Լրահոս
2022-09-21
-
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազիՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կնետրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-17 մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 21-ին, 22-23-ին կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին 25-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով:Ավելին14:0021.09.22 -
ՀասարակականՎտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը. Կաթողիկոսն ուղերձ է հղել հայ ժողովրդինՍեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք է բարձրացվել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձն է հղել համայն հայ ժողովրդին։ «Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը: Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը: Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով: Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։ Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Մենք այսօր մտահոգ ենք նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ։ Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։ Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3): Սիրելիներ, մեր լինելության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ: Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։ Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։ Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4): Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։ Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին: Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։ «Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»:Ավելին13:5221.09.22 -
ՔաղաքականԶոհվածների ծնողներին բերման ենթարկելուց հետո իշխանավորները մտել են ԵռաբլուրԱյն բանից հետո, երբ զոհված զինծառայողների ծնողներին ոստիկանական բաժիններ են տարել, Նիկոլ Փաշինյանը իշխանության այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ կարողացել է մտնել զինվորական պանթեոն, լուսանկարվել, ծաղիկներ դնել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Սակայն ոստիկանական գործողություններից զայրացած ծնողները՝ պաշտոնյաների գնալուց հետո հեռացրել են պաշտոնյաների անունից դրված ծաղկեպսակները։Ավելին13:4521.09.22 -
Հասարակական«Վայրենիների նման հարձակվեցին մեզ վրա, սկսեցին քաշքշել». զոհվածի ծնողՀայաստանի անկախության օրը Եռաբլուրից այսօր առավոտյան բերման են ենթարկել զոհված զինծառայողների՝ մոտ չորս տասնյակ հարազատի: Նրանցից երկու կին մարմնական վնասվածքներ է ստացել: Կեսգիշերից էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք այնտեղ էին, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին և մյուս պաշտոնյաներին Անկախության օրը մտնել պանթեոն:Ավելին13:3721.09.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222716/Ավելին13:3021.09.22 -
ՔաղաքականԴատապարտում ենք տեղի ունեցածը. այս խայտառակության հեղինակ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա. հայտարարություն««Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Այսօր, սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում եւ մայրեր: Բերման ենթարկված մայրերից երկուսն ունեն վնասվածքներ: Փորձ է արվել բերման ենթարկել նաեւ դեպքի վայրում գտնված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի նկատմամբ եւս բռնի ուժ է կիրառվել: Հատուկ ընդգծում ենք, որ հերոսների մայրերին բերման են ենթարկել տղամարդ ոստիկանները: Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականության եւ հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է եւ այս ամոթի եւ խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան եւ միջազգային կառույցների համար հատուկ ընդգծում ենք, որ բերման ենթարկվելուց առաջ եւ այդ պահին ծնողները որեւէ հակաիրավական կամ բռնի գործողություն չեն կատարել: Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: Հայերենում եւ որեւէ լեզվում կատարվածը բնորոշող արտահայտություններ եւ բառեր չկան: Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ մեկ անգամ շեշտում, որ այս խայտառակության հեղինակը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հրաժարական տա: Միաժամանակ ոստիկանությանը, ուժային մյուս կառույցներին կոչ ենք անում դադարեցնել Հայաստանի պատիվն ու հեղինակությունն արատավորող, սպայի պատիվն արատավորող հրամանների կատարումը եւ կանգնել ոչ թե գործող վարչախմբի, այլ հայ ժողովրդի, այդ ժողովրդի համար զոհված տղերքի ընտանիքների եւ մեր պետության կողքին»:Ավելին13:2821.09.22 -
ԱռողջապահականԽոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը. Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 31 տարի առաջ մեր պետականության հիմքում դրեցինք անկախությունն ու ազատությունը` որպես հայ ժողովրդի ապրելու և հարատևելու անհրաժեշտ պայման: Այսօր այդ սկզբունքները մեզ համար դարձել են անփոխարինելի արժեք: Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների շիրիմներին, որոնք ընկան` երաշխավորելու մեր ազատ, անկախ երկրի գոյը: Խաղաղություն եմ մաղթում բոլորիս, որպեսզի կարողանանք ապրել, արարել, նոր սերունդ դաստիարակել ազատ, անկախ և ուժեղ երկրում: Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։Ավելին13:2721.09.22 -
ԱրցախԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետՍեպտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ- մայոր Անդրեյ Վոլկովի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։ Կարևորելով Արցախում ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու գործում՝ քննարկել են ընդհանուր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր զարգացումները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։ Հանդիպմանն ընդգծվել է տարբեր ձևաչափով հաճախակի շփումների անհրաժեշտությունը, որի արդյունքում լուծումներ կտրվեն հասարակությանը հուզող մտահոգություններին։Ավելին13:2221.09.22 -
ՔաղաքականՖրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման. Մակրոնը՝ ԽաչատուրյանինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: «Թանկագի՛ն (ավելացված է ձեռագիր) պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։ Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։ Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։ Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը: Շնորհավորանքներս և հարգանքով՝ (ավելացված է ձեռագիր) Էմանուել Մակրոն Նորին գերազանցություն պարոն Վահագն Խաչատուրյան Հայաստանի Հանրապետության նախագահ»,- նշված է ուղերձում։Ավելին13:1521.09.22 -
ՔաղաքականԴաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին. Պուտինը՝ ԽաչատուրյանինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում: «Հարգելի Վահագն Գառնիկի, ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՝ երջանկություն և բարեկեցություն: Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին ծանրակշիռ ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։ Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին ՝ խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում:Ավելին13:0721.09.22 -
ՔաղաքականԶոհերի ծնողներին «ասֆալտին փռած» ոստիկանությաների պարգևավճարը գերազանցում է 9 միլիարդ դրամըԱյսօր Եռաբլուրում ոստիկանները կրկին գերազանցեցին իրենց։ Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր մտնելուն չխանգարելու համար ուժ կիրառելով բերման ենթարկեցին զոհվածների ծնողներին, ովքեր վստահ են, որ իրենց որդիների զոհվելու համար մեղավոր է հենց Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ մեծ եռանդով ծնողներին գետնին գցելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով բերման ենթարկվող ոստիկաններն այս տարի հավուր պատշաճի պարգևատրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից: Միայն 2022 թվականին ոստիկանությանը հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը 9 մլրդ 164 մլն դրամ է:Ավելին13:0021.09.22 -
ՔաղաքականՌուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին, և ոչ թե խոսքով, այլ գործով. դեսպանատունՀՀ քաղաքացիներին շնորհավորել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը. Ռուսաստանը նպաստում է հայ ժողովրդի տնտեսական բարգավաճմանը, ինքնիշխանությանը և անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ խթանելով տարածաշրջանում խաղաղ օրակարգը, ասվում է ուղերձի տեքստում։ «Փորձություններ, կորստի ցավ. ահա ինչն է միավորում մեր ժողովուրդներին այսօր, ինչպես նաև դարավոր սերտ կապերը. դա ապացուցել է պատմությունը, և այսօրվա իրողությունները վկայում են դրա մասին»: Դիվանագիտական առաքելությունը Հայաստանի ժողովրդին մաղթել է բարգավաճում և վստահություն ապագայի նկատմամբ։ «Ռուսաստանը միշտ եղել է և կմնա Հայաստանի հետ և ոչ թե խոսքով, այլ գործով»,- ընդգծել են դեսպանատանը։Ավելին12:5421.09.22 -
ՀասարակականԵս մեծացել եմ շատ տղաների հետ, որոնք այսօր Եռաբլուրում են․ հնդիկ ստենդափեր Շաֆի Ալ ԿապրիոNew School Comedy-ի հայտնի հնդիկ անդամը՝ բժիշկ Շաֆի Ալ Կապրիոն, որը տեւական ժամանակ է՝ ապրում ու աշխատում է Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի անկախության տոնն ու կիսվել այս օրերի իր ապրումներով։ Շաֆին խոսել է հայերի հյուրընկալության ու բարության եւ ներկա պահին ապրող ցավի մասին։ «Ես 18 տարեկանից ապրում եմ այս երկրում։ Ես մեծացել եմ շատ տղաների հետ, որոնք այսօր Եռաբլուրում են։ Ես մեծացել եմ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց կողքին, որոնք կորցրել են իրենց որդիներին ու թոռներին, եւ աղջիկների՝ որոնց սիրելիներն այդպես էլ չվերադարձան։ Ես մեծացել եմ մի հյուրընկալության մեջ, որտեղ մենք հանգստյան օրերին խորոված էինք պատրաստում Արարատյան նախալեռներում, մինչդեռ այսօր երեք անգամ մտածում ենք տնից դուրս գալուց առաջ։ Ես մեծացել եմ բնության մեջ, թափառել անտառներում, որտեղ, նույնիսկ, արջերն էին մեզ ողջունում, իսկ հիմա ֆոսֆոր շնչելով կրում ենք ողջ լինելու բեռը։ 307922013_2249639771858181_7449808826373933103_n.jpg (53 KB) Այս սուվերեն տարածքը մեր ամբողջ աշխարհն է, որտեղ ապրել ենք խաղաղ ու սիրո մեջ, ապրել երազանքներով ու նպատակներով։ Երազները չեն այցելում այն մարդուն, որի աչքերում ցավ կա, նպատակները մոռացվում են, երբ ներքին բնազդդ ասում է, որ լուծումը գոյատեւելու մեջ է։ Մոնթեի պատկերը, Վազգենի խոսքերը, Սասունի ոգին թող վառ պահեն մեր հպարտ հիշողությունները։ Աստված օրհնի մեզ եւ ուժ տա, որ պատժենք ագրեսորի պատերազմական ճիչը»,-գրել է Շաֆին։ Նա նաեւ հավելել է՝ «Հանգիստ թողեք Հայաստանը» եւ «Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին» հեշթեգերը։Ավելին12:4721.09.22 -
ՔաղաքականՏղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը՝ ոստիկաններինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։Ավելին12:4021.09.22 -
ՀասարակականՉպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը․ Արման ԹաթոյանՑավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը: Ինքներս ենք մեզ վրա զգում` որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», երկիրը կառավարողներն օտարանում են քաղաքացուց ու զբաղվում իշխանավեճով, երբ իրականացվում է հասարակության պառակտում, իսկ համերաշխությունը վերածվում թշնամանքի: Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը, որ ինչ-ինչ մարդկանց պաշտոնամոլությունն ու պայքարի անկարողությունը մեզ վերածեն անարժան սերունդի: Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:Ավելին12:3021.09.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրատապ պետք է ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից. Թագուհի ԹովմասյանԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպն ամոթալի է և անթույլատրելի: Նիկոլ Փաշինյանին զոհվածների հարազատներից պաշտպանելու համար որդեկորույս ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը խայտառակություն էր։ Անկախ ամեն ինչից` պետք է հարգել հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողների վիշտը, ինչպես նաև` նրանց գործողությունները, որքան էլ որ դրանք լինեն իշխանության համար տհաճ։ Գուցե հայրենիքի պաշտպանների ծնողներն իրենց ցասումն արտահայտելու տարբեր ձևեր ընտրեն, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հարգել նրանց, մեծարել ու մշտապես խոնարհվել: Անթույլատրելի է ծնողներին բաժանել մերոնք-ձերոնքի. իշխանությունն, ըստ երևույթին, առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. այն ծնողները, ովքեր Աննա Հակոբյանի հրավերն ընդունում են եւ մասնակցում միջոցառումներին, նրանք լավն են, իսկ ովքեր էլ պահանջատիրություն են դրսևորում, բարկություն ու ցասում են արտահայտում, նրանց արժանապատվությունը նսեմացնելով` բերման են ենթարկում: Հրատապ պետք է հրաման տվող Նիկոլ Փաշինյանը եւ կատարող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից»։Ավելին12:2621.09.22 -
ՔաղաքականՊուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն օգտագործելու է բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համարՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործելու է բոլոր առկա միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, և դա «բլեֆ» չէ: «Նրանց, ովքեր իրենց նման հայտարարություններ են թույլ տալիս Ռուսաստանի նկատմամբ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրը նույնպես խոցման տարբեր միջոցներ ունի, իսկ առանձին բաղադրիչներով ՝ նաև ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Եվ մեր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, Ռուսաստանի եւ մեր ժողովրդի պաշտպանության համար մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պուտինը հեռուստաուղերձի ժամանակ։ Նա ընդգծել է, որ դա «բլեֆ» չէ, և իր երկրի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի անկախությունն ու ամբողջականությունը կապահովվեն:Ավելին12:2221.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանի զանգվածային հարձակումը Հայաստանը դարձրեց աշխարհի կիզակետը. Հարութ ՍասունյանԱնցյալ շաբաթ Հայաստանի արևելյան սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակման ժամանակ զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր և խաղաղ բնակիչ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հավելյալ տարածքներ է զիջել Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմի հրահրած այս հարձակումը հաջորդում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանը բռնագրավեց Արցախի մեծ մասը և սպանեց հազարավոր հայ զինվորներ։ Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Արցախի հայ բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական զինուժը Հայաստանի սահման ներթափանցել է 2021 թ․ մայիսի 12-ին և մինչ օրս այնտեղ է։ Հանդիպելով քաղաքականապես և ռազմական առումով թույլ Հայաստանին՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, բիրտ ուժ կիրառելով ճնշում է գործադրում հավելյալ զիջումներ կորզելու համար, որոնք ներառում են արցախահայության մնացորդների վերացումը և ավելի մեծ հայկական տարածքների բռնագրավումը։ Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս պնդում է, որ Հայաստանն ընդունի այն, ինչը նա անվանում է «Զանգեզուրի միջանցք», որը ենթադրում է ադրբեջանական ինքնիշխանություն Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի միջով անցնող ծրագրված ճանապարհի վերաբերյալ: Մինչ Հայաստանի վարչապետը շարունակաբար հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու իր ցանկության մասին, այս երկու թշնամական երկրները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել՝ ուժով հասնելու իրենց պահանջներին։ Հայաստանն ակնկալում է պաշտպանված լինել ՀԱՊԿ-ի կողմից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), որի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀԱՊԿ-ը փոխադարձ պաշտպանության պայմանագիր է, որը բոլոր անդամներից պահանջում է պաշտպանել իրենցից որևէ մեկին արտաքին ուժի հարձակումից: 2020 թ․ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Արցախը, քանի որ այն Հայաստանի մաս չէր կազմում։ Թեև անցած շաբաթվա հարձակումը ակնհայտորեն Հայաստանի տարածքում էր, ՀԱՊԿ-ը չհասավ Հայաստանին պաշտպանության։ Ուկրաինայում ռուսական ուժերի ներգրավվածության պատճառով նախագահ Պուտինը չի ցանկանում է, ոչ էլ ի վիճակի է իր զորքերը ուղարկել երկրորդ ռազմաճակատ։ Ընդհակառակը, Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, որոնք Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը, հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկուսացված է արևմտյան աշխարհից։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի այլ ղեկավարների հետ միասին հավաքվել էին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հայերը հուսալքվել էին Պուտինի և Ալիևի խիստ սիրալիր հանդիպման և Պուտինի ու Էրդողանի թևանցուկ զբոսանքի տեսանյութերը դիտելուց: Առաջին անգամ Հայաստանի կառավարության մի քանի բարձրաստիճան անդամներ իրենց հիասթափությունն արտահայտեցին ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ, այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ներկայիս նախագահն է։ Հայաստանի հարևան երկրներից երկուսը ցույց են տվել իրենց փոխադարձ հակասական դիրքորոշումները՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Իրանը իր զորքերը կուտակել է Հայաստանի հարավային սահմանին և բազմիցս հայտարարել, որ անընդունելի է բռնի ուժով Իրան-Հայաստան սահմանի փոփոխությունը։ Մյուս կողմից, Թուրքիան իր զորքերը կուտակել է Հայաստանի արևմտյան սահմանին այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին՝ կեղծորեն դատապարտելով Հայաստանին Ադրբեջանի վրա հարձակում նախաձեռնելու համար: Հայերը գոհ էին, որ միջազգային հանրությունը վերջապես սկսեց ուշադրություն դարձնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված հարձակումներին։ Ֆրանսիայի հրավերով և Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած շաբաթ երկու նիստ անցկացրեց՝ մեկը բաց, մյուսը փակ՝ քննարկելու Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Հայերը դժգոհ էին, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես Ուկրաինայի պատերազմի վրա՝ անտեսելով Հայաստանի ծանր վիճակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները (Ֆրանսիա, Հնդկաստան, Ալբանիա, Գաբոն, Նորվեգիա, Իռլանդիա, Քենիա, Չինաստան, Մեքսիկա, Գանա, Բրազիլիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ և Ռուսաստան), ի հավելումն Հայաստանի և Ադրբեջանի, ելույթ ունեցան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Միայն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրավիճակը որակեցին որպես հարձակում Հայաստանի սահմանների ներսում։ Խորհրդի մնացած անդամները հորդորեցին Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց Ադրբեջանին որպես նախահարձակ անվանելու։ Մեկ այլ դրական զարգացում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի անակնկալ այցը Հայաստան, Կոնգրեսի երեք այլ հայամետ անդամների հետ միասին։ Հաշվի առնելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործության վերաբերյալ հիասթափությունը՝ հայերը ջերմորեն ընդունեցին խոսնակին, որը հանդես եկավ շատ աջակցող ուղերձով՝ դատապարտելով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման համար։ Երբևէ Հայաստան այցելած ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ Փելոսիին տեսել են արցունքն աչքերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Նա նաև այցելել է խորհրդարան, հրավիրել ասուլիս և հանդիպել պաշտպանության նախարարի ու վարչապետ Փաշինյանի հետ։ Ողջունելի զարգացում է Հայաստանի հարաբերությունների ընդլայնումը հնարավորինս շատ աջակից երկրների հետ։ Սակայն ոչինչ չի կարող փոխարինել Հայաստանի՝ սեփական զինված ուժերն ուժեղացնելու միջոցով պաշտպանվելու կարողությանը։ Ուրիշ ոչ ոք դա չի անի Հայաստանի համար։ Հայերը պետք է հրաժարվեն այն համոզմունքից, որ նրանց կփրկի դրսի ուժը՝ լինի դա ռուսը, թե ամերիկացին։ Ոչ ոք չի փրկել և չի փրկելու։Ավելին12:1521.09.22 -
ՔաղաքականՄենք չենք համակերպվում, որ այսօր թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է․ Առուշ Առուշանյանի ուղերձըՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրեցինք անկախության ճանապարհը և իրականացրինք մեր պապերի ու հայրերի դարավոր երազանքը․ ունենալ անկախ պետություն: Նվաճեցինք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Անկախության համար չափազանց թանկ գին ենք վճարել և դեռ շարունակում ենք վճարել։ Նորօրյա պատմությունը կերտվում է մեր եղբայրների արյան գնով։ Ցավով արձանագրենք, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ մարտահրավերները երբևէ այսքան սպառնալից չեն եղել, որքան այսօր: Այս գործընթացը կարող է անկասելի դառնալ, եթե մենք միասնաբար չկանգնեցնենք այն: Համայն հայության ջանքերն ու նպատակները պետք է ուղղված լինեն Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդելուն, հայրենիքի հզորացմանը: Մենք չենք համակերպվում Արցախի վիրավոր լինելու հետ, բերդաքաղաքի կորստի հետ։ Չենք համակերպվում, որ այսօր թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է։ Վստահ եմ, որ դեռ կկարողանանք հետ բերել ամբողջական Արցախը, մեր կորուստները, Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեր ժողովրդի արժանապատվությունը: Մենք մեզ բաժին հասած պատմության էջը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք։ Մեր բոլորի մտքում միայն պիտի լինի հաղթական հայրենիքի գաղափարը։ Սիրելի՛ հայրենակիցներ, ամուր կամք, ուժ և խիզախություն բոլորիս»։Ավելին12:0721.09.22