Լրահոս

2022-09-12
  • Քաղաքական
    «Ծափեր» և սպառնալիք՝ իշխանությունից. ընդդիմությունը պնդում է ԱԺ վերադառնալու իր օրակարգը
    Հայաստանի խորհրդարանը 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը սկսել է 60 ՔՊ-ականով: Բայց երբ ընդդիմությունը խորհրդարան գնա, ՔՊ-ականները պատրաստ են ծափերով դիմավորել նրանց, վստահեցրել է Ազգային ժողովի նախագահը, ըստ որի՝ «Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը «բժշկի թղթերով» են ներկայանալու, հակառակ դեպքում՝ Սահմանադրական դատարանը կորոշի նրանց ճակատագիրը:
    22:30
    12.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմի սպառնալիքը լրջանում է. Բաքուն դժգոհ է մնացել Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից
    Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են ռազմական սադրանք նախապատրաստելու համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ անցած շաբաթավերջին արած հայտարարությունից հետո, թե իրենց բանակը «հակահարված կհասցնի հայկական կողմի սադրանքներին, այսօր Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում արձանագրել է, որ «Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»:
    22:20
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա վարորդը Սայաթ-Նովայի պողոտայում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի
    Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևնում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Lexus GS 350 մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/12/1222005/
    22:18
    12.09.22
    Ավելին
  • Արցախ
    Թշնամու գնդակն ընկել է արցախցու հյուրասենյակում. ադրբեջանցիները նաև գնդացիր են կիրառել գյուղերի ուղղությամբ
    Վերջին մեկուկես ամսում ադրբեջանական բանակը երկրորդ անգամ է թիրախավորել Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը: Այսօր լուսադեմին թշնամին կես ժամ կրակահերթի տակ է պահել այդ բնակավայրերը: 4 հոգանոց ընտանիքը հրաշքով է փրկվել:
    22:10
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը N զորամիավորումում անցկացնում է ստուգումներ
    N զորամիավորումում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։
    22:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ
    ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից: Կարևորվել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորումը, Արցախի և Հայաստանի միջև անխափան և լիարժեք կապի ապահովումը և այս համատեքստում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը: Մտքեր են փոխանակվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:
    21:50
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում
    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանից Հրաչյա Պողոսյանը մրցեց ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ և զիջեց 4:10 հաշվով: Ավելի վաղ Հայաաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Մալխաս Ամոյանը (77 կգ):
    21:40
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին. Պետեր Ստանո
    Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և շեղել կարգավորման շարունակական գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- նշել է Պետեր Ստանոն:
    21:30
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր հարվածելու մասին․ Մելիքյան
    Երկու տարի առաջ այս օրերին ադրբեջանը նույնպես բաց տեքստով խոսում էր այն մասին, որ շուտով հարվածելու է։ Այս մասին գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը: ««Ապաշնորհ» խաղացող Հայաստանի ղեկավարությունն էլ նույնպես այդ ուղղությամբ ոչինչ չէր անում ու պլանային կարգով զբաղվում էր ներքաղաքական բռնաճնշումներով։ Ու եթե այն ժամանակ դեռ կարելի էր նիկոլական ռեժիմի վարքագիծը գնահատել որպես հանցավոր անփութություն, ապա այսօր արդեն պարզ է՝ թե՛ 2020-ի ու թե՛ 2022-ի սեպտեմբերի սկզբին քպ-ական իշխանության անգործությունը ոչ թե անփութության ու ապաշնորհության, այլ լավ էլ չարամիտ դիտավորության դրսևորում է։ Այդ մարդկանց առջև ինչ-որ արտաքին ուժեր դրել են Հայաստանը վարի տալու խնդիր։ Էդքան բան»,- գրել է Մելիքյանը։
    21:20
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սամբիստները ընդլայնված կազմով կմասնակցեն ԵԱ-ին
    Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Սամբոյի ֆեդերացիան: Սեպտեմբերի 15-ից 18-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Առաջին անգամ նման առաջնություն կազմակերպվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ: Սեպտեմբերի 15-ին ասպարեզ կմտնեն պատանիների առաջնության մասնակիցները, սեպտեմբերի 16-ին՝ երիտասարդները, 17-ին և 18-ին ուժերը կչափեն կանայք, տղամարդիկ ու մարտական սամբոյի ներկայացուցիչները: Սերբիա կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը: Պատանիների և երիտասարդների պայքարում Հայաստանը ընդհանուր առմամբ կունենա 16 մարզիկ: Իսկ մեծահասակների հավաքականում ընդգրկվել են 11 մարզիկ:
    21:10
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    61-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
    61-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։ Ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել։
    21:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորումում անցկացվում են ստուգումներ
    N զորամիավորումում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։
    20:50
    12.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանցիները զենքով են հարցեր լուծում Ստամբուլում. արյունոտ միջադեպ՝ առևտրի կենտրոնում
    4 ադրբեջանցի է վիրավորվել Թուրքիայում հրաձգության ժամանակ: Մեկի վիճակը ծանր է: Ստամբուլի սրճարաններից մեկում է վեճը վերածվել ծեծկռտուքի, ապա՝ հրաձգության: Մինչև այժմ չի հրապարակվում, թե ինչն է եղել թեժ վեճի պատճառը:
    20:40
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրը եզրափակվեց «Փյունիկ»-ԲԿՄԱ խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունելով ԲԿՄԱ-ին առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում աչքի ընկան Դիոպը, Օզբիլիսը և Սամբրանոմը: ԲԿՄԱ հեղինակության գնդակը խփեց Գրիգորյանը: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է 12 միավորով, իսկ ԲԿՄԱ-ն նախավերջինն է 3 միավորով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ալաշկերտ»-ն է 17 միավորով:
    20:29
    12.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պասիվ պաշտպանությունից անցնել հարձակման». ընդդիմությունը ձևավորում է իրավիճակից դուրս գալու ռազմավարություն
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ Ազգային ժողովը չի սպասարկում Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահը, և սկսում են «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկումների շարք: Նրանք պնդում են, որ Հայաստանի 8-րդ գումարման խորհրդարանը պատմության մեջ մնալու է որպես ամենախայտառակ Ազգային ժողովը:
    20:20
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը․ Իշխանյան
    Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Խորհրդային Հայաստանի իմ ամենավառ հիշողություններից են,թեկնածուական մինիմում քննություն հանձնելու համար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր,ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, Համալսարանի դասախոս Սուրեն Ավետիսյանի դասախոսությունները։ Սուրեն Ավետիսյանը սովորական դասախոս չէր, այլ իսկապես փիլիսոփա, ազատ մտածող,բազմակողմանի զարգացած,ազգային մտածողությամբ, նաև արմատական այլախոհ։ Դասախոսությունների ժամանակ նա քարը քարի վրա չէր թողնում մարքս-լենինյան կոչված փիլիսոփայությունը։ Եվ ի՞նչ․․․Սուրեն Ավետիսյանը շարունակում էր պաշտոնավարել և դասախոսություններ վարել։ Եվ դա ոչ թե գորբաչովյան, այլ բրեժնևյան շրջանում։ Ինչու՞ հիշեցի այս ամենը, շատ պարզ ՝ Սերժ Սրապիոնյանին, Ռուբեն Մելիքյանին Համալսարանից հեռացնելու պատճառով։Փաստորեն հետստալինյան ՀԽՍՀ-ն ավելի հանդուրժող էր այլախոհների նկատմամբ, քան «ժողովրդավարական, ազատ, անկախ» Հայաստանը։
    20:10
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը հայտնի է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աարաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են սեպտեմբերի 9-ին Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդին և նրա վարած ավտոմեքենան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/12/1221999/
    20:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ «Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով: Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    19:50
    12.09.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը լարում է իրավիճակը, բայց Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության
    Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Էրդողանը նախագահական ընտրություններից առաջ միտումնավոր լարում է իրավիճակը Միջերկրական ծովում, սակայն, ըստ նրա, Հունաստանը պատրաստ է երկխոսության Թուրքիայի հետ: Միցոտակիսը հավելել է, որ փորձում է բաց պահել երկու երկրների միջև կապը։
    19:40
    12.09.22
    Ավելին