Լրահոս
2022-09-26
-
ՔաղաքականՇիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվեցՇիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանը ղեկավարած թիմը հաղթել է։ Ձայները բաշվել են հետևյալ կերպ «Ազգ-Համայնք»- 3772 ՔՊ - 3029 «Հայկական երազանք»- 1039Ավելին00:0026.09.22
2022-09-25
-
ՔաղաքականՆախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոսով հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքըՍեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում համայնքի ընտրական 22 տեղամասերի ցուցակային 22485 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11093 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 49,34 տոկոսը։ Ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը, որը նախնական տեղեկություններով ՝ ստացել է քվեարակության մասնակիցների քվեների 51,7 տոկոսը, ՔՊ-ն ստացել է 38,4, «Արժանապատիվ Սերունդ»դաշինքը՝ 9,9 տոկոսը։ Տվյալները նախնական են։Ավելին23:5925.09.22 -
ՔաղաքականԲախում՝ Դանիել Իոաննիսյանի և ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹYerkir.am-ի նկարահանող խումբը Սիսիանում` ընտրատեղամասերից մեկում, ֆիքսել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Իոաննիսյանի մասնակցությամբ միջադեպը։ Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այս միջադեպի առնչությամբ գրում է․ «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ արհամարական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ։ Մասնավորապես, օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ստեղծում կուտակումներ, անտեսում ոստիկանների` մեքենան հանելու պահանջը (որը, իմիջիայլոց շատ ուշ ձևակերպվեց)։ Իշխանական այս պատգամավորը համարյա ամբողջ օրը անցկացրեց տեղամասի մուտքի մոտ (մի քանի ժամը` մուտքի մոտ կայանած իր մեքենայում), ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց («տասովշիկների») «զեկույցները»։ Այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»։Ավելին23:4525.09.22 -
ՔաղաքականՏաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրումՏաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում։ «Միասնական Համայնք» դաշինքը հավաքել է քվեարկության մասնակիցների ձայների 82.9%-ը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ընդամենը 17.1%։ ՔՊ թեկնածուն այստեղ Արման Վարդանյանն է, հաղթող դաշինքի թեկնածուն՝ Էդգար Արշակյանը։Ավելին23:3025.09.22 -
ՀասարակականՓաշինյանի սահմանամերձ դարձրած Սիսիանի մի շարք համայնքներում ՔՊ-ն հաղթում էՍիսիանի մի շարք համայնքների նախանական տվյալները։ Աշոտավան 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 23 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 105 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 63 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 8 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 24 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 11 24. ՀՅԴ՝ 1 Սալվարդ 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 19 քվե 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 46 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 18 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 2 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 53 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 3 24. ՀՅԴ՝ 3 Գետաթաղ 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 14 քվե 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 37 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 3 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 2 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 21 Ախլաթյան 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 56 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 23 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 62 Որոտնավան 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 74 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 14 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 36 Ույծ 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 96 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 39 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 11 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 66 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 20 24. ՀՅԴ՝ 5 Սպանդարյան 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 29 քվե 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 64 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 47 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 18 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 20 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 4 24. ՀՅԴ՝ 2 Դարբաս 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 21 քվե 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 50 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 10 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 11 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 178 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 8 24. ՀՅԴ՝ 4 Վաղատին 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 140 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 60 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 63 Իշխանասար 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 35 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 31 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 17 Շաղատ 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 4 քվե 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 181 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 46 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 12 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 64 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 21 24. ՀՅԴ՝ 2 Լոր 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 109 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 12 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 4 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 1 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 7 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 0 24. ՀՅԴ՝ 0 Նորավան 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 19 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 34 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 43 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 12 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 38 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 11 24. ՀՅԴ՝ 18 Բնունիս 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 41 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 25 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 12 Սառնակունք 5."Մեկ Հայաստան" կուսակցություն՝ 76 7. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցություն՝ 10 13."Աշխատանք և արդարություն" դաշինք՝ 81 17. "Զարգացող համայնք" դաշինք՝ 3 18. "Ապրելու երկիր" կուսակցություն՝ 20 21. "Հանուն Հանրապետության" կուսակցություն՝ 5 24. ՀՅԴ՝ 3Ավելին23:1525.09.22 -
ՔաղաքականԱղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն։ Զրոյից կառուցած, լուրջ գումարներ ներդրած, վրան ահագին աշխատած գյուղ էր։ Գյուղապետն խիզախ տղա էր ու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մարդկանց պահել էր, համոզել էր որ դուրս չգան ու մարդիկ չէին փախել, մինչև վերջին խազը մնացել էին։ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական, իսկ իրենց տներում հարմարավետ տեղավորվել են ադրբեջանցի զինվորականները։ Արդյո՞ք որովհետև ես, դուք, ձեր բարեկամ Պողոսը քիչ միջոցներ ենք տրամադրել Աղավնոյին։ Իհարկե ոչ։ Հարցը Աղավնոյին հատկացրած ոչ բավարար միջոցները չեն։ Հարցը նաև այն չէ, որ Աղավնո տանող նորմալ ճանապարհ չկար (կար), հարցը այն չէ, որ այդ մարդիկ, իբր, մոռացված էին (մոռացված չէին)։ Հարցը հայ ազգի թշնամի Նիկոլ Վովայի Փաշինյանն է, ով Աղավնոն բանավոր կամ գաղտնի համաձայնությամբ հանձնել է հայ ազգի մյուս թշնամուն՝ Իլհամ Հեյդարի Ալիևին։ (Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ 2020-ի նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության մեջ Աղավնոն կամ Բերձորը հանձնելու մասին որևէ բառ չկա)։ Ես, դուք, Պողոսն ու Պետրոսը կարող ենք էլի միլիոններ ներդնել, գնալ կռվել ու նույնիսկ հերոսաբար զոհվել, բայց հանձնել-չհանձնել որոշողը մնում է Նիկոլը։ Մինչև նա մեր փոխարեն կարող է որոշել, թե ինչ երկրում պիտի ապրի կամ չապրի հայը, երկիր ունենալու ու ընդհանրապես ապրելու մեր շանսերը օրեցօր նվազելու են, մինչև չդառնան 0»։Ավելին23:0025.09.22 -
ՀասարակականԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՍեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Ա. Պ․-ն տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Պ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին22:4525.09.22 -
ՀասարակականՎայք-Սարավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes-Benz Sprinter»-ը. կան վիրավորներՍեպտեմբերի 25-ին, ժամը 18:03-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 155-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 2001 թ.,) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1978 թ. և 15 ուղևոր) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲՄ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել 6 ուղևորի, ովքեր հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲՄ: Բժիշկները «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Թ․-ի (ծնված 1981 թ․), Ա․ Գ․-ի (ծնված 2001 թ․), Մ․ Ա․-ի (ծնված 2004 թ․), Ս․ Մ․-ի (ծնված 2004 թ․), Դ․ Հ․-ի (ծնված 2003 թ․), Յ․ Ա․-ի, (ծնված 2001 թ․), Մ․ Խ․-ի (ծնված 2003 թ․), «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևոր Գ․ Հ․-ի (ծնված 1999 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար:Ավելին22:4025.09.22 -
ՀասարակականՎայք-Սարավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes-Benz Sprinter»-ը. կան վիրավորներՍեպտեմբերի 25-ին, ժամը 18:03-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 155-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 2001 թ.,) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1978 թ. և 15 ուղևոր) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 ուղևոր տեղի ուժերով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲՄ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել 6 ուղևորի, ովքեր հոսպիտալացվել են Վայք քաղաքի ԲՄ: Բժիշկները «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Թ․-ի (ծնված 1981 թ․), Ա․ Գ․-ի (ծնված 2001 թ․), Մ․ Ա․-ի (ծնված 2004 թ․), Ս․ Մ․-ի (ծնված 2004 թ․), Դ․ Հ․-ի (ծնված 2003 թ․), Յ․ Ա․-ի, (ծնված 2001 թ․), Մ․ Խ․-ի (ծնված 2003 թ․), «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևոր Գ․ Հ․-ի (ծնված 1999 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար:Ավելին22:4025.09.22 -
ՀասարակականՍիսիան-Գորայք ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժածներՍեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz E320 (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) և BMW (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Ա. Պ․-ն տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz E320 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Պ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին22:3025.09.22 -
ԱշխարհԻնչպե՞ս է տղամարդը մեկ տարում 50 ադամանդ գտելԱՄՆ Արքանզաս քաղաքի բնակիչը չորս տարվա ընթացքում գտել է 80 ադամանդ, որոնցից 50-ը նրան հաջողվել է գտնել 2022 թվականի ընթացքում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Սեպտեմբերի սկզբին Սքոթ Քրեյքսը գնացել էր ադամանդներ փնտրելու Diamond Crater State Park-ում: Համաձայն այգու կանոնների՝ որոնողները կարող են խառնարանից հավաքել ոչ ավելի, քան 22 կիլոգրամ մանրախիճ, որպեսզի այն փորձարկեն օգտակար հանածոների համար ավելի հարմար պայմաններում: Մանրախիճը մաղելով՝ Քրեյսը փոքրիկ ադամանդ է հայտնաբերել և այն տարել գնահատելու և գրանցելու: Նրան ասել են, որ դա 35000-րդ հանքանյութն է, որը հայտնաբերվել է այգում 1972 թվականից ի վեր: Նրանք պարզել են, որ տղամարդու գտածոն սպիտակ ադամանդ է, որը փոքր է մեկ կարատից: Քրեյսը այն անվանել է թոռան անունով: Հայտնաբերված հանքանյութի համար ամերիկացին երկու գիշեր անվճար կացություն է ստացել Արքանզասի այգիներից մեկում և հատուկ շրջանակ՝ իր ադամանդի և գրանցման քարտի համար։Ավելին22:1525.09.22 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը մեկնում է ԱՄՆԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ից գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը, չնշելով, թե քանի օր է տևելու այցը։Ավելին22:1225.09.22 -
ՔաղաքականՔաջարանում հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը«168.am»-ը գրում է․ «Այսօր տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում արդեն ձայների հաշվարկի փուլն է: Ըստ ԿԸՀ-ի 20։00-ի տվյալների՝ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում՝ 77,77%, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները՝ 27,20%: Քաջարանում ձայների հաշվարկի նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի միասնություն» դաշինքը: Այս պահի դրությամբ հայտնի են համայնքի հինգ ընտրատեղամասերից ստացված արդյունքները՝ Լեռնաձոր «Դեպի միասնություն» դաշինք-175 ՔՊ-81 Հանրապետություն-32 Գեղի «Դեպի միասնություն» դաշինք- 76 ՔՊ- 32 Հանրապետություն-6 Քաջարանց գյուղ «Դեպի միասնություն» դաշինք-91 ՔՊ-33 Հանրապետություն-3 Բաբիկավան «Դեպի միասնություն» դաշինք-153 ՔՊ-39 Հանրապետություն-9 Նոր Աստղաբերդ «Դեպի միասնություն» դաշինք-55 ՔՊ-12 Հանրապետություն-1»:Ավելին22:0025.09.22 -
ՀասարակականՀայաստանի 18 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.47 տոկոսըՀայաստանի 18 համայնքներում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 50.47 տոկոսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։Ավելին21:4525.09.22 -
Հասարակական19-ամյա Վոլոդյա Աբրահամյանը հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար, որտեղ էլ զոհվել ենNEWS.am-ը գրում է․ «Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Վոլոդյա Աբրահամյանինն էր։ Վոլոդյան Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր եղբայր ունի։ Վոլոդյան սովորում էր Մանկավարժական համալսարանի «Հեռուստալրագրության» բաժնում, բանակ էր զորակոչվել 2022 թվականի փետրվարին, Գորիսում էր ծառայում։ NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ Վոլոդյան զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13–ի լուսադեմին։ «Վոլոդյայենց նահանջի հրաման են տված լինում, բայց հրամանատարն ասել է՝ ես ուզում եմ, որ ինքն իմ հետ գա, Վոլոդյան էլ հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար։ Ամբողջ գիշեր մասնակցել են մարտերին, իսկ լուսադեմին երկուսն էլ հրազենային մահացու վիրավորում են ստացել։ Մենք Վոլոդյայի նկարը տեսել ենք ադրբեջանական կայքերում ու միանգամից ճանաչել։ Մեզ ասում էին, որ Վոլոդյան զոհերի ցանկում չկա, տասը օր փնտրել ենք նրան, հետո միայն մեզ կանչել են նրա մարմինը ճանաչելու։ Վոլոդյայի աճյունը ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների շարքում էր»,– ասաց Հռիփսիմեն։ Վոլոդյայի հետ ծնողները վերջին անգամ զրուցել են ադրբեջանական զինուժի հարձակումից ժամեր առաջ։ Ասել էր՝ «ամեն ինչ կարգին է, խաղաղ է, հանգիստ եղեք»։ Վոլոդյան մտադիր էր զորակոչվելուց հետո ուսումը շարունակել։ «Իր ուժերով, առանց կրկնուսույցի մոտ պարապելու, ընդունվել էր լրագրության բաժինը։ Ուզում էր ռադիո–հեռուստահաղորդավար դառնալ, բայց նաեւ լրագրությունն էր սիրում։ Հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ, ինֆորմացիա հավաքել։ Վլեիս նմանը չկա, գրագետ, մարդկային, կամեցող, շատ պատասխանատու ու ինքնուրույն էր, ամեն ինչով օրինակելի։ Հասցրեց մի քանի ամիս սովորել ու փետրվարին բանակ զորակոչվեց»,–պատմեց Հռիփսիմեն։ Վոլոդյայի մասին ջերմ հիշողություններով մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ նրա դասընկերը՝ Էդուարդ Պողոսյանը։ «Վոլոդյան մարդու բացառիկ տեսակ էր, հիանալի ընկեր, օրինակելի աշակերտ։ Իր հնարավորությունների սահմանում, օգնում էր բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։ Բարության ու ազնվության մարմնավորում էր Վոլոդյան։ Պարույր Սեւակ էր շատ սիրում կարդալ, գիտեր նրա հարյուրավոր բանաստեղծությունները։ Ուզում էր հաղորդավար դառնալ, մենք միշտ ասում էինք, որ իր կերպարը շատ եթերային է, իրեն հաստատ կհաջողվի հաղորդավար դառնալ»,– պատմեց Էդուարդը։ Վոլոդյա Աբրահամյանը հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 25–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել»: Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ 38 0Ավելին21:3025.09.22 -
ՔաղաքականՃամբարակ համայնքում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 49,65 տոկոսըԳեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ժամը 20-ին փակվել են բոլոր 19 ընտրատեղամասերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրատարածքի 19 տեղամասերում ժամը 20-ի դրությամբ քվեարկել են 5374 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 49,65 տոկոսը: Ընտրությունների ընթացքում խախտումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել: Միակ քվեարկվող քաղաքական ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ճամբարակ խոշորացված համայնքի գործող ղեկավար Վազգեն Ադամյանը։Ավելին21:1525.09.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանի նախագահը հայտարարել է երկրում ընթացող բողոքի ցույցերին կոշտ արձագանքելու մասինԻրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Գործակալությունը նշում է, որ երկրում տեղի են ունենում վերջին տարիների ամենամեծ բողոքի ցույցերը։ Ինչպես հայտնի է դարձել, Իրանի ղեկավարը մատնանշել է բողոքը հասարակական կարգի ու անվտանգության խախտումից տարբերելու անհրաժեշտությունը։ Նա երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ապստամբություն։ Այդ կապակցությամբ նա խոստացել է «գործ ունենալ նրանց հետ, ովքեր խաթարում են երկրի անվտանգությանն ու հանգստությանը»։ Տեղական հեռուստաընկերության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 41 մարդ։ Նշվում է, որ Իրանի նահանգների մեծ մասում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։Ավելին21:0025.09.22 -
ՔաղաքականԸնտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեցՍեպտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին: Նշենք, որ Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղիունեցվա ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես հետեւյալ մարզերում. Արագածոտնի մարզ - Թալին, Ծաղկահովիտ, Ալագյազ Գեղարքունիքի մարզ - Ճամբարակ Լոռու մարզ - Գյուլագարակ, Ալավերդի,Լոռի բերդ, Տաշիր Կոտայքի մարզ - Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ Շիրակի մարզ - Անի Սյունիքի մարզ - Սիսիան, Քաջարան Վայոց Ձոր - Արենի, Եղեգիս Տավուշի մարզ – Բերդ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: ՀՀ 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք: Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝ 1 թեկնածու 2 համայնքում - Ջրվեժ, Ճամբարակ. 2 թեկնածու 3 համայնքում - Տաշիր, Ակունք, Արենի. 3 թեկնածու 7 համայնքում - Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ. 4 թեկնածու 3 համայնքում - Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան. 5 թեկնածու 1 համայնքում - Թալին. 7 թեկնածու 1 համայնքում – Սիսիան:Ավելին20:4525.09.22 -
Արտաքին քաղաքականությունՖինլանդիայի նախագահը Ուկրաինայում խաղաղության մեծ հնարավորություն չի տեսնումՖինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության մեծ հնարավորություն չի տեսնում, սակայն կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության ուղիների պահպանմանը։ «Պետք է խոստովանեմ, որ այս պահին խաղաղության հասնելու մեծ հնարավորություն չեմ տեսնում: Ես խաղաղության մարդ եմ և կարծում եմ, որ խաղաղության որոնման ցանկացած գործողություն կարևոր է: Այդ իսկ պատճառով վճռականորեն աջակցում եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որպեսզի նրանք բաց պահեն քննարկման հնարավորության գիծը Կրեմլի հետ»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։ Ըստ նախագահի՝ իրավիճակը բարդ է, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դժվար թե ընդունի Ուկրաինայում պարտությունը»: «Նա մարտիկ է: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել, որ նա կարող է ընդունել Ուկրաինայում այս կամ այն ձևով պարտությունը: Պարզ է, որ սա իրավիճակը դարձնում է չափազանց կրիտիկական», – ասել է Ֆինլանդիայի նախագահը:Ավելին20:3025.09.22 -
Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում կան կուտակումներ, տեղի է ունեցել վիճաբանություն․ «Անկախ դիտորդ»Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։ Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։ Ստորև ներկայացնում ենք 71 տեղամասերում հանձնաժողովների նիստի դիտարկման ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 15:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 14-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 15-30 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեղամասային կենտրոններից 12-ը գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 43-ում։ 12 Տեղամասային կենտրոններում տեղակայված են եղել մեկից ավելի տեղամասեր։ Մեկ տեղամասային կենտրոնում տեղակայված տեղամասերը խոչընդոտում են միմյանց աշխատանքը։ Դիտարկված տեղամասերից 64-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ պատշաճ բաշխվել են, չորս տեղամասերում գործառույթների բաշխումը կատարվել է մասամբ, երեք տեղամասային կենտրոններում գործառույթների վիճակահանությամբ բաշխում տեղի չի ունեցել։ Դիտարկված 71 տեղամասային կենտրոններից 19-ում առավոտյան նիստին եղել են բացակա անդամներ։ Դիտարկված տեղամասերից 7-ում հանձնաժողովի նախագահը մասամբ է իրականացնում գործառույթները։ 2-ում հանձնաժողովի նախագահի գործառույթները փաստացի իրականացնում է այլ անձ։ Դիտարկված տեղամասային կենտրոններից երկուսում, քվեախցիկի դիրքի պատճառով կարող է խախտվել ընտրողների գաղտնիության իրավունքը։ Հանձնաժողովի նիստի ընթացակարգերը մասամբ են պահպանվել դիտարկված տեղամասերից 10-ում և չեն պահպանվել 2-ում։ Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում դիտորդներն անբավարար են գնահատել քվեասենյակի լուսավորությունը, ևս 7-ում անբավարար է գնահատվել քվեարկության սենյակի տարածքը։ 2 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 1 տեղամասում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք: Դիտարկված տեղամասերից միայն 22-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք: Դիտարկված տեղամասերից 23-ը գնահատվել են ոչ բավարար մատչելի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Անկախ դիտորդը» հայտնում է նաև որ Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում կան կուտակումներ թե դրսում, թե ներսում, հերթերը չեն կարգավորվում: «Նաև տեղի է ունեցել վիճաբանություն հանձնաժողովի անդամների և ընտրողների միջև: Բացի սա, վստահված անձինք չեն լքում քվեասենյակի տարածքը գրանցվելուց և դուրս գալուց հետո: Պատշաճ չի կատարվում նաև հանձնաժողովի անդամների հերթափոխը»,–հայտնում է կազմակերպությունը:Ավելին20:1525.09.22