Լրահոս
2022-09-21
-
ՀասարակականՆախօրեին Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետևանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի. նրա վիճակը նորմալ էՍեպտեմբերի 20–ի երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետեւանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավորը թեթեւ վնասվածքներ է ստացել։ Վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ–ի մամուլի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։ «Նա շարունակում է բուժում ստանալ, վիճակը գնահատվում է նորմալ»,– հայտնեց Պողոսյանը։ Նշենք, որ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետեւանքով վիրավոր ունենալուն, ասել է, որ «հակառակորդի կողմից կրակոցի հետեւանքով վիրավոր ունենալու դեպքում նախարարությունը հաղորդագրություն է տարածում»։Ավելին17:4821.09.22 -
ՀասարակականՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Volkswagen Jetta-ն. կա 5 վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50–ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/21/1222730/Ավելին17:4521.09.22 -
ՔաղաքականՆման ծնողն արժանի է քաշքշոցի ու մի բան էլ ավել․ ՔՊ-ականը՝ զոհերի մայրերին ասֆալտին գցելու մասինPolitik.am-ը գրում է. «Այսօր ոստիկանական ուժերը Եռաբլուր զինվորական պանթեոնում բիրտ ուժ կիրառեցին զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։ Թիրախում էին հատկապես կանայք, ում բերետավորները գցում էին ասֆալտին։ Տարածվող կադրերը իսկապես զայրացրել է հանրությանը։ Հնարության բարկության ֆոնին հատկանշական է իշխանության աջակիցների վարքագիծը։ ՔՊ-ական Էդգար Թամարյանը օրինակ իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ ոստիկանները մի բան էլ քիչ են արել ու նա ավելին է սպասում ոստիկաններից։ Հետո այս օգտատերը հեռացրել է իր այս գրառումը և մի նոր գրառում արել, որտեղ զոհերի ծնողներին մեղադրել է ռուսների պատվերը կատարելու մեջ․«Նկատել եք արդյոք որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհվածի ոչ մի ծնող երբեք ոչ մի թթու խոսք չի ասել Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբեք հրապարակային գռեհիկ պահվածք չի ունեցել: Նրանք ծնող չե՞ն։ Չե՞ն ցավում, թե՞ Մոսկվայից հրահանգ չէր իջել սևացնել իրեն հպատակ Սերժ Սարգսյանին»։Ավելին17:4221.09.22 -
ՔաղաքականՄիրզոյանը կոչ է արել սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիանՆյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։ Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել՝ հանուն ժողովրդավարության: ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում` այսպիսով առավել գրավիչ դառնալով արտաքին աշխարհի համար: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են և կոչ արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանն՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։Ավելին17:4021.09.22 -
ՔաղաքականՀունաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվՀունաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: «Հունաստանն իր ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության տոնի առթիվ: Այս տարի մենք նաեւ ուրախ ենք նշելու Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հունաստանի ԱԳ նախարարությունը:Ավելին17:3021.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանական մամուլում անթաքույց ցնծություն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱդրբեջանական մամուլում անթաքույց ցնծություն է: Հայ ոստիկանների կոմից բռնության ենթարկված հայ սևազգեստ կանանց ադրբեջանցինները ծաղրում են :Ավելին17:2721.09.22 -
Սպորտ3 հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են. Պատանեկան ԱԱԲաթումում ընթացող մինչև 8,10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրից հետո 3 հայ շախմատիստներ վաստակել են 4-ական միավոր և առաջատարներին հետապնդողների թվում են: 5-րդ տուրում Վոլոդյա Թորոսյանը, սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Թայմազ Թեմիրբեկովին և 4 միավորով 12-րդ տեղում է: 4-ական միավոր են վաստակել նաև Վաչե Քոչարյանն ու Նարե Իսախանյանը: Վաչեն սևերով հաղթել է վրացի Անդրիա Քրիստեսիաշվիլուն: Նա մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում 12-րդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատարին: Նարե Իսախանյանն էլ սևերով պարտության է մատնել հույն Կաիսա Կիրիտոպուլուին և մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում 4 միավորով 6-րդն է: Նշենք, որ մինչև 5-րդ տուրը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեցող Նարեկ Ղազարյանն առաջին պարտությունն է կրել: Նրա մրցակիցը սևերով խաղացող իրանցի Սինա Մովահեդն էր: Նարեկը 3,5 միավորով մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում նահանջեց 21-րդ հորիզոնական: Այսօր կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը:Ավելին17:2021.09.22 -
ՔաղաքականԶոհված հերոսների մայրերին գետնով քարշ տվող բերետավորների գործողության հրամանատարը. Բորիս ՄուրազիPolitik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Զոհված հերոսների մայրերին գետնով քարշ տվող բերետավորների գործողության հրամանատարը։ Հարևանններն ու բարեկամները սրան իհարկե ամոթանք չեն տա, իսկ ոմանք նաև սրա կենացը կխմեն։ Տեսնես Գեղարքունիքի մարզի ՇՈՂԱԿԱԹ, ՋԻԼ համայնքի բնակիչները ինչպես են իրենց զգում, որ այսպիսի համագյուղացի ունեն»։Ավելին17:1021.09.22 -
ՀասարակականԼուսաղբյուր գյուղի դաշտերում այրվում է մոտ 40 հա խոտածածկույթՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ։Ավելին17:0021.09.22 -
ՔաղաքականՕրն անկախությանն է, ժամանակը՝ վտանգված անկախությամբ․ Արսեն Բաբայան«Օրն անկախությանն է, ժամանակը՝ վտանգված անկախությամբ»,- ՀՀ անկախության օրվան նվիրված իր գրառման մեջ նշել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Այսօր օրն է Հայաստանի Անկախության։ Սակայն մեր ժողովրդի երազանք անկախությունը վտանգված է առավել, քան երբևէ։ Սրա գիտակցումը մտորելու առիթ է տալիս. արդյոք Անկախությունն իսկապես ազգային կամ ժողովրդական գիտակցված երազա՞նք է մեզ համար։ Այս հարցն ինքներս մեզ տալուց մտքներումս անմիջապես «Այո» ենք պատասխանում։ Հենց այդպես էլ արեցինք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Գնացինք և «Այո» ասացինք անկախությանը։ Գիտակցո՞ւմ էինք արդյոք, որ միայն այդ օրը քվեախցիկում թղթին մեկ հատ «Այո» ասելով չեն ունենում, առավել ևս չեն պահպանում պետական անկախությունը։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրապես վտանգված է մեր անկախությունը, մեր պետության ապագան, քչերն են մտածում, թե բոլորս հենց այդպես էինք վերաբերվում մեր անկախությանը։ Արդյոք բոլորս, քվեախցիկում այդ «Այո» -ն ընտրելիս, հստակ գիտակցում, ընդունում և պատրա՞ստ էինք, որ այդ Անկախությունն ունենալու և պահպանելու համար յուրաքանչյուրիս ամենօրյա ջանքը պարտավոր ենք դնել հենց դրա ուղղությամբ։ Որ դրանից հետո մենք ամեն օր պետք է ապրենք ու արարենք այնպես, որ Անկախությունը երբևէ չվտանգվի։ Հուսով եմ՝ չեք մտածում, թե դրա համար բացառապես պիտի պետական իշխանությունը մտածեր և պատասխանատու լիներ։ Ամենևին այդպես չէ։ Դրա համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, ամենքս՝ մեր մտածողությամբ, մեր առօրյան ապրելու ձևով, մեր ընտանիքների ստեղծման հիմքում դրվելիք արժեքներով, մեր երեխաների համար պատմվելիք հեքիաթների ընտրությամբ, մեր առողջ ավանդույթների պահպանմամբ, մեր խմելու ջուրն օգտագործելու ձևով, նույնիսկ՝ փողոցում քայլելիս մեր վարքագծով։ Արդյոք ժամանա՞կը չէ, որ ինքներս մեզ հետ լինենք ազնիվ։ Ժամանակակից աշխարհում պատերազմները չեն սկսվում «սեպտեմբերի 27»-երով և չեն տևում ընդամենը «44» օր։ Մինչև բուն ռազմական հարձակում սկսելը թշնամի պետությունները երկար աշխատանք են իրականացնում։ Նրանք նախ հարձակվում և գրավում են մայրաքաղաքների կարևորագույն «բարձունքները», որից հետո անցնում զենքով հարձակման։ Պատերազմը չի ավարտվում նաև հրանոթների լռելով։ Պատերազմները չեն ավարտվում, քանի դեռ չեն ազատագրվել մայրաքաղաքաների կարևորագույն «բարձունքները»։ Ուրեմն, պատերազմի արդյունքի կամ հետևանքի համար պատասխանատու և մեղավոր են ոչ միայն զինվորականները, ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլ՝ ամբողջ պետական իշխանությունը։ Շնորհավոր տոնդ, Անկախ Հայաստան»,- սոցցանցի իր էջում գրել է Արսեն Բաբայանը։Ավելին16:5921.09.22 -
ՔաղաքականՈստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից․ ՀՀ ՄԻՊԱյսօր՝ առավոտյան, Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել Ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։ Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։ Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, և դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։Ավելին16:5621.09.22 -
ՔաղաքականԻրանի մեջլիսն արտահերթ քննարկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանինԻրանի մեջլիսն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Ավելի վաղ, ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն հայտարարել էր, որ Թեհրանը միշտ եղել է Երևանի ու Բաքվի կողքին, սակայն իրենք կանխելու են տարածաշրջանի քարտեզի ցանկացած փոփոխություն:Ավելին16:5521.09.22 -
ՀասարակականԵրևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվելՍեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է կուտակած աղբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 16։11-ին։Ավելին16:5021.09.22 -
ՔաղաքականՄիայն հայհոյանք. Ավետիք Իշխանյանի գրառումըԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՄԻԱՅՆ ՀԱՅՀՈՅԱՆՔ Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչ կատարվեց այսօր Եռաբլուրում։ Նույնիսկ ամենաթունդ հայհոյանքները մեղմ կհնչեն այս դեպքում։ Բայց․․․բայց այս տեսարանից հետո, եթե որևէ մեկն այլևս համարձակվի ուղղակի կամ անուղղակի պաշտպանել կամ համագործակցել այսօրվա դավաճան-մարդասպան-արյունարբու-անհայրենիք իշխանությանը, ապա հավասարապես պատասխանատու է բոլոր զոհերի և հայրենիքի կորստի համար»։Ավելին16:5021.09.22 -
ՔաղաքականԱԺ-ից պահանջում ենք հանդես գալ «Եռաբլուրում» բռնարարքները դատապարտող դիրքորոշմամբ. Հայտարարություն«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտող հայտարարություն է տարածել սևազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանության հատուկ ջոկատայինների գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Այսօր, Հայաստանի անկախության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության վայրագ դրսևորումներով ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որոնց մեջ մեծամասնությունը սևազգեստ մայրեր էին։ Ընդ որում, ոստիկանության բռնի գործողությունները ուղեկցվել են կանանց ոտքերից ու ձեռքերից քարշ տալու անպարկեշտ տեսարաններով, ինչպես նաև նրանցից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։ Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը ուժ է կիրառում սևազգեստ մայրերի նկատմամբ։ Հաճախ որդեկորույս մայրերը բռնությունների էին ենթարկվում պետական շենքերի դիմաց ակցիաներ կազմակերպելու համար։ Սակայն, այս անգամ նրանք բռնի կերպով հեռացվեցին իրենց որդիների շիրիմների տարածքից, որպեսզի իշխանություն ունեցողները այցելեն «Եռաբլուր»։ Այսօր, երբ երկրի սահմաններին տեղի է ունենում լայնածավալ բռնություն և պանթեոնում նոր շիրիմներ են ավելանում, առանց այդ էլ մեծ լարում ու տագնապ ապրող մայրերը ենթարկվում են հարձակման՝ արդեն ոստիկանության կողմից։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան խստորեն դատապարտում է այս ծայրաստիճան անընդունելի, վայրագ գործողությունները և պահանջում․ ՀՀ ազգային ժողովից - հանդես գալ սույն բռնարարքները դատապարտող և բացառող դիրքորոշմամբ։ ՀՀ ոստիկանությանից - բացառել ուժի ցուցադրության, նվաստացման ու բռնության ցանկացած դրսևորում սգավոր մայրերի և հարազատների նկատմամբ։ ՀՀ դատախազությունից - հետևողական լինել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից կատարված բռնարարքների վերաբերյալ փաստերի հավաքագրման, որոնք ֆիքսված են տեսախցիկներով և սփռված համացանցում, և քրեական գործերի հարուցման ուղղությամբ։ Հայաստանի հանրապետության անկախության օրը բռնության մերժման, և ոչ թե ցուցադրման օր է։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ամեն ինչ անել՝ առանց բռնության երկիր կերտելու ճանապարհին։Ավելին16:4821.09.22 -
ՏնտեսականՄոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի հարևան երկրներ չվերթների տոմսերը սպառվել ենՄոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են, հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից: Այս մասին գրում է rbc.ru-ն: Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։ Նույն իրավիճակն է Մոսկվայից Երևան ուղիղ չվերթների դեպքում։ «Աերոֆլոտ»-ի կայքում սեպտեմբերի 23-ի համար մնացել են միայն բիզնես դասի տոմսեր (գինը՝ 122 հազար ռուբլուց), իսկ 24-ին դեռ կարելի է «էկոնոմ» դասով թռչել 62 հազար ռուբլով։ «Աերոֆլոտ»-ից դեպի Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով: Մինչդեռ «Ադրբեջանական ավիաուղիները» (սեպտեմբերի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ) սեպտեմբերի 22-ի տոմսեր ունի 719 եվրոյով և սկսած ամսի 24-ից՝ 394 եվրոյով։ Սեպտեմբերի 23-ից կարելի է տոմս գնել դեպի Տաշքենդ (Աերոֆլոտից՝ 64 հազար ռուբլով): Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:Ավելին16:4021.09.22 -
ՀասարակականՆոր փորված տասնյակ փոսեր՝ ԵռաբլուրումԵռաբլուրում «Հայլուր»-ի թղթակիցները նոր փորված տասնյակ փոսեր են տեսել: Օրեր առաջ մեր նկարահանող խմբին թույլ չէին տվել բարձրանալ տղաների շիրիմների մոտ: Ռազմական ոստիկանության ներկայացուցիչը պատճառաբանել էր, թե նպատահարմար չէ, իր խոսքով, «մորթոտված մարմիններ տանող թափոր ցույց տալը»:Ավելին16:3021.09.22 -
ՀասարակականՊետական անկախությունը առաջին հերթին հավաքական ու անհատական պատասխանատվություն է տարբեր սուբյեկտների հանդեպ․ ԲեգլարյանՊետական անկախությունը առաջին հերթին հավաքական ու անհատական պատասխանատվություն է տարբեր սուբյեկտների հանդեպ, մասնավորապես՝ 1. Պատասխանատվություն նախնիների հանդեպ, որ իրենց արյան ու քրտինքի, ջանքի ու զրկանքի գնով ժառանգված արժեքները կպահպանենք, կզարգացնենք ու կժառանգենք հաջորդ սերունդներին. 2. Պատասխանատվություն հայրենակիցների հանդեպ, որ ապահովենք իրենց անվտանգությունը, բարեկեցությունը, արժանապատվությունն ու պատշաճ կենսագործունեության համար կարևոր այլ պայմաններ. 3. Պատասխանատվություն գալիք սերունդների հանդեպ, որ պահպանենք, զարգացնենք ու փոխանցենք մեր պետական ու ազգային արժեքները և պատշաճ կենսագործունեության համար կարևոր վերոնշյալ պայմանները նրանց. 4. Պատասխանատվություն մարդկության հանդեպ, որ կմասնակցենք մարդկային քաղաքակրթության պահպանման ու զարգացման համաշխարհային առաքելությանը՝ համընդհանուր կանոններին համապատասխան: Շնորհավորում եմ համայն հայությանը Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի կապակցությամբ, մաղթում բոլորիս ուժ և իմաստնություն՝ շարունակելու պետականության պահպանման ու ամրապնդման պատասխանատվության երթը: Հավերժ փառք մեր նահատակներին և կորով սահմանապահ նվիրյալներին:Ավելին16:2721.09.22 -
ՔաղաքականՀայրենիքի սահմանները դարձրել եք թշնամու համար проходной двор, իսկ սրանց բերել եք Եռաբլուր. Րաֆֆի ԱսլանյանԵրևանի քաղաքի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Այս տղաներին սահման տարեք, հայրենիքի սահմանները դարձրել եք թշնամու համար проходной двор, իսկ սրանց բերել եք Եռաբլուր՝ զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռություն կիրառելու համար։ Կամ եթե մարդիկ չեն ուզում, որպեսզի մոտենաք իրենց հերոս որդիների շիրիմներին,ինչու՞ եք հարկադրելով մոտենում, դուք դրանով հարգում եք զոհերի հիշատակը, թե՞ անարգում, ա’յ գերեզմանապիղծ անամոթներ …..։»։Ավելին16:2221.09.22 -
ՔաղաքականՄԻՊ-ը իտալական TEMPI-ին ներկայացրել է զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումներն ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերըՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ: Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին: Ներկայացրել զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը: Տեղեկացրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, զոհված, վնասվածքներ ստացած և տեղահանված քաղաքացիական բնակչության մասին վկայող տվյալներ:Ավելին16:1521.09.22