Լրահոս
Աշխարհ
15:00
14.10.22
97

Իտալիայում բացվել է Հռոմի կինոփառատոնը

Img default alt hy

Իտալիայում մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծրագրում 130 ֆիլմ Է: Հիմնական մրցույթում հայտնվել են Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Կարմիրը, սպիտակը և ջուրը» և Իթան Հոուքի և Յուեն Մաքգրեգորի մասնակցությամբ "Raymond Ray" ֆիլմերը և այլ ժապավեններ:

Հռոմում մրցույթից դուրս կցուցադրեն Սթիվեն Սփիլբերգի վերջին աշխատանքը՝ «Ֆաբելմանները», Ռեյֆ Ֆայնսի և Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ «Մենյու», ինչպես նաև «Ամստերդամ» կինոնկարները, որտեղ նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մարգո Ռոբբին և Ռոբերտ դե Նիրոն: Հռոմի կինոփառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 23-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: