Լրահոս

2022-09-12
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից
    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10–ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու 13 հասցեի մոտ շղթայական ավտովթարի հետևանքով պարզվել է՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Կանանյանը, Mercedes-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Կարեն Քյարամյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 40-ամյա Գալուստ Գրիգորյանը, մեկ այլ Mercedes վարել է Երևանի բնակիչ, 64-ամյա Ավետիք Տերտերյանը,  իսկ Ford Transit-ը վարել է Երևանի բնակիչ, 55-ամյա Աշոտ Իրիցյանը:  Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Opel-ի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Նադերի Համիդ Ռեզանը:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ա. Կանանյանը աշխատում է «ԿՖՍ» ՓԲԸ-ում՝ որպես առաքիչ,  Mercedes-ների վարորդներից  Ա. Տերտերյանը աշխատում է  «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝  որպես անվտանգության աշխատակից, իսկ Ford Transit-ի վարորդ Ա. Իրիցյանը աշխատում է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում՝ որպես անվտանգության աշխատակից: 
    19:31
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որսագողի հրացանը բռնագրավել են
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեռևս 2022 թվականի մարտի 6-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում հայտնաբերել էին ապօրինի որսի դեպք։ Քաղաքացի Դ.Ա.-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանով որսացել էր 5 հատ տափաստանային արտույտ։ Դեպքի առթիվ նշանակվել էր վարչական տուգանք, նաև առգրավված որսորդական զենքը բռնագրավելու հայցով ԲԸՏՄ-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան։ Վարչական դատարանի վճռով Դ.Ա.–ին պատկանող «ՄՌ-43» տեսակի 12 տրամաչափի որսորդական հարթափող հրացանը բռնագրավվել է։ Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խստորեն պահպանել բնապահպանական նորմերը։
    19:30
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ «Լույս»
    Այսօր` ս․թ․ սեպտեմբեր 12-ին ԱԺ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. «Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը, և հիմա գտնվում է 11-րդը ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով»։ Այս միտքը կրկնեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը։ «Լույս» հիմնադրամը տվյալ հայտարարությանն արձագանքում է, որ ներկայացված տեղեկատվությունը չի պատկերում Հայաստանի տնտեսության ազատության 2022թ-ի իրական մակարդակը: 2022թ․-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ․-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ: Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրև թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում և այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը և դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։ Ավելորդ չէ նշել, որ տվյալ կազմակերպության կողմից հրապարակված տվյալները մեղմ ասած շատ լավատեսական են։ 1995թ.-ից ի վեր հայտնի «Հերիթեյջ» հիմնադրամը հրապարակում է «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը՝ միտված տնտեսական ազատության մակարդակի գնահատմանը աշխարհի ավելի քան 177 երկրներում: Ինդեքսի չորս հենասյուներն են՝ օրենքի գերակայությունը, պետական հատվածի մեծությունը, պետական կարգավորումների արդյունավետությունը և շուկայի բացությունը: Համաձայն այս հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների 2020թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսի առավել թարմ տվյալներին, ապա վերջիններս պետք է փնտրել կրկին «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից արդեն 2022 թվականին հրապարակված զեկույցում։ Այսպես, համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: 2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում: Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր: 2022 թվականին տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից Հայաստանը հայտնվել է չափավոր ազատ երկրների շարքում: Այս հետընթացը Հայաստանում բազմագործոն է և արտացոլում է տնտեսական ազատության տարբեր սկզբունքների խախտման արդյունքները:
    19:20
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 608 միլիոնը
    COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 608 միլիոն 610 հազար 078: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 514 հազար 444 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 250 հազար 705 եւ 1 մլն 050 հազար 323, Հնդկաստանում՝ 44 միլիոն 500 հազար 580 եւ 528 հազար 165, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 898 հազար 909 եւ 155 հազար 508, Բրազիլիայում՝ 34 միլիոն 516 հազար 739 եւ 684 հազար 813, Գերմանիայում՝ 32 միլիոն 452 հազար 250 եւ 148 հազար 299 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 836: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3173, Ֆրանսիայում՝ 2355, Գերմանիայում՝ 1758, ԱՄՆ-ում՝ 3211 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    19:10
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը պահպանության գոտու վերաբերյալ կոնսուլտացիաներ Է սկսել Ուկրաինայի և ՌԴ-ի հետ
    ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ կոնսուլտացիաներ Է սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Զապորոժիեի ատոմակայանի շուրջը միջուկային եւ ֆիզիկական անվտանգության պահպանության գոտու ստեղծման հարցով: «Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճեպազրույցում ես առաջարկեցի շտապ պահպանության գոտի սահմանել կայանի շուրջը: Ես այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ եմ սկսել երկու կողմերի հետ: Անշուշտ, Ուկրաինայի հետ (…): Ինչպես նաեւ Ռուսաստանի՝ բանակցությունների անկապտելի գործընկերոջ հետ, քանի որ նրանք վերահսկում են օբյեկտը»,- ասել Է Գրոսին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշել Է Գրոսին, Զապորոժնեի ատոմակայանի գնդակոծումները շարունակվում են, սպառնալիքի տակ են ռեակտորները եւ բանեցված վառելիքի պահման զետեղարանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    19:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը 11-րդն է
    Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը 11-րդն է 165 երկրների շարքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Մեր հարևան երկրներից ոչ մեկն այս ցուցանիշով չի գերազանցում Հայաստանին: Այս ինդեքսում ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքը:
    18:50
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը պատրաստվում է Պուտինին կրկին առաջարկել հանդիպել Զելենսկու հետ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ և կրկին նրան կառաջարկի Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hürriyet-ը: Տեղեկության համաձայն՝ Էրդողանը ուղերձ կփոխանցի իր ռուս գործընկերոջը, որ Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար։ Բացի այդ, ՌԴ և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը լինելու է «հացահատիկային միջանցքի» թեման։
    18:40
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 միլիոն եվրոյով
    Transfermarkt կայքը 3 միլիոն եվրոյով ավելացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին 9 միլիոն եվրո է. կայքի նախորդ թարմացման ժամանակ նրա տրանսֆերային արժեքը 6 միլիոն եվրո էր: Սպերցյանը դարձել է նաև ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը: Նրա տրանսֆերային արժեքը 1 միլիոն եվրոյով գերազանցում է «Ինտեր»-ի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի և ամերիկյան «Կոլամբուս»-ի հարձակվող Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքներին:
    18:29
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում հանցագործությունների աճի ֆոնին ՔՊ-ն քաղաքացիներին զենք կրելու իրավունք տվեց
    ԱԺ այսօրվա նիստի ՔՊ-ն քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագծերի փաթեթը: Օրինագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիներին պետք է զենք ունենալու իրավունք տրվի։ Այդ իրավունքը, ինչպես նշեց պատգամավորը, պետք է տրվի նրանց՝ ինքնապաշտպանության ապահովման համար։ Իսկ օրենքը, Գաբրիելյանի խոսքով, չի փոխվել 24 տարի։ Նրա խոսքով, գործող օրենսդրությունն ըստ էության խորհրդային շրջանի կանոնակարգման կրկնությունն է։ Այդպես, քաղաքացիներին թույլատրվում է միայն որսորդական եւ սպորտային զենք ունենալ։ Ինքնապաշտպանության համար նախատեսված զենքերը կարող են ունենալ միայն իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ընդ որում, օրենսդրական նախաձեռնության համաձայն, քաղաքացիական համակցված կամ երկարափող հրազեն գնելու իրավունք կարող են ունենալ միայն 21 տարին լրացած քաղաքացիները։ Այլ տեսակի քաղաքացիական զենքը, ոստիկանությունից դրա գնման համար համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, կարողեն իրենց թույլ տալ 18 տարին լրացած անձինք։ Յուրաքանչյուր քաղաքացու կթույլատրվի նաև 10 միավոր քաղաքացիական զենք ձեռք բերել։ Բացի այդ, կտրվի պահման և կրելու, ինչպես նաև անսահմանափակ քանակությամբ զենք ձեռք բերելու իրավունք՝ հետագայում հավաքածուի ստեղծման և դրա ցուցադրման համար։ «Այդ զենքը հնարավոր կլինի գրանցել այն ձեռք բերելուց հետո միայն 10 օրվա ընթացքում»,- նշեց պատգամավորը։ Օտարերկրացիները եւս կկարողանան զենք գնել Հայաստանում։ Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է նաև զենքի կիրառման ուսուցման հիմունքներ։ Այնուամենայնիվ, կա քաղաքացիների մի խումբ, որը չի ստանա այս դասընթացը։ Այդպես, Հայաստանի պետական ​​զինվորական կազմակերպություններում առնվազն 5 տարի ծառայած կամ ծառայող, ժամկետից շուտ ծառայությունը չավարտած քաղաքացիները կազատվեն վերապատրաստումից։
    18:20
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են պահպանել ՀՆԱ-ի աճը 2022-2023 թվականներին
    Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն այն կարծիքին Է, որ 2022 եւ 2023 թվականներին իր երկրին չի սպառնում ռեցեսիա, եւ որ Ֆրանսիայի տնտեսությունը կպահպանի տնտեսական աճը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ունենալու ենք առնվազն 2,5 տոկոս տնտեսական աճ 2022 թվականին»,-նա հայտարարել Է LCI հեռուստաալիքին: Ինչ վերաբերում Է 2023 թվականին, ապա, նրա խոսքով, չնայած մի շարք բացասական արտաքին գործոններին, Ֆրանսիայի տնտեսությունը կանգուն Է սպառումների եւ ներդրումների դրական դինամիկայի շնորհիվ: «Գերմանիայում առկա Է ռեցեսիայի իրական ռիսկ, դժվարին իրադրություն ԱՄՆ-ում, իսկ չինական շուկայում ավելանում են դժվարությունները, որովհետեւ COVID-ի համաճարակը շարունակվում Է: Այդ ամենը 2023 թվականին ազդեցություն կունենա Ֆրանսիայի վրա»,-ընդունել Է լե Մերը: Այդուհանդերձ, «աճը լինելու Է դրական», հավաստիացրել Է նա՝ թվեր կնշելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    18:10
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պեսկովը հերքել Է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները
    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել Է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստ Է Հնդկաստանին ավելի ցածր գներով նավթ մատակարարել, եթե Նյու Դելին չպաշտպանի ՌԴ-ից Էներգակիրների «գների առավելակետի» սահմանման շուրջ G7-ի պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ոչ, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իսկությանը»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Business Standard թերթը, վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրների, հաղորդել Է, որ ՌԴ-ն Հնդկաստանին առաջարկել Է իրենից նավթ գնել ավելի ցածր գնով, եթե Նյու Դելին դեմ հանդես գա նավթի առավելագույն գների հարցում G7-ի երկրների նախաձեռնությանը: Նշվում Է, որ նավթի զեղչերն իբր բարձր կլինեն, քան նրանք, որոնք վերջին երկու ամիսներին առաջարկել Է Իրաքը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել Է, որ Հնդկաստանը չի միացել Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն նա դեռ չի բացառել, որ կարող Է միանալ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման շուրջ ջանքերին: Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել Է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն Է դրսեւորել» առաջարկի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել Է Economic Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, Հնդկաստանը ամերիկյան առաջարկությունը պաշտպանելու հնարավորությունը կքննարկի միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան ու Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    18:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թաղավարդի ու Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու կրակոցների փաստով վարույթ է սկսվել
    Հ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ Նախաքննությունը շարունակվում է:
    17:50
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ-ում կին վարորդը կծել է ոստիկանին
    Սեպտեմբերի 11-ի երեկոյան Պենզայում վարորդը բարկացել է ոստիկանի վրա, որը կանգնեցրել է նրա մեքենան և կծել տղամարդուն։ Ինչպես հայտնի է դարձել Ռեն TV-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանը, գտնվելով ծառայության մեջ, կանգնեցրել է ավտոմեքենան՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար: Մեքենայի ղեկին կին է նստած եղել։ Նա սկսել է վրդովվել այն փաստից, որ իրեն կանգնեցրել են, որից հետո կծել է իրավապահին։ Ագրեսիվ քաղաքացուհու կծելուց հետո ոստիկանը դիմել է հիվանդանոց։ Փաստի առթիվ կատարվում է ստուգում։
    17:40
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում սիրիացի փախստականները ծրագրում են շարասյուն կազմել և հասնել ԵՄ սահմաններ
    Թուրքիայում մի խումբ սիրիացի փախստականներ նախատեսում են շարասյուն կազմել և հասնել Եվրամիության (ԵՄ) սահմաններ։ Նշվում է, որ շարասյուն կազմելու ծրագրերը նախապատրաստվում են վիրտուալ միջավայրում՝ 6 օր առաջ ստեղծված և արդեն 70.000 հետևորդ ունեցող Telegram ալիքի միջոցով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ծրագրի կազմակերպիչները փախստականներին կոչ են անում իրենց հետ բերել քնապարկեր, վրաններ, փրկարարական բաճկոններ, ջուր, պահածոներ և առաջին օգնության պարագաներ: «Երբ գա գնալու ժամանակը, մենք կհայտրարենք այդ մասին», – AFP-ին ասել է 46-ամյա փախստականը, որը չի ցանկանացել բացահայտել իր անունը: Նա նաև նշել է, որ կազմակերպիչների մի մասն ապրում է ԵՄ-ում։ Telegram-ի այդ ալիքում տարածված հրապարակման մեջ ընդգծվել է. «Մենք 10 տարի է՝ Թուրքիայում ենք և պաշտպանված ենք։ Բայց արևմտյան երկրները պետք է կիսեն այդ բեռը»: Թուրքիայում 3․7 միլիոն սիրիացի փախստական է ապրում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ ամիսներին հայտարարել էր, որ պատրաստվում են կամավոր հիմունքներով ետ ուղարկել 1 միլիոն սիրիացի փախստականների։ Հարկ է նշել, սակայն, որ սիրիացի փախստականներից ոչ բոլորն են պատրաստ և ցանկանում վերադառնալ Սիրիա։ Դեռևս 2020-ին թուրքական իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե իրենք չեն կանգնեցնի այն փախստականներին, ովքեր կցանկանան անցնել Եվրոպա, հազարավոր ներգաղթյալների հավաքվել էին Հունաստանի սահմանի մոտ։
    17:30
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 609 դեպք, որից 269-ը՝ արտակարգ
    Սեպտեմբերի 5-11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 609 դեպք, որից 269-ը արտակարգ, այդ թվում՝ 168 հրդեհի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 199 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
    17:22
    12.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Մի ձեռքով սպառնում են, մի ձեռքով՝ սիրաշահում». ընդդիմության պատասխանը՝ ԱԺ նախագահին
    Ընդդիմադիրները պատասխանել են Սիմոնյանին՝ հիշեցնելով, որ իրենք խորհրդարան մանդատի համար չեն գնացել, չեն կարող իրենց մանդատից զրկելով սպառնալ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենք խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը վերկանգնելու նպատակով:
    17:15
    12.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Բժշկի թուղթ» է պահանջում ԱԺ նախագահը ընդդիմադիրներից և սպառնում զրկել մանդատներից
    Երբ ընդդիմությունը խորհրդարան գնա, ՔՊ-ականները պատրաստ են ծափերով դիմավորել նրանց, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը: Նա անլուրջ է անվանել ընդդիմության բոյկոտը, վստահ է, որ ընդդիմադիրները ի վերջո կգնան խորհրդարան՝ նրա ձևակերպմամբ, «բժշկի թուղթ» ներկայացնելով:
    17:07
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել
    Tert.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահե Հարությունյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Վահե Հարությունյանը ՀՀ զինվորական դատախազ էր նշանակվել 2017–ի մարտին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, նրան կփոխարինի Աննա Վարդապետյանը։
    17:02
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սեպտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 249 396 է
    Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 249 396 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 147 288, ամբողջական պատվաստվածներինը՝ 1 023 452: Խթանիչ պատվաստումների թիվը 73385 է:
    17:00
    12.09.22
    Ավելին