Լրահոս

2022-10-14
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ուզում է, որ Թուրքիան «գազային հանգույց» դառնա. բանակցություններ կլինեն
    Թուրքիան գազային հանգույց դարձնելու Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։ Հինգշաբթի Ռուսաստանի նախագահն էր հայտնել, որ մտադիր են Թուրքիան դարձնել գազային հանգույց, որով ռուսական գազի ավելի մեծ քանակ հնարավոր կլինի արտահանել Եվրոպա:
    15:47
    14.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Գերմանիայում պահանջում են չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. «առանց գազի հնարավոր չէ աշխատել»
    Հարյուրավոր գերմանացիներ բեռնատարներով և ավտոմեքենաներով բողոքի երթ են արել Նոյբրանդենբուրգի փողոցներով, դժգոհել կառավարության էներգետիկ քաղաքականությունից և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից: Գերմանացիները կոչ են արել իշխանությանն անմիջապես բացել «Հյուսիսային հոսք 2» գազամուղը՝ հայտարարելով, որ առանց գազի չեն կարողանում աշխատել:
    15:40
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մակրոնի և այլ արևմտյան լիդերների «հայասիրությունը» զուտ ռուսների համար երկրորդ ճակատ բացելն է. Մանթաշյան
    Նարեկ Մանթաշյանը գրում է․ Մակրոնը Հայկական Ժամանակի հավաստի աղբյուր... Ոմանց մոտ հակառուսականությունը գերազանցում է հայրենասիրությանը: Երեկվանից ռուսաֆոբ մի մեծ զանգված հրճված տարածում է Մակրոնի հակառուսական, բայց ըստ էության պրոադրբեջանական սիրախաղը, Մակրոնը Արցախի հողերը դե ֆակտո ճանաչում է ադրբեջանական ու զուգահեռ, մեր անմեղսունակների ցանկությունները բավարարելով՝ մեղադրում է ռուսներին: Հարց է առաջանում, ի վերջո եթե այդ ամենի մեղավորը Ռուսաստանն է, 44 օր ու՞ր էիք, բացի կոչերը, ի՞նչ քայլեր եք արել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Մակրոնի և այլ արևմտյան լիդերների «հայասիրությունը» զուտ Ռուսների համար երկրորդ ճակատ բացելն է ու այդ միջոցով ռուսներին անհարմարություն ստեղծելը: Մեզ ստիպում են գնալ Ուկրաինայի ճանապարհով, կամ վրաստանի՝արդեն իսկ անցած ուղղով, բայց մի տարբերությամբ՝ մեզ ստիպում են կռվել ոչ թե մեր թշնամու հետ, ոչ թե մեր հողերի ու մեր տղերքի վրեժի համար, այլ պնդում են, որ մեր թշնամին մեր եղբայրն է, իսկ իրական թշնամին նա է, ով իրականում մեր եղբայրն է... Հիմա մեզ համոզում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր եղբայրներն են, իսկ Ռուսաստանը՝ թշնամի, իսկ մեր իշխանությունները, խոտն առած բերանները, գնում են այդ ճանապարհով: Այս համատեքստում կույրն անգամ կնկատի, որ ռուսական ազդեցությունը չի փոխվելու ոչ Ֆրանսիական, ոչ ամերիկյան ազդեցությամբ, տարածաշրջանուն իրենք ունեն Թուրքիա և մեզ Ռուսաստանից պոկելով, նվիրում են թուրքերին... Սա է գինը, սա է լինելու ձեր երազանքը...
    15:36
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը տպավորություն է ստեղծում, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան
    Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշեց. «Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, ապա այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021 թ.-ի հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, ապա վերը նշված սկզբունքներով մենք պատրաստ ենք դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը։ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է։
    15:33
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը
    Ավարտվել է երկու տասնյակից ավել անձանցից և ֆինանսական կազմակերպություններից կատարված համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր անձանց և ներկայանալով որպես Հայաստանում գործող բանկի աշխատակից, տարբեր պատրվակներով խնդրել է վերջիններիս տրամադրել իրենց անձնական տվյալները և հասանելիություն ստանալով նշված անձանց էլեկտրոնային դրամապանակներին, դրանց միջոցով վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և նրանց էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտերից կատարել ընդհանուր 3.993.800 ՀՀ դրամ հափշտակություն, որից հետո գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին հափշտակել է այն: Բացի այդ, նույն ժամանակահատվածում առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով, իրականացրել է երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենաների վարորդների անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակների տվյալներին, ինչից հետո այդ դրամապանակների օգտագործմամբ վարորդների անվամբ տարբեր ընկերություններում առցանց եղանակով ձևակերպելով վարկային պայմանագրեր հափշտակել է շուրջ 1.157.800 ՀՀ դրամ: Այսպիսով իր հանցավոր գործունեության արդյունքում հիշյալ տղամարդը հափշտակել է շուրջ 5.200.000 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-362-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:
    15:29
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում երեկ ծնվել է 43 երեխա
    Երևանում երեկ ծնվել է 43 երեխա՝20 տղա, 23 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
    15:22
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի. Փաշինյան
    Սեպտեմբերի 13-ի Արդբեջանի հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ. օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։ Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։ Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին: Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ»:
    15:16
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Իսպանիայում պարենամթերքի գների ամենամեծ աճն է գրանցվել գրեթե 30 տարվա ընթացքում
    Իսպանիայում պարենամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների գներն ընթացիկ տարվա սեպտեմբերին 14,4 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել Է թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել Է մինչեւ 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց: Դրա հետ մեկտեղ սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների արժեքն աճել Է 14,4 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է 1994 թվականին համապատասխան դիտարկումների սկսվելուց ի վեր: Հունիսին գնաճը թագավորությունում հասել Է 10,8 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել 1984 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:15
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արևմուտքին հաջողվել է 2-րդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ․ այդ ճակատի դրոշակակիրը Փաշինյանն է․ Անդրանիկ Թևանյան
    Անդրանիկ Թևանյանը գրում է․ Արևմուտքը 2–րդ ճակատն է ուզում բացել Ռուսաստանի դեմ։ Փորձեցին դա անել Վրաստանով, չստացվեց։ Վրացիները դեռևս 2008–ին են հասկացել, թե ինչն ինչոց է և ինչ արժեք ունի Արևմուտքի տված անվտանգությա երաշխիքը։ «Ոսկե միլիարդից» դուրս այդ երաշխիքը գեղեցիկ փաթեթավորված փուչիկ է։ Սահակաշվիլին այնքան էր ոգևորվել ԱՄՆ նախկին նախագահ Բուշի այցից, որ Թբիլիսիից դեպի օդանավակայան տանող ճանապարհը դարձրել էր Բուշի անունով։ Սահակաշվիլին ոգևորվեց, հարձակվեց Հարավային Օսիայի վրա, Ռուսաստանից հարված ստացավ, հայացքն ուղղեց դեպի Արևմուտք ու հասկացավ, որ պետք է ուտի սեփական փողկապը։ Սահակաշվիլուն վռնդած Իվանիշվիլու իշխանությունը հետևություններ է արել այդ ամենից ու չի մտնում հակառուսական խաղերի մեջ։ Արևմուտքը Իվանիշվիլու դեմ սանկցիաներ է կիրառել այն բանի համար, որ Վրաստանի իշխանությունը չի համաձայնել վրացիներին ուկրաինացիների պես դարձնել թնդանոթի միս, իսկ Վրաստանը՝ աշխարհաքաղաքական մանրադրամ։ Արևմուտքը 2–րդ ճակատի բացման փորձն ուզում է անել Թուրքիայով ու Ադրբեջանով, բայց կրկին չի ստացվում։ Մեր թշնամի երկրները ձգտում են օգտվել Արևմուտք–Ռուսաստան հակամարտությունից, ու դա նրանց մոտ շատ լավ է ստացվում։ Թուրքքիան ու Ադրբեջանն այնպիսի դիրք են բռնել, որ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մրցակցություն է սկսել՝ դրանց իրենց կողմը քաշելու համար։ Արդյունքում՝ Թուրքիան աննախադեպ «ջոկերի» ֆունկցիա է ստացել, իսկ Ադրբեջանը կարողանում է ԵՄ–ի համար գազը դարձնել հայկական արյունից ծանր։ Մեզ համար ողբերգությունն այն է, որ Արևմուտքին ի վերջո հաջողվել է 2–րդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Այդ ճակատի դրոշակակիրը Նիկոլ Փաշինյանն է։ Նա 2018–ից հետո սահակաշվիլիություն էր անում Ռուսաստանի դեմ՝ Արցախին մենակ թողնելով թուրք–ադրբեջանական զույգի դեմ։ Նիկոլի ներկայիս հակառուսական քաղաքականությունը գերազանցում է Սահակաշվիլու արածները։ Նա ավելին է, քան Սահակաշվիլին։ Նիկոլն Ուկրաինայի նախագահ Զելենսկուց «5 պակաս» վիճակում է, քանզի Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ։ Երբ Փելոսին Հայաստանը դնում է Ուկրաինայի, Թայվանի հետ նույն շարքում, պետք չէ հորթային հրճվանք ապրել։ Երբ Մակրոնը, «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով Ռուսաստանին հռչակում է Հայաստանի թշնամի և հիշում ֆրանսիական նավերի մասին, պետք չէ ուրախությունից թռչկոտել։ Չիշտ հակառակը՝ պետք է օր առաջ հակառուսական հիստերի դեմն առնել, իջնել զոհասեղանի վրայից, փոխել Հայաստանի դեմքը, որին չեն վստահում Ռուսաստանում և չեն հարգում Արևմուտքում։ Նիկոլը մի վիճակի է հասցրել Հայաստանը, որին Մոսկվայում համարում են «դիշովկա», իսկ Վաշինգտոնում՝ տաշեղ, որը կարող է թռչել, երբ մեր տարածարջանում հատվի ռուսական անտառը։ Երբ Ռուսաստանից Հայաստանի թեմայով պատասխան հայհոյանքներ են հնչում Մակրոնի հասցեին, պետք է հասկանալ, որ մենք Նիկոլ Փաշինյանի օգնությամբ դարձել ենք 2–րդ ճակատ Ռուսաստան–Արևմուտք հակամարտության մեջ։ Եվ դա այն դեպքում, երբ Արցախում հայերի կյանքի իրավունքն ապահովում են ռուսական խաղաղապահները, իսկ հայ–թուրքական սահմանին ռուսական ռազմաբազան է։ Հայաստանը հիմա դեռ գոյություն ունի 2 գործոնի շնորհիվ՝ Ռուսաստան, Իրան։ Ռուսական գործոնը Նիկոլ Փաշինյանի միջոցով զրոյացվում է։ Իրանականն էլ զրոյացման մեկնարկի փուլում է, քանզի այս իշխանություններն արևմտյան ուժերին ուզում են բերել Իրանի սահմանին դիտորդություն անելու։ Եթե 2018–ից խոսում էինք հայ–ռուսական հարաբերությունների մակարդակն իջնելու մասին, ապա այժմ դրանք պարզապես թշնամական են դարձել։ Իսկ դա շատ վատ հետևաանքներ է ունենալու։ Ռուսներն օգնելուց ժլատ են, բայց պատժելուց՝ առատաձեռն։ Հ․Գ․։ Չես կարող մեղադրել Արևմուտքին՝ սեփական շահերն առաջ տանելու համար։ Արևմուտքը մեր բարեկամն է, բայց Ռուսաստանի թշնամին։ Մեր քաղաքականությունն այս պայմաններում պետք է լինի հզորների բախման արանքում չհայտնվելը, մինչդեռ Նիկոլը Հայաստանում 2–րդ ճակատ է բացել ՌԴ–ի դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը նման բան նույնիսկ երազներում չէին տեսնի։ Բայց հիմա տեսնում են իրականության մեջ։ Կարծում եմ Նիկոլի նկարը Թուրքիայում պետք է կախեն Աթաթուրքի, իսկ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի նկարների կողքը։ Նա ոչ պակաս օգուտ է տալիս այդ երկրներին, քան վերը նշված գործիչները։ Սա ամենայն լրջությամբ եմ ասում։
    15:13
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
    Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր:
    15:10
    14.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ն ավելացնում է զենքի մատակարարումն Ուկրաինա
    «ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել սպառազինության արտադրությունն ու պաշարները»: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն է ՆԱՏՕ-ի գործընկերներին առաջարկել պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին: Յենս Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն ավելացնելու է Ուկրաինային մատակարարվող սպառազինության ծավալը:
    15:08
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տոկաևն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին և սպառնալիքներին
    Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաեւը: «Մեզ անհրաժեշտ Է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում Է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,-հանրապետության ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ղազինֆորմ» գործակալությունը: Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:07
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայում բացվել է Հռոմի կինոփառատոնը
    Իտալիայում մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ծրագրում 130 ֆիլմ Է: Հիմնական մրցույթում հայտնվել են Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Կարմիրը, սպիտակը եւ ջուրը» եւ Իթան Հոուքի եւ Յուեն Մաքգրեգորի մասնակցությամբ "Raymond Ray" ֆիլմերը եւ այլ ժապավեններ: Հռոմում մրցույթից դուրս կցուցադրեն Սթիվեն Սփիլբերգի վերջին աշխատանքը՝ «Ֆաբելմանները», Ռեյֆ Ֆայնսի եւ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ «Մենյու», ինչպես նաեւ «Ամստերդամ» կինոնկարները, որտեղ նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մարգո Ռոբբին եւ Ռոբերտ դե Նիրոն: Հռոմի կինոփառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 23-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:00
    14.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով զեկուցողները կոչ են անում Ադրբեջանին՝ հանել զորքը ՀՀ տարածքից
    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հայտարարություն են տարածել, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգված են նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ զեկույցներով:
    14:57
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալի է կալանավորել. նրանցից երեքը հայ են
    Սիմֆերոպոլի շրջանային դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով 5 կասկածյալների մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գործակալության տվյալներով կալանավորվել են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբեն և Արթուր Թերջանյանը:
    14:52
    14.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի պատվիրակները ՀՀ ԱԽՔ-ին ներկայացրել են Ստեփանակերտի «կարմիր գիծը»
    «Արցախի Հանրապետության համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում»: Հինգշաբթի Հայաստանի անվատնագության խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն է հայտնել արցախյան պատվիրակությունը: Հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշված է, որ Արցախը հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ:
    14:51
    14.10.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի պատվիրակներն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են «ամենաբարդ հարցերը»
    Հայաստանի Ազգային ժողովում ավարտվել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի ու Արցախից եկած պատվիրակության հանդիպումը: Արցախի արտգործնախարարը հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ, ասել, որ քննարկել են բոլոր ամենաբարդ հարցերը ու փորձել ստանալ Արցախի հարցով հստակ դիրքորոշում:
    14:49
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունը կարգավորման հասնելու համար. Բորելը հիշեցրել է՝ Ադրբեջանին կոչ են արել հետ քաշել զինված ուժերը
    Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին: «Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Բորելը: Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում: «ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,-նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: Նա նաև նշել է, որ այս տարի ավելի վաղ կայացած նախնական հանդիպումներից հետո սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերին։ ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես հիմնվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած քառակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Բորելը հիշեցրել է, որ երկրների ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպել են նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և պայմանավորվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում: «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԵՄ-ն կշարունակի իր ներգրավվածությունը ամենաբարձր մակարդակներում՝ այս հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»,-եզրափակել է Բորելը:
    14:45
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները առաջիկայում կհանդիպեն
    Էրդողանն ու Փաշինյանը պայմանավորվել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր կատարցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք մտադիր չենք մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, պարզապես քննարկվում է հարաբերությունների կարգավորման ուղղությունը», - հավելել է Չավուշօղլուն։
    14:44
    14.10.22
    Ավելին