ հրաբուխ բարձրացող զբոսաշրջիկների խումբը երկու ուղեկցորդներով՝ ընդհանուր առմամբ 12 մարդ, սեպտեմբերի 3-ին դիմել է փրկարարներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ընդհանուր առմամբ ինը մարդ է մահացել։ Հաջորդ օրը փրկարարները ուղղաթիռով տարհանել են երեք ողջ մնացածներին։Ավելին11:3007.09.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըՍեպտեմբերի 5-7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 41 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:2207.09.22 -
ՍպորտUS օpen-ի կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները հայտնի ենԹենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US օpen-ի քառորդ եզրափակիչում մրցեցին Օնս Յաբուրը (Թունիս) և Այլա Տոմլյանովիչը (Ավստրալիա): 1 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում Յաբուրը 6:4, 7:6 հաշվով առավելության հասավ երկու սեթերից հետո: Քառորդ եզրափակիչի մյուս խաղում ԱՄՆ-ից Կորի Գուֆն ուժերը չափեց Կարոլինա Գարսիայի (Ֆրանսիա) հետ: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղում Գարսիան հաղթեց 6:3, 6:4 հաշվով:Ավելին11:1507.09.22 -
ՀասարակականՔարաթափում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածինՍեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա, տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն:Ավելին11:0707.09.22 -
ՔաղաքականԶինդատախազն ազատման դիմում է գրում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն: Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա եւս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը»:Ավելին11:0007.09.22 -
ԻրավականԻնչո՞ւ չեն կայանում ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստերը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։ Այսինքն՝ գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում: Ինչո՞ւ չեն կայանում նիստերը. պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից մեզ պատասխանեցին. «Գործերը քննեցնելու որեւէ միտում չկա, Հակակոռուպցիոն դատարանը նոր է ձեւավորվել, եւ, հետեւաբար, գործերը վարույթ ընդունելուց հետո սահմանված ժամկետներում կնշանակվեն նաեւ դատական նիստերի օրերը»: Պարզվում է, որ բոլոր գործերը չէ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն են քննելու։ Մի մասը տեղափոխվելու են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նոր նշանակված դատավորները դեռ կնիք ստանալու ու աշխատասենյակ ունենալու հարց են լուծում: Ի՞նչ է ստացվում. դեռեւս 2018 -ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քանիցս շրջանառված թեզը, թե «թալանը կոպեկ առ կոպեկ» հետ են բերելու, դեռեւս համալիր գործընթացի չի վերածվում, ավելին` ձգձգվում ու դանդաղում է։ Հիմա էլ կնիք չունեն»:Ավելին10:5207.09.22 -
ՀասարակականՓաշինյանի արձանի մոտ տեսախցիկներ են դրել«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկացրել էինք, որ արդեն հինգերորդ անգամ կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, որը դեռ ամիսներ առաջ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղուց տեղափոխել էին տեղի եկեղեցու բակ, իբրեւ ավելի ապահով մի վայր, որտեղ նման ոտնձգություններ չեն կատարվի: Սակայն տեղի իշխանություններն ու գործարարները մասնագիտացել են այս արձանը նորոգելու գործում եւ երեկ վաղ առավոտյան արդեն այն վերանորոգել-վերականգնել էին: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանի արձանը ջարդում են, այնպիսի արագությամբ են նորոգում, կարծես այդ արձանից է կախված հայ ազգի ճակատագիրը: Մեր աղբյուրի խոսքով` արձանի մոտակայքում մի քանի տեսախցիկ են տեղադրել, որ արձանաջարդները վախենան եւ այլեւս չկրկնեն»:Ավելին10:4407.09.22 -
ՀասարակականԿոտրել են «Կանազի մշակույթի տան» մուտքի դուռը և կատարել գողությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Իսկոյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել սեպտեմբերի 3-ին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Թոխատյանի կողմից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։ Նշված օրը Ա․ Թոխատյանը ահազնագել է ոստիկանություն ու հայտնել, որ նույն օրը ժամը 02։45-ից մինչև 03։05-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 19 հասցեում գործող «Կանազի մշակույթի տան» մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ մտել են Մշակույթի տուն և այնտեղից գողացել 1 արկղ դեղորայք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:4407.09.22 -
ՏեսանյութերՏարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել տղային․ ՏԵՍԱՆՅՈՒԹՈւելսում տարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել հնգամյա տղային, որը ծնողների հետ լողափում հանգստանում էր: Այս մասին հայտնում է Daily Post-ը։ Տարօրինակ արարածի հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ Ջոզեֆը և նրա ծնողները արձակուրդ էին մեկնել: Տղայի մայրը՝ Դեբին, նկարահանել է, թե ինչպես է իր որդին վազում ավազի վրայով և ուրախանում, իսկ հետո տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցում։ Այս տեսանյութի շնորհիվ է, որ ընտանիքը ուշադրություն է դարձրել արարածին: Դեբիի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է այդ արարածն ավազի միջից դուրս թռչում տղայի հետևից և շրջվում նրա ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, թվում է, թե այն գլխով է անում՝ կարծես ողջունելով տղային։ Anglesey Sea Doo կենդանաբանական այգու տնօրեն Ֆրենկի Հոբրոն ուսումնասիրել է տեսանյութը և խոստովանել, որ չի կարող վստահաբար որոշել, թե որ տեսակին է պատկանում արարածը: Նրա կարծիքով՝ երկու տարբերակ կա։ Սա կա՛մ թռչուն է, կա՛մ խեցգետին, որը գտնվում է ավազոտ բլրի ներսում, որը ձևավորվել է մակընթացության պատճառով: «Առանց լրացուցիչ տվյալների դժվար է ասել, թե ինչ կարող է լինել։ Սա մի տեսակ առեղծված է։ Բայց այն ունի ռացիոնալ և սովորական բացատրություն։ Ինչ էլ լինի, հաճելի է տեսնել, որ մարդիկ հետաքրքրվում են ծովային բնակիչների կյանքով», – եզրափակել է Հոբրոն։Ավելին10:3607.09.22 -
ԱշխարհՏղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջՍխալմամբ մահացած ճանաչված ամերիկացի տղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջ: Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 37-ամյա Ռայան Մարլոուն երկու շաբաթ է անցկացրել հիվանդանոցում՝ լիստերիայով վարակվելուց հետո։ Վարակի պատճառով նրա մոտ գլխուղեղի ուռուցք է զարգացել։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատացել է, բժիշկներն արձանագրել են ուղեղի մահ։ Տղամարդու ընտանիքը համաձայնել է իր մարմինը նվիրաբերել օրգանների համար։ Բժիշկները հայտնել են, որ Մարլոուն կմնա կենսապահովման համակարգին միացված այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնաբերվել հանգուցյալի սրտի, թոքերի և լյարդի փոխպատվաստման ռեցիպիենտներ: Երբ ընտանիքը հավաքվել է հիվանդի մահճակալի մոտ, որպեսզի հրաժեշտ տար նրան, նա ոտքը շարժել է։ Համակարգչային տոմոգրաֆիան նաև արձանագրել է ուղեղի ակտիվության նշաններ։ Տղամարդու կնոջ՝ Մեգանի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարմինն արդեն պատրաստվում էին տանել օրգանները հանելու համար։ Բժիշկները կոնսիլիում են հավաքել և եզրակացրել, որ սխալ է թույլ տրվել: Տղամարդը դեռ ողջ է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է՝ խոր կոմայի մեջ։Ավելին10:2907.09.22 -
ՔաղաքականԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կժամանի ՀայաստանԿովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ ընդգծելով, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցը կլինի տարածաշրջան։ «Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաև որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։Ավելին10:2107.09.22 -
ՔաղաքականՄենք մերն անելու ենք, դա բխում է մեր բանակի շահերից. Տիգրան Աբրահամյանը՝ սահման այցելելու արգելքի մասինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս մեկ տարվա ընթացքում մարտական դիրքեր մեկնելու, սահմանային զորամասեր այցելելու բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել։ Դրանցից մեկի մասին նախօրեին իմ գործընկեր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց։ Մեկ անգամ՝ սույն թվականի մայիսին, ՊՆ-ն թույլատրել էր, բայց տեղում պարզվեց, որ խիստ սահմանափակումով՝ ընդամենը մեկ դիրք այցելելու պայմանով։ Պատճառաբանում էին ընթացիկ «լարված» վիճակը, իբր ես էլ անտեղյակ եմ, չեմ հասկանում, թե ինչը ինչի համար է արվում։ Ինչո՞ւ է սարսափում իշխանությունը։ Կարծում է, որ իր քայլով կարողանալու է կանխել առաջնագծի կամ բանակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացո՞ւմը, թե՞ քողարկելու այն իրականությունը, որը զինված ուժերի ներսում է ստեղծվել։ Երկուսն էլ միասին, սակայն մեկ բան սրանք հաշվի չեն առնում։ Ով իսկապես փորձում է ուսումնասիրել, հասկանալ բանակում առկա խնդիրները հաստատ կշրջանցի այն բոլոր խոչընդոտները, որոնք իշխանությունն արհեստականորեն ստեղծում է։ Ես ինքս մշտապես այդ սկզբունքով եմ առաջնորդվել, այլ բան է, որ հատկապես զինված ուժերի, անվտանգության համակարգի հետ կապված կարմիր գծեր ունեմ, բարոյականության սահման և ի տարբերություն գործող իշխանության, երբեք չեմ անցել։ Այնպես որ, որքան էլ նիկոլփաշինյանները, սուրենպապիկյանները և մյուսները փորձեն կանխել իմ և իմ նման մտածողների, գործողների նախաձեռնությունները՝ մենք մերն անելու ենք, որովհետև դա բխում է մեր բանակի շահերից և առաջին հերթին նպատակ ունի զինված ուժերին, զինծառայողներին պաշտպանելու այս հրեշավոր կերպարներից»։Ավելին10:1407.09.22 -
Հերթական ահազանգը՝ սահմանամերձ Տեղից«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով․ «Այսքան տարի է՝ բնակվում եմ Տեղ համայնքում, բայց որեւէ անգամ գումար չեն հավաքել խճապատման համար, հիմա սահմանամերձ գյուղի բնակիչներից գումար են հավաքում»: Նա ասել է, որ գումարը վառելիքի համար են հավաքում։ «Բայց սա դեռ ամենը չէ, խճապատման նյութը բերում են կողքի գյուղերից, այնինչ մեր համայնքում ավազի մեծ հանք կա եւ 7 գյուղի փողոցների խճապատմանը կբավականացնի։ Իսկ եթե վառելիքի համար է, ապա համայնքն ունի 500 տնտեսություն, եթե յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 5 հազար դրամով հաշվարկում ենք, 2.5 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ մոտ 5 տոննա վառելիքի գումար են հավաքում»,- ահազանգել է ավագանու անդամը։ Նա տարակուսանք է հայտնել՝ բոլոր հիմնադրամներն աջակցում են սահմանամերձ համայնքներին եւ հատկապես Սյունիքին, մինչդեռ Տեղի համայնքապետն ինքն է մեծ գումարներ հավաքում»:Ավելին10:0707.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանի տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:Ավելին10:0007.09.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Սյունիքի մարզի Տեղ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով: «Իրավունք» Ջալալ Հարությունյանը նախաքննական մարմնին տված ցուցմունքներում չի խնայել եւ որեւէ մեկին: Այս պահին հերթի առաջին համարներում են Օնիկ Գասպարյանը եւ Տիրան Խաչատրյանը: «Ժողովուրդ» ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Իշխանության նոր թեկնածուն ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական եւ արեւմտամետ որոշ շրջանակների: «Ժողովուրդ» Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթղթերով խաբել է պետությանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:Ավելին09:4507.09.22 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3007.09.22
2022-09-06
-
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներՍեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Թեղենիք գյուղում ГАЗ 53 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողարջվել է:Ավելին23:5906.09.22 -
ՄիջազգայինՀունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքներըՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը: Այդ մասին նա ասել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ։Ավելին23:5006.09.22