Լրահոս

2022-09-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՀՀ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ահազանգերի, տեղական և այլ աղբյուրների տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ծանր հրետանային զենքերից արդեն երկու ժամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկվում Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ «Մեր ստացած տեղեկություններով՝ թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։ Մարդու իրավունքների պաշտպանն այս տեղեկությունները կուղարկի միջազգային վերաբերելի գործընկերներին ու ցանցերին»,- գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
    03:08
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու համար․ «Հայաստան» խմբակցություն
    ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․ «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը: Սա Ադրբեջանի հերթական ռազմական արկածախնդրությունն ու հանցագործությունն է, որոնց նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողությունները և այսպես կոչված հասարակական կարծիքի ձևավորումը: Ադրբեջանական այս գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը: Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և Հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը: Դիմում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնկալելով հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար: Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար: Մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը»:
    03:05
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են. ՊՆ հայտարարությունը
    ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին:
    03:02
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
    Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։
    02:26
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ. ՈՄԱ
    ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հրապարակել է քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ. Ձեր զինվորական հարազատների հետ մի՛ կապվեք։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը: Հեռախոսով և կապի այլ միջոցներով մի՛ փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։ Մի՛ տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր: Մի՛ միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի՛ փոխանցեք ապատեղեկատվություն կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը: Թշնամու ռեսուրսներում խոսակցություններ մի՛ վարեք: Եթե զինվորը քեզ չի կանչում, ուրեմն զբաղված է, սա իրերի հերթականությունն է։ Խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահե՛ ք:
    02:23
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիացի պատգամավոր
    Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։ «Այս երեկո իմ մտքերը Հայաստանի ու հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է նախագահ Էմանուել Մարկոնի կուսակիցը։
    02:18
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը եկավ կառավարություն
    ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ քիչ առաջ կառավարություն է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատգամավորի խոսքով` կառավարության շենքի տարածքում ոստիկանական մեքենաներ են։
    02:00
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է
    Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
    01:54
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ
    Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։
    01:50
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենասարսափելին այն է, որ մեր երկրի անվտանգություն ապահովող պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են․ Թևանյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Առիթ ունեցել եմ գրելու, որ ուկրաինական իրադարձություններն ուղղակի ազդելու են Հայաստանի վրա։ Ադրբեջանցիներն, ինչպես 2–րդ համաշխարհայինի ժամանակ թուրքերը Ստալինգրադի պահով, սպասում էին ռազմական զարգացումներին։ Այն ժամանակ Հայաստանը խուսափեց հարձակումից։ Հիմա՝ ոչ։ «Խաղաղության դարաշրջանը» մտել է Հայաստանի սահմանամերձ գոտիներ։ Ամենասարսափելին այն է, որ մեր երկրի անվտանգություն ապահովող պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են»։
    01:48
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ․ քաղաքագետ
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․ «Ադրբեջանական քարոզչությունը շատ ակտիվ է աշխատում այս պահին։ Տեղի ունեցող զարգացումների մեղքը փորձում են հայկական կողմի վրա բարդել՝ ասելով, իբր սադրանքների հեղինակը հենց ՀՀ զինված ուժերն են։ Մինչդեռ ադրբեջանական այս հարձակումը կանխատեսելի էր դարձել ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ուկրաինական բանակը հաջող հակահարձակում է իրականացրել Խարկովի ուղղությամբ և ռուսներից մի քանի քաղաք հետ գրավել։ Սա Խարկովի արձագանքն է Հարավային Կովկասում։ Եվ այս փաստը պետք է անպայման արձանագրել։ Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և ՀԱՊԿ դեմ։ Դրանք հարվածներ են նաև Իրանի տարածաշրջանային շահերին։ Այո, թուրք-ադրբեջանական դաշինքը մի քանի խնդիր է լուծում։ Եվ եթե մենք այս ամենը հիմա շատ հստակ չարձանագրենք, ապա հերթական անգամ խայտառակ միայնության և նոր կորուստների առջև ենք կանգնելու։ ՀՀ քաղաքականությունը հիմա բացառապես մեկը պետք է լինի՝ ձևավորել հակաադրբեջանական կոալիցիա և ամեն ինչ անել, որպեսզի թշնամու այս գործողություններն անհետևանք չմնան նրա համար։ Ադրբեջանը Քարվաճառն ու Քաշաթաղը ազատագրելու հերթական լեգիտիմ առիթներն է տալիս Հայաստանին։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, մոտս ցավոք կրկին համոզմունք կա, որ դավաճան այս իշխանությունները ճիշտ հակառակը կանեն և Հայրենիք ազատագրելու փոխարեն կմտածեն, թե էլ ինչ հանձնեն Ադրբեջանին, որ «խաղաղության դարաշրջան» բացվի…»։
    01:47
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակնհայտ է, որ ադրբեջանցիները հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով. Արման Թաթոյան
    Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումները Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի (Վարդենիսի, Գորիսի, Ջերմուկի, այդ համայքների գյուղերի ուղղությամբ և այլն) նկատմամբ բացարձակ հանցավոր են, բացահայտ ագրեսիա են ՀՀ-ի նկատմամբ, ֆեյսբուքում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս սանձարձակ արարքները ադրբեջանական պատերազմական հանցանքների համար անպատժելիության արդյունք են, ցեղասպան քաղաքականության հետևանք: Ակնհայտ է, որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով: Որևէ անգամ ոչ միայն չեն դադարեցրել հայատյացության ու ատելության հովանավորությունը, այլ ավելի են խորացրել» , - գրել է Թաթոյանը։
    01:45
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ՊՆ-ը կոչ է անում տեսանյութեր չհրապարակել
    ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
    01:39
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Թշնամին Գորիսում անօդաչուներով շինություն է պայթեցրել
    Թշնամին րոպեներ առաջ անօդաչուներով Գորիսում շինություն է պայթեցրել։ Առայժմ հայտնի չէ՝ քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական օբյեկտ է թիրախավորվել։ Yerevan.Today-ին այս պահին թարմ տեղեկություններ են հայտնում Գորիսի բնակիչները: Ըստ նրանց, թշնամին ինտենսիվ կրակահերթ է սկսել Գորիսի ու Ջերմուկի ուղղությամբ ։ Լարված վիճակ է Սյունիքում, բնակիչները խուճապի մեջ են։ Նշենք, որ Օրագիր․news-ը տեղեկություն էր հրապարակել, որ այս պահին ՊՆ ում նիստ է։ Կառավարությունից որևէ շարժ չկա, տեղական իշխանություններն են փորձում հասկանալ ինչ է կատարվում։ Կանանց, երեխաներին տեղափոխում են նկուղներ։ ՊՆ ինտեռնետային հարթակներում որևէ լուր չկա, իսկ հեռախոսազանգերի չեն պատասխանում։ Փորձում ենք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, որը լինելու դեպքում կհրապարակենք։
    01:28
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում. հարձակվել են Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ. Շադունց
    Տեղեկություններ կան, որ հակառակորդը հարձակում է գործել Կապանի, Գորիսի եւ Ջերմուկի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: «Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երեւի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում»,- ասաց նա` հավելելով, որ բնակիչներին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել:
    01:24
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիմնական ուղղությունը Սոթք ու Նորաբակ ուղղություններն են. Դավիթ Շահնազարյան
    «Մոտ երկու ժամ առաջ սկսել են փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ արձակել, ապա տրամաչափերը մեծացրել են, որից հետո հրետանային միջոցներ, անօդաչուներ են սկսել կիրառել։ Հիմնական ուղղությունը Սոթք ու Նորաբակ ուղղություններն են։ Այս պահին չեմ կարող ինֆորմացիա տալ՝ տուժող կամ վնասված շինություններ կան, թե ոչ, իրավիճակը խառն է։ Տեղյակ եմ, որ որոշ մարդիկ իրենց միջոցներով Նորաբակից դուրս են եկել, խառն է վիճակը, կազմակերպված տարհանման մասին տեղեկություն չկա,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
    01:21
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ-ն սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
    01:03
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում հարձակման է անցել
    Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում հարձակման է անցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակում է Վարդենիսի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի ուղղությամբ։
    01:00
    13.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի
    Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 12-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.79 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.72 դրամ։
    00:00
    13.09.22
    Ավելին
2022-09-12