Լրահոս

2022-10-18
2022-10-17
  • Img default alt hy
    Առողջապահական
    Տարատինովի հիվանդություն. ախտանշաններ և բուժում
    Տարատինովի հիվանդությունը նախադպրոցական տարիքի երեխաների հիվանդություն է։ Հիվանդության ախտանիշները բազմազան են։ Որոշ դեպքերում այն գանգի տեղային եզակի ախտահարումն է, այլ դեպքերում՝ ոսկրային հյուսվածքի և մաշկի բազմաթիվ դեստրուկտիվ ախտահարումներ՝ արտաակնության կամ անշաքար շատամիզության առաջացումով։ Հիվանդության ծանրությունը կախված է ոսկրային հյուսվածքի և ներքին օրգանների ախտահարման աստիճաններից։ Առավել բնորոշ ախտանիշներն են՝ ոսկրային հյուսվածքի եզակի կամ բազմաթիվ ախտահարման օջախները, ոսկրերի արտաքին կամ երեք շերտերի քայքայումը, ուռուցքանման գոյացությունների առաջացումը, այդ շրջաններում ուղեկցվող ցավերը, մեծացած լյարդը, ենթատենդային ջերմությունը և այլն։ Հիվանդությունը տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի, ունի ալիքաձև ընթացք և ավարտվում է երեխաների մեծամասնության առողջացումով։ Բուժման նպատակով կիրառվում են հորմոնային դեղամիջոցներ և ճառագայթային թերապիա։ Հորմոնային բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրության ընթացքից։ Սեպտիկ բարդությունների առկայության դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ։ Նյութափոխանակության բարելավմանը նպաստում է վիտամինաթերապիան (B1, B6, B12)։ Գլյուկոկորտիկոիդային բուժման արդյունքի բացակայության դեպքում նշանակվում են ցիտոստատիկներ։
    23:59
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ՌԴ-ում բնակելի շենքի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու պահը
    Հրապարակվել են Յեյսկում բնակելի շենքի վրա Սու-34 ինքնաթիռի ընկնելու պահի կադրերը։ «Իզվեստիայի» տրամադրության տակ հայտնվել է համապատասխան հոլովակը։ Կադրերում երևում է, թե ինչպես է օդանավն ընկնում բազմահարկ շենքի շրջանում։ Հրդեհ է սկսվում։ Երեկոյան Յեյսկում բնակելի շենքի բակում ընկել է ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը: Ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել երկու հազար քառակուսի մետր մակերեսով, այրվում են բազմահարկ բնակելի շենքի առաջին-հինգերորդ հարկերը, ճշտել են ԱԻՆ-ում: ՌԴ Կրասնոդարի մարզի Յեյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո երեք մարդ է զոհվել, հայտնել են տարածաշրջանի ՆԳՆ-ից:
    23:50
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երիկամների ամիլոիդոզ․ hիվանդության առաջացումն ու բուժումը
    Ընդհանուր ամիլոիդոզը զարգանում է որպես համակարգային հիվանդության արդյունք, որի հետևանքով հյուսվածքներում յուրատեսակ ամիլոիդ նյութ է անջատվում, որն էլ օրգանների գործառությունների խանգարումներ է առաջացնում։ Ամիլոիդոզի սկզբնական շրջանում երիկամներում հայտնաբերվում են կծիկային խանգարումներ՝ օջախային հաստացման, թաղանթային երկակի ուրվագծման և մի շարք մազանոթների անևրիզմների ձևով։ Միջանկյալ գոտու հենքը ներծծվում է պլազմային սպիտակուցներով։ Երիկամների խողովակների և հավաքող խողովակիկների հիմնային թաղանթների մոտ ամիլոիդի նստվածքներ են նկատվում։ Պրոցեսի հարաճման հետ կծիկային ամիլոիդոզի զարգացումն ուժգնանում է։ Նկատվում է հենքի, անոթների, բրդերի և միջանկյալ գոտու ամիլորդոզ։ Զարգանում է նաև խողովակային էպիթելի դիստրոֆիա։ Աստիճանաբար ախտահարվում են ավելի մեծ քանակությամբ կծիկներ, իսկ խողովակային էպիթելի անանցանելիությունը խիստ արտահայտված բնույթ է ստանում։ Երիկամի անոթային և ավշային հունը դատարկվում է։ Տարբերվում են` առաջնային և երկրորդային ամիլոիդոզ։ Առաջնային ամիլոիդոզը զարգանում է ինքնուրույն, առանց նախորդող հիվանդությունների հետ ունեցած կապի։ Երկրորդային ամիլոիդոզը երեխաների մոտ զարգանում է երկարատև քրոնիկական հիվանդությունների հետևանքով, որոնք ուղեկցվում են հյուսվածքների կազմալուծումով, նյութափոխանակության իմունաբանական կոպիտ խանգարումներով (օստեոմիելիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, ռևմատոիդ արթրիտ և այլն)։ Երկրորդային ամիլոիդոզն արտահայտվում է հիմնական հիվանդության սկզբից մի քանի ամիս կամ տարի անց։ Նրա զարգացումը խթանող գործոններից են վակցինացիան, վիրահատումը, արևահարումը, վնասվածքները։ Ամիլոիդոզի ախտանիշները հայտնվում են աստիճանաբար։ Հիվանդը սովորաբար գանգատներ չի ներկայացնում, և երբեմն միայն այտուցների հայտնվելն է, որ ծնողներին ստիպում է դիմել բժշկի։ Հիվանդության բուժումը նպատակաուղղված է պրոցեսի դադարեցմանը։ Առաջարկվում է դիետա՝ սպիտակուցների պարունակության 50% սահմանափակումով և այն սննդամթերքի ավելացումով, որոնք առավելապես օսլա են պարունակում։ Դիետան պետք է լինի հարստացված մրգերով, բանջարեղենով։ Ըստ ցուցումների նշանակվում են միզամուղ, հիպոտենզիվ միջոցներ և այլն։ Քրոնիկական երիկամային անբավարարության զարգացման դեպքում ցուցված է հեմոդիալիզ։ Երիկամների փոխպատվաստման հնարավորությունն ընդլայնում է այդ հիվանդության բուժման հնարավորությունները։
    23:40
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չորս հոդվածներով Անիի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության արդյունքում
    ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հոկտեմբերի 16-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Վոլոդիա Ս.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա 2019 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 138-րդ (Բռնաբարությունը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով: Նշվում է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
    23:30
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Նախորդ շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 74 երեխա
    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 10-ից 16-ը, ծնվել է 74 երեխա։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Լույս աշխարհ է եկել 38 տղա, 37 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
    23:20
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանի Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել
    Ռուսաստանի Դաշնության Եյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության մեքենաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են ականատեսները: «Մեզ մոտ՝ Եյսկ քաղաքում, ինքնաթիռ ընկավ: Այն ընկավ բնակելի շենքի տարածքում՝ կոմունիստական, տուն 20/1: Ամբողջ քաղաքից շտապօգնության մեքենաներ ու հրշեջներ են գալիս, ուղղաթիռներ են օդում»,- ասել է «ՏԱՍՍ»-ի թղթակցի զրուցակիցը: Քաղաքի մեկ այլ բնակիչ հստակեցրել է, որ վերոնշյալ շենքն ինը հարկ ունի: Ականատեսների խոսքով՝ շենքն այրվում է առաջինից մինչը իններորդ հարկը: «Կրակը իննը հարկում է բռնկվել»,-նշել է ականատեսը: Երկրի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ կրակը չորս հարկում է տարածվել: Կրասնոդարի քաղաքապետ Վենիամին Կոնդրատևը «Տելեգրամի» իր ալիքում հաղորդել է, որ մեկնել է դեպքի վայր: «Ես մեկնել եմ Եյսկի շրջան, տեղում արդեն աշխատում է շտապօգնությունը, հրդեհի մարման աշխատանքներով զբաղվում են մարզային բոլոր հրշեջ-փրկարարական կայազորները»,- գրել է նա։ ԱԻՆ-ը հայտնել է, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
    23:10
    17.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ուկրաինական պատերազմ. Կիևն օդային հարձակման է ենթարկվել, ՆԱՏՕ-ն «միջուկային վարժանքներ» է սկսել
    Հերոս քաղաք Կիևին կամիկաձե անօդաչու թռչող սարքեր են հարվածել: Առնվազն մեկ զոհ կա: Կիևի քաղաքապետ Կլիչկոն հորդորել է բնակիչներին մնալ ապաստարաններում: Եվրամիությունը փորձում է ապացուցել, որ իրանական անօդաչուներ է օգտագործել Մոսկվան: Իսկ ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական բանակը շարունակում է հրետակոծել Ռուսաստանի տարածքները:
    23:07
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն ուկրաինական զինվորականների համար ուսումնական առաքելություն իրականացնելու որոշում է կայացրել
    Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կազմակերպված հանդիպմանը ուկրաինացի զինվորականների համար ուսումնական առաքելություն սկսելու որոշում են կայացրել: Հունգարիան դա լավ գաղափար չի համարել և չի մասնակցի առաքելությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարոտոն հունգարական М1 հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսին: «Այսօր որոշում է կայացվել այն մասին, որ Եվրոպական միությունը ուկրաինական բանակի զինվորներին պատրաստելու ուսումնական առաքելություն կիրականացնի»,-նշել է նա և հավելել, որ Հունգարիան չի աջակցել այդ որոշմանը: Նա ընդգծել է, որ Հունգարիան չի մասնակցի այդ ուսումնական առաքելությանը և ոչ մի մասնագետի չի ուղարկի նախաձեռնությանը մասնակցելու: Սիյարոտոն շեշտել է, որ Հունգարիան առաքելության իրականացման ոչ մի ծախս չի հոգա: Նա հավելել է, որ իրենց խնդիրը հունգարացի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է:
    23:00
    17.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ռուսաստանի ու Արևմուտքի բախման կիզակետում». ինչպե՞ս կանխել «աղետալի որոշումները»
    Արցախի ու Հայաստանի համար աղետալի որոշումների հավանականության մասին են ահազանգում քաղաքագետները: «Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով քննարկման մասնակիցներն այսօր կարծիք են հայտնել, թե մեր երկիրն արդեն բևեռացված աշխարհի բախման էպիկենտրոնում հայտնվելու ճանապարհին է: Նրանք անտրամաբանական են համարում Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացումը այն դեպքում, երբ Արցախում թշնամուն զսպում են ռուս խաղաղապահները, իսկ Հայաստանում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազան:
    22:55
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռումինիայում կապիկի ծաղիկով վարակվածության նոր դեպք է գրանցվել
    Ռումինիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կապիկի ծաղիկով վարակվածության նոր դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռումինիայում կապիկի ծաղիկով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է հունիսի 13-ին: Հոկտեմբերի 3-ից երկրում սկսվել է այդ վարակի դեմ պատվաստումը: «Կապիկի ծաղիկ է հաստատվել 44-ամյա տղամարդու մոտ, որը Բուխարեստից է»,-ասվում է Առողջապահության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:
    22:50
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կզրկվի ազատությունից. «News.am»
    Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԲԴԽ-ից։ ԲԴԽ-ն բավարարել է նաեւ դատավորին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից այսօր բերման են ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով անցնում է նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
    22:49
    17.10.22
    Ավելին
  • Զինված ադրբեջանցիներից մի քանի հարյուր մետր հեռու Խաչիկում խաղող են հավաքում
    Սահմանապահ Խաչիկում խաղողի բերքահավաք է՝ թշնամու ուղիղ նշանառության տակ: Այգիներն ադրբեջանական դիրքերից մոտ 600 մետր են հեռու: Անցյալ տարի նոյեմբերին ադրբեջանցիները թիրախավորել էին դաշտում աշխատող տրակտորիստին: Կրակոցներով ջարդուփշուր էին արել տրակտորի ապակիները: Գյուղացին փրկվել էր, բայց Խաչիկում ամեն րոպե են սպասում, որ նմանատիպ մի միջադեպ կխռովի գյուղի խաղաղությունը:
    22:40
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժոզեպ Բորելը նշել է, թե երբ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
    Եվրոպական միությունը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, երբ դրանց համար նոր նպատակներ սահմանի: Պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հավանության է արժանացրել վերջերս ընդունված հակառուսական պատժամիջոցների փաթեթը և պնդել է շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա: Մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք նոր փաթեթ ընդունել, և պատժամիջոցների գործընթացը շարունակվում է: Ես հիմա չեմ կարող ասել, թե որոնք են լինելու հաջորդ լրացուցիչ միջոցները, մենք այս ճանապարհին ենք: Հենց հստակեցնենք նման միջոցառումների նպատակները, կկարողանանք հայտարարել պատժամիջոցների մասին»,-նշել է Բորելը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ սպասել նոր հակառուսական պատժամիջոցների հայտարարմանը։
    22:30
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահը, նրան փնտրում էին անհետ կորածների մեջ
    Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են անհետ կորածների մեջ՝ հույս ունենալով, որ ողջ է։ Այսօր սակայն պարզվել է, որ երիտասարդն անմահացած է․ նա ժամկետային զինծառայող էր։ Այս մասին Aravot.am-ին փոխանցեցին «Շիրակ» ֆուտբոլային ակումբից։ Ակումբն իր էջում տեղադրել է զինվորի լուսանկարը՝ հայտնելով մահվան գույժը․ «Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հերոսի մահով ընկել է մեր եղբայրը՝ դարպասապահ Կարեն Կարապետյանը: Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»:
    22:27
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականում նկատի ունեն, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական օրակարգին այլընտրանք չկա․ Ասպրամ Կրպեյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը գրում է․ «Մարդասիրությունը բարձրագույն արժեք է: Նման կարողություն ունենալը` առաքինության դրսևորում: Բայց ԴԱՀԻՃԻ ու քեզ ՑԵՂԱՍՊԱՆՈՂԻ նկատմամբ «մարդասիրություն» քարոզողներն ու դահիճներին հաճոյանալ փորձողները մարդասեր չեն, իրենք այդ դահճի գործիքներն են, վերջիններիս օրակարգի սպասարկուները: Մեկ ամիս է անցել ՀՀ ինքնիշքան տարածքի` թշնամական ուժերի կողմից ագրեսիայի ենթարկվելուց: Մեկ ամիս է անցել մեր զինվորականների` միջնադարյան բարբարոսների, տմարդների կողմից` միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար բոլոր նորմերի կոպտագույն խախտմամբ, մեր սուվերեն տարածքում` մեր հողի վրա, կտտանքների ենթարկվելուց, մասնատվելուց ու գնդակահարվելուց: Իսկ մեր երկրի ղեկը ստանձնած թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկու կոլաբորացիոնիստների հանցախմբի ներկայացուցիչները արդեն քանի օր է` իրար հերթ չտալով, սգում են թուրքի ցավը: Այն նույն թուրքի ցավն են կիսում, ով ցեղասպանել ու շարունակում է ցեղասպանել հայ ժողովրդին: Քաոս, թշնամանք, ատելություն, մահ տարածողները թշնամու մահն են սգում: Քառապատկված Եռաբլուրում իրենց զավակների` մեր հերոսների սգացող ծնողներին բռնության ու անարգանքի ենթարկողները այդ հերոսների դահիճների վիշտն են կիսում ու սգում: Դահիճը` «բարեկամ»: Արյունակիցդ` թշնամի: Սա է ՀՀ իշխանությունը օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի կարգախոսը: Երբ ասում են, որ «խաղաղության օրակարգ»-ին այլընտրանք չկա, իրականում նկատի ունեն, որ թուրք-ադրբեջանական ցեղասպանական օրակարգին այլընտրանք չկա»: 0 0 * Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը Ասպրամ Կրպեյան Դիտել նաև Քաղաքական12 08 2022 Մենք գտնվում ենք պայքարի մի շրջափուլում, որտեղ պայքարում ենք թուրքական օրակարգն առաջ մղող հանցախմբի հետ. Ասպրամ Կրպեյան Մենք գտնվում ենք պայքարի մի շրջափուլում, որտեղ պայքարում ենք թուրքական օրակարգն առաջ մղող հանցախմբի հետ. Ասպրամ Կրպեյան Քանի դեռ մեր պետությունը ղեկավարվում է օկուպացիոն հանցախմբի կողմից, մենք չենք ունենալու ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ էլ պաշտպանված մարդու իրավունքներ. պատգամավոր Հասարակություն20 06 2022 Իրենք կանգ չեն առնելու, քանի իրենց ձեռքը չենք բռնել․ Ասպրամ Կրպեյան Իրենք կանգ չեն առնելու, քանի իրենց ձեռքը չենք բռնել․ Ասպրամ Կրպեյան Իրենք եկել են մեզ բաժանելու, մասնատելու, մեկս մեկին թշնամի դարձնելու համար․ արյամբ են եկել արյամբ են իրենց աթոռները պահում․ Պատգամավորը՝ ՔՊ-ի դիմաց Քաղաքական08 06 2022 Հայ մարդուն հայ մարդու թշնամի դարձնելով էր հնարավոր հայկական պետականությունը ծնկի բերել․ Ասպրամ Կրպեյան Հայ մարդուն հայ մարդու թշնամի դարձնելով էր հնարավոր հայկական պետականությունը ծնկի բերել․ Ասպրամ Կրպեյան Չեմ պատկերացնում ապագայի Հայաստան, որտեղ հերոսի հորը կտտանքների պետք է ենթարկեն․ պատգամավոր Հասարակություն25 05 2022 ՀՀ-ում իշխանությունը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուների կողմից․ Ասպրամ Կրպեյան ՀՀ-ում իշխանությունը օկուպացված է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուների կողմից․ Ասպրամ Կրպեյան Մենք այստեղ ենք՝ ասելու, որ այս շատ կարևոր շենքում նույնպես նստած է անձ, որ բացառապես ներկայացնում է թուրք-ադրբեջանական շահը․ պատգամավորը՝ Բաղրամյան 26-ի դիմաց Հասարակություն22 05 2022 Այս ժողովրդավարությունը ես անվանում եմ կոյուղային ժողովրդավարություն․ Ասպրամ Կրպեյան Այս ժողովրդավարությունը ես անվանում եմ կոյուղային ժողովրդավարություն․ Ասպրամ Կրպեյան Չես կարող գտնել մեկ այլ օրինակ, որտեղ ժողովրդավարության հետ աղերս չունեցող գործընթացները կբրենդավորվեն ժողովրդավարության քողով․ պատգամավոր Ուղիղ09 05 2022 Ֆրանսիայի հրապարակում օրվա բանախոսը Ասպրամ Կրպեյանն է․ ՈւՂԻՂ Ֆրանսիայի հրապարակում օրվա բանախոսը Ասպրամ Կրպեյանն է․ ՈւՂԻՂ ՀՀ ԱԺ պագամավոր Ասպրամ Կրպեյանը Ֆրանսիայի հրապարակում հանդես է գալիս բանախոսությամբ․ ՈւՂԻՂ Հեղինակ Խմբագրի անկյուն | Հակոբյան 25.09.2022 Սևակ Հակոբյան Հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային Խմբագրի անկյուն | Միրզոյան 02.06.2022 Տաթև Միրզոյան ԱՄՆ-ն է որոշել․ Ադրբեջանին պետք է զինվել, իսկ Հայաստանին՝ խաղաղության պատրաստվել Քաղաքացիները՝ զոհված զինծառայողների հարազատներին բռնության ենթարկելու մասին 44 օրյա․ Պլանավորված պարտություն
    22:25
    17.10.22
    Ավելին
  • Հասարակական
    Թուրքն էլ կարող է ՀՀ քաղաքացի դառնալ, եթե 150 հազար դոլար ներդնի Հայաստանում. նոր նախագիծ
    Հայկական տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում արած օտարերկրացուն Հայաստանի քաղաքացիություն տալու կառավարության որոշման նախագիծը հակասական տրամադրություններ է առաջացրել Երևանում: Ոմանք ուրախանում են՝ նախագիծը ներդրումներ է խրախուսում, ուրիշները անհանգստանում են՝ իսկ ի՞նչ, եթե թուրքերն ու ադրբեջանցիները որոշեն հայկական կապույտ անձնագրեր ստանալ այս մեթոդով: Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ հենց այդպես էլ լինելու է. Հայաստանի քաղաքացիությունը առաջին հերթին հետաքրքրելու է հենց թշնամիներին:
    22:20
    17.10.22
    Ավելին
  • Հասարակական
    Թուրքերին ցավակցո՞ւմ են երևանցիները. հարցումներ
    Միանու՞մ են պաշտոնական Երևանի ցավակցություններին Երևանի բնակիչները: «Հայլուր»-ը հարցախույզ է արել Երևանում: Բայրաքթարների պատերազմում 5000 զինվոր կորցրած, մինչև այսօր գերիների խոշտանգումներ տեսնող հայերի արձագանքը՝ Արմենուհի Հովսեփյանի ռեպորտաժում:
    22:10
    17.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս մահացել է
    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Հովհաննես Զ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Սերոբ Չ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/17/1224607/
    22:03
    17.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    1 ամիս 4 օր է՝ հայ զինվորների մարմինները մնում են «մահվան ձորակում». ՀՀ ՊՆ-ի «ամենացավոտ տեղը» և պատվի հարցը
    Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան արյունոտ բախումներից ավելի քան մեկ ամիս անց Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող միջդիրքային տարածքում դեռ կան երկու տասնյակ հայ զինծառայողների մարմիններ, որոնք այնտեղից դուրս բերել թույլ չի տալիս ադրբեջանական կողմը: Ընդդիմադիր պատգամավորը հիշում է՝ 2014-ին էլ էր թշնամին արգելում հայրենիք վերադարձնել Արցախում խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները: Բայց հատուկջոկատայինների խումբը մեկ օպերացիայով կարողացավ մարմինները հետ բերել:
    22:00
    17.10.22
    Ավելին