Լրահոս
Քաղաքական
17:55
17.10.22
525

Աղետը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթների ընթացքում. Վահե Հովհաննիսյան

Img default alt hy

Մենք շատ մոտ ենք նրան, որպեսզի դառնանք ՌԴ, Իրանի և Արևմուտքի միջև բախումների էպիկենտրոնը և ժամանակը շատ արագ է մոտենում: Խոսքը մի քանի շաբաթների մասին է: Իրավիճակից պետք է գրագետ դուրս գալ, հակառակ դեպքում կհայտնվենք մեկ այլ լուրջ խնդրի առաջ, որի դեպքում հնարավոր է ոչ մեկի պետք չլինենք, իսկ ՌԴ-ն, Իրանը և Արևմուտքը մեզ ոչ հուսալի գործընկեր կհամարեն: Հոկտեմբերի 17-ին կայացած քննարկման ժամանակ այս մասին ասել է  «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

«Այդ դեպքում մենք միայնակ կմնանք Ադրբեջանի և Թուրքիայի առջև: Վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունները փակ աշխատասենյակներում այդ հարցերը քննարկում են», - նշել է փորձագետը:

Փորձագետը նշել է, որ Հայաստանում իշխանությունը միայն մեկ մարդու հետ է կապված, ով անգամ իր ամենամոտ թիմակիցների հետ չի կիսվում բանակցային  գործընթացի նրբություններով:

«Եվ այդ մարդը որոշում է 3 միլիոն մարդու ճակատագիրը, ինչպես նաև ապագա սերունդների: Մենք չգիտենք ինչ և որտեղ է այդ մարդը խոստացել: Հարկավոր է ուժեղացնել ճնշումը, ստիպել, որպեսզի նա պատմի: Դրա համար կա ընդդիմություն, որը պետք է աշխատի պետական ինստիտուտների հետ: Այս արատավոր երևույթը պետք է կոտրել, պետք է մի կողմ թողնել բոլոր վիրավորանքները»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ նոյմեբերի 9-ից հետո Կովկասում նոր իրողություն է ձևավորվել, պետք է  սկսվեր անվտանգության նոր ճարտարապետության կառուցումը:

«Բոլորը դադար են վերցրել և յուրաքանչյուր երկիր, բացի Հայաստանից, ձևակերպել է իր նպատակները: Դրա համար մենք հայտնվել ենք այս իրավիճակում, մյուս երկրների շահերի միջև, որոնցից յուրաքանչյուրը մեզանից ինչ-որ բան է ուզում: Եթե մենք ձևակերպեինք մեր նպատակները, ապա մեր դաշնակիցները մեզ կօգնեին:

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում իշխանափոխությունը կարևոր էր Երևանի նոր դիրքորոշումը տարածաշրջանում նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում ներկայացնելու առումով։ Մենք պետք է ձևավորենք մեր հայեցակարգը և գործընկերների հետ հարաբերություններ հաստատենք ելնելով մեր շահերից: Իշխանությունները սակայն ոչինչ չեն անում»,- ասել է նախկին պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում պետք է շտապ նոր հակաճգնաժամային հասարակա-քաղաքական ալիք ձևավորվի, նոր միավոր, ինչը կբարձրացնի ժողովրդի հետ երկխոսության արդյունավետությունը:

«Աղետը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթների ընթացքում, այդ ընթացքում կարող է պատմական որոշում ընդունվել:

Աղետը կայանում է նրանում, որ ադրբեջանական զորքերը կարող են մտնել Հայասատանի տարածք և ոչ մի տեղ գրված չէ, թե որտեղ նրանք կարող են կանգ առնել:

Ինչպե՞ս ենք մենք այդ դեպքում գործելու Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճման և մի երկրի հետ ոչ հուսալի հարաբերությունների ֆոնին, որի զինված ուժերը գտնվում են այստեղ: Միակ զսպող գործոնները ՌԴ-ն և Իրանն են: Արևմուտքի գործողությունները սովորաբար տեղի են ունենում աղետից հետո, սակայն դա չի չեղարկում ակտիվ աշխատանքային հարաբերություններիի անհրաժեշտությունը»,- եզրափակել է Հովհաննիսյանը: