Լրահոս
Քաղաքական
14:57
14.10.22
118

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով զեկուցողները կոչ են անում Ադրբեջանին՝ հանել զորքը ՀՀ տարածքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները հայտարարություն են տարածել, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգված են նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ զեկույցներով: