Լրահոս
2022-09-14
-
ՀասարակականԲախվել են Opel Astra-ն ու Nissan Tiida-ն․ կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում բախվել են Opel Astra և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/14/1222130/Ավելին11:2614.09.22 -
ՀասարակականՋերմուկում թշնամին հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին. Թորոսյան«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ջերմուկի ուղղությամբ թշնամին ինտենսիվ հրետանային հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին։Ավելին11:2414.09.22 -
ՀասարակականՋերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, վարորդը հոսպիտալացվել էՋերմուկում հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական մեքենա, այս մասին հայատնում է CivilNet տելեգրամյան ալիքը։ Ըստ հրապարակման՝ վարորդը հոսպիտալացվել է։Ավելին11:1714.09.22 -
Թշնամին թիրախավորել է նաև Ջերմուկ տանող ճանապարհը. փոխքաղաքապետՎաղ առավոտից նորից կրակի տակ է Ջերմուկը: Տեղեկությունը «Հայլուր»-ին հայտնել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Փոխքաղաքապետի խոսքով՝ գիշերը հանգիտ է եղել: Թշնամին առավոտվանից թիրախավորել է Ջերմուկ տանող ճանապարհը:Ավելին11:1514.09.22 -
ՔաղաքականԱռավոտյան ժամը 8-ից թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները. ՀՀ ՊՆԱռավոտյան ժամը 8-ից թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով, կիրառել է հարվածային ԱԹՍ, հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրությունը սահմանին շարունակում է մնալ լարված, թշնամու թիրախում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Պաշտպանական գերատեսչությունը չի հստակեցնում հայկական կողմի զոհերի ու վիրավորների թիվը: Սյունիքից գերեվարված մեկ անձ է նույնականացվել: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է «Հայլուր»-ի հետ զրույցում հաստատել տեղեկությունը: Նրա խոսքով՝ շրջանառվում է տեսագրություն, որում երևում է վիրավորված մեր հայրենակիցը, ու ակնհայտ է, որ նա գերեվարված է:Ավելին11:0914.09.22 -
ՔաղաքականՊՆ-ն վիրավորների թիվը թաքցնում էԱրդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները՝ Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով: Միայն երեկվա դրությամբ ունենք պաշտոնապես հայտարարված 49 զոհ, սակայն վիրավորների թիվ մինչ այս պահը իրավասու գերատեսչությունը՝ պաշտպանության նախարարությունը, չի հայտնել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից Yerevan.Today-ը փորձեց ճշտել, թե այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ քանի զոհ և վիրավոր ունենք, սակայն նա հրաժարվեց որևէ թիվ ասել: Թորոսյանը պատճառաբանեց, որ այդ թվերը անընդհատ թարմացվում են և այդ կապակցությամբ որոշում ունեն, որ միայն պետք է հրապարակեն հստակ ճշգրտված թիվ. «Վարչապետը հրապարակեց զոհերի թիվը՝ 49 և նշեց, որ անընդհատ ճշգրտվում են և պաշտպանության նախարարությունը թիվ կհայտնի միայն, երբ հստակ թիվ լինի: Քանի որ որոշ ուղղությունենրով դիրքային մարտեր էին շարունակվում, նրանք բնականաբար անընդհատ թարմացվում են: Դրա համար հիմա որևէ թիվ չեմ կարող ասել, փոփոխվող է: Քանի որ չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, մտավոր թվեր չենք ասի, միայն ճշգրիտ թվեր»: Չնայած պաշտպանության նախարարությունը դեռ հրաժարվում է թվեր հրապարակել, տարբեր ուղղություններով տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ բավականին մեծ թվով վիրավորներ ունենք: Օրինակ, երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել էր, որ միայն իրենց մարզում Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։Ավելին11:0514.09.22 -
ԱշխարհՍուդանում անձրևների սեզոնի սկզբից ջրհեղեղների հետևանքով 129 մարդ է մահացելՍուդանում ջրհեղեղները խլել են 129 մարդու կյանք, զոհերի թիվը հասել է 120-ի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությանը կից քաղաքացիական պաշտպանության ազգային խորհուրդը։ Հորդառատ անձրեւների սեզոնը Սուդանում գրեթե ամեն տարի սկսվում է հունիսին եւ տեւում մինչեւ հոկտեմբեր: «Սեզոնի սկզբից ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 129-ի, վիրավորվել է 120 մարդ, ավերվել է ավելի քան 15 000 տուն»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ: Սեպտեմբերի սկզբին քաղաքացիական պաշտպանության ուժերը հաղորդել են 112 զոհի եւ 115 տուժածի մասին:Ավելին11:0014.09.22 -
ՀասարակականԴպրոցներում և համալսարաններում ռումբ տեղադրված չէ․ ուսումնական վարժանքներ է իրականացվումՉեխովի դպրոցում և Ֆրանսիական համալսարանում ռումբ տեղադրված չէ, ոստիկանությունն ու ԱԻՆ-ն իրականացնում են ուսումնական վարժանքներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։Ավելին11:0014.09.22 -
ՔաղաքականԱրգենտինացի պատգամավորները համերաշխություն են հայտնել Հայաստանի դեսպանին՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի առնչությամբՀայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ, ս.թ. սեպտեմբերի 13-ին Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը նամակ է հղել դեսպան Հովհաննես Վիրաբյանին՝ հայտնելով իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշվում է. «Արգենտինական Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովը ցանկանում է հայտնել Ձեզ իր համերաշխությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ձեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած ագրեսիայի կապակցությամբ։ Հանձնաժողովի անդամներս, հանդիսանալով մեր երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ցանկանում ենք արտահայտել մեր մտահոգությունը ռազմական էսկալացիայի առնչությամբ, հորդորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող ագրեսիայի անմիջապես դադարեցումը, կոչ անել հարգել միջազգային իրավունքը և դատապարտել ուժի կիրառումը որպես տարաձայնությունների լուծման միջոց։ Միջազգային խաղաղությունը և անվտանգությունը այնպիսի նպատակներն են, հանուն որոնց աշխարհի բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց առավելագույն ջանքերը։ Ընդունեք մեր հարգանքի հավաստիքը»: Նամակը ստորագրել են հանձնաժողովի նախագահ Էդուարդո Ֆելիքս Վալդեսը, առաջին փոխնախագահ Սոհեր Էլ Սուկարիան, երկրորդ փոխնախագահ Ռոսանա Անդրեա Բերտոնեն, քարտուղարներ Մաքսիմիլիանո Ֆեռարոն և Խուլիո Կոբոսը։Ավելին10:5314.09.22 -
ՀասարակականՋերմուկի անտառներում բռնկված հրդեհի 2 օջախ կաՎայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անտառային հատվածում բռնկված հրդեհից դեռ երկու օջախ կա, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Հայտնել էինք, որ Ջերմուկի անտառներում երեկ հրդեհ էր բռնկվել, որոնք,ենթադրաբար, հակառակորդի ռմբակոծության հետևանք են։ «Երեկ կար հրդեհի չորս օջախ. դրանից երկուսն այն տարածքում են, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշեց Կոստանյանը։ Իսկ հրդեհի մյուս 2 օջախները երեկ հրշեջներին հաջողվել է մարել, քանի որ դրանք հակառակորդի կողմից չեն դիտարկվում։Ավելին10:4914.09.22 -
ՔաղաքականՂազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետՂազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Interfax-Kazakhstan-ը, այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:Ավելին10:4714.09.22 -
Արտաքին քաղաքականությունԱֆղանստանի հետ սահմանին սկսված մարտում Պակիստանի երեք զնծառայողեր են զոհվելՊակիստանի բանակի առնվազն երեք զինծառայողներ են զոհվել անհայտ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ պակիստանա-աֆղանական սահմանի հատվածում, որը գտնվում Է Քուռամի օկրուգում (Խայբեր Փախթունխվայի հյուսիս - արեւմտյան նահանգ): Սեպտեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թերթի տվյալներով՝ ահաբեկիչները պակիստանցի զինվորականների դիրքերը գրոհել են Աֆղանստանի տարածքից: Զինծառայողները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության հետեւանքով զոհվել են Պակիստանի բանակի երեք զինծառայողներ: «Ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել»,- ճշտել են պաշտպանության նախարարությունում: Ինչպես գրում Է հրատարակությունը, արձագանքելով միջադեպին, Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին դատապարտել Է հարձակումը եւ Աֆղանստանի ղեկավարությունից պահանջել ձեռնարկել ահաբեկիչների կողմից Աֆղանստանի տարածքի հետագա օգտագործման կանխման միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին10:4014.09.22 -
ՔաղաքականՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին. ԱղաբաբյանՌազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Պաշտոնական ինֆորմացիայի սղության, դրա հանդեպ տոտալ անվստահության պայմաններում մարդիկ ստիպված տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ են փնտրում, կարդում և տարածում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող լուրեր։ Ստեղծված ինֆորմացիոն վակուումի պատճառով ամենից հաճախ մարդիկ հենց ադրբեջանական մեդիահարթակներում են տեղեկատվություն փնտրում, որն ամբողջովին ողողված է քարոզչությամբ և նվազագույնը՝ նպատակադրված է խուճապ և բարոյալքում տարածելու մեր հասարակության և զինված ուժերի շարքերում։ Այս նույն պատկերը կար նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Այն տպավորություն է, որ մեր հասարակությունը մտածված ուղղորդվում է դեպի թշնամու քարոզչադաշտ։ Փաստացի տեղեկատվության բացակայության, չճշտված լուրերի պատճառով արդեն մեկ ինքնասպանության դեպք ունենք։ Պատերազմի սանձազերծումից արդեն մոտ 32-33 ժամ է անցել, մեր զոհերի թիվը դեռ «ճշտվում է», չեն հրապարակվում անգամ նշված 49 զոհերի անունները։ Մինչդեռ ողջ հասարակությունը դեռ երեկվանից խոսում է մոտ երկու հարյուր զոհերի մասին։ ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին։ Մի կողմից՝ դա հերքելն արդեն անիմաստ է. առնվազն սահմանին կպած բնակավայրերի բնակիչներն անզեն աչքով դա նկատում են, և էդ ինֆորմացիան՝ հաճախ խեղաթյուրված կամ չափազանցված, տարածվում է հասարակության շրջանում՝ կրկին խուճապային տրամադրություններ տարածելով։ Բայց մյուս կողմից՝ բնագծի փոփոխության, դիրքային ու տարածքային կորուստների մասին և զոհերի իրական թվի մասին լռելը մարդկանց մի ստվար հատվածի մոտ ռեալ պատերազմի փոխարեն ստեղծում է «թեթև ընդհարման» տպավորություն, ինչը բողոքի կամ ընդվզման ալիք բարձրացնել չի կարող։ Հիմնականում դրանով էլ պայմանավորված՝ հենց միայն Երևանի բնակիչներից շատ շատերը, պատերազմին անհաղորդ և անտարբեր, շարունակում են իրենց առօրյան, ասես ոչինչ չկա, անհանգստանալու կարիք չկա, այո, զոհեր կան, ու որպեսզի դրանք էլ չլինենք, «դե ինչ-որ թուղթ է, բան է, որ ստորագրեն, մի երկու բան է, որ տան, հանգիստ կապրենք»։ Բայց դե Արցախի "տալը" ցույց տվեց, որ հանգիստ ապրել էլ չի լինելու...»։Ավելին10:3814.09.22 -
ՔաղաքականԿալիֆորնիան Ապրիլի 24-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», կհռչակի որպես նահանգային ոչ աշխատանքային օր. ՍասունյանԿալիֆորնիան Ապրիլի 24-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», կհռչակի որպես նահանգային ոչ աշխատանքային օր. Հարութ ՍասունյանԱվելին10:3414.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի իր ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստ ներկայացնելիս նշում էր. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017 թվականին կազմել է 10000, 2018 թվականին՝ 12400, իսկ 2019 թվականին՝ 14900։ Նույն տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար 8100, 9100 եւ 13000 անձի»։ Նա կարեւոր փաստ էր համարում այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները ավելացել են, սակայն 2019 թվականից հետո այլ պատկեր ունենք։ Մասնավորապես, 2019 թվականի 13 000 դիմումի փոխարեն՝ 2020 թվականին քաղաքացիություն է ստացել 11456 մարդ, իսկ, ահա, 2021 թվականին այս թիվն ավելի է իջել եւ ստացվել է 8521 դիմում, որից հաստատվել է 7379-ը։ Ստացվում է` Փաշինյանը հերթական անգամ հայտարարություն է արել եւ փաստ ներկայացրել մի բան, որը հետո հերքվել է եւ բացասական միտում գրանցել. նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։Ավելին10:3214.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն Աննա Վարդապետյանին ազատել է պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից», - նշված է որոշման մեջ։Ավելին10:3014.09.22 -
ՀասարակականՀայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվի կառնվի նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և դրանց համար վարորդներից հանված բալերի քանակը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ սկսած 2023 թվականից՝ ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ ՀՀ ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգ կփոխանցվի վարորդների կողմից ավտոմեքենաներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կամ այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկությունը»։Ավելին10:2514.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանի նախագահին պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի․ ԹաթոյանՀայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն: Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները: Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը:Ավելին10:2314.09.22