Լրահոս

2022-10-01
2022-09-30
  • Տարածաշրջան
    Պուտինը ստորագրեց. Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում, Խերսոնում ապրող մարդիկ «ընդմիշտ ՌԴ քաղաքացիներ են»
    Ուկրաինական Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանի կազմում են: Դաշնությանը միանալու մասին պայմանագրերը այսօր Կրեմլում ստորագրել են Վլադիմիր Պուտինն ու 4 շրջանների ղեկավարները: Այսպես Ուկրաինան ամբողջովին կորցնում է ելքը դեպի Ազովի ծով և մասնակի՝ դեպի Սև ծով: Արևմուտքը խստորեն քննադատում է Ուկրաինայի տարածքների, իրենց ձևակերպմամբ, բռնակցումը Ռուսաստանին:
    23:50
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ստոլտենբերգը մեկնաբանել Է Զելենսկու խոսքերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի մասին
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինքին արագ միանալու հայտ նախապատրաստելու մասին, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու Է Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու վրա: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում: «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։ Մենք դա ցույց ենք տվել վերջին տարիներին ... Անդամակցության մասին որոշումն ընդունվում է բոլոր 30 դաշնակիցների կողմից միաձայն։ Մեր նպատակն այժմ Ուկրաինային շտապ օգնություն ցուցաբերելն է, որպեսզի օգնել նրան պաշտպանվել ռուսական ներխուժումից։ Այժմ հենց դա է դաշինքի գլխավոր խնդիրը», - ասել է Ստոլտենբերգը՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցին։
    23:40
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:30
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պլանային ջրանջատում՝ Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 05-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 06-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պողոտա 23-43 կենտ, 32-50 զույգ, Գյուլբենկյան 2-34 զույգ, 1-27 կենտ, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ, Կիևյան 1-19ա կենտ, 2-16 զույգ, Սունդուկյան փողոց 11-29 կենք, 24-98 զույգ, Ա. Ավետիսյան 8-120 զույգ, 25-67 կենտ, Վաղարշյան 1-17 կենտ, 2-20 զույգ, Վահրամ Փափազյան 1-19 կենք, 2-24 զույգ, Արամ Խաչատրյան 22-32 զույգ, Հ. Էմին 1ին նրբանցք 126-148 զույգ, 121-135 կենտ, Գրիբոյեդով 1-11, 19-37/2 կենտ, Գրիբոյեդով 4-րդ նրբանցք, Ադոնց փողոց 14, 16, 16/2, 6/3, 16/4, 18, 18/1, 25, 25/14, Արաբկիր 47 փողոց, 1-23, Արաբկիր 49 փոսղոց 2-22, Հյուսիսային ճառագայթ 1-17 կենտ, 2-18 զույգ, Բաբայան 22-38 զույգ, 21-35 կենտ, Հ. Քոչար, Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Խնկո Ապոր, Լեռ Կամսար, Արծրունի, Այգեկցի, Ռիգա, Մալխասյանց 1-ին նրբանցք, Արղության, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցներ, Վահագն Դավթյան, Ն. Զարյան, հասցեներն իրենց կոտորակներով, նրբանցնքներով և անցուղիներով, Կենտրոն վարչական շրջանի ՝ Բաղրամյան պողոտա 8-66ա, 76 զույգ, 5-19, 31-61 կենտ, Սարյան 22, 24, 26, Մոսկովյան 1-ին նրբանցք, Արամի նրբանցք 5ա, 20, 20/1, 27/1, Պռոշյան 1-ին նրբանցք, Մաշտոց 47, Կոնդ 1-ին փողոց հասցեներն իրենց կոտորակներով, նրբանցնքներով և անցուղիներով, Վերին Անտառային, Անտառային, Գ. Գասպարյան, Լ. Ազգալդյան, Ալիխանյան, Ալիխանյան 1-ին նրբանցք, Լեմկինի, Գ, Հարությունյան, Գևորգ Էմին, Սարմեն, Ս. Կապուտիկյան, Բաղրամյան 1-ին և 2-րդ նրբանցքներ,Ինչպես նաև Ճարտարագիտական համալսարանը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    23:20
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը․ Արամ Վարդևանյան
    Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մադրիդյան սկզբունքները քննադատում է այն անձը, ով ստորագրել է մեր այս դժբախտության շղթայի հիմքը` 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մադրիդյան սկզբունքները, այդ թվում միջազգային իրավական իմաստով առաջարկում եմ համեմատել այս իշխանությունների յուրաքանչյուր գործողության ու փաստաթղթի հետ որի հետ առերեսվում ենք չորս տարուց ավելի : Տապանաքարից է խոսում անձը ում թիվ մեկ պատասխանատու լինելու ժամանակ հազարավոր, հասկանում եք հազարավոր ՀԵՐՈՍ տղերք են մարտիրոսվել: Արցախի հարցի բանակցային գործընթացից դժգոհում է այն անձը, ով բանակցությունները հասկանում էր հետևյալ կերպ. «Արցախը Հայաստան է և վերջ, Սկսում եմ իմ սեփական կետից, Ինչ ուզում բանակցում եմ..»: Նման բովանդակություն, սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ, կարծում եմ այսօր դա դարձավ ակնհայտ նաև այն անձանց համար որոնք դա տեսականորեն փորձում էին պատկերացնել:
    23:12
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. Փաշինյանի պատասխանը
    Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հարցին պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    23:10
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Շվեդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած զենքի արտահանման էմբարգոն
    Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սա կապված է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայցի հետ: Աղբյուրը պնդում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մասամբ կատարել է Թուրքիայի պահանջները: Նաև նշվում է, որ արդեն իսկ շվեդական կողմը սկսել է որոշ արտադրանքների արտահանման թույլտվություններ տրամադրել, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ ընկերություններին: Ըստ տեղեկատվության՝ առաջիկայում Շվեդիայից Թուրքիա է մեկնելու պատվիրակություն՝ քննարկումներ անցկացնելու համար: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել էր աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ:
    23:00
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամբողջական իշխանափոխության հեռանկարից առավել Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը․ Ագնեսա Խամոյան
    Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ամբողջական իշխանափոխության հեռանկարից առավել Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության (երբ ՔՊ-ն խորհրդարանով կընտրի նոր վարչապետ) սցենարը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ իշխանափոխությանն այլընտրանք չի տեսնում: Առաջարկ էլ ունի. «Դա խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական եւ մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանը մեկ այլ վարչապետ է ընտրում, իրականում, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է քաղաքական այդ թիմի մոտ։ Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»:
    22:50
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան
    Այս պահի դրությամբ Պրահայում իմ եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ե՛վ մեր, ե՛ւ թուրքական կողմը չենք բացառել իմ եւ Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռեւս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք ե՛ւ Թուրքիան, ե՛ւ մենք։ Ե՛վ մենք, ե՛ւ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, եւ մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացում, հարաբերությունների կարգավորման հարցերը։ Կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաեւ մեր զրույցից։ Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, եւ հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»։ 8 0
    22:41
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է աշխարհում պարենային անվտանգության վատթարացման մասին
    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է համաշխարհային պարենային անվտանգության հետ կապված իրադրության հետագա վատթարացում ՝ չնայած սննդամթերքի գների որոշակի կայունացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ուրբաթ հրապարակված զեկույցում հիմնադրամը զգուշացնում է պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, որը մասշտաբներով առնվազն համադրելի կլինի 2007-2008-ի դժվարությունների հետ, երբ «շատ երկրներ բախվել են պարենի սուր դեֆիցիտի, որոնք հանգեցրել են նշանակալի աղետների և բազմաթիվ մահերի»: «Չնայած պարենամթերքի համաշխարհային գները վերջերս նվազել են, պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը, հավանաբար, կվատթարանա»,- ասված է փաստաթղթում: Գները, ԱՄՀ-ի տվյալներով, թեև նահանջել են ապրիլի-մայիսի ռեկորդային արժեքներից, միևնույն է, մնում են «պատմականորեն բարձր մակարդակի վրա»: Հիմնադրամն ընդունում է, որ իրավիճակը դժվար կանխատեսելի է, և ռիսկի գործոնների թվում նշում է պարենի կրճատվող պաշարները, Ուկրաինայից ագրարային արտադրանքի արտահանման բարդությունները, պարարտանյութերի և էներգակիրների թանկությունը, բրնձի բերքի բացասական կանխատեսումները:
    22:40
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ստի կայսրությունում» հնարավոր «հումանիտար միջանցքը» նեղանում է. «իշխող» մանիպուլյացիաներ
    «Մանիպուլյացիայի դասական օրինակ են» համարում փորձագետները Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող խոսքը, թե վերջին ասուլիսում երկրորդ նախագահն իբր ասել է՝ պատրաստ է միջանցք տալ Ադրբեջանին, միայն թե Փաշինյանը հեռանա: Այնինչ՝ Ռոբերտ Քոչարյանը իր խոսքը հստակ է ձևակերպել՝ ասելով՝ «Փաշինյանին հումանիտար միջանցք պետք է տալ, եթե դա է նրա գնալու գինը»։
    22:31
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին
    Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ճանաչել նախկին սահմաններով։ «ԱՄՆ-ն կաջակցի այդ հողերը վերադարձնելու Կիևի ջանքերին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռիա Նովոստ»-ին մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը:
    22:30
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը ՀՀ ԱԳ նախարարին հանձնել է արտոնագիրը
    Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին այսօր հյուպատոսական արտոնագիրը հանձնել է Արարատ Միրզոյանին և նախարարից ստացել հյուպատոսին ճանաչող փաստաթուղթը՝ էկզեկվատուրան: Կապանում իրանական հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է համարում Հայաստանի արտգործնախարարը՝ նշելով, որ այն վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը խորացնելու, նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:
    22:20
    30.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
    Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
    22:10
    30.09.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Միջանցք» չի լինի, դոլարներ կլինեն. Մոսկվան փորձում է բացել հայ-ադրբեջանական «ճանապարհները»
    Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի ներդրում է խոստանում Հայաստանին՝ տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման դեպքում: Այս մասին «Ռոսիսյկայա գազետա»-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ նրա՝ Երևանին ու Բաքվին մեկ քայլ է բաժանում ապաշրջափակման համաձայնությունից: Օվերչուկը նաև վստահեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբի բանակցություններում «արտատարածքային միջանցքի» հարց չի քննարկվում:
    22:00
    30.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը «թեքվում է» դեպի Արևմուտք. Ռուսաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ դիտորդներ կլինեն տարածաշրջանում
    Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառում, որ ՀԱՊԿ-ը դիտորդներ կուղարկի տարածաշրջան: Սերգեյ Լավրովը ասել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ՀԱՊԿ դիտորդներ ներգրավելու հնարավորությունը: Լավրովյան այս նոր պլանից առաջ Հայաստանի վարչապետը մի քանի անգամ հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու անհրաժեշտության մասին, որին կտրուկ դեմ է արտահայտվել Մոսկվան: Ըստ ռուսական կողմի՝ Արևմուտքը անխոհեմ ներդրումներ է անում նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանի դեմ:
    21:50
    30.09.22
    Ավելին