Լրահոս

2022-10-03
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին
    Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից ենք այն քաղաքականությանը, որն ուղղված Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել Է խորհրդարանի արտահերթ՝ 210-րդ նստաշրջանի բացմանն իր ծրագրային ճառում: «Ուկրաինայի իրադրության պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են բարդ իրադրությունում, բայց մենք կողմնակից ենք տարածքային խնդիրը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու ուղղությանը»,-ասել Է նա: Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես Էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    13:22
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ընտանեկան կայքը փակագծեր է բացում Ադրբեջանի պահանջներից
    Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը հղում անելով իր «հավաստի աղբյուրներին» «Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ նյութ է հրապարակել: «Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: Միջանցք Հայաստանի տարածքով Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը) Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն»:
    13:16
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    300 մլն դոլար մետաղի ջարդոնի համա՞ր․ ով կբռնի Փաշինյանի ձեռքը
    Politik.am-ը գրում է․ Ուրբաթ օրը իքնահարցազրույցով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինքնահարցազրույցի ընթացքում Փաշինյանը խոսեց զենքի ներկրման խնդիրների մասին։ Այս անգամ ևս 60-ականների և 80-ականների զենքերն անվանեց մետաղի ջարդոն․ «Հիմա մարդիկ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք էս արինք, էն արինք, էս էր տեղի ունենում, էն էր տեղի ունենում: Ես կուզեի , որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ: Որովհետեւ 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ չպետք է շփոթել»,-հայտարարեց Փաշինյանը: Եթե ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը հիմք ընդունի Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, ապա առնվազն մի քանի դրվագով պետք է քրեական գործ հարուցվի ու Փաշինյանն էլ պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, քանի որ այսպես ասած մետաղի ջարդոն Հայաստան բերելու համար ՀՀ պետական բյուջեից հարյուրավոր միլիոն դոլարներ են դուրս գրվել։ 2019 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը Հորդանանից գնել էր «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգեր։ Այս համակարգերը Հորդանանի բանակը դուրս էր գրել։ Գործարքը, ըստ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների Հայաստանի վրա արժեցել էր 27 մլն դոլար։ Դեռևս 2019 թվականին բազմաթիվ փորձագետներ այս համակարգերը անվանել էին մետաղի ջարդոն և պնդում էին, որ այն չի կարող պաշտպանել Հայաստանի կամ Արցախի օդը։ Այս գնման ֆոնին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Արցախի օդն ամբողջապես փակ է։ Փաշինյանի կառավարության կողմից գնված «Օսա-ԱԿ»-ները շարքից դուրս եկան հենց պատերազմի առաջին օրերին և բազմաթիվ զոհերի պատճառ դարձան, քանի որ Արցախի օդն ամբողջապես բաց էր մնացել։ Ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր առաջ իշխանական ամբողջ մեդիան շեփորահարում էր Հնդկաստանից Պինակա համազարկային կրակի միջոցների գնման մասին։ Այս համակարգերը ևս 80-ականների նախագիծ են և Փաշինյանի տրամաբանությամբ սրանք ևս կարող են մետաղի ջարդոն լինել։ Պետք է նաև նկատել, որ Պինակա համակարգեր աշխարհի ոչ մի երկիր չի գնել Հնդկաստանից, առաջինը և միակը Հայաստանն է։ Հնդկաստանն իհարկե հետամնաց երկիր չէ, բայց զինագործության առումով վստահաբար զիջում է շատ երկրների, անգամ մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետությանը։ Հնդկական արտադրության զենքերի գնման համար, ըստ մամուլի հրապարակումների Հայաստանը ծախսել է ավելի քան 270 մլն դոլար։ Ինչի հիման վրա է Փաշինյանը վստահ, որ 1981 թվականի նախագծված և ոչ մի երկրի հետաքրքրությանը չարժանացած համակարգերը ևս մետաղի ջարդոն չեն։ Այս համակարգերը իրենց դասի մյուս համակարգերից մի քանի անգամ էժան են և եթե էֆեկտիվ լինեին, ապա վստահաբար տարբեր երկրներ գնած կլինեին դրանք։ Հիմա եթե անգամ քննարկման առարկա չդարձնենք գնված զենքերի էֆեկտիվությունը և հիմք վերցնենք միայն Փաշինյանի գնահատականը, ապա կստացվի, որ հենց իր կառավարությունը մետաղի ջարդոնի համար վճարել է ավելի քան 300 մլն դոլար։ Եթե պետությունն իրականում գործող ԱԱԾ, դատախազություն և իրավապահ այլ համակարգեր ունենար, ապա Փաշինյանն ու իր կառավարությունը պատասխանատվության կկանչվեին։
    13:15
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարի երկրորդ տուրը. աղյուսակը գլխավորում է Մանուել Պետրոսյանը
    «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում հոկտեմբերի 3-ին ավարտվել է «ՉեսսՄուդ Օփեն» մրցաշարի երկրորդ տուրը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Շախմատի ակադեմիայի տարածած հաղորդագրությունից, երկրորդ տուրի արդյունքում 84 մասնակցից 2-ից 2 միավոր ունեն 13 մասնակից, իսկ մրցաշարի աղյուսակը լրացուցիչ ցուցանիշով գլխավորում է Մանուել Պետրոսյանը։
    13:07
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած մեկ շաբաթում ոստիկանները բացահայտել են հանցագործության 125 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, լեռնահանքային կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թմրանյութի իրացման, հոգեկան ներգործության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ինքնիրավչության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենա փախցնելու՝ 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
    Ելիսեյան պալատը հոկտեմբերի 2-ի իր կոմյունիկեում հաղորդել Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ պատրաստակամ Է մասնակցել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նա հաստատել Է իր եվրոպացի գործընկերների հետ միասին նոր պատժամիջոցների վրա աշխատելու Ֆրանսիայի վճռականությունը»,-ասվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մակրոնի հեռախոսազրույցի շուրջ նախագահի դիվանատան հաղորդագրության մեջ: Ելիսեյան պալատը նշել Է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրադրությունը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
    12:53
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախն իսկապես շատ «ծանր» է. Դավիթ Բաբայան
    Արցախն իսկապես շատ «ծանր» է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի», - գրել է նախարարը։
    12:49
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
    Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ քաղաքներում և Լանջազատ գյուղում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
    12:47
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել Զոհերին ու ավերածություններին Նիկոլ Փաշինյանի ընտելացրած հանրությունն, այդուհանդերձ, շոկի մեջ հայտնվեց գերիների գնդակահարության կադրերից։ Ադրբեջանցիներն այդ կադրերը համացանցում տեղադրել էին ոչ միայն հոգեբանական ճնման նպատակով։ Կադրերի հայտնվելու պահը հուշում է, որ դա արվել է Հայաստանի համար «կազուս բելլի»՝ պատերազմի պատճառ առաջացնելու համար։ Կամ էլ՝ հերթական անգամ Հայաստանին նվաստացնելու համար։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ այդ հանցագործությունները Ալիևը հանրայնացրեց, որպեսզի ծանր վիճակի մեջ դնի հայկական կողմին։ Հաշվարկն այն էր, որ Արարատ Միրզոյանը պետք է դրանից հետո հրաժարվեր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցելուց, ինչը Ալիևին հնարավորություն էր տալու անցնել զենքի լեզվին։ Միրզոյանը Բայրամովի հետ բանակցություններից չհրաժարվեց՝ ընտրելով նվաստացման ճանապարհը, բայց դա չի նշանակում, որ Ալիևը հրաժարվելու է պատերազմի մտքից։ Որքան էլ հիմա Հայաստանում փառատոնների, շոուների ու խաղաղության կեղծ լոզունգների ներքո փորձեն թաքցնել իրականությունը, միևնույն է ավելի ու ավելի շատ մարդիկ են տեսնում, որ մենք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի առաջ։ «Խաղաղության աղավնու» դերի մեջ մտած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ամբողջությամբ տապալվել է․ Ջերմուկը դատարկվել է, Սյունիքի դարպասները հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, Հայաստանի նոր տարածքներ են օկուպացվել, 2 օրում 200–ից ավելի զոհ ենք տվել, մեր երեխեքին գնդակահարում են մեր աչքի առաջ․․․ Հայաստանը զոհ է դառնում մեծ խաբեության։ Մեր գլխին պատերազմ ու պարտություն բերած Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» խոստմամբ քվե կորզեց ու իր քաղաքականությամբ պատճառ է դառնում նոր՝ ավելի ավերիչ պատերազմի, քան մենք ունեցանք 44–օրյայի արդյունքում։ Կարո՞ղ է արդյոք մեր ժողովուրդը ևս մեկ պատերազմի կառավարում վստահել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե՝ ո՛չ։ Դա ինքնասպանություն կլինի։ Անգամ Նիկոլի երկրպագուները նրան պատերազմ չեն վստահի։ Նիկոլը գիտի այդ մասին, դրա համար էլ փորձում է բթացնել մեր հանրության զգոնությունը ու թմբիրի մեջ պահել որքան հնարավոր է շատ մարդու, թե բա՝ խաղաղություն եմ բերում։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը շանս չունի ապրելու։ Սա հասկանում են մեր հանրության առողջ շրջանակները։ Սա հասկանում է նաև իշխանության մեծ մասը։ Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է փոխել Հայաստանի դեմքը։ Ու որպեսզի Երևանը Շուշիի կամ Ջերմուկի օրը չընկնի ու միլիոնավոր մարդկանց չգնդակահարեն, մեզ նոր՝ կոնսոլիդացիա ապահովող իշխանություն է պետք՝ ազգային համաձայնության կառավարություն։ Իշխանության ներսում էլ են սկսել դա հասկանալ ու գրեթե բարձրաձայն խոսել այդ մասին։ ՔՊ–ում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արսեն Թորոսյանի, Վիգեն Խաչատրյանի, Անդրանիկ Քոչարյանի ու նմանատիպ դեմքերի թևին առայժմ ոչ ընդգծված, բայց այդուհանդերձ հակադիր թև է ձևավորվում։ Մենք հիմա ճակատագրական ժամանակահատվածում ենք հայտնվել։ Մեր երկրի գլխին կախված է վերանելու և նոր ցեղասպանության զոհ դառնալու հեռանկարը։ Մեզ անհրաժեշտ է հանրային լայն համախմբում, ուժերի մեկտեղում, բացառիկ միասնականություն, մեր երկրի պաշտպանության ապահովում, որպեսզի կարողանանք իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովել։
    12:40
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի սակրավորները հայտնաբերել են 56 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք, ականազերծել 200քմ տարածք
    Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 889 ահազանգ: Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 19, բնածին 22 և սոցիալ-կենցաղային բնույթի 18 կանչ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 4 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություններ: 1 դեպքում փրկարարները կատարել են բարձունքային աշխատանք: 6 ելք իրականացվել է ջրամատակարարման նպատակով և 2 դեպքում փրկարարներն արձագանքել են այլ բնույթի կանչերի: Հաշվետու ժամանակահատվածում գրանցված հրդեհի 22 դեպքերի մեծ մասն արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ժամանակին դեպքի վայր մեկնած հրշեջ-հաշվարկները կարողացել են լիկվիդացնել կրակը և ապահովել բնակիչների անվտանգությունը: Գրանցված դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: ԱԻ պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական և ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 5 ելք, ընդհանուր առմամաբ հայտնաբերելով 56 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք: Իրականացված աշխատանքների արդյունքում ականազերծվել է 200քմ տարածք: ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի և շրջանային բաժինների բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:
    12:29
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը շարունակում է Twitter-ում բողոքել, որ իր հետ պայմանավորվածությունները չեն կատարվում
    Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը, իսկ երկրորդ անգամ՝ հիմա. Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերու»,- գրել է ՀՀ վարչապետը։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:
    12:27
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր հնարավորություննե՞ր, թե՞ ռիսկեր
    168․am-ը գրում է․ Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը մասնակի զորահավաք հայտարարեց, Ռուսաստանից քաղաքացիների հոսքերը Հայաստան կրկին ակտիվացել են։ Դեպի Երևան չվերթերի տոմսերի պահանջարկը կտրուկ ավելացել է, բազմակի բարձրացել են գները։ Լարսում կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Զորահավաքի լուրը շատերին ստիպեց լքել Ռուսաստանը։ Սա նոր հնարավորությո՞ւն է Հայաստանի համար, թե՞ ռիսկ։ Հասկանալի է, որ ինչքան էլ գործ ունենք քաղաքացիների պարտադրված ներհոսքի հետ, դա լրացուցիչ պահանջարկ է ձևավորում ներքին շուկայում։ Խոսքը, սակայն, միայն տնտեսության 2 հիմնական հատվածների՝ առևտրի ու ծառայությունների մասին է։ Այնպես, ինչպես եղավ ռուս-ուկրաինական հակամարտության առաջին փուլում, երբ բազմաթիվ քաղաքացիներ շտապեցին այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այսօր, որ մեր տնտեսության այդ հատվածներում բարձր աճեր են գրանցվում, մեծապես ազդելով նաև տնտեսական աճի ցուցանիշի վրա, գերազանցապես այդ գործոնի արդյունք է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանից քաղաքացիների հոսքերը Հայաստան կրկին ակտիվանում են, ենթադրվում է, որ առաջկայում այդ ազդեցություն կմեծանա։ Դա իր հետ կբերի նաև լրացուցիչ կապիտալ։ Մինչ այդ էլ կապիտալի հոսքերը Ռուսաստանից Հայաստան չափազանց ակտիվացել էին։ Թեև վերջին շրջանում որոշակի նվազում կար՝ դրանք շարունակում էին շատ բարձր լինել նախորդ տարիների համեմատ։ Ըստ ամենայնի, կապիտալի այս ակտիվ տեղաշարժն առաջիկայում կպահպանվի, գուցե նաև ավելի ակտիվանա։ Դա նշանակում է, որ ֆինանսական շուկայում կմեծանա ճնշումն ազգային արժույթի վրա։ Դրամը նախորդ մի քանի ամիսներին արդեն հասցրել է էապես արժևորվել։ Ճիշտ է, ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո այն որոշ չափով թուլացավ, բայց շարունակում է բավականաչափ ամրապնդված մնալ հիմնական արժույթների նկատմամբ։ Վերջին օրերին փոխարժեքները կայունացել են նոր դիրքում, բայց սպասվող մարդկային ու ֆինանսական հոսքերի հերթական ակտիվացումը կմեծացնի ճնշումը դրամի հետագա արժևորման վրա։ Այլ հարց, թե դա որքանո՞վ կդրսևորվի շուկայում։ Խնդիրը ոչ այնքան ֆինանսական հոսքերի, որքան Հայաստանում ստեղծված անվտանգային միջավայրի հետ է կապված։ Լարվածությունը հայ-ադրբեջական սահմանին ոչ մի կերպ չի թուլանում։ Ավելին, սպասվում են նոր սրացումներ, չափազանց բարձր է նաև լայնածավալ պատերազմի հավանականությունը։ Սա լուրջ ռիսկ է ֆինանսական շուկաների համար և չի կարող բացասական սպասումներ չառաջացնել։ Այսպիսի անկայունության պայմաններում, ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային կապիտալը չեն կարող իրենց անվտանգ զգալ։ Ավելին՝ իշխանությունների խաղաղության դարաշրջանի բացման խոստումների տապալումն ու ստեղծված անվտանգային լուրջ խնդիրները նոր մարտահրավերի առաջ են կանգնեցրել մեր տնտեսությանը։ Տնտեսությունը զրկված է հատկապես ներդրումներ կուտակելու հնարավորությունից։ Նախկինում էլ տնտեսության մեջ ներդրումները քիչ էին, հիմա ավելի կքչանան։ Առկա բարձր ռիսկայնության պայմաններում դժվար է սպասել, որ դրսից ներդրումներ կգան Հայաստան։ Կապիտալի այն հոսքերը, որոնք կան ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, կապ չունեն ներդրում ասվածի հետ։ Դրանք ժամանակավոր Հայաստանում ապաստան փնտրող միջոցներ են, որոնք հիմնականում ներդրումների չեն վերածվում։ Լավագույն դեպքում հանգրվանում են բանկային համակարգում՝ հարմար կամ անհարմար պահի այլ երկրներ տեղափոխվելու ակնկալիքով։ Ներդրումային ռիսկայնությունը վերջին տարիներին Հայաստանում շատ բարձր է։ Այսօր՝ առավել ևս։ Ակնկալել, որ այդ պայմաններում հարկադրված եկող օտարերկրյա կապիտալը կվերածվի ներդրումների, անմտություն է։ Ստեղծված բարձր ռիսկերի պայմաններում ներդրումներից խուսափելու է նաև ներքին կապիտալը։ Նրանք, ովքեր նման նպատակներ ունեին, շտապելու են հետաձգել իրենց ծրագրերը։ Ոչ մեկը հակված չէ այսպիսի ռիսկային իրավիճակում քիչ թե շատ մեծ ներդրումային ծրագրեր նախաձեռնել։ Սառելու են նաև սկսված ծրագրերը։ Եթե այս իրավիճակը երկարի՝ չի բացառվում, որ տեղի ունենա նաև տնտեսական կապիտալի փախուստ։ Կապիտալի փախուստի հավանականությունը գնալով մեծանում է նաև բանկային համակարգից։ Մինչև վերջերս տնտեսությունից դուրս մնացած ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ նաև դրսից ստացվող հոսքերի մի մասը, հանգրվանում էին բանկերում։ Դրա արդյունքում էլ ունենք բանկային ավանդների գերազանցում վարկային պորտֆելի նկատմամբ։ Սա նշանակում է, որ բանկերում փող կա, սակայն փողի պակասություն ունենալով հանդերձ՝ տնտեսությունն ի վիճակ չէ այն կլանել։ Պատճառները, իհարկե, տարբեր են, բայց ցանկացած պարագայում դա տնտեսության վիճակի վատ նշան է։ Ակնհայտ է, որ խնդիրների է բախվելու նաև զբոսաշրջությունը։ Այս տարի նկատվում էր դեպի Հայաստան, նաև Հայաստանի ներսում ձևավորվող զբոսաշրջության որոշակի աճ, ինչը տնտեսության ակտիվությանը նպաստող հիմնական գործոններից մեկն էր։ Հարկադրված այցերը Ռուսաստանից առաջիկայում գուցե շարունակեն ակտիվ մնալ, բայց այլ երկրների պարագայում կունենաք հակառակ պատկեր։ Առավել ևս, որ զբոսաշրջային որոշ ակտիվ ուղղություններ գրեթե դադարել են այդպիսին լինել։ Խոսքը առաջին հերթին Ջերմուկի մասին է, որ լինելով Հայաստանի հիմնական զբոսաշրջային կենտրոններից մեկը, անվտանգային խնդիրների պատճառով, ընդհանրապես դադարել է զբոսաշրջիկներ ընդունել։ Այս երբեմնի առողջարանային քաղաքը գտնվում է կիսափակ վիճակում անգամ տեղացիների համար։ Սահմանային լարվածությունները ռիսկային են դարձրել զբոսաշրջությունը նաև Հայաստանի այլ հատվածներում։ Ճիշտ է, չեն եղել Հայաստան չայցելելու ուղղակի կոչեր, բայց առանձին դեսպանատների հորդորներն իրենց քաղաքացիներին՝ բազմաթիվ բնակավայրերից խուսափելու վերաբերյալ, բոլորովին էլ զբոսաշրջության օգտին չեն։ Անկայունությունը նաև տնտեսության այլ ոլորտների օգտին չէ։ Առանձին տնտեսվարողներ իրենց վրա արդեն իսկ զգում են բացասական ազդեցությունները։ Մյուս կողմից՝ թեև արտաքին հատվածից առևտրի ու ծառայությունների ոլորտում թելադրված պահանջարկի ավելացում է կանխատեսվում, ներքին հատվածում, անվտանգության խնդիրներով պայմանավորված, ավելացել են նաև ծախսերը զսպող գործոնները։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է նոր հնարավորությունների ու նաև բարձր ռիսկերի առաջ։ Դրանց հետագա ընթացքից մեծապես կախված կլինեն այն զարգացումները, որոնք առաջիկայում կդրսևորվեն տնտեսության մեջ։ Ազդեցությունները կարող են արտահայտվել՝ ինչպես տնտեսության աճի, այնպես էլ՝ անկման տեսքով։ Թեև վերջինիս հավանականությունն այս պահին ավելի բարձր է՝ հաշվի առնելով արտաքին անվտանգային խնդիրները։
    12:22
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. իսպանական El País-ն անդրադարձել է վերջին իրադարձություններին
    Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»: El País-ը հիշեցրել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել համացանցում տարածված տեսանյութը (որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին)՝ ընդգծելով, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հոդվածում ներկայացվել է, որ Բաքուն չի ընդունում ռազմագերիներին գնդակահարելու մեղադրանքները և Հայաստանին է «մեղադրում» հանցագործությունների մեջ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տեսանյութն անկասկած իրական է: Ապա հոդվածում մեջբերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»: Ընդգծվում է նաև, որ սեպտեմբերի էսկալացիան ամենալուրջն է 2020 թվականից ի վեր: Հիշեցվում է, որ սեպտեմբերի էսկալացիայի ընթացքում Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն վերջինս չի միջամտել, «Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում մտնել հակամարտության նոր սցենարի մեջ»: Հոդվածում ընդգծվում է նաև, որ Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից: «Մինչ Ռուսաստանն աչքի պոչով հետևում է իրավիճակին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը ձևավորելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,-ասվում է հոդվածում:
    12:15
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Nissan XTrail-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակներին և հայտնվել ճանապարհի մեջտեղում
    Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջիի բետոնե հատվածին ու երկաթե ճաղավանդակին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/03/1223523/
    12:07
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    33 ժամով գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Նոր Երզնկա գյուղերի, Կոտայքի մարզի Պրոշյան գյուղի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
    12:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու
    Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հորդորում չանհանգստանալ:
    11:52
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. ՀՀ ԱԽ քարտուղար
    Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը», - Facebook-ում գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
    11:45
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է
    Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի այս տուրում հաղթանակ տոնեցին «Փյունիկ»-ը, «Լեռնային Արցախ»-ը, «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: Այժմ` 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակոի առաջատարը «Ուրարտու»-ն է 19 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենպրես»-ն: 18 միավոր է հավաքել «Ալաշկերտ»-ը, իսկ «Փյունիկ»-ն ունի 15 միավոր: «Վան»-ը և «Լեռնային Արցախ»-ն իրենց ակտիվում ունեն 13-ական, «Արարատ»-ը և «Շիրակ»-ը` 8-ական միավոր: ԲԿՄԱ-ն հավաքել է 6, «Նոա»-ն` 3 միավոր: Save Համօգտագործել
    11:37
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստացվել է 40 ահազանգ փակ դռների վերաբերյալ
    Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    11:30
    03.10.22
    Ավելին