Լրահոս

2022-10-05
  • Img default alt hy
    Իրավական
    Տարոնը դասական քաղբանտարկյալ է. Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. ԵԹԵ․․․ Այսպիսով, քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանը հեռացվել է Պետ․ Համալսարանից։ Տարոնին Համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները, սրանով իսկ ապացուցելով, որ Տարոնը դասական քաղբանտարկյալ է, քանի որ, եթե Տարոնը լիներ սովորական քրեական կալանավոր, ապա քննություն հանձնելու որևէ խոչընդոտ չէր լինի։ Եվ դուք՝ Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չե՞ք ամաչում և դուք ձեզ համարում եք գիտնականնե՞ր։ Դուք ողորմելի, բարձր վարձատրվող ստրուկներ եք, որիշ ոչինչ։ Այս դեպքը եթե լիներ ցանկացած, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, բուռն արձագանք կգտներ՝ ուսանողների և դասախոսների դասադուլներ, գործադուլներ, ապստամբություն։ Իսկ մե՞նք․․․
    15:13
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտել են 44-օրյա պատերազմի ժամանակ բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտել են 44-օրյա պատերազմի և ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորումը: Այս մասին ԱՀԿ անդամները խոսել են Հայաստանում մեկնարկած «Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավելի քան 500 անդամ է Երևանում: Եռօրյա միջոցառմանը 110 երկրից ժամանած բժիշկներ, բուժակներ են մասնակցում: Գլոբալ հանդիպումը նպատակ ունի հակամարտությունների, բնական աղետների ժամանակ ավելի արագ և արդյունավետ արձագանելու ռազմավարություն մշակել:
    15:10
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան
    Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը Գլխավոր դատախազությունը հաստատել եւ ուղարկել է դատարան։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։
    15:07
    05.10.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ից Ուկրաինա ուղարկված ռեակտիվ համակարգերով հնարավոր է խոցել Ղրիմը
    Միացյալ Նահանգների տրամադրած «Հայմարս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և դրանց զինամթերքը թույլ կտան ուկրաինացի զինվորականներին խոցել՝ այդ թվում Ղրիմում գտնվող թիրախները: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը: Լորա Կուպերը հիշեցրել է, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է ու նշել, որ ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնության նոր փաթեթում ներառվելու են այնպիսի զենքեր, որ հնարավոր լինի թիրախավորել Ղրիմը:
    15:03
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
    Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի Է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նրանց տվյալներով՝ տուժածների թիվը կարող Է առաջիկայում աճել: Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի կարծիքով, բազմաթիվ բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանի հետեւանքով, որ իրենց տները լքել են անմիջապես ստորգետնյա ցնցումների ժամանակ: Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Young Journalists Club գործակալությունը տեղեկացրել Է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել Է 390 մարդ, նրանցից 135-ը հոսպիտալացվել են ձեռքերի եւ ոտքերի կոտրվածքներով, ինչպես նաեւ գլխի վնասվածքներով: Քաղաքում շուրջ 25 տուն ավերվել են կամ կիսով չափ, կամ ամբողջովին: Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խոյ քաղաքի մերձակայքում: Էպիկենտրոնը գտնվում Է 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:00
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ոտիկանության ծառայակցի Mazda 6-ն ու VAZ 21110-ը․ կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սևան-Գոմաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mazda 6 և VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/05/1223728/
    14:59
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենիկ գյուղում այրվում է խոտածածկույթ
    Հոկտեմբերի 5-ին` ժամը 11։51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ։
    14:52
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Հայտնի է՝ ինչու են Ալլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի երգերը հեռացվել ռուսական ռադիոկայանների երգացանկից
    Ռուսական ռադիոկայանների երգացանկից հեռացվել են Ալլա Պուգաչովայի և Վալերի Մելաձեի ստեղծագործությունները, ինչպես նաև կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հեղինակած երգերը։ Այս մասին հայտնում է Solenka.info-ն։ Ինչպես պարզաբանել է մոսկովյան ռադիոկայաններից մեկի խմբագիրը, նման որոշման պատճառը վերոնշյալ աստղերի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը քննադատելն է եղել։ Վալերի Մելաձեն առաջինն է եղել, ով դատապարտել ՌԴ իշխանությունների գործողությունները։ Ալլա Պուգաչովան մարտին լքել է երկիրը՝ մեկնելով Իսրայել, որից հետո օգոստոսի վերջին վերադարձել է Ռուսաստան։ Վերադարձից հետո, սակայն, երգչուհին իր աջակցությունն է հայտնել ամուսնուն՝ ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված Մաքսիմ Գալկինին՝ խնդրելով իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչել, ինչից հետո սեպտեմբերի վերջին կրկին լքել է Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին, ապա նա հատուկ գործողության մեկնարկից հետո անհետացել է տեսադաշտից ու լռություն է պահպանում։ Այժմ ռուսական ռադիոկայանների երգացանկից հեռացվել են նաև Անի Լորակի, «ՎԻԱ Գրա»-ի և մի շարք այլ արտիստների երգերը, որոնք հեղինակել է Մելաձեն։
    14:45
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստան վերադարձած գերիներին այս պահին հարցաքննում են
    Երկուշաբթի երեկոյան Հայաստան վերադարձած գերիներին այս պահին հարացաքննում են: Տեղեկությունը «Հայլուր»-ի հետ զրույցում նախ հայտնել է տղաներից մեկի մայրը, ավելի ուշ լուրը հաստատել է Քննչական կոմիտեն: Հայրենիք վերադարձած գերիներից 7-ին առողջական վիճակի պատճառով կհարցաքննեն Մուրացան զինվորական հոսպիտալում: Այնտեղից Քննչական կոմիտե են տեղափոխվել մնացած 10 տղաներին:
    14:43
    05.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինան պնդում է, որ ռուսական ուժերն օգտագործում են իրանական ԱԹՍ-ներ
    Այս գիշեր ռուսական ուժերը իրանական ԱԹՍ-ներով հարձակվել են Ուկրաինայի վրա, հայտնել է էռ-բե-կա Ուկրաինան: Լրատվամիջոցը գրում է, թե Ուկրաինայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 6 իրանական անօդաչու թռչող սարք: Նախօրեին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել էր, թե ԱԹՍ-ներ են մատակարարում Դաշնությանը:
    14:37
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի են ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանիների կազմերը աշխարհի առաջնության համար
    Հայաստանի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանիները կմասնակցեն աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի կազմում ընդգրկված են` 60 կգ` Տիգրան Մինասյան, 63 կգ` Հրաչյա Պողոսյան, 67 կգ` Սահակ Հովհաննիսյան, 72 կգ` Շանթ Խաչատրյան, 77 կգ` Մալխաս Ամոյան, 82 կգ` Գագիկ Հակոբյան, 87 կգ` Գևորգ Թադևոսյան, 97 կգ` Հայկ Խլոյան: Իսկ ազատ ոճայիները կպայքարեն հետևյալ կազմով` 57 կգ` Մանվել Խնձրցյան, 61 կգ` Արսեն Հարությունյան, 65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ` Արման Անդրեասյան, 74 կգ` Հրայր Ալիխանյան, 79 կգ` Արման Ավագյան, 86 կգ` Կնյազ Իբոյան, 92 կգ` Սերգեյ Սարգսյան, 97 կգ` Հովհաննես Մաղաքյան: Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի կանցկացվի իսպանական Պոնդևեդրա քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 17-ին և կեզրափակվի` 23-ին:
    14:31
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ճապոնիայի հետ հարաբերությունների շուրջ համաձայնագրի քննարկում հնարավոր չԷ. Ռուսաստանի ԱԳՆ
    Ճապոնիայի հետ, որը հստակ անբարյացակամ դիրք Է գրավում, հարաբերությունների, այդ թվում հաշտության շուրջ համապարփակ համաձայնագրի քննարկում հնարավոր չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը: Նա նշել Է, որ ռուսական կողմն ավելի վաղ Տոկիոյի հետ բանակցություններ Է վարել ժամանակակից իրողություններին համապատասխանող համապարփակ փաստաթղթի շուրջ, որը կորոշեր ռուս-ճապոնական հարաբերությունների ողջ համալիրի արագացված զարգացման գլխավոր ուղղությունները: «Ինչպես ընդգծվել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի 2022 թվականի մարտի 21-ի հայտարարության մեջ, միանգամայն ակներեւ Է, որ նմանօրինակ համաձայնագրի քննարկումը մի պետության հետ, որը բացահայտորեն անբարյացակամ դիրք Է գրավում եւ ձգտում Է վնաս հասցնել մեր երկրների շահերին, հնարավոր չԷ»,-ասել Է դիվանագետը: Ավելի վաղ երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել Էր, որ, չնայած Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան կողմնակից Է տարածքային խնդիրը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու քաղաքականությանը: Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես Էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    14:30
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր ստացա կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը. Ռուբեն Մելքոնյան
    ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը: Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր: Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում: Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից: Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը: Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրեցին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք երևի դեռ մնացել էին: Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը:
    14:27
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ChessMood մրցաշարի առաջատարները երեքն են
    Ծաղկաձորում ընթացող ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում մրցաշարի առաջատար Տիգրան Պետրոսյանն, ով մինչ այս տուրը բացարձակ արդյունքով առաջատարն էր, միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Արմեն Բարսեղյանը և այլոք: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են` Տիգրան Պետրոսյան, Մանուէլ Պետրոսյան և Իրանից Ամիռեզա Բալա: Նրանք բոլորն էլ ունեն 4,5-ական միավոր: ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
    14:22
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը հայ ժողովրդին նախապատրաստում է նոր՝ մահացու զիջումների. «Հայաստան» խմբակցություն
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է. Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի օրվա իշխանությունների հանցավոր անգործությունից ու մուրացկանային քաղաքականությունից, ոտնձգություններ է իրականացնում մեր երկրի նկատմամբ: Օկուպացված են ՀՀ տարածքները, վտանգված է մեր ինքնիշխանությունը և ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը: Միևնույն ժամանակ արձանագրում ենք «խաղաղության դարաշրջան» խոստացած ու այդ խոստմամբ խաբեությամբ քվե կորզած օրվա իշխանությունների լիակատար ձախողումն արտաքին քաղաքականության, բանակաշինության, պետական կառավարման ոլորտներում: Այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմության մասին։ Մեզ համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները։ Մենք դրական ենք գնահատում Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստում վերահաստատված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչում։ Դատապարտում ենք իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը վերջնականապես փլուզում է անվտանգության այն փխրուն համակարգը, որը դեռևս հայկական պետականությանը հնարավորություն է տալիս գոյություն ունենալ: Թաքնվելով «Հավաստի Աղբյուրի» անվան տակ՝ օրվա իշխանությունը նախապատրաստում է հայ ժողովրդին նոր՝ մահացու զիջումների և զուգահեռաբար խրախուսում հակառուսական հիստերիան՝ փորձելով իր ձախողումների մեղավորներ նշանակել: Եվ դա այն դեպքում, երբ Արցախի անվտանգության ու արցախահայության կյանքի իրավունքը ռուսական խաղաղապահներն են ապահովում, իսկ հայ-թուրքական սահմանին ռուսական ռազմաբազա է տեղակայված: Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված մեր ժողովուրդը բազմաթիվ հարցեր ունի Ռուսաստանի Դաշնության ու ՀԱՊԿ-ի վարքագծի կապակցությամբ, բայց այս ամենով հանդերձ անընդունելի է «Հավաստի Աղբյուրի» ու նրա քարոզչագործիքների անունից իրականացվող քաղաքականությունը՝ Հայաստանում հակառուսական մթնոլորտ ձևավորելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական սուր հակամարտության թատերաբեմ դարձնելու ուղղությամբ: Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ մանրադրամ դարձնելու օրվա իշխանության արկածախնդրային քաղաքականությունը մեր երկրի համար կործանարար հետևանքների կարող է հանգեցնել: Համոզված ենք, որ միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր ռազմավարական-դաշնակցային-բարեկամական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև վստահելի, կանխատեսելի ու հարգանք վայելող գործընկեր դառնալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները չեն կարող սակարկման առարկա դառնալ։ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ենթակա են պաշտպանության բոլոր միջոցներով։ Մենք կողմ ենք հարևանների հետ համակեցության կանոններ գտնելուն ու հարաբերություններ հաստատելուն, բայց դրանք չպետք է լինեն մեր անվտանգության ու արժանապատվության հաշվին։ Դեմ ենք միջպետական կոմունիկացիաների գործարկումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելուն։ Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն պետության արդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականությամբ, պրոֆեսիոնալ թիմով, բանակի վերականգնմամբ, հանրային լայն համախմբում ու համերաշխություն ապահովելով, Հայաստանի կողմից նոր բանակցողով: 1 0
    14:22
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Շահումյան 17, 18 փողոցներ, Օտյան, Քուչակի և Տիչինայի փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 12փ. 1-4 շենքեր, 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ․Փափազյան փ. 15 շենք, Սարկավագի փ. 72, 72/2, 72/9, շենքեր, Սարկավագի փակ. 62-66 սեփական տներ, Հ․Մուրադյան փ. 23, 35 շենքեր և 16-41/5 սեփական տներ, Սունդուկյան փ. 5/2, 7, 7/1, 7Ա շենքեր, Գյուլբենկյան փ. 27 շենք, Հր.Քոչարի փ. 8, 10 շենքեր և 4/50-6/58 սեփական տներ, Ա.Խաչատրյան փ. 20 շենք, Վ. Փափազյան փ. 21, 21/5, 23, 23/1, 23/2 շենքեր, Կոմիտասի պող. 56, 58 շենքեր, Տիգրանյան փ. 5, 7 շենքեր, Բաղրամյան 4-րդ նրբ. 16-36 սեփական տներ, Խանջյան փ. 47, 47/1, 49 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 29, 33 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13, 40/17 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 7-12 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 11։00-12։00 Էջմիածին քաղաք մասնակի, Արարատի մարզի՝ 10:00-16:00 Մասիս քաղաք` Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարդնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Խաչփառ, Ղուկասավան, Հայանիստ, Սուրենավան և Ոսկետափ գյուղեր մասնակի, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա և Հովտաշատ գյուղեր, 10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Ս.Հակոբյան, Կոմիտասի, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Մյասնիկյան, Վարդաձոր, Շահումյան, Տերյան, Ալավերդյան, Կամոյի, Երիտասարդական փողոցներ մասնակի, Շինգրասենյակին կից տարածք և Ջերմուկի խճուղի մասնակի, « Տելեկոմ Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» և Հեռուստակայան ոչ բնակիչ-բաժանորդներ, Հեր Հեր գյուղ մասնակի, 11։00-15։00 Արփի գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի. 13։30 -17։00 Գետարգել գյուղ և Արտակարգ իրավիճակների նախարարության մասնաշենք, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-13:00 Նորատուս գյուղ, Նորատուս գյուղի քարհանք կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 2, 3 դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» ՍՊԸ գազալցակայան, Նորատուսի ՃՇՇ ասֆալտ-գործարան, «Ատոմաշեն» ՍՊԸ, «Վերադարձ» հյուրանոցա-ռեստորանային համալիր, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Գոգհովիտ գյուղի հյուսիսային հատված, 11:00-17:00 Անիի տարածաշրջան` Իսահակյան գյուղի Բարձրաշենի թաղամաս, Ախուրյանի տարածաշրջան Մարմաշեն և Հայկավան գյուղեր, Տավուշի մարզի` 11:00-15:00 Դիլիջան համայնք` Ներքին Գոշ և Գոշ գյուղեր, Լոռու մարզի՝ 12:00-16:00 Եղեգնուտ և Դեբեդ գյուղեր, Սյունիքի մարզի` 09:15-11:00 Քաջարան քաղաք՝ Խանջյան փ. 2, 2ա, 3, 3ա շենքեր:
    14:15
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36 ժամ ջուր չի լինելու
    «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի 23-43 կենտ, 32-50 զույգ համարների, Գյուլբենկյան 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ համարների, Կիևյան 1-19ա կենտ, 2-16 զույգ համարների, Սունդուկյան 11-29 կենտ, 24-98 զույգ համարների, Ա. Ավետիսյան 8-120 զույգ, 25-67 կենտ համարների, Վաղարշյան 1-17 կենտ, 2-20 զույգ համարների, Վահրամ Փափազյան 1-19 կենտ, 2-24 զույգ համարների, Արամ Խաչատրյան 22-32 զույգ համարների, Հ. Էմինի 1-ին նրբ. 126-148 զույգ, 121-135 կենտ համարների, Գրիբոյեդովի 1-11, 19-37/2 կենտ համարների, Ադոնցի 14, 16, 16/2, 6/3, 16/4, 18, 18/1, 25, 25/14 համարների, Վրացական 1-10 համարների, Արաբկիրի 47 փող. 1-23 համարների, Արաբկիրի 49 փող. 2-22 համարների, Հյուսիսային ճառագայթի 1-17 կենտ, 2-18 զույգ համարների, Բաբայան 21-38 համարների, Հ. Քոչարի, Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Խնկո Ապոր, Լեռ Կամսարի, Արծրունի, Այգեկցի, Ռիգայի փողոցների, Արղության, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, Վահագն Դավթյան փողոցների, Ն. Զարյան փողոցի՝ իրենց կոտորակներով, նրբանցքներով և անցուղիներով, Գրիբոյեդովի 4-րդ, Մալխասյանց 1-ին նրբանցքների, Կենտրոն վարչական շրջանի՝ Բաղրամյան պող. 8-66ա և 76 զույգերի, 5-19 և 31-61 կենտ համարների, Սարյան 22, 24, 26 համարների, Մաշտոցի 47 համարի, Արամի նրբ. 5ա, 20, 20/1, 27/1 համարների, Կոնդի 1-ին փողոցի՝ իրենց կոտորակներով, նրբանցքներով և անցուղիներով, Վերին Անտառային, Անտառային, Գ. Գասպարյան, Լ. Ազգալդյան, Լեմկինի, Գ, Հարությունյան, Գևորգ Էմինի, Սարմենի, Ս. Կապուտիկյան փողոցների, Ալիխանյան փողոցի և 1-ին նրբանցքի, Մոսկովյան 1-ին, Պռոշյան 1-ին նրբանցքների, Բաղրամյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Պետական ճարտարագիտական համալսարանի: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ:
    14:07
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    16 և 17 տարեկան պատանիները գողացել էին հեռախոսներն ու դիմել փախուստի
    Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չի հաջողվել: Նմանատիպ մի ահազանգ էլ ստացվել է հոկտեմբերի 4-ին: Ցերեկվա ժամը երկուսին մոտ 1-02 զանգահարած 26-ամյա կինը հայտնել էր, որ 5 րոպե առաջ անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջին կողոպուտը կատարել են 17 և 16 տարեկան երկու պատանիներ, որոնցից առաջինը՝ Նոր Խարբերդի, երկրորդը` մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ: Կենտրոնականի ոստիկաններն ու մայրաքաղաքի պարեկները համատեղ միջոցառման արդյունքում մեկին հայտնաբերում են Մաշտոցի պողոտայում, մյուսին` Ավանեսովի փողոցում: Երկուսն էլ ձերբակալվում և տեղափոխվում են բաժին: Հետագա միջոցառումներով հաջողվում է նաև պարզել, որ հոկտեմբերի 2-ի կողոպուտն էլ 16-ամյա պատանու ձեռքի գործն է: Ըստ նախնական տվյալների` հափշտակած երկու հեռախոսն էլ պատանիները վաճառել են: Նախապատրաստված նյութերն ու պատանիները փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:00
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    105-ամյա ամերիկուհին բացել է երկարակեցության գաղտնիքը
    105-ամյա ամերիկուհի Ժենեւյեւա Ֆրիրը բացել է իր երկարակեցության գաղտնիքը Daily Gazette-ին։ Ֆրիրը երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին ընկերների եւ զարմուհու նեղ շրջանակում նշել է ծննդյան 105-ամյակը։ Կնոջ առողջությունը լավ է պահպանվել, նա նվազագույն քանակությամբ դեղեր է ընդունում։ Երբ նրան հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է, որ գրեթե ամեն օր ծովամթերքներ է ուտում։ «Մեր բարի Տերն ինձ ինչ-որ բան է տվել։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել»,- ավելացրել է Ֆրիրը։ Կինը ծնվել է 1917թ. հոկտեմբերի 3-ին Սքենեկթադի քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Ֆրիրի ծնողները մահացել են մինչեւ նրա 18 տարին լրանալը։ Դրանից հետո նրան խնամել են ավագ եղբայրներն ու քույրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկուհին սկսել է աշխատել General Electric կորպորացիայում։ Ֆրիրի խոսքով՝ անկախ եղանակից կամ իրեն հանձնարարված աշխատանքից՝ ինքը միշտ շրջազգեստ եւ գուլպաներ է հագել։ 30 տարեկանում կինն ամուսնացել է Քլեյթոն Վելինգթոն Ֆրիրի հետ, որի հետ ապրել է 19 տարի՝ մինչեւ ամուսնու մահը։ Ամերիկուհին այլեւս չի ամուսնացել եւ մինչեւ հիմա իր մոտ պահում է հանգուցյալ ամուսնու լուսանկարը։ Կինն աշխատել է General Electric-ում մինչեւ 70 տարեկանը, իսկ թոշակ ստանալուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին. աշխատել է որպես կամավորական Փրկության բանակում, Նիսքեյուն քաղաքի եւ այլ վայրերի Տարեցների կենտրոններում։ Նա նաեւ օգնել է Սուրբ Կատերա Տեկակվիտի եկեղեցուն, որի անդամ է մինչեւ հիմա։ Վերջին ժամանակներս Ֆրիրն ապրում է հիվանդապահուհու՝ Դոննա Տուրովսկայի հետ։ Նրանք միասին թղթախաղ են խաղում եւ թերթեր կարդում, խաղատներ այցելում, բայց ոչ այնքան խաղալու, որքան այն բանի համար, որպեսզի զբոսնեն եւ ծանոթանան ուրիշների հետ։ «Ֆրիրը հիանալի մարդ է, դրական ու հոգով երիտասարդ։ Նա երբեք չի բարկանում եւ չի դժգոհում։ Նա պարզապես սիրում է իր կյանքը»,- ասել է Տուրովսկան։
    13:52
    05.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա. Արսեն Ջուլֆալակյան
    Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արձանագրենք. փաստորեն,դե ֆակտո առկա, դե յուրե մոտ ապագայում ստորագրվող կապիտուլյացիայի հետ հանրության ծանրակշիռ մեծամասնությունն արդեն հաշտ է, պայքարելու այլևս կարիք չի տեսնում: Քաղաքական ուժերին էլ անդրադառնալու իմաստ չկա: Հիմա արդեն ակտիվ քննարկվում է, թե կապիտուլյացիայի ո՞ր տարբերակն ընտրենք՝ ամերիկակա՞նը, ռուսակա՞նը, թե մեկ ուրիշը, որ կարող է առաջարկվել: Ընդ որում, տարբեր հայտնի արկածախնդիրներ/պատեհապաշտներ/տխմարներ, որոնց, ցավոք սրտի, այդ նույն հանրությունը հայտնի է դարձրել, ակտիվորեն պայքարում են ամերիկական տարբերակի համար՝ զուտ մեկ նպատակով. որ կապիտուլյացիան ստորագրող ազգակործան պատուհասը մնա իշխանության, և շարունակվի վակխանալիան: Իսկ թե որ տարբերակով, ինչ է հանձնվում, ի՞նչ վիճակում է հետո հայտնվելու Հայաստանը, Արցախը, տեղի 100.000-ից ավելի մեր հայրենակիցները, ինչպիսի նոր ռիսկեր են առաջանալու՝ մեծ հաշվով նրանցից ոչ մեկին էլ չի հետաքրքրում: Բացառիկ ենք նաև այդ առումով: Մի ամբողջ ժողովուրդ՝ իշխանության առաջնորդությամբ պայքարում է նախընտրած կապիտուլյացիային հասնելու համար... Նորից ընդգծեմ: Ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիան է, այլ ոչ հաշտության/խաղաղության պայմանագիր, ինչպես որ ներկայացվում է կոնկրետ շրջանակաների կողմից: հ.գ. քախտեխնոլոգիաների էֆֆեկտը. թե ինչպես դարեր շարունակ և վերջին 2 տարին անընդհատ քեզ մորթող պետությունը «ձեռքի թեթև շարժումով» դառնում է ընդունելի, ոչ թշնամական: «Արցախը Հայաստան է և վերջ»-ից դեպի լավագույն կապիտուլյացիա… Ամեն ինչ օրինաչափ է»:
    13:45
    05.10.22
    Ավելին