Լրահոս

2022-09-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաջարանում 70,18%-ը արդեն մասնակցել է ընտրությանը․ ժամը 17։00-ի տվյալները
    Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր: Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություներին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 39,60%-ը՝ 95545 ընտրող: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քաջարանում՝ 70,18%, Ակուքնում՝ 57,21%, Ծաղկահովիտում՝ 52,65%:
    18:45
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված
    Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:22-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոզմարակ» կոչվող հանդամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «GAZ-26» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված:
    18:30
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում հայտնաբերվել է հազվադեպ երկգլխանի օձ
    Ամերիկյան Նեբրասկա նահանգի Քլեյ Սենթր քաղաքի բնակիչը երկգլխանի օձ է գտել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Ջոշուա Մարշալը անսովոր սողունին հայտնաբերել է այգին մաքրելիս։ Գերանի տակ նա նկատել է երկու օձ, իսկ հետո, ուշադիր նայելով, հասկացել է, որ դրանք ոչ թե օձեր են, այլ միայն մեկը՝ երկու գլխով։ Օձի երկարությունը մոտ տասը սանտիմետր է։ Տղամարդը իր «գտածոյի» մասին հայտնել է Վայրի բնության պահպանության և զբոսայգիների պետական ​​կենտրոն: Կենտրոնի աշխատակիցները պատասխանել են, որ իրենց օձ պետք չէ, բայց Լինքոլնի Նեբրասկայի համալսարանը կարող է հետաքրքրվել դրանով։ Օձը վերցրել է համալսարանի պրոֆեսոր Դենիս Ֆերարոն: Ըստ Ֆերարոյի՝ օձն ընդամենը տասը օրական է եղել և վայրի բնության մեջ ողջ չէր մնա։ Ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «նմուշն» ավելի հազվադեպ է, քան թվում էր սկզբում. բացի գլուխներից, այն ունի նաև առանձին պարանոց: «Օձը շատ չի շարժվում, քանի որ գլուխները սկսում են շարժվել տարբեր ուղղություններով»,- բացատրել է պրոֆեսորը։ Երկգլխանի օձերը շատ հազվադեպ են: Նմանատիպ շեղումներ նկատվում են, երբ օձի սաղմը սկսում է բաժանվել, բայց բաժանումն ավարտված չէ։ Դրա հետևանքով սողունը զարգացնում է երկու գլուխ, որոնք գործում են միմյանցից անկախ: Դա տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ երկու սերմնահեղուկ միաժամանակ բեղմնավորում է ձվաբջիջը:
    18:15
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Իռլանդիա
    Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Դուբլին, որտեղ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրի շրջանակում սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը Իռլանդիա է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ» Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Արսեն Բեգլարյան - «Ուրարտու» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս) Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա) Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդելյին» (Կոլումբիա) Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Հրայր Մկոյան - «Արարատ» Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա» Կիսապաշտպաններ/Հարձակվողներ Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ» Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու» Սերոբ Գալստյան - «Արարատ»։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում կայացած խաղում խոշոր հաշվով պարտություն էր կրել Ուկրաինայից` 0:5 և այժմ զբաղեցնում է վերջին տեղն իր խմբում՝ Իռլանդիային զիջելով մեկ միավոր: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կպահպանի իր տեղը B լիգայում։
    18:00
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԱԱԾ-ն անհիմն ու մերկապարանոց է համարում երկու քաղաքացիների Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ քննադատությունները
    Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացվում են, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։ «Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու՝ պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»,- հայտարարել է ՀՀ ԱԱԾ-ն։
    17:57
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն. զոհված 19-ամյա Ռուսլան Թովմասյանը Շենավանից էր
    Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Ռուսլան Թովմասյանինն էր։ 19–ամյա Ռուսլանը Արմավիրի մարզի Շենավան բնակավայրից էր։ NEWS.am–ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Արսեն Հակոբյանը պատմեց, որ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը ու մի քանի օր անց՝ 2021 թվականի հուլիսին՝ զորակոչվել բանակ։ Ռուսլանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան։ «Ռուսլանը Ադրբեջանի հարձակումից կես ժամ առաջ զանգել էր հորեղբոր տղայի ծնունդը շնորհավորել։ Ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Սա իր վերջին խոսակցությունն է եղել հարազատների հետ։ Ռուսլանը կռվել է թշնամու դեմ, հետո իրենց նահանջի հրաման է տրվել, նախ վիրավորներին տարհանել է, հետո զինվորներից մեկի հետ վերադարձել դիրք, կրակը վերցրել են իրենց վրա, որ մյուս զինվորները կարողանան նահանջեն, հաջողացրել են։ Հետո դիրքից իջել են համեմատաբար ավելի անվտանգ գոտի, իսկ որոշ ժամանակ անց էլ եւս երկու տղայի հետ վերադարձել է հարեւան դիրք՝ օգնության ու շարունակել կռվել թշնամու դեմ։ Վաշտի հրամանատարը կապ է տվել, որ զինամթերք է պետք, չգիտեմ՝ կարողացել են զինամթերքն ապահովել, թե՝ ոչ, բայց իրենց չեն կարողացել մոտենալ, մինչեւ վերջին փամփուշտը կրակել են, վաշտի հրամանատարն էլ է զոհվել։ Եթե նորմալ ապաստարան ու բավարար քանակի զինամթերք լիներ, թշնամին իրենց չէր կարող հասնել»,– պատմեց Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ռուսլանը զոհվել է Սեւ լճի տարածքում, հրազենային վիրավորումից։ Ռուսլանը ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ունի։ «Ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին, նախընտրեց իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Շատ համարձակ էր, հասուն, պատասխատանատու, չնայած մեր մեջ տարիքային մեծ տարբերությանը, ես իր հետ կարող էի յուրաքանչյուր հարցով կիսվել։ Ընկերական մեծ շրջապատ ունի, բոլորի թիկունքին կանգնած էր, ասպետ բառը իրեն շատ բնորոշ է։ Դպրոցում երբ միջոցառում էր լինում, գալիս էր համազգեստս վերցնում ու մեծ հպարտությամբ հագնում, ոնց որ էդ համազգեստն իրեն մեծ ուժ տար, շատ լավ կրակում էր նաեւ, սիրողական մակարդակում բոքսով էր զբաղվել»,– Ռուսլանի մասին ջերմ հիշողություններով կիսվեց Արսենը։ Համեստ, խելացի, կարգապահ, ժպտերես, 19–ամյա Ռուսլանին այսպես է հիշում նրա դասղեկը՝ Գայանե Գրիգորյանը։ «Ռուսլանը լուսավոր անձնավորություն էր։ Աչքերը միշտ կախ էին, խոսելիս դեմքիդ չէր նայում, հայացքը միշտ ցած էր, բայց ժպիտը՝ դեմքին։ Հիմա երբ փորձում եմ Ռուսլանին հիշել, միայն ժպիտն եմ մտաբերում։ Երբեւէ անշորհքություն իրեն թույլ չէր տա, վատ պահվածք չէր դրսեւորի, մեծ ցավով եմ անցյալով խոսում Ռուսլանի մասին։ Մեծ ջանասիրությամբ պարապում էր, որ ընդունվեր համալսարան, ուզում էր ծրագրավորող դառնալ»,– հիշեց Շենավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին։ Ռուսլան Թովմասյանին հուղարկավորել են սեպտեմբերի 24–ին, զինվորական կարգով, հայրենի Շենավան գյուղում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։
    17:46
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինացի գիտնականները կլոնավորել են աշխարհում առաջին արկտիկական գայլին
    Չինացի գիտնականները կլոնավորել են աշխարհում առաջին արկտիկական գայլին (Canis lupus arctos), առաջին ձագը ծնվել է հունիսին, երկրորդը կծնվի առաջիկա օրերին, ասել է SinoGene-ի գործադիր տնօրեն Մի Ջիդոնգը։ «Հարյուր օր առաջ ծնվեց աշխարհում առաջին կլոնավորված արկտիկական գայլը, մենք ասուլիս կազմակերպեցինք՝ միասին ականատես լինելու այս կարևոր օրվան, և ես կարծում եմ, որ սա ոչ միայն SinoGene-ի և Harbin Polar Park-ի ձեռքբերումն է, այլ նաև մեր նոր փորձն ու բեկումը անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների պաշտպանության և բուծման ոլորտում։ Ծրագրի մեկնարկից՝ 2020 թվականից մինչև այս տարվա հունիսը՝ գայլի առողջ ձագի ծնունդը, լի էր բազմաթիվ դժվարություններով, բայց հետ նայելով, մենք հասկանում ենք, որ դա ամեն ինչ արժեր», – ասել է Մի Ջիդոնգը շնորհանդեսի ժամանակ:
    17:45
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի ԱԳ նախարարը վերահաստատում է՝ անթույլատրելի են համարում տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն
    Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքի նշանակությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման առնչությամբ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։ Երկուստեք ընդգծվել է խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում: 25 0
    17:30
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստորեն Ադրբեջանը չի արձագանքել անգամ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած նահանջողական ելույթին
    ՄԱԿ-ում՝ իմ ելույթում, ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե այո, մենք կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է` ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը:
    17:27
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համիդուլլահ Աբեդը աօպրինի հատել է հայ-թուրքական սահմանը
    Համիդուլլահ Համիդուլլահի Աբեդը շրջանցել է ՀՀ սահմանային անցակետերը։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հուլիսի 7-ին Աբեդը լողալով անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, ապա հաղթահարելով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի 40-րդ սահմանային ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի կողմից հսկվող տարածքում գտնվող ինժեներատեխնիկական պատնեշը և այդ կերպ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել ՀՀ պետական սահմանն ու Թուրքիայի Հանրապետությունից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն։ Նշվում է, որ Աբեդը բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։ Այսպիսով, Համիդուլլահ Աբեդին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քերական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը)։ Գործը Արմավիրի առաջին ատյանի դատարանում է, այն մակագրվել է Ադրինե Ղուկասյանը։
    17:15
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խայտառակություն է Հայաստանի համար. Քրդստանի աշխատավորական կուսակցության հայտարարությունը
    Հայաստանը խախտել է իր և միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։ Այս մասին ասվում է Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է քրդական ANF գործակալությունը, հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա: HPG-ն իր հայտարարության մեջ չի նշում նրանց ազգանունները՝ փոխարենն օգտագործում է նրանց «Լեհեն» և «Ալիշեր» կեղծանունները։ Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, բացասական իրավիճակը կանխելու համար կշռադատված են գործել, սակայն նրանք ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»: «Մեր ընկերները 2022թ. փետրվարի 23-ին կանգնել են Հայաստանի Վերաքննիչ դատարանի առջև, որը որոշում է կայացրել ազատ արձակել նրանց։ Միջազգային և հայկական օրենսդրության համաձայն՝ նրանք պետք է ազատ արձակվեին։ Փոխարենը նրանք առևանգվել և ձերբակալվել են Հայաստանի հաղտնի ծառայության կողմից։ Չնայած խոստացել էին նրանց ազատ արձակել նշված միջոցառումների ընդունումից հետո, սակայն նրանց Հայաստանից Թուրքիա են արտահանձնվել մոտ մեկ ամիս առաջ»,-ասվում է հայտարարության մեջ։ HPG-ն կոշտ որակում է տվել Հայաստանի որոշմանը: «Ցեղասպանության ձգտող Թուրքիային քուրդ հեղափոխականների այսկերպ փոխանցումը խայտառակություն է Հայաստանի համար: Այդ քուրդ հեղափոխականները պայքարում են իրենց ժողովրդի գոյության և ազատության համար ու ցավում բոլոր ճնշված ժողովուրդների համար»-հայտարարել է HPG-ն: Ըստ Հայաստանի դատական տեղեկատվության համակարգում՝ datalex.am հրապարակված տեղեկատվության, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:
    17:00
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը Սիսիանի ընտրատեղամասի մոտ մեքենայից ուղղորդում է ընտրողներին․ Մերի Տոմոյան
    Ֆեյսբուքյան օգտատեր Մերի Տոմոյանը Սիսիանից հայտնում է, որ այստեղ անցկացվող ՏԻՄ ընտրությունները նման են կինոյի և ՔՊ-ական ծնուոնդով Սիսիանից պատգամավոր Կարեն Համբարձումյանը ընտրատեղամասի մոտ մեքենայից ուղղորդում է քաղաքացիներին։ «ՔՊ պատգամավորնե՛ր, չգիտեմ՝ ձեզ ինչ ասեմ. հենց հիմա տեսնում եմ Կարեն Համբարձումյանի մեքենան, որի մեջ ինքը նստած է, ուզում եմ հասկանալ՝ խի՞ ա ստեղ, ուղղորդում ա, ինչ ա անում»,- նշեց նա և մոտեցավ պատգամավորին:
    16:45
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամը 14։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 62 448 քաղաքացի. ԿԸՀ
    Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը կամ 62 448 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 50.16 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 12.23 տոկոս։ Դիտումների քանակ32 facebook icon twitter icon Լրահոս Ժամը 14։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 62 448 քաղաքացի. ԿԸՀ 15:3825 Սեպ, 2022 Թալինում ժամը 15.00-ի դրությամբ ընտրողների թիվը գերազանցել է 500-ը 15:3625 Սեպ, 2022 Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:2125 Սեպ, 2022 Ալավերդու 24/15 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 305 ընտրող 15:0225 Սեպ, 2022 ՏԻՄ ընտրություններ Թալին համայնքում | ՈՒՂԻՂ 15:0125 Սեպ, 2022 Քաջարանում ժամը 14.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 3059 քաղաքացի 14:3925 Սեպ, 2022 Եղեգիսում ժամը 14.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1351 քաղաքացի 14:3125 Սեպ, 2022 ՏԻՄ ընտրություններ Ալավերդի համայնքում | ՈՒՂԻՂ 14:3125 Սեպ, 2022 Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է համայն մարդկության համար. Միրզոյան 14:2525 Սեպ, 2022 Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը. Արայիկ Հարությունյան 14:1425 Սեպ, 2022 Ժամը 11։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10.03 տոկոսը. ԿԸՀ 14:0525 Սեպ, 2022 ՏԻՄ ընտրություններ Բյուրեղավան համայնքում | ՈՒՂԻՂ 14:01
    16:30
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը
    Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Տուժած բնակավայրերում աշխատանքները շարունակվում են, վնասն ամբողջությամբ դեռ գնահատված չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
    16:15
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ` սեպտեմբերի 26-ին
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 7 փողոցի 132-169 սեփական տներ, Նորք 17 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Դավիթ Բեկի փողոցի սեփական տներ և հարակից սեփական տներ, «Բաքոս» ՍՊԸ, «Ա․ Ավանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 91, 93, 95 շենքեր, Բաբաջանյան փ. 27, 29, 31 շենքեր, Դավթաշեն թաղ. 9, 10 փողոցներ, Լենինգրադյան փ. 10, 14, 16 շենքեր, Հալաբյան փ. 9/1 շենք բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Թորոմոնյան փ. 18-61 սեփական տներ, 11:00-17:00 Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ, 29, 29ա շենքեր, Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքեր, Հին Երևանցի փ. 57, 59, 61 սեփական տներ, Փարպեցի փ. 15-28 շենքեր, Մաշտոցի պող. 29, 31 շենքեր, Չարենցի 1-ին նրբանցք, Չարենցի փ. 113 շենք, Սարի Թաղ 8 շարք, Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր,Քանաքեռ թաղ. 3փ. 1-7; 6փ․ 1-55 սեփական տներ , Քանաքեռ թաղ. 6 փողոցի սեփական տներ, Քանաքեռ թաղ. 5-րդ նրբ․ 1-4 սեփական տներ, Կոմիտասի պող. 59/6, 59/7, 61 շենքեր, Շահսուվարյան փ. 3, 5, 7, 9 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 5-300 սեփական տներ, Թբիլիսյան խճ․ 7/4-7/17 սեփական տներ, Ղափանցյան փ. 24-213 սեփական տներ, Շրջանցիկ Թունել 7/13 սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 1, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 15 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 3-րդ փ․ 1 և 3 նրբանցքների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 5-րդ փողոցի 1 և 3 նրբանցքների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 12 փողոցի 1, 2 և 3 նրբանցքների սեփական տներ, Ներքին Չարբախ թաղ. 15 փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արարատյան փ․ 90 շենք, Շարուրի փ․ 7, 7/1, 7/2, 7ա, 8, 9, 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 , 23, 25, 27, 29, 31, 33, 35, 26, 28, 28ա, 28բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-12:00 Վեդի քաղաք` Արարատյան փողոց մասնակի, 10:00-13:00 Արարատ քաղաք` Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Երկաթուղայինների փողոցներ մասնակի, Նոր Կյուրի, Խարբերդ գյուղեր մասնակի, Մարմարաշեն գյուղի «Ամազոնիտ» ոչ բնակիչ-բաժանորդ, 10:00-14:00 Եղեգնավան, Լուսառատ, Նոյակ գյուղեր, Արարատ գյուղի զորամաս, «Էլ Թի Բի», Խոր Վիրապ վանք, Եղեգնավան գյուղ՝ «Ա. Ղազարյան», «Դուշունց Վիկտորիա» ոչ բնակիչ-բաժանորդներ և «Վիվսել-ՄՏՍ» ընկերության բջջային կայան, 10:30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10։00-12։00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, 10։00-14։00 Վարդահովիտ և Գետիկ գյուղեր, 11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի փողոց մասնակի, Հորս գյուղ մասնակի, Լոռու մարզի՝ 10:00-16:00 Արևածագ գյուղ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Սարակապ գյուղի Նոր թաղ թաղամաս, Ամասիաի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    16:00
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:
    15:45
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 10.03 տոկոսը
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է քվեարկության մասնակցության արդյունքները 11:00-ի դրությամբ: Ըստ այդմ` Ծաղկահովիտ գյուղում համայնքում 7020-ից մասնակցել է 841-ը կամ` 11:98 տոկոսը: Ալագյազ համայնքում 2689-ից 240-ը կամ 8,93 տոկոս: Թալինում 26775 ընտրողից քվեարկել է 2049-ը կամ 7,65 տոկոս: Ճամբարակում 10833 ընտրողից մասնակցել է 946 կամ 8,73 տոկոս: Գյուլագարակում 6208 ընտրողից քվեարկել է 839 կամ 13.51: Ալավերդիում 30 547 ընտրողից քվեարկել է 2682-ը կամ` 8,78 տոկոսը: Լոռի Բերդում 4009-ից 381-ը կամ`9.59 տոկոս: Տաշիրում 18382 ընտրողից` քվեարկել է 1787-ը կամ 9,72 տոկոսը: Չարենցավանում` 26870 ընտրողից մասնակցել է 2675-ը կամ` 9.96 տոկոս: Ակունքում` 6855 ընտրողից 1169-ը կամ 17.05 տոկոսը: Բյուրեղավանում` 8278 ընտրողից քվեարկել է 1093-ը կամ 13.20 տոկոս: Ջրվեժում` 8003 ընտրողից` 396-ը կամ 4.95 տոկոս: Անի համայնքում քվեարկել է 15901 ընտրողից 1242-ը կամ 7.81տոկոս: Սիսիանում 22942 ընտրողից քվեարկել է 2323-ը կամ 10.13 տոկոսը: Քաջարանում 6099 ընտրողից քվերակել է 1427-ը կամ 23.40 տոկոս: Արենիում` 8196 ընտրողից քվեարկել է 506 –ը կամ 6.17 տոկոս: Եղեգիսում` 4632 ընտրողից մասնակցել է 439-ը կամ 9.48 տոկոսը: Բերդում` 22485 ընտրողից` 2699-ը կամ 12.00 տոկոս: Ընդհանուր առմամբ բոլոր համայնքներում 236724 ընտրողից մասնակցել է 23734-ը կամ 10.03 տոկոսը:
    15:30
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կազմակերպած համաժողովին
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք պետք է շատ ազնիվ և համարձակ լինենք, որպեսզի տեսնենք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն պետք է շատ ավելի համարձակ, ազնիվ և համբերատար լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները»,- ելույթում ընդգծել է Դավիթ Բաբայանը։ Ըստ աղբյուրի՝ խոսելով պետականաշինության ոլորտում հետագա անելիքների մասին՝ նախարար Բաբայանը նշել է, որ իրավունք չունենք թևաթափ լինել ու մոռանալ մեր պատմությունն ու զոհերին. պետք է ոտքի կանգնենք և շարունակենք պայքարը հանուն մեր անցյալի և ապագայի։ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը։ Այս իրավիճակում Արցախի փրկությունը պետք է դառնա Սփյուռքի թիվ մեկ խնդիրը։ Արցախակենտրոնությունը պետք է լինի համայն հայության համար առաջնահերթություն»,-նշել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ կան Արցախը փրկելու, ժողովրդի ինքնավստահությունը վերականգնելու և արժանապատիվ ապագա ապահովելու բոլոր հնարավորությունները։ Նշվում է, որ Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Հայ Դատի Արևմտյան շրջանի հանձնախմբին, ղեկավար Նորա Հովսեփյանին՝ միջոցառման կազմակերպման համար՝ շեշտելով, որ Հայ Դատը կարևոր դերակատարություն ունի համազգային խնդիրների լուծման գործում։ Համաժողովին մասնակցել են նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
    15:15
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
    Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 25-27-ը մարզական հավաք կանցկացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Ղազարյան - «Ուրարտու» Արսեն Չաթոյան - «Միկա» Էդգար Ֆիթլիջյան - «Ակադեմիա» Պաշտպաններ Վահե Շափաղաթյան - «Ուրարտու» Եգոր Սարդարյան - «Ուրարտու» Ալեքսանդր Պետրոսյան -«Փյունիկ» Կարեն Հովակիմյան - «Փյունիկ» Արթուր Միխայելյան - «Փյունիկ» Վահե Մուսայելյան - «Փյունիկ» Դավիթ Ղազարյան – «Ակադեմիա» Պետիկ Մանուկյան – «Ակադեմիա» Նորայր Բարսեղյան - «Արարատ-Արմենիա» Արսեն Գասպարյան - «Նոա» Հայկ Բաղյան - «Միկա» Կիսապաշտպաններ Դավիթ Ղիասյան - «Ուրարտու» Գոռ Վանոյան - «Ուրարտու» Ալեքսանդր Ալեքսանյան – «Ակադեմիա» Ալբերտ Մարտոյան – «Ակադեմիա» Գագիկ Սիմոնյան – «Ակադեմիա» Արթուր Մանուկյան - «Փյունիկ» Համլետ Ալեքսանյան - «Փյունիկ» Արթուր Ասկարյան - «Լեռնային Արցախ» Հարձակվողներ Էրիկ Շաղոյան – «Ակադեմիա» Անդրանիկ Կարապետյան - «Միկա»։
    15:00
    25.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային
    Երկու-երեք օր է անցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումից։ Կոնկրետ տեղեկատվություն չի գաղտնազերծում կողմերից և ոչ մեկը։ Բայց տարբեր հարացազրույցների, ինֆորմացիաների, հոդվածների արդյունքում ընդգծվում է հասկանալի պատկեր։ Մասնակիցներից մեկը մնացած բոլորին հակառակ առաջարկն է արել։ Առաջարկել է այն համաձայնագիրը, ինչ պետրաստվում է Նիկոլը ստորագրել, ընդունել, սատար կանգնել, օգնել Նիկոլին, հետը լինել։ Կհիշեք «Կնքահայրը» ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հայրը որդուն հուշում է՝ ով քո մոտ կգա թշնամու հետ հանդիպման առաջարկով, նա էլ դավաճանն է։ Ի՞նչ է ստացվում․ Փաշինյանը մենակ է մնացել, դա փաստ է. իսկ միգուցե հենց Ալիևը համաձայն չէ ստանալ հերթական կապիտուլյացիոն համաձայնագիր, որտեղ հայկական կողմից ընդամենը մեկ, փաստացի` ոչ լեգիտիմ մարդու համաձայնություն է․ դրա համար էլ պատվիրակում է Նիկոլին, թե գնա, կոնսոլիդացրու, էնպես արա, որ բոլորն ընդունեն կործանիչ կապիտուլյացիան, այդ թվում` իր երկրին ժամանակին հաղթածները, ազդեցություն ունեցող հիմնական դերակատարները, Հայ Առաքելական եկեղեցին։ Դրա անունը կդնեն խաղաղության համաձայնագիր, փրկության քարտեզ, թե ինչ, բայց իրականում կապիտուլյացիա է։ Ընդդիմության առաջարկած չեղարկման համաձայնագիրը հետևյալ իմաստն էր պարունակում՝ Նիկոլին թողնել մեն-մենակ դավաճանական համաձայնագրի հետ՝ ցույց տալով աշխարհին, որ հայությունը դեմ է այդ փաստաթղթին։ Ցանկացած առաջարկ, որի մասն է Նիկոլին աջակցելը, այն էլ բարձրագույն մակարդակով, նշանակում է հակառակը՝ չեղարկման համաձայնգանգրից հրաժարվել և ընդունել, որ հայկական էլիտան ուզում է քիրվայություն անել ադրբեջանցիցքի ու Թուրքիայի հետ, հայկական էլիտան դեմ չէ Հայաստանի թրքացմանը։ Հիմա հանդիպման ժամանակ բոլորից տարբերվող և բոլորի կարծիքին դեմ միտքը, որ այդ համաձայնագիրը բոլորի կողմից ընդունվի, առաջարկել է ընդամենը մեկը, դրա համար էլ հիշեցինք «Կնքահայրը» ֆիլմի դրվագը։ Մի թեթև հաշվարկ կարելի է անել, թե բոլոր մասնակիցներից ով է միշտ ու բացահայտ կողմ արտահայտվել հողերի հանձնմանը։ Գուցե չի մտածել Տավուշը, Սյունիքը, Ջերմուկը, Վարդենիսը, Երասխը հանձնելու մասին, բայց չի էլ մտածել, որ Արցախը հանձնելուց հետո նրանց հերթն է գալու։
    14:45
    25.09.22
    Ավելին