Լրահոս
Սպորտ
17:30
17.10.22
185

Ծանրորդ Ռաֆիկ Մինասյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը սկսել է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ալբանական Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ, իսկ հրումում` 140 կգ: Երկամարտի 256 կգ արդյունքով Ռաֆիկ Մինասյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաջին տեղը զբաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Սերխիո Մասսիդան, իսկ երկրորդը՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Թեհրան Մամադովը: