Լրահոս

2022-09-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարալիկ քաղաքի հանդամասում այրվել է մոտ 120 հա հնձած արտ
    Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։27-ին։ Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ։
    20:40
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերի 22-23-ը վթարային ջրանջատում Շիրակի մարզում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը՝ 09:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գյումրի քաղաքի՝ Գ. Նժդեհի հրապարակի 2, 4 շենքերի և կոտորակների, թիվ 139 տնակային տարածքի, Ախուրյանի խճուղու, Օդանավակայան թաղամասի, Արևելյան թաղ. 1, 2, 3 շենքերի, Բաղրամյան, Թեհլերյան փողոցների, Կոմիտասի փող. 2-րդ, 3-րղ փակուղիների, «Շիրակ» օդանավակայանի, Ախուրյան գյուղի՝ Գյումրու խճուղու, «Գյուղշին» թաղամասի, Ջրաշինարարների փողոցի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    20:30
    21.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պատերազմ՝ «Արևմուտքի դեմ». 300 հազար ռուսաստանցի պահեստազորային կմեկնի ռազմաճակատ
    Ուկրաինայի դեմ պատերազմի 7-րդ ամսում Ռուսաստանը մոբիլիզացիա է հայտարարել: Մինչև 300 հազար մարդ կզորակոչվի բանակ: Այդ երկրի պաշտպանության նախարար Շոյգուն ասել է, որ Դաշնությունը մոտ 25 միլիոն զինվորականի ռեսուրս ունի: Ի դեպ, երկրում մոբիլիզացիա հայտարարելու մասին Պուտինի ելույթից հետո տեղեկություններ կան, որ շեշտակի բարձրացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները: Հասնում են մինչև 800 հազար դրամի: Սպառվել են Ստամբուլ, Բաքու, Երևան ուղղությունների մոտակա չվերթների տոմսերը:
    20:20
    21.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Թեհրանում հիջաբներ են այրվում. կանանց «ապստամբություն»՝ Իրանում
    ՄԱԿ-ում Իրանի իշխանություններին կոչ են արել հետաքննել Մահսա Ամինիի մահը: Հիջաբը սխալ կապելու պատճառով ձերբակալված 22-ամյա աղջիկը երեք օր անց կալանավայրում մահացել է: Ու պատահածը յուղ է լցրել Իսլամական հանրապետությունում ժամանակ առ ժամանակ թեժացող հակակրոնական տրամադրությունների վրա: Իրանում մեկ գլխաշորից սկսված միջադեպը կատաղի ցույցերի, բախումների, զոհերի պատճառ է դարձել: Զանգվածային ակցիաների ընթացքում՝ Մաշհադում ոստիկանի են այրել, Ռեշտում հրկիզել մզկիթ, Համադանում կրակել իմամի վրա:
    20:10
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեմիրճյան փողոցում հսկայական ծառը տապալվել և փակել է ճանապարհը. վնասվել են ВАЗ 2106-ն ու գազախողովակները
    Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222737/
    20:10
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները. Էբրահիմ Ռաիսի
    Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը: Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարևանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերություններն՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։
    20:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նույնիսկ ամենաթունդ հայհոյանքները մեղմ կհնչեն այս դեպքում․ Ավետիք Իշխանյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Միայն հայհոյանք Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչ կատարվեց այսօր Եռաբլուրում։ Նույնիսկ ամենաթունդ հայհոյանքները մեղմ կհնչեն այս դեպքում։ Բայց․․․բայց այս տեսարանից հետո, եթե որևէ մեկն այլևս համարձակվի ուղղակի կամ անուղղակի պաշտպանել կամ համագործակցել այսօրվա դավաճան-մարդասպան-արյունարբու-անհայրենիք իշխանությանը, ապա հավասարապես պատասխանատու է բոլոր զոհերի և հայրենիքի կորստի համար»։
    19:50
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք․ Ռուբեն Մելքոնյան
    ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Եռաբլուրում որդեկորույս մայրերի հանդեպ արված քայլը ոչ թե բարոյականության կարմիր գծերի հատում էր, այլ հենց բարոյականության ոչնչացում: Ոչինչ չէր լինի եթե պետականությունն ու անկախությունը կործանման հասցրած իշխանավորները տեղի տային ծնողների պահանջին և չունենային «մտահոգ» դեմքերով հերթական խմբակային նկարը: Իսկ նման անբարո հրաման տվողներին և կատարողներին ասեմ, որ ձեր «վաստակած» հացի մեջ անեծք և արյուն կա: Տպավորություն է, թե ընդհանուր տեմպի տակ ընկած ձեզնից շատերը արդեն չեն գիտակցում, թե ինչ են անում. գոնե այսօրվա դեպքից հետո ինքներդ ձեզ սթափության կոչ արեք: Ամեն ինչ վերջ ունի և հետո ի՞նչ պատասխան եք տալու այս ամենի համար, իսկ այս և այլ դեպքերի հետ կապված ձեզ հարց տվողներ հաստատ լինելու են: Հ.Գ. որպեսզի անուղղելի լավատեսի տպավորություն չթողնեմ, ասեմ, որ խոսքս չի վերաբերվում բարոյականության և տրամաբանության հետ իրենց կապը վերջնական ու հավետ խզած որոշներին կամ ոմններին»:
    19:40
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրմալու»-ի փլուզման պատճառով 3 տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար
    «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի փլուզման պատճառով 3 տուժածները հոսպիտալացվեցին Էրեբունի ԲԿ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել է, որ ներկա պահին տուժածները հետազոտվում են, նախնական տվյալներով առողջական վիճակները գնահատվել է բավարար։
    19:30
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նկարում ԱՂԲԱԿՈւՅՏ է... Ալեն Ղևոնդյան
    Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երբ 5000-ից ավել տղու սրանք մատաղ արեցին, քանի պատժի ու վրեժի քայլ եղավ` ԶՐՈ։ Երբ ԱԺ ՔՊ աղբակույտի որոշ ներկայացուցիչներ ասում էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում են տեսնում, քանի պատժի ու վրեժի ակցիա եղավ` ԶՐՈ։ Երբ կարմիր բերտավոր աղբի ծնունդը միտինգի ժամանակ ծեծում էր ժողովրդին ու որդեկորույս զինվորի հորը ասում «լավ եմ անում, քեզ ծեծում եմ, զոհված զինվորի հերն ես, հենց դրա համար էլ ծեծում եմ, արա'» քանի պատժի և վրեժի գործողություն եղավ` ԶՐՈ։ Երբ որդեկորույս ծնողին Գլխավոր դատախազի, ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի պետերը արհամանքագույն վերաբերմունքի են արժանացնում, դրան ինչ պատիժ եղավ կամ վրեժ եղավ` ԶՐՈ Էնպես որ, այո՛ էդպես է, քանի դեռ կարմիր բերետը, ոստիկանը, ԱԺ պատգամավորը, գլխավոր աղբի ծնունդ մորուքավորը իրենց փայ պատիժը հին բարի ու ՃԻՇՏ ձևերով չեն ստացել, որդեկորույս ծնողին դուրս են շպրտելու Եռաբլուրից և շուտով էլ իր բնակարանից, քանի որ էդ տունը տալու են թուրքին: Իսկ դուք ստատուս եք գրում էդ մասին. ինչ ասեմ, լավ եք անում..., ես մոռացա, դուք այլևս շատ ու լիարժեք դեմոկրատ եք, իսկ Փելոսիից հետո էլ ավելի... դե ի՞նչ ասեմ ՍԴ դիմեք, կամ ՄԱԿ-ի քրեական դատարան.... Ու մի բան էլ. ես ուրիշներին կոչ չեմ անում, ու մեղադրում, ինչ ասում եմ, որ պիտի լիներ կամ պիտի լինի ես էլ մեջն եմ: ՆԿԱՐՈւՄ ԱՂԲԱԿՈւՅՏ է...
    19:20
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը․ ԱԻՆ
    Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
    19:10
    21.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայաստանում քաոս է, պարտություն, բարոյալքություն». Իշխան Սաղաթելյան
    Այսօր՝ Հայաստանի անկախության օրը ՀՅԴ անդամները այցելել են Արամ Մանուկյանի շիրիմին, որտեղ լրագրողի հետ զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը
    19:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Մոսկվա-Երևան առաջիկա օրերի ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են
    Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ aviasales.ru կայքէջից: Եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից: Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ: Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:
    18:50
    21.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Կանայք այրում են գլխաշորերը. մասսայական ցույցեր՝ Իրանում
    Իրանում կանայք ցուցադրաբար այրում են գլխաշորերը, կտրում մազերը: Այսպես նրանք բողոքի իրենց ձայնն են բարձրացնում գլխաշորերի դեմ, պահանջում, որ պետությունը ազատի իրենց՝ դրանք կրելու պարտավորությունից: Իսլամական Հանրապետությունում մասսայական ցույցերի նոր ալիք է բարձրացել սեպտեմբերի 13-ին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: Նրան բերման էին ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու պատճառով: Կալանավայրում Ամինին սրտի կաթված էր ստացել, ընկել կոմայի մեջ ու երեք օր հետո մահացել:
    18:40
    21.09.22
    Ավելին
  • Հասարակական
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում պատ է փլվել. երեք վիրավոր կա
    Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում փլվել է կիսականգուն մնացած շենքի պատերից մեկը: Երեք վիրավոր կա: Կադրերում երևում է, որ փլատակներում մի մեքենա է մնացել: Ոչ պաշտոնական տեղեկությամբ՝ փլուզման պատճառը ուժեղ քամին է եղել:
    18:20
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները
    ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականները և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և դրանց դեմ Հայաստանի ջանքերը միջազգային դատարաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը: «Այսօր հանդիպել ենք Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Նենսի Փելոսիի և հայկական հարցերով հանձնախմբի մյուս անդամների հետ: Մենք քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,-նշել է կոնգրեսականը: Փալոնը նաև տեղեկացրել է, որ Կապիտոլիումում զրուցել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ, քննարկել Արցախում Ադրբեջանի հարձակումների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, և հայ բնակչությանը ադրբեջանական հետագա ագրեսիայից պաշտպանելու անհրաժեշտության հարցը:
    18:10
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիայի ընտրանուն
    Գերմանիա Մ-19 – Հայաստան Մ-19 հանդիպմամբ սեպտեմբերի 21-ին Գերմանիայում մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության 12-րդ խմբի որակավորման փուլը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:5 հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունից: Հայաստան Մ-19 տարեկանների թիմն ուներ հետևյալ մեկնարկային կազմը. 1.Գոռ Մատինյան (ա), 4. Արմեն Սարգսյան, 5. Սերգեյ Մուրադյան, 6. Գաբրիել Պապյան (22. Կառլեն Հովհաննիսյան, 88), 7. Ալեքսանդր Մկրտչյան (9. Արայիկ Էլոյան, 67), 8. Հայկ Թաթոսյան (18. Համլետ Սարգսյան, 59), 10. Կարեն Դավթյան (21. Նարեկ Հովհաննիսյան, 88), 11. Արման Մարկոսյան, 14. Պողոս Կրմզյան, 17. Վաչե Հակոբյան, 19. Վարդան Թովմասյան (23. Էրիկ Պապիկյան, 66) Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 2. Իշխան Դարբինյան, 3. Գևորգ Գրիգորյան, 15. Մհեր Քանքանյան: Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ մրցելով Սլովակիայի ընտրանու հետ:
    18:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում
    Սեպտեմբերի 21-ին` ժամը 13։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են մոտ 40 հա հնձած արտ և խոտածածկ տարածք:
    17:50
    21.09.22
    Ավելին