Լրահոս
2022-09-12
-
ԵրևանՀրապարակի շատրվանների շոուն սեպտեմբերի 14-ից կմեկնարկի 1 ժամ շուտԱշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին: Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին: Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը:Ավելին14:0012.09.22 -
ԱրցախԱմենախոշոր հրդեհի կանչը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում2022 թվականի սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես կանչերի, այդպես էլ արտակարգ դեպքերի քանակը, Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ -ն: Արցախի Հանրապետությունում հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և դաշտավայրերի ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են կրակի շիջման և մարման աշխատանքներ, կանխել նյութական և գույքային վնասները: Ամենախոշոր հրդեհի կանչը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում: Հրդեհը բնռկվել է չոր խոտածածկույթում, ապա քամու ուժգնությամբ արագ տարածվել բնակելի շենքերին հարող տարածքներում: Կանչի վայրում աշխատել է 5 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները թաղամասի բնակիչների հետ մեկտեղ լիքվիդացրել են կրակը: Սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչերից 4-ի դեպքում օգնություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող քաղաքացիների: Վերջիններս տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Ջրամատակարարման նպատակով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայքին ջրով ապահովելու նպատակով կատարվել է 2 ելք: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 4 դռան բացում: Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ: Յոթ օրվա ընթացքում Արցախի շրջաններից և մայրաքաղաքի հարակից տարածքներից հայտնաբերվել և վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 ռազմամթերք: ՆԳ նախարարի կարգադրությամբ և ԱԻՊԾ տնօրենի հրամանով ուժեղացված ծառայությանը զուգահեռ, ԱԻ ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացնում են տարվա պլանային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ շարունակվում է ֆիզպատրաստության և առաջին օգնության դասընթացները:Ավելին13:5212.09.22 -
ԻրավականԳեղաձորի սարում, «Զվարթնոց» օդանավակայանում և այլուր հայտնաբերվել են մի շարք հետախուզվողներՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 48-ամյա Արամ Բ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: *** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 46-ամյա Յասաման Բ.-ն, որը 2015 թ. ապրիլի 28-ից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր թմրանյութեր տարածելու և օգտագործելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: *** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 35-ամյա Գասպար Թ.-ն, որը 2017 թ. մարտի 14-ից հետախուզվում էր Քաթարի Պետության Ինտերպոլի կողմից: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի սարում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Կումայրիի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արթուր Կ.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:Ավելին13:4512.09.22 -
Արտաքին քաղաքականությունՍի Ծինպինը կմասնակցի ՇՀԿ-ի գագաթնաժողովինՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերի 14 – 16-ը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ պետական այցերով կլինի Ղազախստանում եւ Ուզբեկստանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: «Սեպտեմբերի 14-ից մինչեւ 16-ն ընկած ժամանակամիջոցում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը կմասնակցի Սամարղանդում ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների 22-րդ նիստին, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ (Քասիմ Ժոմարտ) Տոկաեւի եւ Ուզբեկստանի նախագահ (Շավքաթ) Միրզիյոեւի հրավերով կլինի (այդ երկրներում) պետական այցերով»,- ասված Է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթում: Դա կլինի Սի Ծինպինի առաջին արտասահմանյան ուղեւորությունը համավարակի սկզբից ի վեր: Հուլիսի 1-ին նա այցելել Է Հոնկոնգ՝ նախկին բրիտանական անկլավը Չինաստանի իրավասությանն անցնելու 25-ամյակի առթիվ: ՉԺՀ-ի նախագահի վերջին արտասահմանյան ուեւորությունը կայացել Է 2020 թվականի հունվարին, երբ նա պաշտոնական այց Է կատարել Մյանմա, հաղորդել Է ՏԱՍՍ-ըԱվելին13:3712.09.22 -
ՀասարակականՉաուշի արձանի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Toyota-նՉաուշի արձանի հարևանությամբ, բախվել են Mercedes-ն ու Toyota-նԱվելին13:3312.09.22 -
ԻրավականԱնցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 39 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 55-ը՝ վիրավորվելԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության` 14, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, բնակարանային գողության և խուլիգանության՝ 3-ական, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, հոգեկան ներգործության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ֆիզիկական ներգործության, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, սեռական բնույթի բռնի գործողությունների և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 1 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:3012.09.22 -
ԻրավականՍպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սևանի թերակղզումՈստիկանության Կոտայքի բաժնի, Կոտայքի մարզային վարչության և ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 10-ին Սևանի թերակղզում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արամ Ա.-ն, որը 2019 թ. հուլիսի 30-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2212.09.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսային հիվանդության իրավիճակը` Հայաստանում սեպտեմբերի 5-11-ինՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, առողջացել է 2172 պացիենտ, գրանցվել է 7 մահ: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, պատվաստվող քաղաքացիների թիվը հասել է 2 մլն 249 396-ի, մոտ 1 մլն 147 հազարը ստացել է առաջին դեղաչափը, 73 հազարից ավելի քաղաքացի էլ ստացել է բուստեր դեղաչափը:Ավելին13:1512.09.22 -
ԱռողջապահականԳեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպքԳեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Ըստ այդմ` սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 216 թեստավորում: Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:Ավելին13:0712.09.22 -
ՏնտեսականՀանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ այս հանրային սննդի կազմակերպությունը վերացրել է նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:Ավելին13:0012.09.22 -
ԱռողջապահականՎերջին երեք ամսում աշխարհում քովիդից մահացության դեպքերը նվազել ենԱշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում կազմել 3,8 միլիոնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը: Քովիդով հիվանդացությունը նվազում Է յոթերորդ շաբաթն անընդմեջ: Յոթ օրում քովիդի պատճառով մահացել Է շուրջ 12,4 հազար մարդ: Մահացությունն այս մակարդակում Է եղել ամռան սկզբին: Օրական ամենից շատ հիվանդացածներն այժմ Ճապոնիայում են, սակայն եթե ամռան վերջին այնտեղ արձանագրում Էին շուրջ 140 հազար դեպք, ապա այժմ՝ շուրջ 110 հազար: Երկրորդ տեղում Է Հարավային Կորեան, որտեղ օրական քովիդով Է հիվանդանում մոտավորապես 75 հազար մարդ: Դա կիսով չափ քիչ Է, քան օգոստոսի կեսերին: Ամենաբարձր ցուցանիշներից մեկը Ռուսաստանում Է, որտեղ երկրորդ շաբաթն Է, ինչ հայտնաբերում են 300 հազարից ավելի հիվանդացած, իսկ վերջին չորս օրում երկրում օրական արձանագրում են 50 հազարից ավելի նոր դեպք: Քովիդի պատճառով ամենից շատ մարդիկ են մահանում տակավին ԱՄՆ-ում: Սակայն վերջին շաբաթն այնտեղ արձանագրվել Է 1,6 հազար մահ, ինչը մեկ երրորդով քիչ Է, քան նախորդ նույն ժամակամիջոցում: Երկրորդ տեղում Է Ճապոնիան, որտեղ մահացել Է վարակված 1,5 հազար մարդ (նվազումը գրեթե 20 տոկոս): Երրորդ տեղում Է Ռուսաստանը, սակայն այստեղ մահացությունն աճում Է: Վերջին յոթ օրում շտաբն արձանագրել Է 0,6 հազար մահվան դեպք, ինչն առավելագույնն Է մայիսի կեսերից ի վեր: Մահացության լուրջ նվազում Է նկատվում Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում վարակի տարածման տեմպերի կտրուկ դանդաղման ֆոնին:Ավելին12:5312.09.22 -
ԱրցախԱդրբեջանական կողմը կրակել է Կարմիր շուկայի և Թաղավարդի ուղղությամբ․ ԱՀ ՄԻՊՍեպտեմբերի 12֊ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։ Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։ ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։ Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է․Ավելին12:4712.09.22 -
Իրավական57-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակել և սպանել է Արագածավանի 61-ամյա բնակչին, ապա վերջինիս դիակը գցել Ջողազի լիճըՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի՝ 57-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին, Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի արդյունքում Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակիչը մահացել է: Այնուհետև վերջինիս դիակը իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխել է Ջողազի լիճ և գցել ջուրը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4012.09.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ընդդիմադիրները կարող են զրկվել մանդատներից՝ մինչև տարվա վերջ. ՔՊ-ն սպառնում էԱվելին12:3012.09.22 -
ԵրևանՎթարային ջրանջատում՝ Երևանում և մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբեի 12-ին -ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արգել գյուղի ջրամատակարարումը, -ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա 1-14 շենքերի, գ.Նժդեհի 18 շենքի ջրամատակարարումը, -ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի 16/4-27/8 շենքերի ջրամատակարարումը: -ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:2912.09.22 -
Իրավական25-ամյա երիտասարդն իրենց տանը «Макаров»-ից պատահական կրակոց է արձակել՝ վնասելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 19:15-ին։ Նախնական տվյալներով՝ երիտասարդն իրենց տանը, իր մոտ ապօրինի պահվող «Макаров» տեսակի ատրճանակից, պատահական կրակոց է արձակել՝ անզգուշությամբ վնասելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքը: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «Макаров» տեսակի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով և կրակված պարկուճ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, ստացվել են արգասիքների նմուշներ, առգրավվել են դեպքի պահին երիտասարդի և վերջինիս տատի հագին եղած հագուսները, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:2212.09.22 -
ԻրավականԱրմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. նրա աթոռին որդին էր, իսկ դատախազական աթոռը դատարկ էր․ ՄելիքյանՓաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։ Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։ Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։ Հաջորդ նիստը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»։Ավելին12:1512.09.22 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին12:0712.09.22 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրվածԱյսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի բակում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրված։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/12/1221959/Ավելին12:0012.09.22