Լրահոս
2022-10-14
-
ԻրավականԱպամոնտաժել ու վաճառել էր խողովակները. ոստիկանների բացահայտումըՈստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացվել էր գրություն, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ամիսներ առաջ կատարված ուսումնասիրության ժամանակ նկատել էին, որ Աշտարակից դեպի Օշական ձգվող կոյուղու կոլեկտորից ապամոնտաժել և գողացել են պողպատե խողովակներ: Հոկտեմբերի 6-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ, գրությունը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին: Աշտարակի համայնքային ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելով, պարզում են, որ գողությունը կատարել է Աշտարակի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 12-ին նա ձերբակալվում, տեղափոխվում է բաժին, որտեղ հայտնում է, որ գողությունն արել է ինքը: Ըստ նախնական տվյալի` գողոնն արդեն վաճառված է: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:Ավելին21:4014.10.22 -
ՀասարակականԴիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում բաց են թողնվել 3 առանձնյակԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ Շրջակա ﬕջավայրի Նախարար Հակոբ Սիﬕդյանի հետ այցելել է Դիլիջան ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ բաց են թողնվել 3 առանձնյակ: Միջոցառմանը ներկա է եղել նաև WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: 2014 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերբնակեցում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF-Գերմանիան և Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։ Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 14 առանձնյակ։Ավելին21:3014.10.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ աշխատողներ կանԹուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ կան աշխատողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է CNN Turk-ը։ «Ըստ հրատապ լուրերի՝ հայտնի է դարձել, որ Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքում պայթյուն է որոտացել։ Շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են ուղարկվել։ Հաղորդվում է, որ աշխատողները գտնվում են գետնի տակ»,– նշել հեռուստաալիքը։Ավելին21:2014.10.22 -
Արտաքին քաղաքականությունՉեռնոգորիայի վարչապետն առաջարկել է իր երկիրը որպես Հռոմի պապի և պատրիարք Կիրիլի հանդիպման վայրՀռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կարող են հանդիպում անցկացնել Չեռնոգորիայում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչի նման առաջարկը հրապարակել է Tse-de-em պորտալը։ «Մենք չունենք մեծ տնտեսություն, որը մրցակցում է այլ երկրների հետ: Մենք ուղղափառ երկիր ենք, բայց մենք լցված ենք երկխոսության ոգով: Այսպիսով, մենք կարող ենք լինել մի երկիր, որտեղ Հռոմի Պապը կարող է կարևոր հանդիպումներ կազմակերպել աշխարհի այլ կրոնների ներկայացուցիչների հետ: Միգուցե Չեռնոգորիան ճիշտ տեղը լինի, որպեսզի փորձի հանդիպում կազմակերպել նրա և պատրիարք Կիրիլի միջև», - ասել է Աբազովիչը, ով հոկտեմբերի 10-ին Վատիկանում հանդիպել էր Հռոմի պապի հետ։ Հոկտեմբերի 12-ին կարդինալ Պիետրո Պարոլինն ասել է, որ երկխոսությունը չի ընդհատվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Մոսկվայի և Համայն պատրիարք Կիրիլի միջև հնարավոր հանդիպում կազմակերպելու համար: Մարտի 1-ին Չեռնոգորիայի իշխանությունները միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին։ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինային։Ավելին21:1014.10.22 -
Քաղաքական«Դժվար ժամանակներ են». Հայաստանի նախագահն՝ Արցախի պատվիրակությանըԱրցախյան պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի նախագահի հետ: Վահագն Խաչատուրյանը նշել է, որ դժվար ժամանակներ են, վճռական փուլ ենք մտել՝ կապված Հայաստանի գոյության ու Արցախի հարցի հետ, և որոշումները, որ պետք է ընդունվեն, կարող են չբավարարել մեր ցանկությունները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վաղը վերջնականապես պարզ կլինեն ղարաբաղյան խնդրի զարգացման հնարավոր տարբերակները: Վաղը պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպելու:Ավելին21:0014.10.22 -
ՔաղաքականՓաշինյանն Ադրբեջանին մեղադրում է «անվերջ պահանջների» համար. Ալիևը «դեռ համբերում է» ու սպառնումԱյսօր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ալիևն ու Փաշինյանը միմյանց մեղադրել են Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կետերը չկատարելու համար: «Առայժմ մենք համբերություն ենք ցուցաբերում, բայց այն անսահմանափակ չէ»,- սպառնացել է Ալիևը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը քաղաքական նպատակներով շահարկում է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ մեկ ականապատման տարածքների, մեկ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցիների գերեզմանների քարտեզներ ուզելով գերիներին վերադարձնելու դիմաց:Ավելին20:5014.10.22 -
ՀասարակականՃակատ-ճակատի բախվել են Արդարադատության նախարարության «ՊԱԶ» ավտոբուսն ու «ՎԱԶ 2121»-ը,, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան և ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/14/1224430/Ավելին20:5014.10.22 -
ԱրցախԱրցախն «աբորիգենի» պես չի խոսելու Բաքվի հետ. Երևան-Ստեփանակերտ «անկեղծ զրույց», «բարդ հարցեր»Ստեփանակերտը պատրաստ է խոսել Բաքվի հետ, բայց ոչ որպես «աբորիգեն»: Երևանում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արցախի արտգործնախարարը: Արցախի պաշտոնական պատվիրակությունը Հայաստանի դիրքորոշումն է ուզում ճշտել Արցախի հարցի վերաբերյալ: Ստեփանակերտը պատրաստ է խոսել Բաքվի հետ միայն Մինսկի խմբի միջնորդությամբ, պնդում են Արցախի պաշտոնյաները: Արցախյան պատվիրակության հետ հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանն ասել է, որ արցախցիները հիմա էլ են շփվում Ադրբեջանի իշխանության հետ:Ավելին20:4014.10.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ադրբեջանին «մտցնում են» ՀԱՊԿ. Փաշինյանն ասում է՝ դեռ «վաղ է» | 14.10.2022Ավելին20:3014.10.22 -
ԻրավականՀանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է. Human Rights WatchHuman Rights Watch կազմակերպությունն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությանը՝ հոդվածում նշելով, որ դա պատերազմական հանցագործություն է, որի համար պետք է մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց դատախազության կողմից բացված հետաքննությունն արդյունավետ լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը վերլուծության է ենթարկել այդ տեսանյութը։ «Հանձնված զինվորների սպանությունը սարսափելի պատերազմական հանցագործություն է», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: Նա նաև նշել է, որ զինվորները գերի էին ընկել և վայր դրել զենքերը և նրանց գերեվարողները պարտավոր էին նրանց մարդասիրաբար վերաբերվել, փոխարենը, ակնհայտորեն ադրբեջանական ուժերը սառնասրտորեն գնդակահարել են նրանց։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Human Rights Watch-ը ստուգել է 40 վայրկյան տևողությամբ տեսանյութը մի շարք տեխնիկաների միջոցով, այդ թվում՝ խորհրդակցելով զենքի և բժշկական փորձագետների հետ, վերլուծելով տեսանյութում լսվող լեզուն և օգտագործելով հակադարձ որոնման պատկերների համակարգեր՝ պարզելու, թե արդյոք տեսանյութը տեղադրվել է առցանց մինչև սեպտեմբերի կեսը։ Առողջապահության և մարդու իրավունքների ոլորտում փորձագետ Ռոհինի Հաարը, ով Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ պրոֆեսոր է, Human Rights Watch-ին ասել է, որ կայուն մոտ հեռավորությունից ավտոմատ հրացանի կրակից ողջ մնալու հավանականությունը ցածր է: Կազմակերպությունը նաև վերլուծել է սեպտեմբերի 13-ի և 14-ի արբանյակային պատկերները և կիրառել մի շարք տեխնիկաներ, այդ թվում՝ եռաչափ մոդելավորում, աշխարհագրական տեղորոշում՝ հստակեցնելու համար, թե որտեղ է տեսագրվել տեսանյութը, սակայն ինքնուրույն չի հաջողվել ստուգել ճշտգրիտ վայրը։Ավելին20:2914.10.22 -
ՀասարակականԿոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տուն է այրվելԿոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hոկտեմբերի 14-ին, ժամը 12։58-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։55-ին։ Ամբողջությամբ այրվել են տունը (70 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։Ավելին20:2014.10.22 -
ՔաղաքականՄոսկվան կարևորում է «խաղաղության պայմանագրի համաձայնեցումը». Միրզոյան-Լավրով-ԲայրամովՀնգամսյա դադարից հետո վերսկսվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: Այսօր Աստանայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը կազմակերպած Սերգեյ Լավրովը փակ քննարկումից առաջ որոշ փակագծեր է բացել: Ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե ինչպես է հնարավոր հասնել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների կետերի ամբողջական կատարմանը:Ավելին20:1014.10.22 -
ՀասարակականՊլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, • Էրեբունի վարչական շրջանը բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, • Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների,Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: • Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար Աշխատանքները իրականացվելու են ԱրինԲերդի ՕԿՋ-ի հարևանությամբ:Ավելին20:0014.10.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիԱյսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և դարձել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գառնիկ Դանիելյանը: «Այսուհետ պայքարը շարունակելու եմ այս կարգավիճակում՝ անդավաճան մնալով իմ սկզբունքներին։ Աստված պահապան մեր պետությանը և ժողովրդին»,-նշել է նա: Հիշեցնենք, պատգամավորի մանդատից հրաժարվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, եւ նրա փոխարեն մանդատը բաժին է հասել «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը: Նա ՀՅԴ անդամ է, Իջեւանից:Ավելին19:5014.10.22 -
ԱրցախՄի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել. Արցախի Թեմի առաջնորդԱրցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկա կացության առիթով հանդես է եկել կոչով. «Սիրո’վ ծառայեցեք միմյանց» (Գաղ 5:13) Սիրելի Հայրենակիցներ, Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը։ Ինչ անել և ինչպե՞ս անել, որ մենք կուլ չգնանք անընդհատ մեզ խորտակել փորձող ալիքներին։ Ժամանակին մեր Նավը հզոր էր և մեծ, որովհետև ուներ հզոր նավապետներ և միակամ ուղևորներ, բայց դարերի ընթացքում սկսեցին հայտնվել բազում նավապետներ, ովքեր առանձին նավակներ կառուցելով մասերի բաժանեցին նավի ուղևորներին, և քանի որ առանձին էին ու փոքր, սկսեցին վաղ թե ուշ խորտակվել։ Այն ուղևորները, ովքեր կենդանի էին մնացել տարբեր նավակների կործանումից հետո, հիշեցին իրենց երբեմնի մեծ նավակի հզորությունը և Աստծո օգնությամբ կառուցեցին մի նոր նավ` Հայաստանի Հանրապետությունը՝ իր փրկության մակույկ Արցախով։ Բայց միևնույն է` ծովը և ալեկոծությունները միշտ էլ կան ու կլինեն։ Ուստի մեր գլխավոր մտածումը մեկն է. Ինչ պետք է անենք, որ չկրկնենք մեր պատմական սխալները և մասերի չբաժանենք առանց այն էլ փոքրացած հայոց նավը։ Այսօր թշնամին փորձում է վերջնական կերպով խլել մեր փրկության մակույկը ` Արցախը և հետո մասնատել բուն նավը։ Ի՞նչ անենք, երբ այնտեղից, որտեղից սպասում էինք գտնել պաշտպանություն, օգնություն և հոգատարություն, գտնում եք կսկիծ և փորձություններ։ Իրականում այս ամենը լինում է, որպեսզի որևէ մեկը երբեք չապավինի մարդկանց և միշտ հիշի Սուրբ Գրքի խոսքը. «Հույս մի’ դրեք իշխանների` մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա» (Սաղ. 145:3) Սիրելիներ, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել – չլինելու, մեր ազգային արժանապատվության կորստի հարցը։ Մեր մեջ այնքան խորն է արմատակալել անտարբերության կործանարար մեղքը, որ մեր երկրի մասնատումը ցավ է պատճառում միայն այդ մասի բնակիչներին և մի խումբ հայրենասեր ու գիտակից մարդկանց։ Մեծ հաշվով այնքան ենք բթացել, որ պատրաստ ենք նույնիսկ այնքան թանկ գնով ազատագրված Արցախը սկուտեղի վրա մատուցել թշնամուն` ի գին մեր «խաղաղ և ապահով» կյանքի։ Մի՞թե սա է հայը, մի՞թե վերջնականապես կորցրել ենք մեր արժանապատվությունը, մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել…. Սիրելի Հայրենակիցներ, մենք պետք է սթափվենք` ամենաբարձր պաշտոնյայից մինչև ռամիկ շինական և տեր կանգնենք մեր երկրին։ Հավատացե’ք, ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքի համաձայն սիրով ծառայենք միմյանց (հմմ։ Գաղ. 5:13), այդ ժամանակ Աստված կլինի մեր բարի Նավապետը, իսկ եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ հակառակ (հմմ։ Հռոմ. 8:31) ։Ավելին19:4014.10.22 -
ԱռողջապահականՎերլհոֆի հիվանդություն. ախտանիշները, ախտորոշումը և բուժումըՎերլհոֆի հիվանդությունը բնութագրվում է մաշկի բազմաթիվ արյունազեղումներով և լորձաթաղանթներից արյունահոսությամբ՝ արյան մեջ թրոմբոցիտների կոնցենտրացիայի նվազման պատճառով։ Այն ավելի հաճախ նկատվում է կանանց մոտ նեյրոէնդոկրին համակարգի վերակազմավորման շրջանում՝ 15-20 և 40-50 տարեկանում, ինչպես նաև նորածինների մոտ։ Հայտնի են ընտանեկան հիվանդությունների դեպքեր։ Հիվանդության էությունը թրոմբոցիտների արտադրության կրճատման կամ հակաթրոմբոցիտային դեղամիջոցների անվերահսկելի ընդունման մեջ է: Դեղորայքային թրոմբոցիտոպենիան առաջանում է դեղորայքից անմիջապես հետո, սովորաբար տևում է 1-12 շաբաթ և ավարտվում է ինքնաբերաբար: Կանխատեսումը զգալիորեն կախված է անոթային վիրաբույժի կամ արյունաբանի հետ կապվելու ժամանակից և բուժման մեկնարկից, ինչպես նաև երկրորդական կանխարգելումից: Մաշկի արյունազեղումների և լորձաթաղանթներից արյունահոսությունը հիմնականում զարգանում է ինքնաբերաբար կամ փոքր վնասվածքների ազդեցության տակ. Ամենատարածված գանգատներն են արյունահոսությունը քթից, լնդերից և բերանից, երբեմն՝ ներքին օրգաններից։ Կանայք բողոքում են արգանդի արյունահոսությունից, հաճախ կապտուկներ են առաջանում աննշան բութ վնասվածքից: Ախտորոշումը կատարվում է անոթային վիրաբույժի կամ արյունաբանի կողմից օբյեկտիվ հետազոտության ժամանակ և հաստատվում մաշկի գույնի տեսանելի փոփոխություններով՝ կլինիկական և հեմատոլոգիական պատկերի հիման վրա։ Կյանքի կանխատեսումը շատ դեպքերում բարենպաստ է, սակայն մահացու ելքը հնարավոր է զանգվածային արյունահոսության և կենսական օրգանների լայնածավալ արյունազեղումների հետևանքով։ Թրոմբոցիտոպենիայի իմունային բնույթը հաստատվում է համապատասխան լաբորատոր թեստերի հիման վրա (հակաթրոմբոցիտային հակամարմինների հայտնաբերում): Վերլհոֆի հիվանդությունը հաճախ շփոթում են ոչ իմունային թրոմբոցիտոպենիայի, թրոմբոցիտոպաթիայի, լեյկեմիայի, համակարգային կարմիր գայլախտի կամ ռևմատոիդ արթրիտի հետ: Էթիոլոգիայի և պաթոգենեզի, ինչպես նաև կլինիկական ընթացքի համաձայն, առանձնանում են թրոմբոցիտոպենիկ հետևյալ տարբերակները. արյան փոխներարկման կամ հաճախակի աբորտների ֆոնի վրա, նորածնային․ կապված մայրական բջիջների հետ աուտոիմուն թրոմբոցիտոպենիա՝ զուգորդված հեմոլիտիկ աուտոիմուն անեմիայի, համակարգային կարմիր գայլախտի և այլնի հետ։ Սիմպտոմատիկ թրոմբոցիտոպենիա, որը կարող է դիտվել B12-ի դեֆիցիտի, սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդության, ճառագայթման, հեմատոպոեզի համակարգային վնասվածքների, չարորակ նորագոյացությունների, վարակիչ հիվանդությունների դեպքում և որոշ դեղամիջոցներ ընդունելիս:Ավելին19:3014.10.22 -
ՍպորտԾանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ԵԱ-ում Հայաստանը 23 ներկայացուցիչ կունենաԾանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ Մ23 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Մ20 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը, Սեյրան Խուդինյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (109 կգ): Աղջիկների պայքարում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Միլենա Խաչատրյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, մինչև 23 տարեկան): Մ23 տարեկան տղաների հավաքականն ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ արդեն այսօր կմեկնի մրցավայր: Մ20 տարեկան տղաների թիմը ԵԱ-ում հանդես կգա Մելիք Ղուկասյանի, իսկ աղջիկների թիմը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ:Ավելին19:2014.10.22 -
ՏնտեսականԲանկերում եվրոյի առքի նվազագույն գինը 384 դրամ էRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ է, վաճառքինը՝ 414 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 418 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.32 դրամ է, վաճառքինը՝ 6.45։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.76 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 384 դրամով, վաճառվում՝ 405 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 416 դրամ է։Ավելին19:1014.10.22 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը երբեք մտադրություն չի ունեցել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը երբեք իր առջեւ նպատակ չի դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եր-բե՛ք: Ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը իր առջեւ նպատակ չեն դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Եվ նման անհրաժեշտություն չկա»,-հայտարարել Է Լուկաշենկոն NBC-ին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակել Է «Պուլ-Պերվովո» տելեգրամ-ալիքը: Միեւնույն ժամանակ Բելառուսի նախագահը խորհուրդ Է տվել «իր հարեւանին եւ նույնիսկ մրցակցին» անկյուն չքշել: «Պետք չԷ անցնել կարմիր գիծը»,-նախազգուշացրել Է նա: Լուկաշենկոյի խոսքով՝ ցանկացած զենք, այդ թվում՝ միջուկայինը, ստեղծվում Է առաջին հերթին օգտագործման համար: Իսկ ՌԴ-ում հստակ նշել են դրա հնարավոր կիրառման տեսակետը, նշել Է նախագահը: «Եթե, Աստված չանի, հարձակում լինի Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա, այդ դեպքում Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կօգտագործի զենքի բոլոր տեսակները»,-հայտարարել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին19:0014.10.22 -
ԻրավականՁերբակալվել է մահվան ելքով ավտովթարի վարորդըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով, 2022 թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հիշյալ խաչմերուկում միմյանց են բախվել 2000 թ. ծնված տղամարդու կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենան և անչափահաս տղայի վարած մոպեդը, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է։ Նույն օրը «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:Ավելին18:5014.10.22