Լրահոս

2022-10-08
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Լյուքսեմբուրգում հաղթել է Վրաստանի հավաքականին
    Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի Մ-17 հավաքականը 3:0 հաշվով հաղթել է մրցակցին, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Հոկտեմբերի 10-ին ընտրանին կանցկացնի որակավորման փուլի վերջին հանդիպումը՝ մրցելով Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։ Հայաստանի ընտրանին ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1. էլլա Դե Կրոյֆ, 3. Անի Օհանյան (2. Սուսաննա Սահակյան, 89), 4. Թահլիա Զադեյան, 6. Սյուզաննա Հակոբյան (19. Ռոզալինա Երիցյան, 74), 7. Մարիաննա Վարդանյան, 9. Անի Սաֆարյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Դիանա Մելիքբեկյան (ա), 17. Իզաբելա Ներսեսյան, 21. Մարիա Վարդանյան։
    20:45
    08.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Գործ սարքելու ինստիտուտը» վերացե՞լ է Հայաստանում
    «Գործ սարքելու» ինքնտիտուտը վերացել է կամ վերացման եզրին է, կամ գնում ենք այդ ճանապարհով, կամ...»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր դժվարացել է կողմնորոշվել և հստակ ասել՝ վերացե՞լ է, թե՞ ոչ «գործ սարքելու» ինստիտուտը: Փաշինյանն այս մասին խոսել է այսօր Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հավաքի ժամանակ:
    20:35
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան
    ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Այս մասին նա ասել է Factor TV-ի հետ հարցազրույցում: Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ Նրա խոսքով` ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ «Նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»,-ասել է նա:
    20:25
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է. ցասումը սկսված է․ պատգամավոր
    Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին News.am-ին հայտնել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: «Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ հակառակվեն Նիկոլի վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են եւիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլեւս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն եւ այլն, եւ այլն, հենց հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ եւ կանգնեն ժողովրդի կողքը»,-ասել է նա: Պատգամավորը նշել է, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, եւ շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ եւ կարող է հակառակվել եւ Նիկոլին, եւ միջազգային հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը: «Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել, միայն Նիկոլից ենք լսում , որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է եւ կարծում եմ, որ դրա դեմն առնելը դժվար է, մարդիկ իրենց տունն են պաշտպանում»,- հավելել է Հակոբյանը:
    20:15
    08.10.22
    Ավելին
  • Միջազգային
    Էրդողանի «ծնկներից է ծովը». եվրոպական «քծնանք»՝ Թուրքիային
    «Էրդողանի ծնկներից է ծովը: Թուրքիայի նախագահը անսանձելիության գագաթնակետին է»: Փորձագետների գնահատականներն են՝ թուրք առաջնորդի պահվածքին և հայտարարություններին, որոնք նա արել է Պրահայում եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում: Եվրոպայի քաղաքական համայնքում Էրդողանը հնչեցրել էր հայտնի սպառնալիքը, թե մի գիշեր կհարձակվի Հունաստանի և բոլոր այն երկրների վրա, որոնք կխախտեն Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:
    20:04
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների նախագահները պայմանավորվել են ամրապնդել դատական ատյանների համագործակցությունը
    ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյան և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձրագույն դատական ատյանների միջև ձևավորված գործընկերային փոխհարաբերությունները և ամրապնդել երկկողմ հաղորդակցության ուղիները։
    19:54
    08.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հավաքական անվտանգություն»՝ առանց Հայաստանի. ՀԱՊԿ զորավարժություններն ավարտվել են
    ՀԱՊԿ-ը, որ հայ-ադրբեջանական վերջին զինված բախման ժամանակ բավարարվեց դիտորդական առաքելություն իրականացնելով, հաջողությամբ կասեցրել է Կենտրոնական Ասիա ներխուժած պայմանական թշնամու գրոհը: Ղազախստանում ՀԱՊԿ միացյալ ուժերն ավարտել են հնգօրյա զորավարժությունները: Կազմակերպության 6 անդամ պետություններից միայն Հայաստանը չի մասնակցել դրանց: Պաշտոնական պարզաբանմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պատճառով:
    19:42
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները բացահայտել են գողություններ
    Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սեպտեմբերի 30-ին ժամը 15.30-ին մի քաղաքացի տվել է հաղորդում, որ րոպեներ առաջ անվճար ավտոկայանատեղիում, երբ տաքսի գտնելու համար հեռացել է իրերից, գողացել են իր ուղեբեռը, որի մեջ կային փաստաթղթեր, անձնական իրեր և փող:
    19:30
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը նախապատրաստվում է ԵԱ-ին
    Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ վերջին մարզումներն է անցկացնում Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այս մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան:
    19:20
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք
    Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 471-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
    19:07
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արոնյանը և Սևյանը ոչ ոքի են ավարտել պարտիան
    Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
    18:55
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բագրատունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել
    Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել:
    18:42
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակա լինել ինքնորոշման իրավունքից. Դավիթ Բաբայան
    Ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել՝ արդարանալով տարածքային ամբողջականության սկզբունքով, քանի որ դրանք միջազգային բազմաթիվ փաստաթղթերով իրավահավասար են, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը։
    18:35
    08.10.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 «Իլհամին վերցրու ու գնա». Բաքվում գոռում են, որ Պուտինը լսի | 08.10.2022
    Հայլուր 18:30 «Իլհամին վերցրու ու գնա». Բաքվում գոռում են, որ Պուտինը լսի | 08.10.2022
    18:30
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ArmDaily.am-ը փակվել է, նախ դուրս է եկել խմբագիրը, ապա՝ ամբողջ աշխատակազմը
    ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ ArmDaily.am լրատվական կայքը, 4 տարվա գործունեությունից հետո, դադարեցրել է աշխատանքը: Կայքը փակելու մասին լուրը սեփականատերը աշխատակազմին հայտնել է երեկ տեղի ունեցած ժողովի ժամանակ: Մեզ հայտնի դարձավ, որ մինչև այդ, աշխատանքից ազատվելու դիմում էր գրել կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Մելտոնյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնը: Կայքից դուրս գալու որոշման պատճառը, ըստ մեզ հասած լուրերի, եղել է սեփականատիրոջ հետ ունեցած տարաձայնությունը կայքի վարած քաղաքականության վերաբերյալ: Վարդուհի Մելտոնյանի հեռանալուց հետո աշխատանքից դուրս է եկել ամբողջ աշխատակազմը, արդյունքում՝ ղեկավարությունը որոշել է փակել կայքը:
    18:20
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանը հանդիպել է Աջափնյակի բնակիչներին
    Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին: Այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
    18:10
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայաստանում առաջին անգամ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ հանդես կգան musicAeterna-ի չորս երաժշտախմբերը
    Առաջին անգամ Հայաստանում համերգներով հանդես կգան լեգենդար դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և musicAeterna byuzantina երգչախումբը:
    17:59
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Եթե Ալիևը կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախը, ապա նա սխալվում է. Բեգլարյան
    Եթե Ալիևը կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը, ապա նա սխալվում է։ Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
    17:47
    08.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
    17:35
    08.10.22
    Ավելին