Լրահոս

2022-10-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Էստոնական փ. 4, 10, 12, 12/1, 14 շենքեր, Աբելյան փ. 29 շենք, թիվ 126 դպրոց, Մելիքյան փ. 2/2, 2/3, 24/2, 30/բ, 26/1 շենքեր և Մելիքյան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 4, 14, 16, 18, 1/19, 19, 20, 21, 22, 24, 26, 28, 30 շենքեր, Տաշքենդի նրբ. 1, 1/5, 2, 2/3, 3, 2/4, 5, 7, 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Եղբայրության փ․ 17ա շենք, Մանանդյան փ․ 24, 34 շենքեր, Բագրատունյաց պող․ 16 շենք, Հ․Հովսեփյան փ․ 10, 10/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եռաբլուր պանթեո, «Տոյոտա Սերվիս» ՍՊԸ, «Մեդիտեկ» ՍՊԸ և ենթաբաժանորդներ, Երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարան, «Քէյր Գրուպ» ՍՊԸ, Կիլիկիա թաղամաս մասնակի, Չարենցի փ. 10-24 շենքեր, Արշակունյաց պող. 18/1-18/4 շենքեր, Բրյուսովի փ. 19, 21, 23, 48, 54 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 1, 2/1, 2/2, 4, 7, 8, 8Ա, 9, 99, 224 շենքեր և 1-41Բ առանձնատներ, Շրջանցիկ Թունել փ. 8 շենք, Ղափանցյան փ. 9/16,11, 22/5, 333 առանձնատներ, Գյուլբենկյան փ. 34 շենք, Կոմիտասի պող. 12, 12/1 շենքեր, Ծարավ Աղբյուրի փ. 15-52 առանձնատներ, Քանաքեռ 9փ. 2-40/1; 10փ. 1-14 առանձնատներ, Արմավիրի մարզի` 11։00-17։00 Արագած, Հայթաղ և Ֆերիկ գյուղեր, Արագածոտնի մարզի` 11։00-17։00 Աշտարակ քաղաք մասնակի, Արարատի մարզի՝ 10։00-13։00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի և Հովտաշատ գյուղեր, Հայանիստ գյուղ մասնակի, 10։30-16։00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ և Գետափնյա գյուղեր, Խաչփառ, Ղուկասավան և Հովտաշատ գյուղեր մասնակի, 11։00-15։00 Ազատավան գյուղ մասնակի, 11։00-16։00 Արտաշատ քաղաք՝ Օգոստոսի 23-ի փողոցի 97 շենք, Մարքսի, Թովմասյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզի՝ 10։00-16։00 Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր, 11։00-15։00 Շատին, Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս գյուղեր, Արփի գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-11։30 Արզական, Ալափարս համայնքներ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «Աշնաղ» գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-16։30 Արգել, Քարաշամբ, Թեղենիք համայնքներ, «Արգել», «Սապֆիր», «Ծաղկանոց», «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ» այգեգործական ընկերություններ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք, Վերին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00–14:00 Ծովինար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15։30 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն և Տրետուք, գյուղեր, «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ, հեռոստակայան, «Գոգա-Սեդա» գազալցակայան և «Լուսինե Խաչատրյան» ՍՊԸ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղ մասնակի, 11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Իսահակյան գյուղ մասնակի, Լոռու մարզի` 11:00-15:00 Սարատովկա և Նովոսելցովո գյուղեր, 11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազանի, Զորավար Անդրանիկի, Շեստակովի փողոցներ, Բաղրամյան, Սանահին Կայարան թաղամասեր և Մարտի 8 փողոցի 8-րդ շենք:
    12:07
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Մոսկվայում ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մոսկվայում ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի։ Վթարը տեղի է ունեցել Լիտովսկի բուլվարում. երեխան ինքնագլորով ցանկացել է անցնել փողոցը, սակայն ավտոբուսը հարվածել է նրան։ Ստացած վնասվածքներից երեխան տեղում մահացել է։ Բժշկական օգնություն է տրամադրվել երեխայի մորը, որը տղայի հետ փողոցն անցնելիս է եղել և դարձել ողբերգության ականատեսը։
    12:00
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առաջիկայում դատավոր Անի Հարությունյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության
    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստեր գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը, և դատելով իրավիճակից՝ առաջիկայում դատավոր Անի Հարությունյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության: Դատավորը և իր մտերիմ շրջապատը սպասում են գործով քննության ընթացքին, որպեսզի հասկանան, թե որտեղից է «գալիս քամին», և այս քրեական հետապնդմամբ ինչ են ուզում հասկացնել դատավորին: Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինն է: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար»։
    11:52
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածում կատարվում են նորոգման աշխատանքներ
    Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։ Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
    11:45
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները բացել են փակ դռները
    Հոկտեմբերի 12-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան, Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի, Արարատի մարզի Մասիս, Շիրակի մարզի Գյումրի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր, Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
    11:37
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լեհաստանի քաղաքացին Kia-ով բախվել է 15-ամյա առաքիչի վարած մոպեդին․ մոպեդավարը մահացել է
    Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում Լեհաստանի քաղաքացի 20-ամյա Միքայել Յան-Ստանիսլավը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում, կարմիր լույսի տակ կայանված Երևանի բնակիչ 15-ամյա Հովհաննես Մ․-ի վարած մոպեդին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/14/1224390/
    11:33
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բայդենը բանակցություններ է պլանավորել Էր Ռիադի հետ նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԷՔ-ի որոշման պատճառով
    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր Է Սաուդյան Արաբիայի հետ քննարկել նավթի արդյունահանման բաժնեչափերը կրճատելու ՕՊԷՔ-ի կողմից ընդունված որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք պատրաստվում ենք խոսել նրանց հետ»,-Բայդենն ասել Է ամերիկացի լրագրողներին, պատասխանելով նավթի արդյունահանումը կրճատելու վերաբերյալ որոշման ֆոնին Վաշինգտոնի եւ Էր Ռիադի հարաբերությունների հարցին: Բայենը չի ճշտել, թե ինչի մասին Է լինելու խոսքը՝ խորհուրդ տալով «հետեւել նորություններին»: Անցած շաբաթ պետությունները, որոնք մտնում են ՕՊԵՔ+ի համաձայնագրի մեջ, որոշում են ընդունել նվազեցնել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով: Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիեռը հայտարարել Է, որ Բայդենը ճիշտ Է համարում Սաուդյան Արաբիայի նկատմամբ հարաբերությունների վերանայումը: Սաուդյան Արաբիայի ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհանը հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ի որոշումը եղել Է տնտեսական, այլ ոչ թե քաղաքական: ԱՄՆ-ը համաձայն չԷ Էր Ռիադի պնդումների հետ: ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի կարծիքով, ՕՊԷՔ-ի որոշումը մեղմացնում Է հակառուսական պատժամիջոցները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    11:30
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինը Ալիևին և Փաշինյանին առաջարկել է նոր հանդիպում անցկացնել
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
    11:25
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ՝ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման խոսքում Լավրովը ողջունել է իր գործընկերներին՝ նշելով, որ հյուրընկալ Աստանայում լավ առիթ է այդ թեմայի շուրջ շփվելու: «Այստեղ տարբեր ուղղություններով միջոցառումներ են անցկացվում։ Դա թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակներում շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ՝ մեր մտերիմ բարեկամների ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Բարձր մակարդակով ստորագրված այս հայտարարությունները հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազում իրականացնելու մասին պայմանավորվածությունների ՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ: «Ժամանակն անցնում է արագ, իրադարձությունները զարգանում են արագ: Այս կապակցությամբ, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին իրենց կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ուրախ եմ այդ հնարավորության համար։ Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել»,- եզրափակել է Լավրովը:
    11:24
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ը պարտվեց «Ժալգիրիս»-ին և մնաց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում
    Երևանի «Փյունիկ»-ը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության չորրորդ տուրում մրցակցի հարկի տակ պարտվեց «Ժալգիրիս»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղի հենց մեկնարկից «Ժալգիրիս»-ի ֆուտբոլիստները վերցրեցին նախաձեռնությունը և ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ «Փյունիկ»-ը որդեգրել էլ հակագրոհներով մրցակցին սպառնալու մարտավարությունը: Առաջին խաղակեսի միջնամասում «Ժալգիրիս»-ը կարողացավ իր առավելությունը գոլի վերածել: 23-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆաբիեն Օրեգին: Բաց թողած գոլից հետո էլ »Փյունիկ»-ը շարունակում էր խաղալ նույն մարտավարությամբ, սակայն մեծ հաշվով մրցակցին ոչինչ առաջարկել չկարողացավ: Առաջին խաղակեսի վերջում երևանյան ակումբը ևս մեկ գնդակ բաց թողեց: 42-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռենանը: Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ անցնում էր նույն սցենարով, սակայն որոշ ժամանակ անց «Փյունիկ»-ը սկսեց ավելի ագրեսիվ գործել, ինչն էլ «Ժալգիրիս»-ի խաղացողներին հնարավորություն տվեց վտանգավոր հակագրոհներ ձեռնարկել: Լիտվական թիմը, օգտվելով այն հանգամանքից, որ «Փյունիկ»-ը մեծ ուժերով առաջ էր նետվում, մի քանի վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել չկարողացավ, փոխարենը 78-րդ րոպեին «Փյունիկ»-ը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց «Ժալգիրիս»-ի դարպասին, որը հստակ իրացրեց երկրորդ խաղակեսում փոխարինման մտած Արաս Օզբիլիսը: Խփած գոլից հետո «Փյունիկ»-ը նետվեց առաջ խաղը փրկելու համար, սակայն երևանյան թիմի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով: Չորրորդ տուրից հետո «Փյունիկ»-ը 6 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Շվեյցարական «Բազել»-ն ունի 7 միավոր և առաջատարն է, 5 միավոր ունի Բրատիսլավայի «Սլովան»-ը, 4 միավոր՝ «Ժալգիրիս»-ը:
    11:22
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:15
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան, Մասիս և Կապան քաղաքներում հայտնաբերվել են օձեր
    Հոկտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 գյուրզա, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք
    11:07
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված երեք ամուրյան կատու
    Մոսկվայի դատախազության աշխատակիցները Վոյկովսկու 5-րդ անցուղում գտնվող բնակելի շենքի բնակարանում հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված Ամուրի անտառի երեք կատու, հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։ «Ամուրի (Հեռավոր Արևելքի) անտառային երեք կատու, որոնք գրանցված են Կարմիր գրքում «անհետացման եզրին» խմբում, Գոլովինսկի շրջանի դատախազության աշխատակիցների կողմից Բնության կառավարման և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետների հետ միասին հայտնաբերվել են Վոյկովսկի Պրոեզդ 5 հասցեում գտնվող բնակելի շենքի բնակարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վայրի կենդանիների տիրուհին սեփականության իրավունք և բնակարանում նրանց օրինական մնալու իրավունք հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել։ Երկու կին և տղամարդ ձերբակալվել են և այժմ գտնվում են կալանավայրում: Հեռավոր Արևելքի անտառային կատուն գրանցված է Պրիմորիեի Կարմիր գրքում: 2015 թվականի դրությամբ այս տեսակի թիվը չի գերազանցում մի քանի հազար առանձնյակները։ Անտառային կատուների պոպուլյացիան բնության մեջ մշտապես վտանգված է հրդեհների, ջրհեղեղների և որսագողության պատճառով. դրանք անդամահատվում են ֆերմերների կողմից կամ ապօրինի բռնվում որսագողերի կողմից՝ ընտելացնելու նպատակով: Մարդկանց հետ մեծացած ձագները տարիքի հետ վայրի են դառնում և կարող են լուրջ վտանգ հասցնել: Վայրի բնության մեջ այս գիշատիչները ապրում են Ճապոնական ծովի ափին և Ամուր գետի ավազանում:
    11:00
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանի տեղակալը մեծ գումարներ է ստացել կառավարությունից
    #Մամուլի տեսություն 14 10 2022 Արայիկ Հարությունյանի տեղակալը մեծ գումարներ է ստացել կառավարությունից․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի տեղակալը մեծ գումարներ է ստացել կառավարությունից․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետության հետ ընդհանուր արժողությամբ շուրջ 208 մլն դրամի պայմանագիր է կնքել։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ ընդամենը 1 ամսվա ընթացքում, Բադալյանի ընկերությունը գնման 9 պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որոնցից երեքը՝ խոշոր` 56 մլն, 89 մլն եւ 30 մլն դրամ արժողությամբ։ Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է հեղինակային վերահսկողության ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ հետեւում է նախարարության կողմից իրականացվող շինարարական, ճանապարհաշինական աշխատանքների կատարմանը, կազմում է համապատասխան փաստաթղթեր, ուսումնասիրություններ իրականացնում, այլ կերպ ասած՝ շինարարության թղթաբանությունն է իրականացնում եւ վերահսկում շինարարական աշխատանքները։ Բագրատ Բադալյանն այս ընկերության 88․13 տոկոսի բաժնետերն է, որը նա ձեռք է բերել 2020 թվականին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն էր։ Մինչեւ այս ընկերությունում Բադալյանի բաժնետեր լինելը, 2019 թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 15-ը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազար դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հազար դրամ ընդհանուր գնով: Այսինքն՝ մինչեւ Բադալյանի կողմից այս ընկերության ձեռքբերումը ընկերությունը 2 տարվա ընթացքում 19 անգամ ավելի քիչ արժողությամբ պայմանագիր է կնքել պետության հետ, քան այժմ` 1 ամսվա ընթացքում, այն էլ՝ միայն պետական 1 գերատեսչության հետ։ Ի դեպ, պայմանագրերի մեծ մասը կնքվել է 1 անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Փաստորեն ստացվում է, որ կառավարությունը պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ է փոխանցում նույն կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնող անձին պատկանող ընկերությանը։ Ինչպես ժամանակին կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «Կոռուպցիան հո պոզով-պոչով մեծ կենդանի՞ չի, սա է կոռուպցիան»։
    10:55
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ 63-ամյա քաղաքացին Mercedes-ով մխրճվել է երկաթե էլեկտրասյան մեջ․ կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 63-ամյա Յուրի Դերյագինը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/14/1224388/
    10:50
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանը սենսացիոն հայտարարություն է արել
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել եռամսյա հավաքներից հրաժարվելու մասին` հայտարարելով 25-օրյա հավաքների ռեժիմին անցնելու մասին: Նա ասել է. «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։ Մինչ մարդիկ փորձում էին հասկանալ, թե սա ինչ է նշանակում, զինվորական ծառայությունից գլուխ հանող մարդիկ բացատրեցին, որ սա նշանակում է երբեւէ չծառայած, երբեւէ ձեռքում զենք չբռնած, մինչեւ 50+ տարեկան բոլոտղամր արդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ծառայել են 10-15-20 տարի առաջ, տանել հավաքների եւ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ սահման պահելու:
    10:42
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
    Աստանայի Կոնգրես կենտրոնում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները: Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր: Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    10:35
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներսում այլ բան է ասում, դրսում՝ այլ
    «Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ», և որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին` Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասել է, որ այս տարի այն չի ստորագրվի, և ընդհանրապես հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։ Մնում է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով արդյոք հերթական անգամ փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, թե՞ իսկապես պայմանագրի ճակատագիրը դեռ աղոտ է։ Իշխող խմբակցությունում վստահ են, որ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, անգամ` տարիներին չի ստորագրվի: Համենայնդեպս, մասնավոր զրույցներում ասում են, որ դա խաղուպար չէ, որ մի քանի ամսում մշակեն ու հասցնեն ստորագրելու մակարդակին»։
    10:27
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում շատերը դժգոհությամբ են ընդունել Արեն Մկրտչյանի վերադարձը
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Քաղպայմանագրում» շատերը դժգոհությամբ են ընդունել ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի «վերադարձը» խորհրդարան։ Հիշեցնենք, որ պատգամավորն ամիսներ շարունակ Ալավերդիում էր, գլխավորում էր ՔՊ ցուցակը, մոտ մեկ տարի չհայտարարված քարոզարշավ էր իրականացնում, սակայն պարտվեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում և հիմա ավագանու մանդատից հրաժարվելու, պատգամավորական աշխատանքին վերադառնալու որոշում է կայացրել: «Բացի այն, որ պատասխանատվության ինստիտուտ չի գործում, ու եթե ձախողել են, պետք է պատասխանատվություն կրեն՝ թեկուզ պատգամավորի մանդատից հրաժարվելու տեսքով, ստացվում է, որ ՔՊ-ն անհաջողակների խմբակ է»,- ասաց իշխանական աղբյուրը: Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում էլ ՔՊ ցուցակը Գավառում գլխավորում էր պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ով նույնպես պարտվելուց հետո վերադարձավ պատգամավորի գործին։ Մինչդեռ ՔՊ-ում վստահ են եղել, որ Փաշինյանը կպատժի Արեն Մկրտչյանին, քանի որ ընտրություններից առաջ տհաճ զրույց է եղել նրանց միջև. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակումից հետո, երբ դադարեցվել է ՏԻՄ թեկնածուների քարոզարշավը, Մկրտչյանը Փաշինյանին առաջարկել է կա՛մ ռազմական դրություն հայտարարել, կա՛մ հետաձգել ընտրությունները, քանի որ քարոզարշավը խափանվել է։ Փաշինյանը զայրացել է, որ ինքը պատերազմի հարցերով է զբաղված, իսկ պատգամավորն իր դարդին է։ ՔՊ-ում ենթադրել են, որ այս կոնֆլիկտը Մկրտչյանի համար անհետևանք չի անցնի»։
    10:20
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունն անգամ պատգամավորների օգնականների դեպքում է սևերի ու սպիտակների բաժանում
    «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգևավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաև նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգևավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգևավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, և ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել ԱԺ նախագահութունը: Հարցն ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ուղղեցինք: «Քանի որ պատգամավորները չեն գալիս աշխատանքի, իրենց օգնականները հայեցողական պաշտոնի մարդիկ են: Նրանք, ենթարկվելով պատգամավորներին, աշխատանքի չեն գալիս: Հաշվի առնելով պատգամավորների ու նրանց օգնականների բացակաները՝ որոշվել է, որ պարգևավճար են ստանալու միայն նրանք, որ պատշաճ կերպով աշխատանքի են եկել»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Խաչատրյանը: Ի՞նչ է ստացվում. օրվա իշխանությունն անգամ պատգամավորների՝ առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձ ստացող օգնականների դեպքում է «իմ ու քո անում», մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում: Հավելենք, որ կան ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ, որոնք ամիսներով աշխատանքի չեն հաճախում, նրանց դռները կողպված են, բայց քանի որ իշխանական պատգամավորի օգնական են, նաև պարգևատրվում են՝ աշխատանքի չգալու համար»։
    10:12
    14.10.22
    Ավելին