Լրահոս

2022-09-12
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանցի զինծառայողները զորավարժությունների են մասնակցում Թուրքիայում
    Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցում են հատուկ նշանակության ուժերի՝ «Անվերջ եղբայրություն-1» միջազգային զորավարժություններին։ Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը։ Տարբեր երկրների զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 22-ը։
    16:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է հանագործություններով պետությանը և համայնքներին պատճառված 22.8մլրդ դրամի վնաս
    ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է հանցագործություններով պետությանը պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների հսկողության ներքո 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած 3455 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 508.441.605.552 ՀՀ դրամի վնաս, որից 495.983.033.829 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 12.458.571.723 դրամը՝ համայնքներին: Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում նշված ժամանակահատվածում ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 235.400.796.359 ՀՀ դրամը, որից 232.805.276.257 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.595.520.102 դրամը՝ համայնքներին։ Արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 54.797.051.145 դրամը, որից 52.573.370.546 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 2.223.680.599 դրամը՝ համայնքներին։ 2022 թվականի ընթացքում վերականգնվել է նաև պետությանը պատճառված վնասից 379.250 ԱՄՆ դոլար: Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը կազմել է 2377 անձ, որոնցից 1318 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել քրեական հետապնդում հարուցելու մասին։ Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել 84.644.700 ՀՀ դրամի, 5.838.598.990 ՀՀ դրամ հաշիվների, 120 անուն շարժական և 246 անշարժ գույքերի ու 45 հողատարածքների նկատմամբ, որից այս պահի դրությամբ գնահատված է 28.482.919.456 դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը դեռևս որոշված չէ։ Հարկ է արձանագրել, որ 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ վերականգնված վնասն արդեն իսկ գերազանցում է 2020 և 2021 թվականների 12 ամիսների ընթացքում վերականգնված վնասի չափի հանրագումարը: Մասնավորապես. եթե 2020 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, 2021թ. ընթացքում՝ շուրջ 7 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս, ապա 2022թ. հուլիսի 31-ի դրությամբ արդեն իսկ վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 22.8 մլրդ ՀՀ դրամի չափով վնաս:
    15:57
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 81 երեխա
    Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 5-11-ը, գրանցվել է 81 ծնունդ։ Լույս աշխարհ են եկել 46 տղա, 35 աղջիկ։
    15:53
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արքայազն Ուիլյամը տիկնոջ հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո
    Արքայազն Ուիլյամը տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվանից հետո եւ նոր տիտղոսներ ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Star բրիտանական թերթը՝ վկայակոչելով աղբյուրների: Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո արքայազն Ուիլյամն անմիջապես ժառանգել Է Քոռնուելի դուքսի տիտղոսը եւ այժմ Քոռնուելի ու Քեմբրիջի դուսքն է, իսկ Քեյթը՝ Քոռնուելի ու Քեմբրիջի դքսուհին: Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Մեծ Բրիտանիայի Կառլոս Երրորդ թագավորը որդուն՝ Ուիլյամին, հայտարարել Է Ուելսի արքայազն, իսկ նրա տիկնոջը՝ Քեյթին՝ Ուելսի արքայադուստր: Դա տիտղոս Է, որը վերջին անգամ օգտագործել է Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան: Թերթի տվյալներով՝ նոր տիտղոսներն ստանալուց հետո արքայազն Ուիլյամի կարողությունն այժմ գնահատվում Է 1,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Քոռնուելի դուքսի եւ Քոռնուելի դքսուհու տիտղոսներ ստանալը նշանակում Է, որ Ուիլյամն եւ Քեյթը ժառանգում են մեծ քանակությամբ հողակտորներ, անտառներ, գետեր եւ ակտիվներ, գրում Է թերթը: Ներկայում Ուելսի արքայազնը եւ արքայադուստրը շուրջ 128 հազար ակր հողատարածություններ ունեն Անգլիայի եւ Ուելսի 20 կոմսություններում, հաղորդել Է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրների: Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը երկիրը կառավարել Է ավելի քան 70 տարի, Շոտլանդիայում վախճանվել Է 96 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:47
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Շուրջ 25 մլն զբոսաշրջիկներ են ամռանը հանգստացել Ռուսաստանի տարածաշրջաններում
    Ռուսաստանի տարածաշրջաններում հուլիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում հանգստացող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել Է 25 միլիոն. դա ավելի շատ Է, քան 2021 թվականին եւ 2019 թվականի համավարակից առաջ Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտնել Է «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան: «Մայիս ամսից մինչեւ օգոստոս երկրում հանգստացել Է շուրջ 25 միլիոն մարդ, ինչը գերազանցել Է անցյալ տարվա եւ համավարակից առաջ արձանագրված ցուցանիշները: Ղրիմում հանգիստն անցկացնելու պահանջարկի անկումը 19 տոկոս Է՝ 2021 թվականի համեմատությամբ, իսկ Կրասնոդարի երկրամասում զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշները նույնիսկ անցյալ տարվա ցուցանիշները գերազանցել են մի քանի տոկոսով»,-նա գրել Է իր Telegram-ալիքում: «Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հավելել Է, որ Էքսկուրսիոն քաղաքային ուղեւորությունների համար ուղղություններում առաջատարներն են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան եւ Մոսկվայի մարզը, Նիժնի Նովգորոդը, Կազանը, Զոլոտոյե կոլցոյի եւ Ռուսկի Սեւերի պատմական քաղաքները: «Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի աճել Է հետաքրքրությունը Հյուսիսային Կովկասում հանգստանալու նկատմամբ»,-ընդգծել Է նա: «Ռոստուրիզմ»-ի տեղեկատվության համաձայն, աշնանային շրջագայությունների ուղեգրերի վաճառքն ավելացել Է 2-3 անգամ՝ տուրիստական քեշբեքի ծրագրի շնորհիվ: Տուրօպերատորների տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների թվում զբոսաշրջիկների հետաքրքրության աճով առաջատարն անցած ամռանը եղել Է Դաղստանը: Տուրիստական հոսքն այնտեղ աճել Է ոչ պակաս, քան 30 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:40
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռիքերն ու Ղարիբաշվիլին զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնության շուրջ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ, գրում է «Ալիք Մեդիա»-ն։ Զրույցում անդրադարձ է եղել նաև, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում և դրանից դուրս։ Իրակլի Ղարիբաշվիլին և Ֆիլիպ Ռիքերը խոսել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված անվտանգության ծանր իրավիճակի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ չափազանց կարևոր է հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս համատեքստում ընդգծվել է Ժնևում միջազգային քննարկումների կարևորությունը։ Ֆիլիպ Ռիքերը ևս մեկ անգամ հավաստիացրել է վարչապետին ԱՄՆ-ի հաստատակամ աջակցության մասին` երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
    15:29
    12.09.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեր տառապանքները չեն նվազել, կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
    «Սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր Սուրբ Խաչին նվիրված՝ Խաչվերացի մեծ տոնն է: Մեր Սուրբ Եկեղեցին ընդարձակ տեղ է հատկացրել Փրկչի Սուրբ Խաչի փառաբանությանը՝ Սուրբ Խաչին նվիրված տոներից մեկը՝ Խաչի բարձրացման պատմական իրադարձության հիշատակի օրը ընդգրկելով Հայ Եկեղեցու մեծագույն հինգ տոների շարքում։ Սա նշանակում է, որ Սուրբ Խաչի փառաբանությունը առանցքային է քրիստոնեական կյանքում, այն ուղղակի նույնացվում է մեր Տիրոջ կյանքի ու տնօրինության հետ, նույնացվում է մի ճանապարհի հետ, որի ճամփորդը պիտի դառնա յուրաքանչյուր քրիստոնյա։ Խաչը կամավորաբար ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որ ավարտվում է հաղթանակով։ Սա հաղթանակ չէ, որը նծայաբերվում է, և ոչ էլ հաղթանակ, որ նվաճվում է նյութական, տեխնիկական ու տեխնոլոգիական առավելություններով։ Այս հաղթանակը կերտվում է ճշմարտության նկատմամբ աճող հավատքի, չնվազող համոզումի և անսահման սիրո ու նվիրումի շնորհիվ։ Այս ճամփորդությանն է կոչում մեզ Քրիստոս, երբ կտրականորեն պատվիրում է. §Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժան չէ…¦։ Սա տառապանքի, զրկանքի ու չարչարանքի քարքարոտ ու փշոտ ճանապարհն է, որ փոխհատուցվում է մխիթարությաբ ու հաղթանակով։ Քրիստոսի տառապանքը, սակայն, չունի ընդհանուր ոչինչ այն տառապանքի հետ, որն առաջանում է մեղքից, աշխարհային մտահոգություններից ու հոգսերից։ Քրիստոսի տառապանքով չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տառապում են, այո՜, տառապում են սեփական դիրքն ու կարողությունները պահպանելու մոլուցքից, չեն կարող մխիթարվել նրանք, ովքեր տագնապած են իրենց մոլորությունները թաքցնելու վախերից: Քրիստոսիխաչով չեն կարող մխիթարվել նաև նրանք, ովքեր մարդկային մահով ամեն ինչ ավարտված են համարում. Նրանց համար մահն անսահման ամայություն է ու դատարկություն։ Քրիստոսի խաչի տառապանքը մխիթարություն է բերում նրանց համար, ովքեր հրաժարվել են սեփական հավակնություններից, որոնց կյանքը սեր, զոհողություն ու բարություն է թարգմանվում։ Այս տառապանքն է հաղթանակ դառնում: Շատեն, չափազանց շատ են Տիրոջ սուրբխաչի հակառակորդները։Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածսիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում: Ահա այս պատճառով, ինչպես ասում է Պողոս առաքյալը. …Աստված նրանց /մարդկանց/ մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխեցին անբնական կարիքով: Նույնպես և արուները թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին նրանց հանդեպ /Հռոմ. Ա 26/: Տիրոջ ՍուրբԽաչի ոխերիմ ուրիշ հակառակորդ է եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը։Կենդանական ինքնապահպանության բնազդեր գիներքո է կառուցվ ու մեսակենտրության սև ամրոցը, որի պատերից ներս տեղ չի մնում Աստվածսիրությանը, հայրենասիրությանն ու եկեղեցասիրությանը։ Երեւակայեք, թե որքա՜ն տանջանք ու տառապանք կա այդ մարդու սրտում, որքա՜ նվախուտագնապ, որքան մաղձու դժգոհություն, բայց, ավաղ, սա Խաչիտառապանք ըչէ: Սա տառապանքն է ինքնակենտրոն ու ինքնակիզվող մեղապարտի, որի ավարտը ավելի սարսափելի է քան հենց՝ինքը տառապանքը։ Խաչինենգու կատաղի հակառակորդ է մարդահաճությունը, բոլորին ու ամենքին դուր գալու հիվանդագին մոլուցքը, որ փաթեթավորվում է քաղաքավարության ու նրբանկատությաներ փներանգժապավեններով։ Այս ախտի պատճառով են բառերը սահում իրենց շավիղներից: Բառերը սպանվում են, լեզուն` ոչնչացվում: Վախկոտությունն ու մորթապաշտությունը թաքցվում են խոհեմության ազնվագույն թիկնոցի տակ, արկածախնդրությունը, վրեժխնդրությունն ու հավակնոտությունը քողարկվում սկզբունքայնության շքեղ պատմուճանով։ Մինչդեռ, այո՛, խաչի ճանապարհը պարզ է, անսքող ու մերկ. պարզ, ինչպես ինքը`Քրիստոս, անսքող`ինչպես Խաչյալը, և մերկ` ինչպես ճշմարտությունը: Խաչի խորհուրդը երեսպաշտություն ու մարդահաճություն, ցուցամոլություն ու արտաքնապաշտություն չի հանդուրժում: Խաչի խորհուրդը լուռ, նպատակային ու հետեւողական ճամփորդությունն է, ճամփորդություն տառապանքի դիմագրավման միջոցով դեպի հաղթանակ: Այս հանձնառությանն ենք կոչված մենք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոսի խաչի ճանապարհով հաղթանակի հասնելու առաքելությանը։ Մենք շատ ենք տառապել: Տառապել ենք բնական աղետներից ու արհավիրքներից, տառապել ենք թշնամիների հարձակումներից ու ոճրագործություններից, տառապել ենք ցեղասպանությունից, գաղթից ու հայրենազրկումից, մշակութային ու հոգևոր եղեռնից, տառապել ենք, բայց չի ավարտվել մեր պատմությունը, չի ավարտվել մեր ճամփորդությունը։ Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր, երբ արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձությունները հանգեցրել են մարդկային, տարածքային, մշակության ու նյութական ահռելի կորուստների, երբ տագնապած սրտերով կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև։ Այսօր հանգիստ չի տալիս մեզ հարցը.արդյո՞ք մեր տառապանքը խաչի տառապանքն է, արդյո՞ք մենք տառապում ենք, չարչարվում ենք, որովհետև ճանապարհորդակից ենք Քրիստոսին, թե՞ տառապանքը ծնվում է մոլությունից ու կրքերից, տառապանք, որ առաջանում է Աստված մերժումից ու հոգեպարպումից։ Արդյո՞ք մենք հետեւեցինք խաչը հանձնառնելու Տիրոջ կտրական կոչին, արդյո՞ք հանձնառանք խաչի ճանապահը՝եսակենտրոնությունից, երեսպաշտությունից, ընչաքաղցությունից հրաժարվել ու ճանապարհը։ ՍուրբԽաչի տոնի այս առավոտ հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում դիմելու Աստծուն. Ո՞րն է, Աստված, ելքը, ո՞րն է, Տեր,ճշմարիտ ճանապարհը, ինչո՞վ պիտի ավարտվի մեր այս տառապանքը։ Բայց Աստված ինքը, ինքը Աստված ցույց է տվել ճանապարհը, ցույց է տվել իր մարգարեների ու առաքյալների միջոցով, իր Խաչյալ Որդու օրինակով։ Քրիստոս հաշտության կոչ է ուղղում, Խաչով հաշտության, այնպես ինչպես ինքը Խաչով հաշտեցրեց Աստծուն մարդկանց հետ: Պետք է հաշտվել, բայց ոչ համակերպվելու պարզապես հանդուրժել միմյանց: Պետք է համախմբվել խաչի շուրջ: Պետք է ոչ թե պարզապես խոսել Խաչի մասին, այլ լինել Խաչի մոտ, լինել դեպի հաղթանակ առաջնորդող Խաչին գամված՝ լինել այնտեղ, ուր «ես»-ը զոհաբերվում է «Է»-ին, մարդը խոնարհվում է Աստուծո առաջ, մարմինը ծառայում է հոգուն, իսկ նյութը`սպասավորում`Սիրուն: Սիրելի քույրեր և եղբայրներ, Այս ճանապարհն է միակն ուանկրկնելին` կամ խաչի ճամփորդ ես եւ կամ`մոլորված շրջմոլիկ: Մենք ենք որոշում` լինել խաչի ճամփորդ` Աստվածապաշտ, թե անձնապաշտ ու անուղի մի թափառական: Աստված Ինքը մեկնել է Իր Ձեռքը մեզ եւ այդ Ձեռքը անհոգնաբեկ սպասում է մեզ: Երկարենք մեր ձեռքը, բռնենք Աստուծո Աջը եւ Նա մեզ կառաջնորդի Խաչի ճանապարհով, մի ճանապարհ, ուր փշերը վարդերի են վերածվում, վիշտ ու տառապանքը ուրախության ու խնդության են փոխակերպվում, խաչելությունը հարություն է դառնում, իսկ պարտությունը հավիտենական Հաղթանակով է պսակվում: Այս խաչի ճամփորդության մեջ պիտի ուրանանք մեր անձը և արժանի դառնանք մեր Փրկչին, քանզի §ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձարժանչէ…¦, ասում է Քրիստոս, որին փառք հավիտյանս հավիտենից։ Շնորհք, սէր և խաղաղութիւն եղիցի ընդ ձեզ և ընդ ամենասեան: Ամեն »:
    15:29
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՀ-ն ֆինանսավորման արտակարգ միջոցներ կքննարկի պարենային ճգնաժամի պատճառով
    Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը սեպտեմբերի 12-ին կքննարկի այն երկրներին արտակարգ ֆինանսավորում տրամադրելու միջոցները, որոնցում պարենի գների բարձրացման խնդիր Է առաջացել Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: Նրանց տեղեկատվությամբ՝ դա ԱՄՀ-ին թույլ կտա Ուկրաինային եւ մի շարք այլ երկրների օգնություն ցույց տալ առանց սովորական, այլ ոչ թե արտակարգ պայմաններում ֆինանսավորման տրամադրման համար պահանջների պարտադիր կատարման: Նրանք պարզաբանել են, որ «Աֆրիկայի շատ երկրներ եւ մի շարք աղքատ պետություններ, որոնք դժվարին կացության մեջ են պարենի պակասից եւ սովից», ֆինանսական օգնության ավելացում են պահանջել: Երկրների ստույգ քանակը, որոնք դիմել են լրացուցիչ օժանդակության համար, եւ օգնության միջոցների մասշտաբն առայժմ չի ճշտվում, վերջնական որոշումը կընդունվի մինչեւ հոկտեմբերին ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների ամենամյա աշնանային նստաշրջանը: Ինչպես գործակալությանը հայտնել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, կազմակերպությունը սերտ շփման մեջ Է Ուկրաինայի իշխանությունների հետ եւ «ուսումնասիրում Է ստեղծված բարդ իրավիճակում Ուկրաինային հետագա օգնություն ցույց տալու բոլոր հնարավոր միջոցները»: Այժմ ԱՄՀ-ի պլանը նախատեսում Է «սահմանափակ օգնություն Ուկաինայի համար», բայց երկրի ներկայացուցիչները հիմնադրամից ֆինանսավորման «լիարժեք» փաթեթ են պահանջում: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը քննադատության Է ենթարկել Արժույթի միջազգային հիմնադամին Կիեւին աջակցություն ցույց տալու գործում «պասսիվության» համար եւ կոչ Է արել ակտիվացնելու գործունեությունը: Շմիգալի խոսքով՝ վերջին ամիսներին Կիեւը չի կարողանում ԱՄՀ-ի հետ համաձանեցնել ֆինանսավորման նոր ծրագիրը: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն հայտարարել Է, որ մինչեւ այս տարվա վերջը Կիեւը ցանկանում Է ԱՄՀ-ի հետ կնքել նոր համաձանագիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:22
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են. ՀՀ ՄԻՊ
    Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան, այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե կոմիտեի արձանագրումները, և թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,-նշել է ՄԻՊ-ը:
    15:22
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
    Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Միջազգային այս մրցաշարին մասնակցում էր 19 երկրի ներկայացուցիչ: Հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
    15:15
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանը 11-րդն է «Աշխարհի տնտեսական ազատության 2022թ» զեկույցում
    «Աշխարհի տնտեսական ազատությունը․2022թ»--ի տարեկան զեկույց»-ի տվյալների համաձայն` Հայաստանը 11-րդ հորիզոնականում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` 2016թ․-ին Հայաստանը եղել է 40-րդ տեղում, 2017թ.-ին `39-րդ, 2018թ․-ին 19-րդ, իսկ 2019թ-ին զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը: Զեկույցում ներառված է 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84: Զեկույցը չափում է տնտեսական ազատությունը՝ վերլուծելով մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ պետական ծախսերը և հարկումը: Առաջատար եռյակում են՝ Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան:
    15:07
    12.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Փեթակում» գործադուլ է. առևտրականներն իրենց պահանջները ներկայացրել են Փաշինյանին
    Երրորդ օրն է՝ գործադուլ է «Փեթակ» առևտրի կենտրոնում: Աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են արել Կառավարության դիմաց, պահանջել երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը: Բողոքողներից երկուսը մտել են Կառավարության շենք, իրենց պահանջները գրավոր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
    15:00
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է Հունաստանին և սպառնալից հայտարարություններ արել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Թուրք նախարարը սպառնացել է, որ Թուրքիայի զայրույթը սարսափելի կլինի: «Թող բոլորը խելքի գան, մենք մասնավորապես Հունաստանին ասում ենք՝ մի եղիր գործիք այլոց ձեռքին, դադարեցրու հրահրումը, որովհետև Թուրքիայի բարեկամությունը ամուր է, և նրա զայրույթը՝ սարսափելի։ Մի մոռացեք դրա մասին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
    14:52
    12.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «ԱԺ-ն չի սպասարկում հայկական շահը». ընդդիմությունն «իրական օրակարգ» է ներկայացնում՝ խորհրդարանից դուրս
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են, որ Ազգային ժողովը չի սպասարկում Հայաստանի և Արցախի պետական ու ազգային շահը, և սկսում են «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկումների շարք: Նրանք պնդում են, որ Հայաստանի 8-րդ գումարման խորհրդարանը պատմության մեջ մնալու է որպես ամենախայտառակ Ազգային ժողովը և պետական ու ազգային օրակարգը սպասարկելու համար հանրային կարող ուժերը միավորելու կարիք կա:
    14:45
    12.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ազգային ժողովը՝ առանց ընդդիմության. նիստին մասնակցում է 60 ՔՊ-ական
    Ազգային ժողովում՝ առանց ընդդիմության այսօր սկսվել է 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը։ Նիստին 60 ՔՊ-ական է մասնակցում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողով չեն գնացել: Ավելի վաղ հայտարարել էին, որ խորհրդարան կմտնեն միայն սեփական օրակարգով:
    14:37
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում
    ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ լուսանկարում պատկերված տղամարդը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ տեսանյութում։
    14:30
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ սպասվում է անձրև և ամպրոպ
    Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
    14:22
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները
    Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական Milliyet-ը: Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner - Mavi Balina - Nusret - 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը: Զորավարժություններին կմասնակցեն նաև թուրքական «Սանջակթար» ունիվերսալ գրոհային և «Անադոլու» ունիվերսալ գրոհային նավերը, որոնք կարող են ձևափոխվել ավիակրի: Տեղեկության մեջ նշվում է, որ անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիայից Թուրքիային կանցնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը։
    14:15
    12.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվեց լքել հանրապետությունը. Վահե Գրիգորյան
    Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թշնամի ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվեց լքել հանրապետությունը: Սրա հաջորդ քայլը, իհարկե, լինելու է համընդհանուր կամ մասնակի զորակոչը: Բարդ չէ գուշակել, թե ում դեմ է նոր պատերազմի պատրաստվում թշնամին` իհարկե, խաղաղություն մուրացողների»:
    14:07
    12.09.22
    Ավելին