Լրահոս
2022-10-05
-
ՔաղաքականԱդրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները պետք է պարզաբանվեն. Գերմանիայի ԱԳՆԳերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է թեմայի վերաբերյալ Haypress լրատվականի հարցին «Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները չափազանց անհանգստացնող են և պետք է պարզաբանվեն: Գերմանիան դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումները»,- ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում:Ավելին11:4305.10.22 -
ԻրավականՎարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված կնոջ գործով հարցաքննվել են բոլոր ականատեսները, բացի Փաշինյանից«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով քրեական վարույթով հարցաքննվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ոստիկանության ծառայողները, բոլոր ականատեսները, բացի Նիկոլ Փաշինյանից: Նա մինչ օրս չի հարցաքննվել: Դեռևս 2020 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են։)»։ Հետաքրքիր է՝ ինչու Նիկոլ Փաշինյանը այս դեպքով նույն խանդավառությունը չցուցաբերեց, ինչը անում էր նախկինում՝ ցույց տալու համար, թե ինքը անձեռնմխելի չէ: Միգուցե նա հասկացել է, որ այս դեպքով հարցաքննվելու դեպքում այլ հանգամանքներ ի հայտ կգան, որ իր դեմ կօգտագործվեն: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի էր ենթարկվել Սոնա Մնացականյանը, որը հղի էր: Ավտոշարասյանն ուղեկցող որևէ ավտոմեքենա չէր կանգնել, կնոջը չէր օգնել: Նրանք արագ սլացել ու հեռացել էին դեպքի վայրից: Հավելենք, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել»։Ավելին11:3505.10.22 -
ՔաղաքականԵթե Ադրբեջանն ուզում է սահմանագծում անել 1919 թ․ քարտեզով, եկեք անենք՝ մեր քարտեզով․ Ալվինա ԱղաբաբյանՌազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է․ «1919 թ․ Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակությունը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության հետևյալ քարտեզը, որում ներառված էին ՀՀ տարածքից զատ Կարսի մարզը, Ջավախքը, Երևանի նահանգն ամբողջությամբ՝ ներառյալ Նախիջևանը, հետագայում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ամբողջությամբ, Ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները (ներկայումս օկուպացված Ադրբեջանի կողմից), գրեթե ողջ Հյուսիսային Արցախը։ Այնպես որ, եթե Ադրբեջանն ուզում է սահմանագծում-սահմանազատում անել 1919 թ․ քարտեզով, փույթ չէ, եկեք էդպես էլ անենք, միայն թե մեր քարտեզով։ Բայց դրա համար նախևառաջ բանակցողի փոփոխություն է պետք․․․»:Ավելին11:3405.10.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին ուղղված ջանքերին․ Բայդենի խորհրդականԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին»,- նշել է նա։Ավելին11:2805.10.22 -
ՔաղաքականԺողովրդի հետ թափանցիկ խոսելու խոստում տված վարչապետը գաղտնիքներ ունի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Ես պատրաստ եմ նաեւ շատ ուղիղ ու բաց տեքստով ներկայացնել մեր ժողովրդին. ինչու դա չեմ անում՝ որովհետեւ դիվանագիտական կոռեկտությունն ու էթիկան թույլ չեն տալիս, որ բաց նստեմ ու բոլոր մանրամասները ներկայացնեմ: Նաեւ փորձագիտական հանրության բավականին լայն շրջանակին եմ տեղյակ պահում, մարդկանց լայն շրջանակ է տեղյակ դրանից»: Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ ժողովրդի հետ չի խոսելու եւ ոչինչ չի ներկայացնելու. փորձագետներին ինչ պետք է, իրենց խողովակներով իմանում են: Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում: Նա հայտարարում էր. «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»: Ստացվում է՝ չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր ժողովրդի առջեւ անկեղծ խոսել եւ ներկայացնել, իսկ հիմա խուսափում է: Իրականությունն այն է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին։Ավելին11:2005.10.22 -
ՔաղաքականՈւսուցչի աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհավորում եմ բոլորիս Ուսուցչի օրվա առիթով: Այս տարի ձեր մասնագիտական օրը դիմավորում ենք ուսուցչի աշխատանքի նկատմամբ պետական նոր վերաբերմունքի արձանագրված իրողությամբ: Ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր համակարգը, տարակարգի համակարգի բարեփոխումները մի բանի մասին են վկայում միայն, որ կառավարությունը ոչ միայն շնորհավորական ուղերձներով, այլև կոնկրետ գործով է ճանաչում ուսուցչի աշխատանքի անկյունաքարային բնույթը: Եթե պետությունը ցանկանում է կայանալ, պետք է նախ դպրոցը կայացնի և ուժեղացնի դպրոցի հենասյունը հանդիսացող ուսուցչին, և մենք դա ենք անում: Ինչպես կառավարության վերջին նիստերից մեկում ասացի՝ ուսուցչի աշխատանքը պետք է դառնա ամենաբարձր վճարվողներից՝ առնվազն պետական համակարգում: Եվ ուսուցիչ՝ պիտի նշանակի ոչ միայն բարձր աշխատավարձ ստացող, այլև բարձր որակավորում ունեցող: Նոր համակարգը տալիս է նման հնարավորություն, բայց սա միայն սկիզբն է: Ուսուցչի աշխատավարձի բարձրացման այս համակարգը, որտեղ ըստ էության որոշումները կայացնում է ինքը՝ ուսուցիչը, պետք է շարունակաբար ու պարբերաբար գործի հնգամյա շրջափուլերով, և երկրորդ շրջափուլից արդեն, ուսուցչի՝ դրույքով ու տարակարգով ապահովված աշխատավարձը պիտի հասնի նախարարական մակարդակի աշխատավարձի: Եվ սա ձեզ համար չենք անում, սա անում ենք պետության համար, ապագայի համար, որովհետև մեծ հաշվով դուք և ձեր աշխատանքն է որոշում՝ քանի՞ գիտնական դուրս կգա դպրոցից, քանի՞ բժիշկ, քանի՞ հետախույզ, քանի՞ զինվորական, քանի՞ շինարար, քանի՞ արվեստագետ և ինչպիսի հոգևոր ու արժեքային կապով կապված կլինեն նրանք իրենց մասնագիտության և իրենց պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ: Մենք պիտի առանձնահատուկ հոգ տանենք գյուղական բնակավայրերի մեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք հեռու չզգան իրենց: Հանրակրթության ոլորտում, ըստ էության, մենք ավարտել ենք նախագծման աշխատանքները. կամավոր ատեստավորման, տարակարգերի նոր համակարգի, նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչների, դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, համայնքային կրթահամալիրների ստեղծման մեր ծրագրերը թողարկված են, դպրոցի վերելքի գործընթացը՝ մեկնարկած: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:Ավելին11:1405.10.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 203․7 հա տարածքում բռնկված հրդեհներըՀոկտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, Երնջատափ գյուղում՝ 4000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1.1 հա, Գավառ քաղաքում՝ 5500 քմ, Մարտունի քաղաքում՝ 1 հա, Սարուխան գյուղում՝ 100 հա, Լանջաղբյուր գյուղում՝ 30 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 7000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1,3 հա, Հրազդան քաղաքում՝ 17.5 հա, Ալափարս գյուղում՝ 8 հա, Ֆանտան գյուղում՝ 9 հա, Քաղսի գյուղում՝ 1 հա, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում՝ 1500 քմ, Վարագավան գյուղում՝ 4500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 30 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 203,7 հա։Ավելին11:1305.10.22 -
ՔաղաքականՊետք է դիմել Միջազգային քրեական դատարան Ալիևին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար․ ԹաթոյանԱդրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով սեպտեմբերի 13-15 Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ․ գերիների գնդակահարություններ, սպանված զինծառայողների մարմինների մասնատումներ, անմարդկային վերաբերմունք սպանված կին զինծառայողների մարմինների նկատմամբ և այլն։ Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ամերիկյան Fox News-ի հետ զրույցում՝ ևս մեկ անգամ նշելով, որ Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու համար: Նրա խոսքով՝ միջազգային քրեական հետապնդումը կունենա շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:Ավելին11:1005.10.22 -
ՀասարակականՓրկարարները բացել են փակ դռներըՀոկտեմբերի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Աբովյան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:Ավելին11:0505.10.22 -
ՏեսանյութերՄոսկվայում կնոջը հարվածելու պահը հայտնվել է տեսանյութումՄոսկվայում ավազակը խփել է կնոջ ծնոտին, իսկ հետո ձեռքերով ու ոտքերով դուրս վռնդել նրան։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը հրապարակել է «MVD Media» Telegram-ալիքը։ Կադրերում երևում է, թե ինչպես է գողը բռունցքով հարվածում տուժողին փաբերից մեկում։ Հետո փողոցում հասնում է կնոջ հետևիցը, հրում գետնին ու հարվածներ հասցնում: Տուժողին հաջողվել է ազատվել և փախչել, սակայն նրա բաճկոնը, որտեղ եղել են փողն ու թանկարժեք իրերը, մնացել է ավազակի մոտ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նյութական վնասը կազմել է մոտ 85 հազար ռուբլի։ Հարձակվողը եղել է 29-ամյա երիտասարդ, ում բերման են ենթարկել։ Հարուցվել է քրեական գործ, կասկածյալը կալանավորված է։Ավելին10:5805.10.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ի Ronald Reagan ավիակիրը կվերադառնա Ճապոնական ծով ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումից հետոԱՄՆ-ի Ronald Reagan ատոմային ավիակիրը կվերատեղաբաշխվի Հարավային Կորեայից դեպի արեւելք ընկած ջրերում՝ ի նշան ԿԺԴՀ-ի սադրանքներին դիմակայելու դաշնակիցների պատրաստ լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին: Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի տվյալներով՝ Ronald Reagan-ը կվերադառնա Ճապոնական ծով՝ ի նշան Հյուսիսային Կորեայի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակմանը: Ավիակիրը ջրատարածքը լքել Է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի մասնակցությամբ անցած շաբաթ համատեղ անցկացված ռազմա-ծովային վարժանքներից հետո: Հոկտեմբերի 4-ին հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ Փհենյանը փորձարկել Է միջին հեռահարության հրթիռ: Նրանց խոսքով՝ արձակումը տեղի Է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան Չագան հյուսիսային նահանգի Մուպեն-ռիից ժամը 07:23-ին (Երեւանի ժամանակով 02:23-ին): Այն շուրջ 4,6 հազար կիլոմետր թռել անցել Է Ճապոնիայի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին10:5005.10.22 -
ՀասարակականԲախվել են Opel Astra-ն ու Lada Priora-ն․ կա վիրավորԵրեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աթոյան փողոցի թիվ 130 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արսեն Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի և 27-ամյա Գագիկ Կիրակոսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/05/1223704/Ավելին10:4305.10.22 -
Հրդեհ՝ «Շիրակ» ՋՕԸ Բենիամին 2-րդ պոմպակայանի տանիքումՀոկտեմբերի 5-ին, ժամը 05։17-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազատան գյուղում՝ «Կակաչան» ռեստորանի մոտակայքում գտնվող պոմպակայանի շենքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բենիամին գյուղում՝ «Շիրակ» ՋՕԸ Բենիամին 2-րդ պոմպակայանի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:50-ին, մարվել՝ 07։02-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և տրանսֆորմային ենթակայանը։Ավելին10:3505.10.22 -
ԻրավականԳեղամ Մանուկյանին կանչել են հարցաքննության«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Վերջինիս հարցաքննության են հրավիրել քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: Անձամբ Գեղամ Մանուկյանից փորձեցինք պարզել տեղեկությունը, սակայն նա չցանկացավ մանրամասներ ներկակացնել՝ միայն հաստատելով, որ հրավիրվել է հարցաքննության: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ՝ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել: Նշենք, որ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել էին Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը: Այդ արարքի համար ՀՀ վերաքննիչ դատարանը 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել նրանց, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: Քուրդ ազատամարտիկներն ազատ էին արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Այսինքն՝ նրանք եղել են ազատության մեջ 7 ամիս, որից հետո անհասկանալի հանգամանքներում հայտնվել են Թուրքիայում: Այդ մասին ահազանգել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:Ավելին10:2805.10.22 -
ՔաղաքականՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում նախօրեին որոշում է ընդունվել արձագանքել ՀՀ իշխող ուժի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը։ Ճիշտ է՝ հայտարարության ծավալուն տեքստը ձանձրացնող էր, բայց մի քանի տողատակային, ակնարկային, ուղիղ արձանագրումներ ուներ։ 1. Հայտարարությամբ արձանագրվում է ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ հնչեցվող հայտարարությունների խնդրահարույց լինելը։ 2. ՀՀ իշխանությանը հիշեցնում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման ակունքներին վերադարձի մասին։ 3. Արձանագրում, որ ՀՀ իշխանությունների ակտիվացրած հակառուսական քաղաքականությունը չափազանց վտանգավոր է։ 4. Շեշտվում է, որ Արցախի հարցով ընթացող գործընթացը դուրս եկել սահմանված սկզբունքերի ու տրամաբանության գծից։ 5. Նշվում է, որ չնայած ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև Արցախի հարցով պարբերաբար խորհրդակցություններ են լինում, սակայն միշտ չէ, որ մոտեցումները ներդաշնակ են, կան հարցեր, որտեղ Արցախն ունի անհամաձայնություններ։ Ի դեպ, անհամաձայնությունների վերաբերյալ Արցախի ղեկավարությունը պետք է առավել հստակ խոսի և բաց ասի, թե ինչի վերաբերյալ է մոտեցումների տարբերությունը։ 6. Ընդգծվում է, որ նախկինում՝ մինչև փաշինյանական ռեժիմի հաստատում, Արցախի հարցով գործընթացն ընթացել է ճիշտ ուղով՝ համայն հայության ռեսուրսների մոբիլիզացիայի պայմաններում։ 7, Ի հեճուկս ՀՀ իշխանության, արձանագրվել է, որ համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով, ինչից ամեն գնով խուսափում է ՀՀ իշխանությունը։ 8. Նշվում է, թե քանի Արցախը բանակցային գործընթացի լիիրավ կողմ չի դարձել, ՀՀ իշխանությունը չպետք է փախչի պատասխանատվությունից և շարունակի իրականացնել Արցախի ու արցախահայության շահերի ներկայացումը և պաշտպանությունը միջազգային հարթակներում»։Ավելին10:2505.10.22 -
ՔաղաքականԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում«Իրավունք» թերթը գրում է. «ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սահմանին: «Ես իրավիճակին ոչ մի կերպ չեմ տիրապետում, ինձ չի հետաքրքրում, առանց մեկնաբանության, ցտեսություն»: Ահա այսպես արձագանքեց մեր անմեղ հարցին ԳՇ նախկին պետը, ով ազատվեց աշխատանքից քրեական գործի հարուցումից հետո: Ամենավատն այն է, որ նման ԳՇ պետ ենք ունեցել, հետո էլ զարմանում ենք, որ պարտվեցինք պատերազմում»:Ավելին10:2005.10.22 -
ՔաղաքականՔՊ-ում տրամադրություններ են փոխվել. ո՞վ կփոխարինի նախարար Դումանյանին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հատկապես վերջերս նրանց հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Դումանյանը բացեիբաց ոչ միայն ցույց է տալիս իր վերաբերմունքը Անդրեասյանի նկատմամբ, այլ նաեւ նրան առնչվող աշխատանքները հանձնարարում է այլ աշխատակիցների՝ անտեսելով վերջինիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրեասյանն էլ իր հերթին նախարարին շատ հարցեր չի զեկուցում, այլ ուղիղ կառավարության հետ է աշխատում: Պատճառը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների, այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինչ-ինչ տրամադրությունններ են փոխվել, ու չի բացառվում, որ Դումանյանին փոխարինի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը, այլ հենց Ժաննա Անդրեասյանը: Ու թեեւ այս խոսակցությունները դեռ միս ու արյուն չեն դարձել, ամեն դեպքում, ԿԳՄՍ նախարարության ներսում մթնոլորտը խիստ լարված է: Հաճախ աշխատակիցները չգիտեն՝ նախարար-փոխնախարար լարվածության պայմաններում ինչպես դրսեւորել իրենց: Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի տիկին Ժաննա Անդրեասյանը, ունենալով ամուր կապեր գործադիրում, խնդիր է դրել իր առջեւ ազատվել Դումանյանից, որին համարում է ոչ նորարար գաղափարների կրող: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը հակիրճ ասաց. «Ձեր տեղեկությունները ոչ մի ձեւ իրականությանը չեն համապատասխանում, եւ ավելացնելու որեւէ բան չունեմ»: Նախարար Դումանյանն էլ իր հերթին չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել թեման»:Ավելին10:1305.10.22 -
ՔաղաքականՓաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։ Եթե մինչ այս պահը հայտարարություններ անում էին Արցախի ԱԺ 3 ընդդիմադիր ուժերը, ապա ԱՀ ԱԽ ընդլայնված նիստի հայտարարությամբ պարզվեց, որ այդ կարծիքը կիսում է նաև Արայիկ Հարությունյանը: Այս անգամ գնահատականներով չբավարարվեցին, այլ հանդես եկան կոչով․ «Քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված՝ ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են ՀՀ ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»: Հիշեցնենք. Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են և պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է տարանջատել 2 երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից: Նաև՝ Ղարաբաղի հարցով բանակցողը պետք է Արցախը լինի»։Ավելին10:0505.10.22 -
Տարածաշրջան7-8 բալանոց երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում ու ԱրցախումՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.35 և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։Ավելին09:5805.10.22 -
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ՊՆԺամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին09:5505.10.22