Լրահոս
2022-09-25
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցչի հետՍեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։Ավելին14:3025.09.22 -
ԱռողջապահականՌԴ-ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 46 758 նոր դեպքՌուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 46 758 նոր դեպք, մահացել է 95 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1936 մարդ՝ 45,1%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 45908-ը։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ութ մարզում, նվազում՝ 72-ում, իրավիճակը չի փոխվել երկրի հինգ մարզում։Ավելին14:1525.09.22 -
ՀասարակականԱյսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էՔրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Ս. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Հրաշքը տեսնելուց հետո Ներսես Գ Տայեցի (Շինող) հայրապետը կարգ է սահմանում՝ ամեն տարի այդ օրը տոնել «Վարագա սուրբ խաչի տոնը»՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ապա տասներկու եկեղեցիներ են կառուցում՝ տասներկու լուսեղեն սյուների երևման տեղում, իսկ այն եկեղեցին, ուր եկավ և հանգեց սուրբ Նշանը, ընդարձակելով նորոգում են և տեղում վանք հիմնում:Ավելին14:0025.09.22 -
ՔաղաքականԱդրբեջանը շարունակում է Հայաստանին սպառնալ անգամ միջազգային հարթակներիցԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը «կշարունակի ճնշել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք», հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Երկու օր առաջ մենք լսեցինք (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում - IF) Հայաստանի վարչապետի ելույթը։ Ցավոք, դա հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը։ Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանը բավականաչափ հակամարտություն, ավերածություններ եւ տառապանքներ է տեսել: Ժամանակն է, որ երկու ժողովուրդները լիովին զբաղվեն հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացով, որպեսզի մենք վերջապես կարողանանք շրջել մեր պատմության ողբերգական էջը եւ սկսել ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար։ Ադրբեջանական կողմը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «չի գնում իր նախորդների ճանապարհով՝ միտումնավոր եւս մեկ անգամ փակելով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հնարավորությունների պատուհանը»։ Միաժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք եւ կոչ է անում Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»։ «Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանային լիարժեք կարգավորման միջոցով անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման բանալին է»,- նա իր սպառնալիքները մեղմել է «խաղաղ» ելույթներով։Ավելին13:5625.09.22 -
ՍպորտՄեսսին Լապորտայի հետ քննարկել է հնարավոր վերադարձը «Բարսելոնա»ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այս շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է El Clásico TV-ն։ Նրանք քննարկել են Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։ Վերադարձի մեջ կարևոր դեր կարող է խաղալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որը նույնպես ցանկանում է աշխատել Մեսսիի հետ։ Ժոան Լապորտան ֆուտբոլիստից ներողություն է խնդրել 2021 թվականի ամռանը ստեղծված իրավիճակի համար, որի պատճառով Մեսսին չկարողացավ երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և ընդունեց ՊՍԺ-ի առաջարկը։ Մեսսին ու Լապորտան պայմանավորվել են նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից հետո սկսել պայմանագրի վերաբերյալ առարկայական բանակցությունները։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։Ավելին13:4525.09.22 -
ՍպորտՄագնուս Կառլսենը հաղթեց եզրափակչի առաջին մրցախաղում. Julius Baer Generation GupJulius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի առաջին մրցախաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիսիին: Առաջին երկու պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հաղթանակ տարավ, 3-րդն ավարտեց ոչ-ոքի՝ վճռելով մրցակցության ելքը: 4-րդ պարտիա անցկացնելու անհրաժեշտություն չեղավ: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կկայանա եզրափակչի 2-րդ մրցախաղը: Եթե Էրիգաիսիին հաջողվի ռևանշի հասնել, ապա մրցաշարի հաղթողը կորոշվի կայծակնային շախմատում:Ավելին13:3025.09.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել ԹուրքիաԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչներ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյն Յըլդըրըմը բռնվել են հայկական սահմանային գծում իրականացված գործողության արդյունքում և տեղափոխվել Թուրքիա։ Այս մասին գրում է «Նոր Դերսիմ» թերթը: Ըստ աղբյուրի՝ Աթիլլա Չիչեքը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Թունջելիում տեղի ունեցած ռմբակոծության հեղինակներից է: Նրանք «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ են:Ավելին13:1525.09.22 -
ՀասարակականԳազանջատումներ՝ սեպտեմբերի 26-ին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մյասնիկյան, Աթարբեկյան, Իսահակյան, Մաշտոցի, Չարենցի, Կոմիտասի, Թումանյան փողոցների, Արսենյան նրբանցքի և Նարեկացի 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին13:0025.09.22 -
ՍպորտՌոնալդուն քթի կոտրվածք է ստացելՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի A դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի Չեխիայի դեմ խաղում: Հանդիպման 14-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը օդային պայքարում բախվել է տանտերերի դարպասապահ Տոմաշ Վացլիկի հետ: Պորտուգալիայի հավաքականի բժիշկներին հաջողվել է դադարեցնել արյունահոսությունը, Ռոնալդուն շարունակել է հանդիպումը: Հիշեցնենք, որ այս խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է 4-0 հաշվով:Ավելին12:4525.09.22 -
ՍպորտԻսրայելը դուրս եկավ Ա լիգա, շվեդները ջախջախիչ պարտություն կրեցինԱզգերի լիգայում կայացել է B դիվիզիոնի 5-րդ տուրի ևս երկու հանդիպում։ 4-րդ խմբում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է Շվեդիայի ընտրանուն: Բալկանյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Եվս մեկ գոլ խփել է Սաշա Լուկիչը։ Շվեդների կազմում աչքի է ընկել Կլաեսենը։ Սերբիայի հավաքականը վաստակել է 10 միավոր և հավասարվել խմբի առաջատար Նորվեգիայի ընտրանուն։ Շվեդիան 3 միավորով վերջին տեղում է։ Նորվեգիայի հավաքականը պարտվել է Սլովենիայի հավաքականին 1-2 հաշվով, սակայն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 4-րդ խմբում, Սլովենիան 5 միավորով երրորդն է։ 2-րդ խմբում Իսրայելը հաղթել է Ալբանիային 2:1 հաշվով և ապահովել այս քառյակում առաջին տեղը։ Ալբանիան 1 միավորով խմբում 3-րդն է։Ավելին12:3025.09.22 -
Հասարակական35-ամյա վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավորԵրեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/25/1222979/Ավելին12:1825.09.22 -
ԻրավականԲերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչության հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրկան քարոզչություն կատարելուց: Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նշվում է, որ նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան ծառայողներին: Նախաքննությունը շարունակվում է :Ավելին12:1525.09.22 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցք»-ը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է. Բայրամով«Զանգեզուրի միջանցք»-ը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է: «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- նշել է Բայրամովը:Ավելին12:0025.09.22 -
ՀասարակականՍեպտեմբերի 23-25-ը 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալՍեպտեմբերի 23-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։Ավելին11:4525.09.22 -
ՀասարակականToyota Camry-ն բախվել է բետոնե եզրաքարին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի. կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35–ի սահմաններում Ռուբինյանց փողոցում Toyota Camry մակնիշի 001 LL 30 համարանիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարին, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/25/1222976/Ավելին11:3025.09.22 -
ՀասարակականԿասկադյորական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 41-ամյա Ռաֆայել Հ.-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Օ.-ին պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենային: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/09/25/1222977/Ավելին11:2325.09.22 -
ՍպորտՀայաստան-Ուկրաինա հանդիպման գոլերն ու վտանգավոր դրվագներըՀրապարակվել է Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի հինգերորդ տուրի Հայաստան-Ուկրաինա խաղի մասին տեսանյութը, որում ներառված են գոլերն ու վտանգավոր պահերը: Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 0-5 հաշվով: Հայաստան-Ուկրաինա 0:5 (0:1) Մրցավար՝ Ժոաո Պինեյրո (Պորտուգալիա) Գոլեր՝ Տիմչիկ, 22, Զուբկով, 57, Դովբիկ, 69,84, Իհնատենկո, 81 Զգուշացումներ՝ Սիդորչուկ, 30, Կրիվցով, 61, Դաշյան, 71, Հարությունյան, 88Ավելին11:1525.09.22 -
ՔաղաքականՀողատու դավաճանի հրահանգով արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ. Իշխան ՍաղաթելյանՀողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՅԴ-ականների կալանավորմանը: «Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։ Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար: Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները: Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու»,- գրել է նա:Ավելին11:0125.09.22 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին11:0025.09.22 -
ՍպորտԻսպանիան պարտվեց շվեյցարացիներին, Պորտուգալիան ջախջախեց չեխերին. Ազգերի լիգա A դիվիզիոնՊրահայում կայացավ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 2-րդ խմբի հանդիպումը, որում Չեխիան տանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից՝ 0։4 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Դիոգո Դալոտը։ Մեկական գոլ խփեցին Բրունո Ֆերնանդեշն ու Դիեգո Ժոտան։ Այս խմբի մյուս խաղում Իսպանիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային։ Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ժորդի Ալբան։ Հյուրերի կազմում աչքի ընկան Մանուել Ականջին ու Բրիլ Էմբոլոն։ Այս խմբի մրցաշարային աղյուսակը․ 1․ Պորտուգալիա – 10 միավոր 2․ Իսպանիա – 8 միավոր 3․ Շվեյցարիա – 6 միավոր 4․ Չեխիա – 4 միավորԱվելին10:4525.09.22