Լրահոս
2022-10-05
-
ՀասարակականԻշխանասարում զոհված Հակոբ Էյլենջյանն ապագա ծրագրավորող էր․ նա փետրվարին պետք է զորացրվերՍեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հակոբ Էյլենջյանը։ 19–ամյա Հակոբը Երեւանի Նոր Արեշ թաղամասից էր։ Նա սովորել էր Երեւանի թեթեւ արդյունաբերական քոլեջում։ Հակոբն ապագա ծրագրավորող էր։ «Հակոբը կարող էր բանակ զորակոչվել ուսումն ավարտելուց հետո, սակայն նախորդ տարվա հունվարին դիմում գրեց ու կամավոր զորակոչվեց բանակ։ Շատ էր ցանկանում մասնագիտանալ իր աշխատանքում, վերադառնալուց հետո անպայման շարունակելու էր ուսումը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբի քույրը։ Հակոբը զբաղվել էր ըմբշամարտով։ Տիրապետում էր կաշվեգործության։ «Հակոբը խելացի, համեստ, դաստիարակված տղա էր։ Իրեն սիրում էին բոլոր ուսուցիչները։ Տաղանդավոր երեխա էր, դպրոցական տարիներին՝ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ընթացքում, ինքը մեր փողոցում իր սեփական փոքրիկ տաղավարն ուներ, որտեղ իր ձեռագործ իրերն էին ցուցադրվում»,- նշեց Հակոբի դասղեկը՝ Գոհար Համբարձումյանը։ Հակոբը ծառայում էր Գորիսում։ Նա պետք է զորացրվեր 2023 թվական փետրվարին։ Ընտանիքի փոքր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր։ Հակոբը զոհվել է Իշխանասարի ուղղությամբ մղված մարտերում՝ դիպուկահարի կրակոցից։ Հակոբը եղել է սեպտեմբերի 20-ին Ադրեբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։Ավելին13:3705.10.22 -
ՔաղաքականԿկորցնենք Սյունիքը, քանի որ ուզում ենք մոռանալ Արցախի մասին. Վահրամ Միրաքյան«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը գրում . Աշխարհում բոլոր բնական էակների համար գոյության իմաստն էքսպանսիան է: Բույսերը գոյութուն ունեն, քանի դեռ էքսպանսիա են անում: Ծառը հենց սերմ չի տալիս, արմատն ավելի չի խորանում հողի մեջ, սաղարթն ավելի չի մեծանում՝ սկսում է մեռնել: Գայլերի ոհմակը կամ ոչխարների հոտը գոյություն ունեն, քանի դեռ նոր նոր տարածքներ է գտնում: Գոյության իմաստն էքսպանիսան է, նույնը վերաբերում է նաև ազգերին: Մենք կորցրեցինք Արցախի մի մասը, քանի որ չհիշեցինք Նախիջևանի մասին (Նախիջևանն ու Արցախը նույն կարգավիճակով էին 1921 թ. հանձնվել Ադրբեջանին): Մենք կշարունակենք կորցնել ԼՂԻՄ-ը, քանի որ մոռացել ենք Շահումյանի մասին, կկորցնենք Սյունիքը, քանի որ ուզում ենք մոռանալ Արցապի մասին և այլն, հասկացաք տրամաբանությունը: Մենք կկորցնենք էս 29800 քառակուսի կիլոմետրը, եթե դադարենք երազել 300 000 քառակուսի կիլոմետրի մասին: Դու միշտ կպարտվես ֆուտբոլը, եթե քո թիմում մենակ դարպասապահ ունես: Ինչքան էլ լավը լինի դարպասապահը՝ շանս չունի հաղթելու, քանի որ մենակ պաշտպանվում է: Վերջ ի վերջո հակառակորդի մի հարձակում հաջողություն է ունենալու: Ոնց որ եղավ 2020 ին: Իրականում մենք էլ, որպես էթնիկ խումբ, էքսպանիսայի տարրեր ունենք, բայց այդ էքսպանսիան մեր համար կործանարար է և արտահայտվում է արտագաղթով ու այլ երկրներում ամրանալով: Ընդհանրացրած՝ Մոսկվան, Բեյրութը, Փարիզն ու Գլենդելն ենք գրավում: Հա, հասկանում եմ, շատ են աշխատել, որ մենք մոռանանք էքսպանսիայի մասին, որ «29800 քառակուսի կիլոմետրի վրա զարգանանք», որ հաշտվենք դարպասապահի կարգավիճակի հետ, որ հանձնվենք «միջազգային հանրության» արդարադատությանը, բայց դա հակաբնական ու ինքնակործան գաղափարախոսություն է: Չնայած կործանարարությանը, այդ գաղափարների կրող մեծ խմբեր ունենք, սկսած նախագահներից ու իրենց համակիրներից, ավարտած կարծիքի առաջնորդների այլ խմբերով: Հիմա դա արդեն կարևոր չէ, կարևորը կկարողանանք նորից վերագտնել գոյության մեր բանաձևը, այսինքն՝ էքսպանսիայի մեր մոդելը, որը կտանի մեզ զարգացման, ոչ թե կործանման ուղղությամբ:Ավելին13:3005.10.22 -
ՔաղաքականՄիրզոյան-Բլինքեն-Բայրամով հեռախոսազրույց. ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է հայ գերիների վերադարձըԱմերիկյան նախաձեռնությամբ հեռախոսով խոսել են Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետները: Պաշտոնական հաղորդագրությունում կարդում ենք, որ Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:Ավելին13:2205.10.22 -
ՔաղաքականԱրգիշտի Քյարամյանը որոշել է կապիտալ վերանորոգում անելԱրգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն 2022–ին կապիտալ վերանորոգում է իրականացրել կառույցի շենքերում։ Tert.am-ը հայտնում է, որ Քննչական կոմիտեն տարվա սկզբից որոշել է թարմացնել գրասենյակները և կապիտալ վերանորոգում իրականացնել, ընդ որում, սկսած փայտե աթոռներից, որոնց գնման համար հատկացվել է 10 մլն դրամ։ Սակայն, Tert.am—ի հաշվարկներից պարզվեց, որ միայն 2022–ին Քննչական կոմիտեն 231 մլն 778 հզր 700 դրամ (570 հզր դոլար) է ծախսել շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար։ Ճեպապատկերում խոշոր գնումներն են․Ավելին13:1505.10.22 -
ՀասարակականՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ-ի վրա վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակըՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։ Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։ Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի և ծաղրանքի, այնպես էլ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կադրերին, որոնք բուռն քաջալերման ու գովաբանման են արժանացել ադրբեջանական հազարավոր օգտատերերի կողմից։ Ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից էթնիկ հայատյացության քաղաքականությանը բնորոշ այլ փաստեր։ Պաշտպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութերին, որոնք ակտիվ տարածվում էին ադրբեջանական սոցիալական կայքերում և տարբեր հարթակներում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տեսանյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ կանանց նկատմամբ բռնությունը, նրանց մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով։ Պաշպանը զեկույցում շեշտել է, որ հաճախակի բնույթ է կրել զոհված զինծառայողների մարմինների/մարմինների մասերի հրապարակումներին ուղեկցող «լավագույն հայը մահացած հայն է» և «լավագույն հայուհին մահացած հայուհին է» գրառումները։ Ատելության ու բռնության կոչեր հնչել են ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից։ Զեկույցում ներկայացվում է նաև, որ ատելության խոսքը քարոզվում ու վերատադրվում է դպրոցներից սկսված մինչև պետական պաշտոնյաների ելույթներով։ Վերլուծված են կոնկրետ օրինակներ։ Պաշտպանի փաստահավաք աշխատանքները և մեդիամոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնատար անձինք և հասարակական գործիչները ՀՀ իշխանությունների, զինված ուժերի, և նույնիսկ քաղաքացիական անձանց գործողությունների մասին իրենց խոսքում օգտագործում են «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի նախագահի կողմից, և հիմնվում է վերջինիս կողմից արվող այն պնդման վրա, որ ՀՀ ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։ Զեկույցում ներկայացվում է նաև դեռևս 2022թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին Պաշտպանի փաստահավաք առաքելության կողմից արձանագրված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ահաբեկման վերաբերյալ հավաստող փաստեր։ Հիմնավորվել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից խաղաղ բնակչության ահաբեկման ու վնասման գործողությունները, որպես էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողություններ, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները։ Հրապարակային զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվում մարդասիրական հարցերին, տեղահանված ու ռազմական ակտիվ գոտիներից չտարհանված առավել խոցելի անձանց, սպանված ու վիրավորված քաղաքացիական անձանց, կենսական ենթակառուցվածքներին, շրջական միջավայրին, ինչպես նաև զբոսաշրջությանն ու տնտեսությանը հասցված վնասներին։ Հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների կտտանքների փաստերը վերլուծված են երկրորդ ոչ հրապարակային զեկույցում և պատշաճ կարգով ներկայացվելու են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։Ավելին13:1305.10.22 -
ՔաղաքականՂարաբաղի ժողովրդի ճակատագիրը չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ․ ԱլիևԱդրբեջանի «Ղարաբաղյան շրջանում» ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և հարցը, թե ինչպես ենք մենք կարգավորելու նրանց կյանքը, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Աղդամում կայացած Ադրբեջանական քաղաքաշինության ազգային համաժողովում ունեցած իր ելույթում։ Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» ։Ավելին13:0705.10.22 -
ՀասարակականՏավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքինՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին։ Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։ Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»։Ավելին13:0005.10.22 -
ՔաղաքականԵվրամիությունը պատժամիջոց չի սահմանի Ադրբեջանի նկատմամբ. Բորել«Եվրամիությունը չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ ու չի պատրաստվում չեղարկել գազային պայմանագրերը այդ երկրի հետ»: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատարը։ Միևնույն ժամանակ Ժոզեֆ Բորելն ընդգծել է, թե դա չի նշանակում, որ էներգետիկ համաձայնագիրը վնասելու է մարդու իրավունքների հարցերին:Ավելին12:5305.10.22 -
ՀասարակականԱրևաշող, Լեռնանցք, Սպիտակ բնակավայրերում շչակ է փորձարկվելուՀոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Լեռնանցք, Սպիտակ բնակավայրերում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին12:4705.10.22 -
ԻրավականԲացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապացույցներ, բացատրություններ, դատավարական փաստաթղթեր, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու, թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4005.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Եվրոպան չի պատժի Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար | 05.10.2022Ավելին12:3005.10.22 -
ՔաղաքականՀոկտեմբերի 10-ից հետո զոհված տղաների ծնողները կարող են գնալ ու Արծրունին հարցեր տալ. Բորիս ՄուրազիPolitik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրել է. «Հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հաստատվում է հրադադար, դրանից երկու րոպե հետո Արծրունն անում է այս գրառումը: Կապանին եղած <<հարվածից>> հետո մերոնք պատասխանում են: Հետո պիտի պարզվեր, որ ադրբեջանական կողմը հրադադարից երկու ժամ առաջ է հարվածել Կապանի մոտ դիրքերից մեկին: Արծրունն էլ ասում է, թե սխալ ել է ու կապանին հարված չի եղել, զոհեր չկան: Ստացվում է, որ Արծրունը կեղծ լուրով առիթ է ստեղծել, որ հայկական կողմը խախտի հրադադարը: Հիմա հոկտեմբերի 10-ից հետո զոհված տղաների ծնողները կարող են գնալ ու Արծրունին հարցեր տալ»:Ավելին12:2805.10.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը Մյանմայի հետ քննարկում Է հեղուկացված բնական գազի մատակարարումներըՄոսկվան Մյանմայի հետ քննարկում Է երկիր հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, ինչպես նաեւ ռուսաստանյան ընկերություններին երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը: «Ռուսաստանը եւ Մյանման նաեւ զարգացնում են փոխգորւծակցությունը Էներգետիկական ոլորտում: Օրակարգում Մյանմային ռուսաստանյան Էներգակիրների մատակարարումների հարցերն են, ներառյալ նավթամթերքները եւ հեղուկացված բնական գազը: Մշակվում Է ռուսաստանյան ընկերություններին այս երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը»,-ասել Է դիվանագետը: Ավելի վաղ երկրի առաջնորդը՝ վարչապետ եւ Պետական վարչական խորհրդի ղեկավար Ման Աուն Խլայնը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Մյանման սկսել Է ռուսաստանյան նավթամթերքների գնումը, պատրաստ Է մատակարարման համար վճարել ռուբլով:Ավելին12:2005.10.22 -
ՍպորտՉեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումներըՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Զալցբուրգ»-ը տանը կընդունի Զագրեբի «Դինամո»-ին, իսկ «Չելսի»-ն կխաղա «Միլան»-ի հետ: F խմբում գերմանական «Լայպցիգ»-ի մրցակիցը «Սելթիկ»-ն է, Մադրիդի «Ռեալ»-ի մրցակիցը` Դոնեցկի «Շախտյոր»-ը: G խմբում «Սևիլիա»-ն սեփական հարկի տակ կփորձի գերազանցել Դորտմունդի «Բորուսիա»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն` «Կոպենհագեն»-ին: Եվ H խմբում «Յուվենտուս»-ը Թուրինում կմրցի «Հայֆա»-ի հետ, ՊՍԺ-ն էլ կհյուրընկալվի «Բենֆիկա»-ին: Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:Ավելին12:1305.10.22 -
Սպորտ«Ինտեր»-ը հաղթել է «Բարսելոնա»-ին, Մխիթարյանը՝ մասնակցել խաղին. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներՖուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պայքարի մեջ մտան A, B, C, D խմբերի թիմերը: A խմբում «Լիվերպուլ»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Ռենջերս»-ի նկատմամբ, իսկ «Նապոլի»-ն արտագնա խաղում հաղթեց «Այաքս»-ին 6:1 հաշվով: B խմբում «Պորտու»-ն տանը պարտության մատնեց «Բայեր Լևերկուզեն»-ին` 2:0: Նույն խմբում նույն հաշվով «Բրյուգե»-ն պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: C խմբում Միլանի «Ինտեր»-ը նավզագույն հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Իսկ «Բավարիա»-ն հաղթեց «Վիկտորիա Պլզեն»-ին 5:0 հաշվով: D խմբում «Մարսելը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ: «Այնտրախտ»-«Տոտենհեմ» խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:Ավելին12:0505.10.22 -
ՔաղաքականԽստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը«ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության վարչության հետ: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ, առաջադրված թեկնածուները կընտրվեն Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից՝ առանց առարկությունների։ Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրում է տվյալ կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Պարոն Հովակիմյանը զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման օրվանից և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար: Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով: Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից: Այս նշանակմամբ ռիսկի տակ է դրվելու ԿԸՀ վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանադրումից և անկողմնակալությունից: Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող մասնակցային գործընթացներին։ Միանշանակ է, որ իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական: Ինչպես բազմիս հայտնել ենք իշխանություններին պատգամավորական, մասնագիտական, ինչպես նաև վարչապետի մակարդակում, ևս մեկ անգամ հանրայնորեն պնդում ենք. Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի: Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջում ենք վերանայել առաջադրումը։ ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների՝ նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդումն ու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրազեկ քաղաքացիների միավորում Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ «Գյումրու առաջընթաց» «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ Կանանց իրավունքների տուն Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ «Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ»Ավելին12:0105.10.22 -
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ը դուրս է գրվել, 40-ը գտնվում է վերականգնողական արձակուրդումՀոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում: Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:Ավելին11:5805.10.22 -
ՔաղաքականԻնչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը. Վահե ՀովհաննիսյանՔանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը: Նա մասնավորապես, նշել է. «Ինչ ունենք Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։ Ո՞վ է հասկանում իրավիճակը «Հավաստի աղբյուրը» ճիշտ է ասում. գնացքը գնում է դեպի անդունդ։ Էլ ո՞նց ասի, որ մյուսները հասկանան, որ ինքը գնացքը տանում է դեպի անդունդ։ Ժողովուրդը չի հասկանում, որովհետև ոչ մի համակարգ նրան դա չի բացատրում։ Անհատների բացատրածը կաթիլ է ծովում, դրանով չի հասկանալու։ Խորհրդարանական մեծամասնությունը հասկանու՞մ է. դժվար է ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը հասկանո՞ւմ է. նույնպես դժվար է ասել։ Կա մեծ կասկած, որ ամբողջությամբ իրավիճակը չեն հասկանում։ Իսկ եթե հասկանում են, ու վարքագիծը սա է, ապա դա լրիվ ուրիշ թեմա է։ Անպատասխանատու ֆորմատները Պետական ինստիտուտները ինքնակազմալուծվել են, թաքնվել «հավաստի աղբյուրի» հետևում՝ մտածելով, թե անձնական պատասխանատվությունից կխուսափեն։ Երրորդ Հանրապետության երեք նախագահների ֆորմատը անհասկանալի արագությամբ ինքնալուծարվեց։ Բիզնես էլիտան վստահաբար արդեն տնավորվում է դուբայներում և կապիտալը հանում։ Այլ էլիտաներ երևի թե չունենք, դրանք վաղուց են զրոյացվել։ Բայց, այնուհանդերձ, որոշակի ռեսուրս կա, որի մասին՝ վերջում։ Ի՞նչ է կատարվում մեր շուրջ Իսրայելի ՊՆ-ը այցելում է Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ը քննարկումներ է անում Իրանի շտաբի պետի հետ, Թուրքիայի ՊՆ-ը Բաքվում է, Էրդողանը պատրաստվում է գնալ Ադրբեջան։ Ի՞նչ ենք անում մենք. գոյատևում ենք հայկական ակվարիումում, որտեղից ոչ միայն աշխարհը, այլև մեր անմիջական տարածաշրջանը չի երևում։ Ալենի (!!) շուրթերով` հաթաթա ռուսներին, և «հավաստի աղբյուրի» ճիշտ և կեղծ արտահոսքեր` սեփական թերթում, քաղաքական մյուս համակարգերի ամլություն։ Սա է մեր մասնակցությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը։ Նիկոլը թուղթը կստորագրի՞, թե՞ ոչ Այս հարցը մեր քաղաքական մտքի, պետական մտածողության վերին շեմն է։ Ավելին, նույնիսկ նման պրիմիտիվ հարցադրումը մենք տեղավորում ենք անձնական կամ քաղաքական շահի տիրույթում։ Ու ոչ ոք հարց չի տալիս. իսկ Ալիևը կստորագրի՞։ Ոչ ոք չի ասում, որ գուցե հենց Ալիև'ը չի ստորագրելու։ Ինչո՞ւ պիտի այս պայմաններում Ալիևը թուղթ ստորագրի, առավել ևս` պահպանի դա։ Ալիևը նույնիսկ Կազանում վիժեցրեց խաղաղ կարգավորումը, երբ դիմացը կանգնած էր ուժեղ հայկական բանակ, պետություն, իսկ մեր անվտանգության գոտին ներառում էր իր տարածքի զգալի մասը։ Եթե ստորագրեց, կնշանակի՝ դրանով ստանում է ամեն ինչ՝ շատ ավելին, քան գրված է, քան՝ ինչ-որ միջանցք կամ գյուղ։ Բայց մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում «Ամեն ինչը»։ Ի՞նչ միջանցք, ի՞նչ ճանապարհ. Ալիևը, մեր սխալները բռնելով, աշխարհի մասին մեր գավառական պատկերացումները ֆիքսելով շատ ավելի մեծ խնդիր է դնում։ Թղթով չի կարողանալու, ուրեմն` պիտի վիժեցնի թուղթը, կամ՝ թուղթը համարի նախնական-նախապատրաստական փուլ։ Երբ դիմացի պետությունը նման քանդված վիճակում է, իսկ միջազգային խաղի կանոնը` այսպիսին, ինչո՞ւ պիտի Ալիև կանգ առնի։ Ի՞նչ թուղթ։ Ինչը կկանգնեցի Ալիևին Եթե անենք այն, ինչը կախված է մեզնից, նա կանգ կառնի։ Մեզնից կախված է երկու բան. Մենք պարտավոր ենք կտրուկ կարգի բերել մեր պետությունը ներսից։ Մենք պետք է դառնանք փոքր, պարտված, օգնության կարիք ունեցող, բայց իրավիճակը հասկացող և քայլերի ունակ լուրջ-աշխատող պետություն։ Պարտավոր ենք փոխել միջազգային իրադրությունը` մեր մասով, մեր շատ համեստ, փոքր ծավալով։ Պետք է օր առաջ դուրս գալ գերտերությունների և աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնից։ Ինչո՞ւ է «հավաստի աղբյուրը» Հայաստանը համառորեն տանում դեպի այդ էպիկենտրոն։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ իր թիմում տարակուսած են։ Լավ չի՞ պատկերացնում իրավիճակը, սխա՞լ է հաշվարկը, միտումնավո՞ր է անում։ Ի՞նչ է ասում Նիկոլը Ասում է` պետության նավը տարա մեծ վթարի, դրանից հետո այս` պետական մտածողությունից զուրկ, առևտրականի ու կոնֆորմիստի գենոֆոնդով հասարակությունը էլի´ ինձ ընտրեց։ Հիմա ասում եմ՝ ժողովո՜ւրդ, մեր գնացքը տանում եմ դեպի անդունդ, ու ոչ ոք չի հասկանում։ ՈՉ ՄԻ կտրուկ արձագանք։ 2 օրում երկու հարյուրից ավել զոհ տվեց այս ժողովուրդը, 1.5 օր հետո շարունակեց խաղաղ ապրել։ Թուրքը հասավ Ջերմուկ։ Ասում է` չի ստացվում խաղաղություն, բան դուրս չի գալիս, վատ է լինելու. չե'ն լսում։ Ո'չ իր թիմակիցներն են լսում, ոչ՝ ընդդիմությունը, ոչ՝ հանրությունը։ Ի՞նչ է ասում ընդդիմությունը Ոչ մի բան։ Սպասում է։ Ինչի՞ն՝ չի հասկացվում։ Այս ընդդիմությունը պատրաստ չէ ո'չ արտահերթ, ո'չ հերթական ընտրություններին։ Սա շատ լավ հասկանում են։ Գուցե սպասում են ֆորս-մաժորի՞։ Բայց դա իշխանության սովորական ֆորս-մաժոր չի լինելու։ Դա լինելու է մեր պետության և մեր ընտանիքների անվտանգության ֆորս-մաժորը։ Իսկ սա լրիվ այլ պատմություն է, որը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից։ Ո՞ր քարտեզով է սահմանվելու Հայաստանի սահմանը Այս վիճակում՝ Ալիևի ցանկությունների քարտեզով։ Դա նույնիսկ «հավաստի աղբյուրի» 1919-20-ը չէ։ Դա բառիս բուն իմաստով` Ալիևի ցանկությունների քարտեզն է։ Իսկ իրական բանակցային քարտեզները գտնվում են Մոսկվայի արխիվներում` շատ պարզ պատճառով. այն նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքն է, իսկ մենք «սահմաններ ենք գծում» Բրյուսելում։ Քանի՞ գերի ունենք մենք Այլ թիվ մի փնտրեք. 3 մլն։ Մենք` Հայաստանում և Արցախում ապրող 3 մլն հայ, գերի ենք «հավաստի աղբյուրի» և Ալիևի ձեռքին։ Ի՞նչ է մեզ սպասում` ոչինչ չանելու դեպքում Կա'մ Սինջարի եզդիների ճակատագիրը, կա'մ մուրալու ենք АНР (Армянская народная республика) ու խիստ հարց է՝ ստանալո՞ւ ենք, թե՝ ոչ։ Երբ մի հարմար պահի Ադրբեջանը անցնի լայնածավալ հարձակման՝ արևմուտքի դատապարտող հայտարարությունների և կոչերի ֆոնին, ոմանք հասցնելու ենք երկրից փախչել, իսկ 99 տոկոսը կանգնելու է աղետի առաջ։ Ռուսները մի պահից կանգնեցնելու են թուրքերին. թե ո՞ր մարզի սահմանին՝ Աստված գիտի։ Դա կլինի մոտավորապես Արցախյան պատերազմի նման մի պատմություն։ Ու ռուսները ՀՀ նոր իշխանություններին կասեն մոտավորապես նույն տեքստը. ընդունեիք Լավրովի պլանը՝ կլիներ ուրիշ վիճակ, հոկտեմբերի 19-ին կանգնեցնեիք պատերազմը՝ ուրիշ վիճակ կունենայիք։ Դուք էիք մերժում, ու ստացաք նոյեմբերի 9-ի թուղթը։ Իհարկե, հիմա փաստաթղթերի անունները և ժամկետները այլ են լինելու։ Ո՞վ է մեղավորը։ Հայ ժողովուրդը և նրա վերանախավերը ոչնչից հետևություն չեն անում։ Կա՞ հնարավորություն` կանգնեցնելու անդունդ սլացող գնացքը Միանշանակ կա։ Միջին սերունդը պետք է վերցնի պատասխանատվություն։ Զգա իր մեջ այդ առաքելությունը և գործի ինքնուրույն։ Հերիք է նայենք այլոց ֆորմատներին։ Կա երևանյան և մարզային հանրային գործիչների մի պատկառելի ցանկ` մարդկանց, որոնք հասկանում են իրավիճակը, որոնց համար այս ամենը ողբերգություն է, և որոնք պատրաստ են աշխատանքի։ Հայաստանում շատ արագ, հընթացս պետք է ձևավորվի նոր ծանրակշիռ ընդդիմություն՝ առկա ընդդիմադիր ռեսուրսի և նոր շրջանակների համատեղությամբ։ Այդ ձևաչափը պետք է այս պահին լուծի երեք կոնկրետ խնդիր. Դադարեցնել իշխանության կողմից տարվող՝ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի բախման նոր կենտրոն դարձնելու ավանտյուրան և առաջ քաշել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ սոլիդ, կշռադատված օրակարգ` ի շահ Հայաստանի և ի բացառում նոր պատերազմի։ Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը «հավաստի աղբյուրի» մորթվելուն սպասող հոտ չէ, այլ՝ պետությունն պահելու ունակ ռեսուրս։ Արթնացնել ժողովրդին, և պետություն պահելու շուրջ կոնսոլիդացնել հանրության բոլոր ակտիվ ու առողջ շրջանակներին։ Սկսել հստակ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ։Ավելին11:5105.10.22 -
Շոու բիզնեսԱմերիկացի երգչուհի Լորետա Լինը վախճանվել Է 90 տարեկան հասակում90 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի երգչուհի Լորետա Լինը, որը կատարում Էր քանթրի-երաժշտություն: Այդ մասին հաղորդել Է նրա ընտանիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Լորետա Լինն այս առավոտյան՝ հոկտեմբերի 4-ին, խաղաղությամբ հանգչել Է տանը, քնած ժամանակ»,-ասվում Է նրա ընտանիքի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երգչուհու թվիթերյան Էջում: Լինն առավել հայտնի Է այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ Don՚t Come Home a՚ Drinkin՚-ը, I Wanna Be Free-ն, Cry Cry Cry-ն, Louisiana Woman-ը եւ Mississippi Man-ը: Նրա ժողովրդականության բարձրակետը 1960-1980-ական թվականներն Էին: Երգչուհին նշվել Է մի քանի «Գրեմմի» մրցանակներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին11:5005.10.22