Լրահոս
2022-10-14
-
ՏնտեսականԵՄ-ի երկրներում սառեցվել են ավելի քան 17 մլրդ եվրո ռուսական ծագման ֆոնդերԱրդարադատության հարցերով Եվրահանժնաժողովի (ԵՀ) անդամ Դիդիե Ռեյնդերսը հայտնել Է, որ Եվրամիության երկրներում ներկա դրությամբ սառեցվել են ռուսական ծագման 17,4 մլրդ եվրոյի ունեգումարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դա հսկայական գումար Է՝ 17,4 մլրդ եվրո, բայց այդ ֆոնդերի 90 տոկոսը բաժին Է ընկնում յոթ անդամ պետությունների: Կարեւոր Է պնդել, որ բոլոր անդամ պետությունները ճիշտ են կիրառել պատժամիջոցները, եւ որպեսզի նրանք (Եվրոպական) հանձնաժողովին կոռեկտորեն զեկուցեն ամբողջական գումարների մասին, որոնք հնարավոր Է սառեցնել»,-ասել Է Ռեյնդերսը՝ հոկտեմբերի 13-ին Լյուքսեմբուրգում հանդես գալով մամուլի ասուլիսում, որն անցկացվել Է արդարադատության հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի նիստից հետո: Նրա խոսքով՝ այդ թեման ԵՄ-ի խորհրդում բարձրացել Է արդարադատության նախարարների այն քննարկման առնչությամբ, թե ինչ ձեւով կիրառել ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ սահմանված Եվրամիության պատժամիջոցները: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Եվրահանձնաժողովը ցանկություն Է հայտնել եվրոպական դատախազության վրա դնել ԵՄ-ի պատժամիջոցները խախտողներին հետապնդելու պարտականությունը: Արդարադատության հարցերով ԵՀ-ի անդամ Դիդիե Ռեյնդերսը նշել Է, որ առաջին հերթին նկատի են առնվում ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներg ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:4514.10.22 -
ՔաղաքականԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման շուրջՀոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։Ավելին13:4014.10.22 -
Իրավական2022-ի 9 ամիսների ընթացքում տնտեսական հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 32 մլրդ 633 մլն դրամ. ԴատախազությունԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ամփոփել է 2022 թվականի առաջին ինը ամիսների աշխատանքի արդյունքը: Նշված ժամանակահատվածում Վարչության դատախազների կողմից ստուգվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 498 նյութի օրինականությունը: 2022 թվականի ինը ամիսների ընթացքում վարչության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել ընդհանուր առմամբ 1184 քրեական գործի նկատմամբ, որից 259 քրեական վարույթ նախաձեռնվել է 2022 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո: Տնտեսական հանցագործություններով քրեական գործերը հարուցվել և քննվել են հիմնականում ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու, կանխամտածված կամ կեղծ սնանկությունների, հարկը, տուրքը կամ այլ պարտադիր վճարը չվճարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ: Նշված ժամանակահատվածում քննված և քննվող քրեական գործերով, ինչպես նաև նախապատրաստված նյութերով ՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 մլրդ 632 մլն 799 հազար 337 դրամ, որից պետական բյուջե վերականգնվել է 18 մլրդ 293 մլն 707 հազար 319 դրամը: Վճարման հիմքով մերժված նյութերի, կարճված քրեական գործերի և կարճված քրեական վարույթների քանակը 12 է:Ավելին13:3714.10.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3014.10.22 -
ՔաղաքականԱրցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ բարձրաձայնել․ Ալեն ՍիմոնյանԱրցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ բարձրաձայնել․ Ալեն Սիմոնյան Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ խոսնակը ասել է, որ Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրում չպետք է լինի Արցախի վերաբերյալ կետ։ «Նման կետը կարող է հայելային պահանջ ստեղծել Ադրբեջանից», - ասել է նա։Ավելին13:2514.10.22 -
ՀասարակականԺամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը զոհվել է Ներքին Հանդի դիրքում. նա 5 ամսից զորացրվելու էր. «News.am»Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 19-ամյա Շահեն Սիրեկանյանը։ Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր։ Մինչեւ հակառակորդի ագրեսիան Շահենի հետ Կապանի զորամասում էր ծառայում նաեւ իր եղբայրը՝ Կարեն Սիրեկանյանը, հարձակման սկսելուն պես եղբայրներին տարբեր դիրքեր են տարել։ NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի եղբայրը պատմեց, որ Շահենը զոհվել է սեպտեմբերի 13-ի գիշերը՝ Ներքին Հանդի դիրքերից մեկում։ «5 ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Զորամասում եմ վերջին անգամ խոսել իր հետ, կրակային էին գնացել։ Նպատակների մասին չէր սիրում խոսել, իրեն միշտ հիշել ու հիշում ենք բարությամբ, շատ բարի էր»,- պատմեց եղբայրը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։Ավելին13:2214.10.22 -
ՔաղաքականՀայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում. ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է արցախցի գործընկերներինայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները: Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում: Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:Ավելին13:1914.10.22 -
ԱրցախԲաքուն չի ուզում խոսել «Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու» մասին«Ղարաբաղի հայերի հետ շփման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող»: Արձագանքելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցին՝ ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նա պնդել է, թե Բաքուն փակված է համարում Արցախի հիմնախնդրի հարցը, հարցը Բաքվի ներքին գործն է ու այդ մասին, ըստ Հաջիևի, Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Բրյուսելում և Վաշինգտոնում:Ավելին13:1514.10.22 -
ՔաղաքականՌԴ ԱԳՆ-ը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումների մասինՀոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գծով միջոցառումների շրջանակներում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Առարկայական քննարկվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ «Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել եռակողմ շփումները տարբեր մակարդակներում:Ավելին13:1014.10.22 -
Կրթություն և գիտությունԵՊՀ-ի գիտնականները մեղվի թույնից մշակում են հակաքաղցկեղային դեղամիջոցներԵրևանի պետական համալսարանի գիտնականները մեղվի թույնից մշակում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ: ԵՊՀ-ն հատկացրել է ներքին դրամաշնորհ «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի հետազոտական աշխատանքների կատարման համար: Ուսումնասիրությունը կնպաստի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների վերացմանը և մեծ ազդեցություն կունենա մեղուների բուժման ու միջատների իմունիտետի բարձրացման վրա։ Գիտական թեմայի ղեկավարն է կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանը:Ավելին13:0714.10.22 -
ՀասարակականՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված՝ Ադրբեջանի՝ սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ՝ ռազմագերիների նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արտադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։ Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև՝ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։Ավելին13:0014.10.22 -
ՄիջազգայինՀարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանելՀարավային Կորեան միակողմանի որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի 15 ֆիզիկական անձանց եւ 16 հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների հաճախացած արձակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի՝ աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքների վերջին շարքը…»,-գործակալությունը մեջբերում Է արտաքին գործերի նախարարությանը: Նշվում Է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նավագնացային ֆիրմաների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի հետ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար նյութերի գնումներին: Գործակալությունն ընդգծում Է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ Է սահմանել գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ: Լարվածությունը Կորեական թերակղզում ուժեղացել Է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից կանոնավոր կերպով բալիստիկ հրթիռների արձակում Է իրականացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող Է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում: Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ նրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:5414.10.22 -
ՍփյուռքՀայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն պայքարում է թուրք Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբՀայկական, հրեական, հունական և քրդական կազմակերպությունների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցույց է անցկացրել Փենսիլվանիայում առաջադրված սենատորի թեկնածու, ազգությամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենյակի առջև։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ, Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանավոր է Հայոց և Հունաց ցեղասպանությունների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ հարբերություններով, թուրքական իշխանությունների հետ բիզնես-կապերով։ Բողոքի ցույցի կազմակերպիչներն էին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախումբը, Փենսիլվանիայի Հայ դատի տեղական հանձնախումբը, Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդը և ռաբի Շմուլեյ Բոթիչը, ով ղեկավարում է «Համաշխարհային արժեքների ցանց» կազմակերպությունը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն տևական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբ, ի թիվս այլնի նաև մատնանշելով, որ նրա ընտրությունը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Բողոքի ցույցի ժամանակ ելույթ են ունեցել և Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ դատի Փենսիլվանիայի հանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնյանը, Նորա Գզիրյանը և Կարինե Շամլյանը, ռաբի Շմուլեյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Ներսես քահանա Մանուկյանը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։ Բողոքի միջոցառման առթիվ հայտարարություն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլվանիայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխություն հայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնավորապես նշել է․ «Ես՝ որպես Փենսիլվանացի, ողջունում եմ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից վաղուց ուշացած Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ 2021 թվականին՝ նախագահ Բայդենի կողմից ճանաչումը: Որպես ԱՄՆ սենատոր, ես կշարունակեմ աջակցել այս ոճրագործության մասին հանրային կրթության խթանմանը։ Մյուս կողմից, խորապես մտահոգիչ է, որ Օզը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական և նողկալի լռության դեմ: Սա կարևոր խնդիր է, և Օզի կողմից դրա ընդունումից հրաժարվելը և՛ վիրավորական է, և՛ պարսավելի»: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպությունները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։Ավելին12:5314.10.22 -
Կրթություն և գիտությունԴպրոցի տնօրենի և վարչատնտեսական համակարգողի մրցույթների անցկացման և նշանակման կարգերի նախագծերը ներկայացվել ենՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» և «Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման» կարգերի նախագծերը: Նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության պահանջից, որտեղ ամրագրված է ուսհաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև: Հաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահվում են տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Տարանջատման արդյունքում ակնկալվում է արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող նոր մոդելով վարչատնտեսական համակարգողն իրականացնում դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը։ Համակարգողը տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և համապատասխանաբար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով. նա իրականացնում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման գործընթացները։ Այսպիսով՝ ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար գործառույթներով՝ դրանք իրականացնելով համագործակցային մեխանիզմով:Ավելին12:4714.10.22 -
ԱշխարհՀնդկաստանում երկու կանանց սպանել են զոհաբերության նպատակովՀնդկական Քերալա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդո՝ւ երկու կանանց զոհաբերության նպատակով սպանելու կասկածանքով։ Կանանց մարմինները, որոնք սպանվել են մի քանի ամիս տարբերությամբ, հայտնաբերվել են անցած երեքշաբթի, տեղեկացրել է BBC-ին։ Ոստիկանությունը հաղորդել է, որ մեղադրվողները ամուսնական մի զույգ է եւ եւս մի տղամարդ, որոնք «դաժանաբար խոշտանգել են» զոհերին սպանելուց առաջ։ Նշվել է, որ ձերբակալվածները խոստովանել են իրենց կատարած հանցագործությունը։ Ահավոր դեպքը հայտնվել է ազգային թերթերում եւ ցնցել Քերալայի բնակիչներին, որը համարվում է ամենազարգացած նահանգներից մեկը Հնդկաստանում։ Մեղադրյալները, ըստ ոստիկանության, Բհագվալ Սինգհը (այուրվեդայական «հեքիմ»), նրա կինը՝ Լեյլան եւ Մոհամեդ Շաֆին (օկուլտիզմի հետեւորդ) են Իդուկի շրջանից։ Ոստիկանության կոմիսար Կոչինա Կ.Խ. Նագարաջուն ասել է, որ սպանությունը կատարվել է չորս ամսվա ընթացքում եւ կասկածում է, որ դրանք ծեսի մի մասն են, որը կատարվում է «ֆինանսական շահ» ունենալու նպատակով։ «Սեւ մոգությունը» մինչ օրս գործում է Հնդկաստանի որոշ մասերում, մարդիկ հավատում են, որ ծեսերը կարող են բարգավաճում բերել, օգնել անպտուղ կանանց երեխա ունենալ, բուժել հիվանդությունները եւ անգամ ավելացնել տեղումների քանակը։Ավելին12:4014.10.22 -
ՔաղաքականԻնչ ասաց Հաջիևը, և ինչու է լռում Հայաստանը. Վահե ՀովհաննիսյանՀիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է. - Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։ - Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։ - Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։ - Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական էսկալացիա։ Ադրբեջանի համար՝ այս տարբերակով և այս միջնորդությամբ, խաղաղության պայմանագիրը միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերջնական փչացման համար է, և Արցախից պաշտոնական հրաժարման։ Ադրբեջանը չի թաքցնում, որ դրանից հետո սկսելու է նոր լարվածության փուլ, որը կարող է բերել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածավալ հարձակման։ Հայ ժողովուրդը այս իրականությունը չի հասկանում։ Այն վայելում է Մակրոնի հայտարարությունները, իսկ մի մասն էլ՝ թե ինչպես Արարատ Միրզոյանը «տեղը դրեց» Լավրովին։ Ընդդիմությունը պահպանում է խոր լռություն, որը արդարացնող որևէ հիմնավորում չունի։ Ես չէի ուզում մտածել, որ այդ լռության տակ մասնավոր շահեր կամ հաշվարկներ են։ Եվ վերջապես՝ կառավարության նիստում ազդարարվում է բոլոր զինապարտ քաղաքացիներին խրամատ տանելու մասին նոր գաղափարը, որը, ըստ էության, Հայաստանը Ուկրաինայի վերածելու մասին պաշտոնական անոնս է։ Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։ Ամեն հնարավոր բան պետք է անել՝ սրընթաց աղետի գնացող գնացքը կանգնեցնելու համար։ Այդ քայլերի մեջ մտնում է. - Երկխոսություն՝ իշխանության և պետական ինստիտուտների հետ - Երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Բացատրել ռիսկերը, և բացատրել հակառուսական արշավի ծայրահեղ վտանգավորությունները։ Այսօրվա Վրաստանը պետական մտածողության լավագույն օրինակն է, որը չտրվեց հակառուսական ճնշումներին։ Կասեք՝ նրանք ունեն դառը փորձ, բայց չէ՞ որ արդեն մենք էլ մերն ունենք, ու շատ ավելի թարմ։ - Ամեն անձնական շահ մի կողմ դնելու ունակությունը։ - Իրավիճակը դեռ կարելի է դեռ փրկել. Հայաստանը պետք է հանել Ռուսաստան-Արևմուտք-Իրան բախման էպիկենտրոնից։ Դեռ կարելի է խուսափել վատագույնից, դեռ կարելի է նորմալ բանակցել և մերժել պատերազմը, բայց հնարավորությունները օր օրի նվազում են։ Շատերի լռությունն այս պայմաններում չի հասկացվելու։Ավելին12:3814.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Պուտինը Փաշինյանին ու Ալիևին կանչում է Ռուսաստան | 14.10.2022Ավելին12:3014.10.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, ապօրինի ծառահատման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու փորձի, հոգեկան ներգործության և երեխայի ապրուստավճարը վճարելուց խուսափելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, հրազենի ապօրինի շրջանառության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին12:2914.10.22 -
ՍպորտՍամուել Սևյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետՍենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Հանս Նիմանի հետ: Իր պարտիան ոչ-ոքի ավարտեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը առաջատար Ֆաբիանու Կարուանան էր: Առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 6 միավորով: Սամուել Սևյանը 5-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 12-րդը: ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:Ավելին12:2214.10.22 -
ՔաղաքականՍա խոսելու և լուծում գտնել փորձելու լավ հնարավորություն է. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանըՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը լավ հնարավորություն է համարում խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ: «Ինչպես դուք եք նկատել, սա լավ հնարավորություն է միջազգային հարթակներում մեր հանդիպումներն օգտագործելու համար խոսելու և փորձելու լուծում գտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրի շուրջ բոլոր առումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ՝ մեր ղեկավարների եռակողմ հայտարարությունների հունով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում եռակողմ հանդիպմանը բացման իր խոսքում ասել է Միրզոյանը:Ավելին12:1514.10.22