Լրահոս

2022-09-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի կողմից զոհված զինծառայողների պղծման ապացույցներ
    Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման հետագա ապացույցներ՝ ներառյալ Ադրբեջանի տիրապետության տակ խոշտանգումների և սպանության ենթարկված հայ ռազմագերի Դավիթ Գիշյանի մասին տեղեկությունը, Դատարանին ներկայացնելով նաև Ադրբեջանում հակահայկական համատարած ատելության պատկերավոր օրինակներ և կրկնելով իր հրատապ խնդրանքը Դատարանին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին։
    16:07
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ. Արցախի ԱԳ նախարար
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ այսօր առավել, քան երբեք, պետք է լինել միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. «Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից, ի սրտե շնորհավորում եմ ամբողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այսօր առավել, քան երբեք, մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։ Այսօր առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ»: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա։
    16:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    59-ամյա տղամարդը պատշգամբից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել
    Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 19 փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222722/
    15:50
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեկնարկել է «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպման տոմսերի վաճառքը
    Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի տոմսերի վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում hոկտեմբերի 6-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։ Սեպտեմբերի 21-ից սկսվել է խաղի տոմսերի առցանց վաճառքը: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ հոկտեմբերի 2-ից ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։ 1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։ Տոմսերի գները հետևյալն են՝ Արևմտյան տրիբունա` 3000 դրամ Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։
    15:40
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ է կարևոր իմանալ պատսպարան վայրեր ընտրելիս
    Ինչ է կարևոր իմանալ պատսպարան վայրեր ընտրելիս։ Մանրամասները՝ ԱԻՆ-ի ուղեցույցում։ Нет описания фото.
    15:20
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական՝ մեկ թիմի պես. Վարազդատ Հարոյան
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ-ի տարածած տեսանյութում Հարոյանը մասնավորապես ասում է. «Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված, մեկ թիմի պես»: Հարոյանը շեշտել է նաև, որ ֆուտբոլիստները ջանք չեն խնայելու և ամեն բան անելու են երկրպագուներին ուրախացնելու համար:
    15:10
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները
    Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ-ն: Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը: Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
    15:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թշնամուն դուրս պետք է մղենք մեր հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը․ Վանեցյան
    «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել Անկախության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Այսօր Հայաստանի Հանրապետության և մեր ազգի համար նշանակալի օր է՝ Հայաստանի Անկախության տոնն է։ Բնական է, սակայն, որ մեր պետության և ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին և սպառնալիքներին դեմ հանդիման տոնական տրամադրություն չկա և չի կարող լինել։ Այժմ մեր հիմնական մտածումը Հայրենիքի պաշտպանությունն է՝ ագրեսիա և բռնազավթում իրականացրած թշնամուց, և մեր պետական կառուցակարգերը տարերային և ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանքով խարխլած օրվա իշխանություններից։ Հետևաբար, խոնարհվելով մեր երկրի անկախության համար մղած պայքարում իրենց կյանքը տված նահատակների սուրբ հիշատակի առջև, հենց այսօր պետք է ուխտենք, որ թշնամուն դուրս պետք է մղենք մեր Հայրենիքի տարածքից և սկսենք կառուցել մեր ու մեր նախնիների երազած հզոր և անվտանգ Հայաստանը։ Իսկ տոնը դեռ կնշենք, կնշենք, երբ հասնենք մեր վերոնշյալ նպատակներին»։
    15:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով․ Թաթոյան
    Այսօր առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ «Եռաբլուրում» Ոստիկանության ծառայողների բացարձակ անթույլատրելի վերաբերմունքը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում կա որոշում կայացնողների և կատարողների արժանապատվության ճգնաժամ: Ծնողները Հայրենիքին տվել են ամենաթանկը և նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ամենաբարձր երախտիքով` անկախ նրանց հայացքներից: Տեղի ունեցածն ապացուցեց ևս մեկ անգամ, որ բարեփոխելու փոխարեն իշխանությունը Ոստիկանությանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին` դարձնելով այն այդ շահերի զոհը, հեղինակազրկելով Ոստիկանությանը և ձախողելով «բարեփոխումները»: Օրենքներն անգամ ընդունվում են այնպես, որ դրանք ծառայեն ոչ թե իրավունքին, այլ քաղաքական հաշվարկներին: Բազմիցս եմ ասել, որ Ոստիկանության բարեփոխումը միայն գեղեցիկ մեքենաներով ու համազգեստով չի որոշվում. անհրաժեշտ է իրական բարեփոխել Ոստիկանության հատկապես այն ծառայությունները, որոնք անմիջականորեն են մարդկանց հետ առնչվում: Տեղի ունեցածն արժանապատվության, անձնական ազատության և մյուս սահմանադրական ու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներ էր:
    14:53
    21.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ոչ մի երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում մեր փոխարեն խրամատ փորի». Սեյրան Օհանյան
    Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում խոսել է ՀԱՊԿ-ի որոշման մասին՝ զորք չուղարկել Հայաստան՝ մեր երկիրը ադրբեջանական հարձակումից պաշտպանելու համար: «Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է՝ մինչև կազմակերպությանը դիմելը՝ Հայաստանի իշխանությունը մի շարք գործողություններ պետք է աներ երկրի ներսում:
    14:50
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 419.12 դրամ է, վաճառքը՝ 430.32 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.35 դրամ է, վաճառքը՝ 432.88 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.46 դրամ է, վաճառքը՝ 7.19 դրամ:
    14:40
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները
    Հայաստանի Անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում՝ ի համերաշխություն Հայաստանի, այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։ Нет описания фото. Возможно, это изображение на открытом воздухе, памятник и текст «LIB»
    14:30
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    50-ամյա վարորդը Ford Transit-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում, դին դուրս են բերել փրկարարները
    Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Դավիթ Ա-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Բարձրավան-Աղվանի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222717/
    14:28
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը
    Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում: «Սիրելի հա´յ ժողովուրդ, հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովրդի բնօրրանը ՝ Հայաստանի Հանրապետությունը, 31 տարեկան է։ Ազգային-ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը։ Եվ այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև։ Համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում հայ ժողովուրդը պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան»,-ասված է ուղերձում: Արցախի ԱԺ նախագահն ընդգծել է՝ սեպտեմբերյան վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին մեկ անգամ ևս փաստեցին, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։ «Խոնարհումս Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար հայրենի հողը իրենց արյամբ սրբագրած քաջորդիների հիշատակին։ Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ, Հայաստան աշխարհին և ողջ հայությանը մաղթում եմ կայուն ու ապահով խաղաղություն և բարեկեցություն։ Աստված ապավեն հայկական պետականությանը»,-եզրափակել է Թովմասյանը:
    14:25
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանությունը կոչ է անում չքաղաքականացնել Եռաբլուրում այսօր տեղի ունեցածը
    Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ, այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունըն առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ: Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ», - նշված է ոստիկանության տարածած հաղոդրագրությունում:
    14:23
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը. Արցախի ՄԻՊ
    Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ իր գործընկերոջը՝ Քրիստիննե Գրիգորյանին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր անդամներին և համայն հայությանը Մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության 31-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առանձնաշնորհյալ հնարավորությունն է ու երաշխիքը։ Աներկբա է, որ այդ երաշխիքն ամրացնելու գործում նշանակալի է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակավոր դերն ու արհեստավարժ գործունեությունը։ Պետականության առաջ ծառացած մարդահրավերներն այսօր էլ շատ են, որոնց հաղթահարումը պահանջում է ներուժի կենտրոնացում և համատեղում, անխոնջ աշխատանք ու անհուն նվիրում։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ գոհունակություն և երախտագիտություն եմ հայտնում բոլոր պաշտպանների օրոք երկու ՄԻՊ հաստատությունների միջև ձևավորված և այսօր էլ շարունակվող սերտ ու անխզելի համագործակցության համար։ Ուժ, կամք ու համառություն մեր ժողովրդին՝ անսասան պահելու հայոց պետականությունն ու անկախությունը», - ասվում է ուղերձում:
    14:22
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր․ Դանիել Իոննիսյան
    Առավոտյան եռաբլուրում տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։ Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա` ժողովրդավարությանը վերաբերվող մասը)` ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունը իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։ Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր և ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով։ Հ.Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս դեպքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Վստահ եմ, որ ոստիկանները չեն պատժվի, ինչով ևս մեկ անգամ կապացուցվի, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ։
    14:16
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական վթար` Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել
    Սեպտեմբերի 20-ին` ժամը 08։38-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքից դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Օ., ծնված 1949 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ․)․ ուղևոր Գ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մահացել է։ Փրկարարները վարորդին և ուղևորներ՝ Վ․ Շ․-ին (ծնված 1957 թ․), Ա․ Դ․-ին (ծնված 1966 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1988 թ․) և Հ․ Ա․-ին (ծնված 1967 թ․) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել։ Փրկարարները փակել են «UAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Գ․ Շ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    14:15
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ. Բայրամով
    Ադրբեջանը լի է վճռականությամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը՝ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77 - րդ նստաշրջանի շրջանակներում: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր ելույթում խոսել է հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ նախորդ հակամարտության հետեւանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Նրա խոսքով` եռակողմ հայտարարությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աշխատանքներ են տարվում հաղորդակցության եւ տրանսպորտային գծերի բացման ուղղությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացվել է խաղաղ համաձայնագրի առաջարկ: Սակայն չնայած դրան, Բայրամովի խոսքով, Հայաստանը խոչընդոտել է գործընթացին, լրջորեն խախտել է եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունները, իսկ վերջին ամիսներին թույլ է տվել լայնածավալ ռազմական սադրանքներ, որոնք հանգեցրել են կորուստների: Բայրամովն ասել է, որ չնայած հայկական կողմի ապակառուցողական գործունեությանը, Բաքուն լի է խաղաղ օրակարգն առաջ մղելու վճռականությամբ և շարունակում է բանակցություններն այդ ուղղությամբ:
    14:07
    21.09.22
    Ավելին