Լրահոս

2022-09-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորին ուղիղ ասել են՝ ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա և իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, փավր բենկեր, վրաններ են տարել։ Մեզ պատմեցին, որ զինվորներն ամենևին չեն ոգևորվել և ՔՊ-ական պատգամավորին ուղիղ ասել են, որ մայկա տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին»։
    12:00
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր
    Սեպտեմբերի 21-ին, ժամը 03։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտակա հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։47-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
    11:52
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը Շրի Լանկայի գործընկերոջ հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումը
    Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։ Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ խստորեն դատապարտելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։
    11:51
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետ
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առիթով, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է: Այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը, որոնք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքը առ հայրենիք։ Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։ Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն եւ փոխանցենք մեր սերունդներին։ Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»։
    11:50
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 ռուս զինծառայող է զոհվել. ՌԴ ՊՆ
    Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 զինծառայող է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Կորուստների մասին չեմ կարող ասել: Կորուստները 5937 մարդ են կազմում։ Եւ այստեղ նորից ու նորից չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Շոյգուն կարեւորել է բուժաշխատողների աշխատանքը։ Նշվում է, որ վիրավորների ավելի քան 90 տոկոսը վերադարձել է ծառայության։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) մարտական ​​կորուստները գերազանցում են 100 հազարը։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է բանակի կեսից ավելին։ «Ուկրաինայի Զինված ուժերը սկզբնական փուլում ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստներն ավելի քան 100 հազար են, զոհվել է 61207, վիրավորվել 49368 մարդ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
    11:47
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության խումբը, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, իր աշխատանքն է սկսել Երևանում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքից, Ստանիսլավ Զասի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
    11:46
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում խոսեց Հայաստանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին: Ըստ նրա՝ թեև Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ ունի, բայց ոչ բոլորն են, որ պատրաստ են մեզ զենք վաճառել: Ասել է թե՝ փող ունենք, բայց զենք առնել չենք կարողանում: «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բավականին տարակուսելի է, եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն եղել են դեպքեր, երբ Հայաստանը զենք է ձեռք բերել և այն էլ՝ անհատի միջոցով: Խոսենք փաստերով. ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Դավիթ Գալստյանն արտերկրում գրանցված և իրեն պատկանող ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ՀՀ ԶՈւ ԳՇ կարիքների համար պետք է մատակարարեր 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն, նախատեսված զինատեսակի փոխարեն, խաբեության եղանակով ՊՆ-ին մատակարարվել են 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են ՊՆ-ի կողմից պատվիրված զինատեսակներին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 83 հազար դոլար: Այսինքն, հեղափոխությունից հետո, ամեն դեպքում, սպառազինություն ձեռք է բերվել, չնայած՝ անորակ: Նշանակում է, որ սա, փաստացի, Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան է և նա խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին, ասելով, որ զենք չեն կարողանում բերել»։
    11:45
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եռաբլուրից բերման ենթարկված զոհված զինծառայողների բոլոր 37 հարազատներն ազատ են արձակվել
    Եռաբլուրից բերման ենթարկված զոհված զինծառայողների բոլոր 37 հարազատներն ազատ են արձակվել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
    11:44
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում
    Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: Ավելի վաղ Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել՝ ընդգծելով՝ այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի: «Մեր ժողովրդի համար այս ծանր պահին վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը», - նշել էր Սերժ Սարգսյանը:
    11:39
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանկապարտեզների սաների ծնողները վրդովված են. բացակաները հարգելի չեն համարվում
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել և ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող: Այս որոշումը ծնողների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ դժգոհություններ է ստանում մանկապարտեզների սաների ծնողներից: Բանն այն է, որ առանց այդ էլ ծնողների մեծ մասը ահռելի ջանքեր է գործադրում, որ երեխաներին տեղավորի մանկապարտեզում: Իսկ այդ տարիքի երեխաները, սովորաբար, մանկապարտեզ հաճախելու հենց երկրորդ կամ երրորդ օրն արդեն հիվանդանում են և ստիպված են լինում օրերով տանը մնալ: Երեխաները՝ հատկապես մսուր մանկապարտեզ հաճախող, գտնվում են խառը իմունիտետի փուլում: Բացի այդ, վերջին շրջանում ջրծաղիկի դեպքերն են ավելացել մանկապարտեզներում, իսկ ինչպես հայտնի է՝ ջրծաղիկի բուժման ընթացքը բավականին երկար է տևում. միայն 21 օր արգելքի փուլն է, երեխան պետք է ինքնամեկուսանա: Սակայն, սա հաշվի չի առնվել: Բացի այդ, պարզվեց նաև՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ չի քննարկվել հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարությունից ասացին, որ իրենք տեղյակ չեն և չեն առնչվում այդ որոշման հետ: Մինչդեռ, պետք է երեխաների բացակայությունների սահմանափակումը առաջնահերթ քննարկվեր հենց առողջապահության նախարարության հետ՝ հարցը դիտարկելով, հիվանդությունները, վիրուսները և այլ խնդիրները հաշվի առնելով: Մանկապարտեզների սաների ծնողները պահանջում են, որ փոփոխություններ արվեն, և հրամանը նախկին տեսքին վերադառնա, այսինքն՝ 75 աշխատանքային օրերի բացակաների համար, երբ հիվանդության վերաբերյալ ներկայացվի բժշկի տեղեկանք այդ մասին վկայող, ապա բացակաները հարգելի համարվեն»։
    11:37
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում․ Հայաստանում ԱՄՆ դեսպան
    «ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։ Դեսպան Թրեյսի
    11:33
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերին․ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը՝ Հայաստանին Անկախության տոնի առթիվ
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ․ «Կապերի հետագա ընդլայնումը համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների հիմնարար շահերին, և եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացումը լավ հիմք է Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության համար»։
    11:31
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք և բացառապես մեզնից է կախված՝ կարո՞ղ ենք այն հաղթահարել. Արմեն Սարգսյան
    ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է ուղերձով՝ ՀՀ անկախության օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև. «Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակը: 31 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարերի երազանքը: Այսօր՝ անկախության ձեռքբերումից 31 տարի անց, մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք, և բացառապես մեզնից է կախված՝ կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմքի վրա ենք կառուցելու մեր Ապագան...»:
    11:30
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գալիս են Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները, իսկ իրենց առջև ճանապարհ են բացում կարմիրբերետավորները․ Էլինար Վարդանյան
    Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր առավոտյան Եռաբլուրում համազգային հերթական խայտառակությունն էր։ Փաշինյանն ու իրեն ուղեկցողները Եռաբլուր մտան ոստիկանական բռնի ուժի գործադրման արդյունքում, բերման ենթարկելով այն ծնողներին, ում երեխաների շիրիմների մոտ պետք է խոնարհվեն: Ավելի գռեհիկ բան դժվար է պատկերացնել: Գալիս են Եռաբլուրի սահմաններն անվերջ ընդարձակողները, իսկ իրենց առջև ճանապարհ են բացում կարմիրբերետավորները: Ճանապարհ են բացում` ծնողներին քաշքշելով, վնասելով, գետնին քարշ տալով, ոստիկանության բաժանմունքներ տեղափոխելով: Ծնողին քարշ են տալիս, որ այդ ծնողի որդու շիրիմի առջև խնորհվեն: Ու հաղթում են, տարբեր գույնի բերետավոր տղաները «հաղթում» են զոհված տղաների ծնողներին: Բարձունքը գրավված է: Գալիս են Եռաբլուրի համար պատասխանատուները` թարմ ծաղիկները տալիս են ձեռքները ու գնում են նոր, թարմ փոսերով անվերջ ընդարձակվող Եռաբլուր` մամուլում մեկ վերնագիր ստանալու համար. «Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»: Կարևորը ֆոտոսեսիան է: Իսկ այնտեղ հանգչող, դեռ կյանք չմտած հայորդիների ծնողները, երևի, հարգանքի արժանի չեն: Կարևորը ի ցույց դրվեց , թե ինչպես են «հարգանքի տուրք» մատուցում։ Իսկ վերջում մնում է ամոթը: Ամոթ մեզ համար, մեր հանրության համար, մեր հասարակության, ժողովրդի, որ թույլ ենք տալիս այս այլասերությունը: Իշխանության համար վաղուց արդեն «ամոթ» բառը գոյություն չունի:
    11:29
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քանի՞ մարդ է բերման ենթարկվել Եռաբլուրից. ոստիկանություն
    Եռաբլուր զինվորական պանթեոնից այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ոստիկանները բերման են ենթարկել 37 քաղաքացու։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ոստիկանությունից։
    11:28
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը գնահատական չունի զոհվածների ծնողների նկատմամբ բռնության մասով
    Մինչև հիմա ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը դիրքորոշում կամ գնահատական չի հայտնել այսօր առավոտյան Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամաբ իրականացված բռնության հետ կապված: Yerevan.Today-ի հարցին, թե ՄԻՊ-ն ի՞նչ գնահատական ունի կատարվածին, աշխատակազմից նշում են. «Մեր դիրքոշումը հետևյալն է, որ դեպքից հետո ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանություն, ներկա են գտնվել և ժամ-ժամ ու կես հետո բոլորին բաց են թողել»: Ինչ վերաբերում է կադրերին, որտեղ պարզ երևում են, թե ոստիկաններն ինչպես են վարվում զոհվածների ծնողների հետ, այս մասով ևս ՄԻՊ-ում գնահատական տալ չեն շտապում ու ընդգծում են, որ եթե հետագայում պաշտպանը մեկնաբանություն դնի, կտեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում: Մենք փորձեցինք նաև ճշտել՝ արդյոք մինչև հիմա դեռ գրասենյակում չե՞ն նայել այդ տեսանյութերը, որտեղ պարզ երևում է, որ ոստիկանները բռնի կերպով ծնողներին բերման են ենթարկում, ՄԻՊ-ի խոսնակը պատասխանեց. «Ինչպես ասացի՝ մեր արագ արձագանքման խմբերը գնացել են ոստիկանություն ու ներկա են եղել: Այլ բան չեմ կարող ասել, որովհետև ես ինքս հպանցիկ եմ նայել, բայց էս պահին ինձ թվում է՝ մեկնաբանության կարիք չկա»:
    11:23
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուրս արի, դու իրավունք չունես. զոհվածների մայրերը Անահիտ Ավանեսյանին թույլ չտվեցին ծաղիկ դնել
    Աղբյուրը՝ 168․am Զոհված զինծառայողների մայրերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին թույլ չէին տալիս ծաղիկներ տեղադրել նահատակված տղաների շիրիմներին` հայտարարելով, որ իրենց այս օրը գցողը իրենք և իրենց ղեկավարներն են և իրավունք չունեն պղծել տղաների շիրիմները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի նախընթաց գիշերվանից արդեն լարված էր մթնոլորտը Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին պանթեոնում ու հաստատակամորեն որոշել` թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության կամ թիմի որևէ անդամ պղծի իրենց որդիների վերջին հանգրվանը։ Վաղ առավոտից` լուսադեմին, հարյուրավոր կարմիր և սև բերետավորներ իսկական որս սկսեցին ծնողների նկատմամբ։ Հայրերին բիրտ ուժով բերման ենթարկելուց հետո սկսեցին քարշ տալ մայրերին։ Այնուամենայնիվ, իրավիճակը չի հանդարտվում։ Մինչ այդ ծնողները մի կողմ էին շպրտել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ուղարկված ծաղկեպսակը։ Այս պահին խոչընդոտվում է լրատվամիջոցների աշխատանքը. նրանց թույլ չեն տալիս տեսանկարահանել տեղի ունեցողը։ Միայն Հ1-ի և իշխանական այլ լրատվամիջոցների մուտքն են թույլատրել: Ի վերջո, տարածքն ամբողջությամբ մաքրելուց հետո գողեգող Եռաբլուր եկավ Նիկոլ Փաշինյանը այնպես, որ չհասկացվեց` որտեղից, մի քանի վայրկյան հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։ Նա սպասեց մինչև հարյուրավոր ուժայինները, ոստիկանության աշխատալկիցները տարածքնազատեցին, իրավիճակը փոքր-ինչ վերահսկելի դարձրեցին, որ վերջինս անխոչընդոտ մտնի զինվորական պանթեոն, ուր կրկին ամեն օր տասնյակ փոսեր են փորվում` օրեր առաջ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում նահատակված մեր հերոսներին հուղարկավորելու համար։
    11:22
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել հավաքի շրջանակներում
    Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը։ Մեր ընտրանին պատրաստվում է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումներին։ Խոակին Կապառոսի թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել։ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզումից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։ Հիշեցնենք նաև, որ տնային խաղում մեր հավաքականը հաղթել էր Իռլանդիայի թիմին, իսկ ուկրաինացիներին պարտվել էր արտագնա խաղում:
    11:15
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ: «Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:
    11:07
    21.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր երկիրը թշնամիներից պաշտպանելու ժամանակը եկել է. Ռոբերտ Քոչարյան
    «31 տարի առաջ նվաճել ենք մեր երկրի անկախությունը։ Եկել է ժամանակը պաշտպանելու այն թշնամիներից։ Շնորհավոր Անկախության տոնը»,- այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ։
    11:01
    21.09.22
    Ավելին