Լրահոս
2022-09-21
-
Արտաքին քաղաքականությունՊուտինն ասել է, որ Ռուսաստանը պայքարելու է իր անկախության համար՝ հանուն մեծ ապագայիՌուսաստանը կշարունակի պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը, իր մշակույթն ու ավանդույթները՝ հանուն իր ժառանգների և մեծ ապագայի, չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի պետականության ծննդյան 1160-ամյակի տոնակատարությունների ժամանակ,հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Հանուն մեր հայրենիքի, , որը մենք ունենք, հանուն մեր ազատության, անկախության և ինքնիշխանության, հանուն մեր մշակույթի և ավանդույթների, մենք պայքարելու ենք, պաշտպանելու և պաշտպանելու ենք դրանք մեր նախնիների և մեր սերունդների անունից, հանուն մեր Ռուսաստանի, նրա մեծ պատմության և մեծ ապագայի»,- վստահեցրեց նա։ Պուտինի խոսքով՝ «ռուսական բազմազան քաղաքակրթության մաս լինելը երջանկություն է», բայց նաև պատասխանատվություն և պարտականություն։ «Մեր քաղաքակրթությունն օրիգինալ է, այն ունի իր ճանապարհը, և սրանում չկա մի կաթիլ գոռգոռոց և գերազանցության զգացում: Այս քաղաքակրթությունը մերն է, դա է մեզ համար ամենակարևորը»,- ընդգծել է պետության ղեկավարը:Ավելին23:2021.09.22 -
Հասարակական«Կրակում էին մեր ոտքերի տակ». սյունեցի հովիվները փրկվել են, հոտն անցել է թշնամունՍյունիքում թշնամին հարձակման ժամանակ անտարբեր չի մնացել արոտավայրերում արածող ոչխարների նկատմամբ: Խնձորեսկի ու հարևան մի քանի գյուղի՝ 7-8 հազար գլուխ մանր եղջերավորներին քշել են իրենց կողմ, կրակել են հովիվների ուղղությամբ:Ավելին23:1021.09.22 -
Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակՔիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:Ավելին23:0921.09.22 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել ենՍեպտեմբերի 21-ին, ժամը 18։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են «Պարզ լիճ» հանգստյան գոտուց դեպի Գոշավանք տանող անտառամիջյան հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Դ․ Ք․-ին և Ա․ Ա․-ին «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերել և ուղեկցել են դեպի իրենց ավտոմեքենան։Ավելին23:0021.09.22 -
ՔաղաքականԱլիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չգնալ, այլապես Ադրբեջանը արժանի պատասխան կտաԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ագրեսիվ հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևը, գտնվելով Լաչինում, «Հայաստանին զգուշացրել է սադրանքների չգնալ, այլապես Ադրբեջանը արժանի պատասխան կտա»։ «Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրերով խոսել, և թող ոչ մեկի վրա հույս չդնեն։ Կրկին ուզում եմ ասել, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք օրենքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, մենք պաշտպանում, պաշտպանել և վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ, ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Հայաստանը խաղաղություն չի ուզում եւ ռեւանշիստական տրամադրություններ ունի»։ Նա դժգոհել է, որ պաշտոնական Երեւանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանի սահմանազատման գործընթացը, իսկ հիմա դա ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ ոչ մի էական բան, քարտեզների մասին որևէ քննարկում չկա։ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստել է 20-րդ դարի և նախորդ շրջանի քարտեզներ, և դրանց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն սահմանի սահմանազատման ուղղությամբ։ «Եթե Հայաստանն ուզում է մեզ մեղադրել իրենց տարածք ներխուժելու մեջ, դա որևէ հիմք չունի։ Նախ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ ասում են, անդրսահմանային ինժեներական աշխատանք արված կլիներ։ Նրանք կարծում են, որ ամբողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը կմնա իրենց։ Ուստի նրանք ոչինչ չեն արել հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։Ավելին22:5021.09.22 -
ԱրցախԻրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ԱրցախումԻրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի մայրաքաղաքում, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում, Արարատի և Կոտայքի մարզերում, Երևան քաղաքում։Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի մայրաքաղաքում, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում, Արարատի և Կոտայքի մարզերում, Երևան քաղաքում։Ավելին22:4621.09.22 -
ՔաղաքականՋերմուկին մոտեցած ադրբեջանցիների խումբը «դեռ շրջափակման մեջ է». կրակոցներ՝ Ներքին Հանդի ուղղությամբՀայ-ադրբեջանական սահմանին մոտ մեկ շաբաթ տևած փխրուն հրադադարը Ադրբեջանը խախտել է՝ մոտ կես ժամ անդադար կրակելով Սյունիքի Ներքին Հանդի գյուղի դիրքերի ուղղությամբ: Առավոտյան ժամը 10-ի դրությամբ՝ ըստ պաշտպանության նախարարության՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի փոփոխություն չի եղել: Ներքին Հանդի գյուղապետը «Հայլուր»-ի թղթակցին ասել է՝ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի:Ավելին22:4021.09.22 -
ՀասարակականԱդրբեջանական հարձակման հետեւանքով զոհված 19-ամյա Հայկ Հովհաննիսյանը ֆուտբոլիստ էրՍեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Հովհաննիսյանը։ Հայկն Արմավիրի մարզի Մերձավան գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Գորիսում։ Հայկի եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Հայկը սովորում էր Հայաստանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնում։ Խաղում էր Էջմիածնի ֆուտբոլային ակումբում։ «Հայկի մտերիմ ընկերոջ անունը նույնպես Հայկ էր ու իրենց տարբերելու համար բակում իրեն խուճուճ Հայկո էինք ասում։ Շատ բարի էր Հայկոն, բարեհամբույր, ընկերասեր ու նվիրվող»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկի համագյուղացին՝ Սոնա Գաբրիելյանը: Հայկը զոհվել է թշնամու հետ դիրքային մարտում։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Մերձավան գյուղում։Ավելին22:3321.09.22 -
ՔաղաքականԱնկախություն, որ պաշտպանության կարիք ունի. օրվա ուղերձները«Երբեմն ցնծալով, երբեմն ողբալով, երբեմն հպարտ, երբեմն պարտված»,- Անկախության 31-րդ տարեդարձն է շնորհավորել վարչապետ Փաշինյանը, նորից գրել 29 հազար 800 քառակուսի կմ-ի մասին: «Պահը վճռորոշ է», ուղերձում շեշտել է Արցախի նախագահը: Հայաստանի անկախության տարեդարձը շնորհավորել են 2-րդ և 3-րդ նախագաները, Վեհափառը:Ավելին22:3021.09.22 -
ՀասարակականԵրկրաշարժ` Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտքԵրկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք Սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․50⁰ և արևելյան երկայնության 45․18⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում՝ 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին22:2021.09.22 -
Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավորՊՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:Ավելին22:1521.09.22 -
ՀասարակականԶինվել և սիրել. քաղաքացիների մաղթանքը՝ պետությանը«Լացս գալիս ա», փողոցում մեր քաղաքացիներից մեկն այսպես է պատասխանել «Հայլուր»-ի թղթակցի հարցին, թե ինչ կմաղթեր Անկախության 31-ամյակի օրը Հայաստանին:Ավելին22:1021.09.22 -
Հասարակական«Մամային բերեցին, շպրտեցին մեքենայի մեջ». զոհված զինվորների ծնողներին վնասվածքներ են հասցրել«Ոստիկանական գործողություններն ուսումնասիրվում են», Եռաբլուրում լուսադեմին տեղի ունեցածից հետո հայտնել է Ոստիկանությունը: Տեղի ունեցածի մասին հարցրել են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «Լավ են արել, նորմալ ա», լրագրողներին ասել է ՔՊ-ականը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ժամեր անց հայտարարեց, թե Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և «զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից»։Ավելին22:0021.09.22 -
Քաղաքական18 տարեկան տղան այլեւս ծնողինը չի, այլ հասարակությանը. Հովիկ Աղազարյան«Ես չեմ տեսել, ի՞նչ էին անում որ իրենք»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ լրագրողներից մեկի էկրանին տեսավ Եռաբլուրում այսօր կատարվածի տեսանյութերից մեկը, որտեղ ոստիկանները քաշքշելով բերման էին ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին: Երբ լրագրողներից մեկը հայտնեց, որ նրանք հավաքվել էին եւ հայտարարում էին, որ թույլ չեն տալու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենա զոհվածների գերեզմաններին, Աղազարյանն ասաց. «Դա ճիշտ մոտեցում չէ»: Հարցին՝ այդ դեպքում ոստիկանների՞ մոտեցումն էր ճիշտ, Աղազարյանը պատասխանեց․ «Բա եթե պետք է խանգարեն պետական միջոցառումը, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»։ Նկատառմանն ի պատասխան, որ մերժված Սերժ Սարգսյանի օրոք նման բան դժվար է հիշել, որ նախկինում լրագրողները կարողացել են լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Որովհետեւ մարդիկ կան, որոնք ասում են՝ չկա՞ մեկը, որ հոկտեմբերի 27 անի: Այսօր մեզ հոկտեմբերի 27 պե՞տք է: Ապահովում են, որ նման բան չլինի, վա՞տ են անում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ ոչ մի քայլ ավելորդ չէ, կանխելու համար անկանխատեսելի գործընթացները: Ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, բայց 18 տարեկան տղան արդեն ծնողինը չի, այլ հասարակությանը, եւ պարտավոր է ամեն ինչ անել իր հայրենիքի պաշտպանության համար»:Ավելին21:5021.09.22 -
ՏնտեսականԴոլարի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ էRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 418 դրամ է, վաճառքինը՝ 428 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.94 դրամ է, վաճառքինը՝ 7.04։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.50 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 411 դրամով, վաճառվում՝ 429 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 438 դրամ է։Ավելին21:4021.09.22 -
ՀասարակականՄասնակի փլուզվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունըՍեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և ՓՈւՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։Ավելին21:3021.09.22 -
ՀասարակականՈւժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ 50 հաստաբուն ծառերԱյսօր ուժգին քամու հետևանքով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տապալվել են մոտ հիսուն հաստաբուն ծառեր՝ որոշ հատվածներում խոչընդոտել երթևեկն ու ստեղծել վթարային իրավիճակ։ Համաքաղաքացիներից և ԱԻՆ-ից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ դուրս է բերվել անհրաժեշտ թվով տեխնիկա։ Կազմակերպության մասնագետները տարբեր հասցեներում կատարում են տապալված ծառերի հեռացման, տեղափոխման աշխատանքներ։Ավելին21:2021.09.22 -
Հայաստան«Հատուկ օպերացիա». սևազգեստ մայրերի ու քույրերի են քաշքշել ԵռաբլուրումՀայաստանի անկախության օրը Եռաբլուրից բերման են ենթարկել զոհված զինծառայողների տասնյակ հարազատների, որոնք կեսգիշերից հավաքվել էին պանթեոնում՝ թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները ոտք դնեն այնտեղ: Սակայն ծնողներին բռնությամբ ոստիկանական բաժիններ տանելուց հետո պաշտոնյաները ծաղիկներ են դրել, նկարվել նրանց որդիների շիրիմների մոտ:Ավելին21:1021.09.22 -
ՀասարակականԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանապետության դրոշի գույներովՀայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանապետության դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։Ավելին21:0021.09.22 -
ՔաղաքականՍպիտակ ներկով գրված անուններ ու նոր փորված տասնյակ փոսեր՝ ԵռաբլուրումԱյսօր Եռաբլուրում նախորդ շաբաթվա էսկալացիայի ժամանակ զոհված ևս երկու հերոսի են հուղարկավորել: «Հայլուր»-ի թղթակիցները նոր փորված տասնյակ փոսեր են տեսել պանթեոնում: Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակում զոհերի անունները, թեև Երևանում ու մարզերում գրեթե ամեն օր հուղարկավորություններ են:Ավելին20:5021.09.22