Լրահոս
Միջազգային
17:50
17.10.22
107

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական փաթեթը

Img default alt hy

Արտաքին գործերի գծով ԵՄ-ի խորհուրդը հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի նիստում որոշում է ընդունել Ուկրաինային Եվրամիության 500 մլն եվրոյի ռազմական օգնության հերթական մասնաբաժինը հատկացնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ԵՄ-ի անդամ պետությունների կողմից լրացուցիչ 500 մլն եվրոյի հատկացումը ևս մեկ ապացույցն Է այն բանի, որ մենք առաջվա պես հաստատակամորեն աջակցում ենք ուկրաինական զինված ուժերին (…) Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ լինի»,- հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որի խոսքերը մեջբերվում են խորհրդի հրապակած կոմյունիկեում:

Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչև 3,1 մլրդ եվրո:

Նոր մասնաբաժնի 490 մլն եվրոն կծախսվի ռազմական տեխնիկայի գնման վրա, 10 մլն եվրոն կուղղվի անհատական պաշտպանության միջոցների, առաջին օգնության դեղարկղիկի և վառելիքի ծախսերի փակմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: