-
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26 -
Մամուլի տեսություն
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
09:1523.06.26 -
Կրթություն և գիտություն
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
09:0023.06.26 -
Իրավական
«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ
23:3622.06.26 -
Հասարակական
Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
23:2122.06.26 -
Հասարակական
Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ
22:5422.06.26 -
Հասարակական
1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
22:4622.06.26 -
Հասարակական
Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար
22:3122.06.26 -
Հասարակական
Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ
22:1722.06.26 -
Հասարակական
Ի՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռ
22:0022.06.26 -
Հասարակական
Մահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտ
21:3622.06.26 -
Իրավական
Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը
21:2022.06.26 -
Քաղաքական
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը
21:1522.06.26 -
Հասարակական
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
21:0222.06.26 -
Քաղաքական
Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա
20:5422.06.26 -
Միջազգային
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ
20:2322.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը
20:1522.06.26 -
Հասարակական
Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից
19:3522.06.26 -
Իրավական
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
18:4522.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ Գյումրիից թռած օդանավը Մոսկվա չի հասել. արտակարգ վայրէջք՝ Դաղստանում
18:3022.06.26 -
Հասարակական
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան
18:2122.06.26 -
Տարածաշրջան
Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն
18:1522.06.26 -
Քաղաքական
Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան
18:0822.06.26 -
Տարածաշրջան
Հատուկ ռեպորտաժ՝ Իրանից. սենսացիոն կանխատեսում է անում իրանցի ապագայագետը
17:5322.06.26 -
Հասարակական
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են ութ քաղաքացու
17:1122.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարից նոր մանարամասներ են հայտնի դարձել. ո՞վ է եղել «Զիլի» ղեկին
17:0622.06.26 -
Հասարակական
«Թիմը» չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք․ մեդիափորձագետ
17:0022.06.26 -
Աշխարհ
Դրոնային թեժ հարձակումներ, շրջափակված քաղաք. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:4722.06.26 -
Հասարակական
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել. Ռուբեն Մուրադյան
16:2322.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
14:0022.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել
13:4222.06.26 -
Հասարակական
Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. «Հետք»
13:3022.06.26 -
Իրավական
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
13:1322.06.26 -
Հասարակական
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
12:5122.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զոհ և վիրավորներ. ողբերգական վթար է եղել Գյումրի-Քարակերտ ճանապարհին
12:3022.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
11:3022.06.26 -
Հասարակական
Մահացել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
11:1422.06.26 -
Հասարակական
Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից. Բենիամին Մաթևոսյան
10:5822.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ
10:0522.06.26 -
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26
Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները ներառում են հետևյալ առանցքային ուղղությունները՝
ՄԿՈՒ օրենքում օգտագործվող հասկացությունների և դրանց սահմանումների ներդաշնակեցում
Նախագծով ոչ միայն ճշգրտվել և ներդաշնակեցվել են օգտագործվող սահմանումները, այլև տրվել են ՄԿՈՒ համակարգում լայնորեն կիրառող մի շարք այլ հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են՝ ԱՀՈՒ, սոցիալական գործընկերություն, մասնագիտական ուսուցման հրահանգիչ, վարպետ, ուսումնական մոդուլ և այլն։ Վերացվել է գործող օրենքի տարբերակումը մասնագիտական ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ «քոլեջ» և «ուսումնարան», որը գործնական որևէ խնդիր չէր լուծում։ Փոխարենը՝ մասնագիտական կրթության համակարգում սահմանվել է ուսհաստատության միայն «քոլեջ» տեսակը՝ տարբերակելով վերջիններիս կողմից ըստ լիցենզիայի իրականացվող կրթական ծրագրերի մակարդակները՝ արհեստագործական և միջին մասնագիտական։
ԱՀՈՒ համակարգի կատարելագործում
Դուալ ԱՀՈՒ-ի արդյունավետ իրականացման համար սահմանվել են ներգրավված գործընկերների (ուսանողների, ընկերությունների և ՄԿՈՒ հաստատությունների) իրավունքներն ու պարտականությունները, կարգավորվել են վճարման, աշխատաժամանակի, ապահովագրության, ռիսկերի բաշխման և աշխատանքային իրավահարաբերություններից բխող այլ հարցեր։ Գործատուի մոտ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպումը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը և այլն:
Կրթության կառավարման ու կազմակերպման համագործակցային մոդելի ներդրում՝ սոցիալական գործընկերության պատասխանատվություն
Սահմանվել է սոցիալական գործընկերության նոր եզրույթ, համաձայն որի՝ համագործակցության հիմքում ընդհանուր նպատակներն ու շահեկան համագործակցությունն է։ Նախագծով գործընկերության կողմերին տրվել են գործառույթներ, իրավունքներ, պարտականություններ, ամրապնդվել են ՄԿՈՒ կազմակերպման փուլերում սոցիալական գործընկերների և գործատուների ներգրավման մեխանիզմները՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև պետական ամփոփիչ ստուգմանը մասնակցություն, սոցիալական գործընկերոջ ակտիվ ներգրավվածությունը ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդներում: Հստակեցվել են ՄԿՈՒ շահագրգիռ կողմերի դերն ու պարտականությունները, նախատեսվել է դուալ ՄԿՈՒ ոլորտը համակարգելու համար պատասխանատու մարմին։
ՄԿՈՒ ոլորտում անցում ՈԱՇ-ին, ՈՈՇ-ին և կրեդիտային համակարգի
Նախագծով արմատապես վերանայվել են ՄԿՈՒ կրթական ծրագրերի իրականացման մեթոդաբանական հիմքերը, որակի ապահովման ու վերահսկողության կառուցակարգերը՝ նախատեսելով նաև ՄԿՈՒ ոլորտում անցում որակավորումների ազգային շրջանակի և որակավորումների ոլորտային շրջանակի։ Նախատեսվել են ՄԿՈՒ-ում կրեդիտային համակարգի ներդրում և դրա կիրառման կարգավորումներ՝ ապահովելով կրեդիտների համադրելիությունը, փոխանցելիությունը, ուսանողների սահուն շարժունությունը, ուսումնառությունը հաջորդ մակարդակի կրթական ծրագրով շարունակելու հնարավորությունը։
ՄԿՈՒ հաստատությունների կառավարման բարելավում
ՄՈՒՀ-երի կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավորապես՝
Վերանայվել է կառավարման խորհուրդների կազմը՝ դրանցում առանձնահատուկ տեղ հատկացնելով ՄՈՒՀ-ի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններից, մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կառույցներից անդամակցությանը:
Հստակեցվել են ՄՈՒՀ-ի տնօրենին և կառավարման խորհրդի անդամին ներկայացվող պահանջները, նրանց լիազորությունների դադարեցումը և դադարումը:
Ներդրվել է ՄԿՈՒ տնօրենի զարգացման ծրագրի և տարեկան ծրագրի կատարման հաշվետվություն ներկայացնելու մեխանիզմ, որոնցում հաշվի են առնված հաստատությունների զարգացման ծրագրերի ու բիզնես պլանների իրականացումը, ինչը թույլ է տալիս գնահատել հաստատությունների կատարողականը (մասնավորապես՝ ոչ ֆիսկալ ցուցանիշների համար)։ Ընդ որում՝ նախատեսված է ՄՈՒՀ կառավարման խորհրդի կողմից տնօրենին անվստահություն հայտնելու գործընթացի հնարավորություն՝ ՄՈՒՀ-ի գործունեության տարեկան ծրագրի և զարգացման ծրագրի կատարման տնօրենի տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի կողմից երկու անգամ անընդմեջ չընդունվելու դեպքում։
Հանվել է ՄՈՒՀ-ի տնօրենի հավաստագրման համար նախատեսված պարտադիր վերապատրաստման պահանջը՝ փոխարենը նախատեսելով, որ տնօրենը առնվազն երեք տարին մեկ անգամ պետական միջոցների հաշվին անցնում է պարտադիր վերապատրասում՝ լիազոր մարմնի գնահատած կարիքներին համապատասխան սահմանված ծրագրով։
Մասնագիտական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջների վերանայում
Նախագծով հստակեցվել են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հաստատվող կրթական ծրագրին ներկայացվող պահանջները։ Սահմանվել է, որ ՄՈՒՀ-ը կազմում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշիվը՝ ըստ լիազոր մարմնի սահմանած չափանիշների։ Դա թույլ է տալիս ի սկզբանե հաշվարկել, գնահատել ու կանխատեսել կրթական ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ապահովելով ծրագրի որակյալ ընթացքը, ինչպես նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ռեսուրսների ներգրավումը։ Վերանայվել են կրթական ծրագրերի կազմակերպման մոդելները՝ նախատեսելով առկա, հեռավար և դրսեկության ձևերի մեթոդաբանական համադրությամբ կրթական ծրագրի իրականացման հնարավորություն։
Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորումների լիցենզավորում
Նախագծով նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։ Այսպես՝ կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար գնահատման առարկա են հիմնականում ենթակառուցվածքների առկայությունը՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների, ՄՈՒՀ-ի հինգ տարվա ռազմավարական ծրագիր։ Մինչդեռ որակավորման համար լիցենզիայի տրամադրման պայմանները նախատեսում են, ըստ որակավորումների ուղղվածության, համապատասխան գույքի և սարքավորումների, ԱՀՈՒ ապահովող գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, անհրաժեշտ մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։
ՄԿՈՒ-ի ֆինանսավորման համակարգի վերանայում և ձեռնարկատիրական գործունեության խթանում
Նախագծով բարեփոխվել է ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը՝ հիմքում նախատեսելով կրթական ծրագրի ապահովման արժեքը, նպատակային ֆինանսավորման մեխանիզմը, ինչպես նաև հստակեցվել են պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունները և մեխանիզմները։ Կմշակվի մեկ ուսանողի համար ծախսերի բանաձև, որը հնարավորություն կտա հաշվարկել և նախատեսել ՄԿՈՒ-ի տրամադրման ծախսերը և այդպիսով բարձրացնել մասնավոր հատվածի կողմից պետական ֆինանսավորման և համաֆինանսավորման արդյունավետությունը: Տարանջատվել են ուսանողների առաջադիմության՝ կրթաթոշակ և սոցիալական հիմքով փոխհատուցումները՝ նպաստները։
Նախագծով կանոնակարգվել են նաև ՄՈՒՀ-ի ֆինանսավորման աղբյուրները և ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություններն ու կառուցակարգերը, որոնք գործող օրենսդրության պայմաններում գործնականում չէին գործում։ Օրինակ՝ ՄԿՈՒ հաստատությունները կարող են ունենալ իրենց մասնագիտությունների գծով ծառայությունների մատուցման, ապրանքների արտադրության և վաճառքի ընդլայնման հնարավորություններ, տարբեր նպատակներով ստեղծել բազմաշահակից աշխատանքային ծրագրեր։ Ձեռնարկատիրական գործունեության խթանումը ՄՈՒՀ-երի նյութական ապահովման, ԱՀՈՒ կազմակերպման և արդյունավետ գործունության կարևորագույն երաշխիք է։
ՄՈՒՀ-երի վարչական և մանկավարժական անձնակազմի բարեփոխում. վերապատրաստում, ատեստավորում, տարակարգի ու կոչումների շնորհում
Նախագծով հստակեցվել են ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կառուցակարգերը՝ նախատեսելով մրցույթային կարգ և խստացված պահանջներ մանկավարժական աշխատողի թեկնածուների համար։ Միաժամանակ, հստակեցվել են մանկավարժական աշխատողների ատեստավորման չափանիշները և ընթացակարգերը՝ որպես զբաղեցված պաշտոնին համապատասխանության ստուգման մեխանիզմ։ Նախատեսվել է, որ մանկավարժական աշխատողը ՄՈՒՀ-ի միջոցների հաշվին նախապես անցնում է վերապատրաստում։ Ատեստավորումը անհրաժեշտ պայման է մանկավարժական աշխատողի կողմից որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցելու համար։ Տարակարգերը սահմանվում են մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների և դրանց ապահովման չափանիշների հիման վրա։ Ընդ որում՝ տարակարգի շնորհումը առաջ է բերում նաև ֆինանսական առավելություններ մանկավարժական աշխատողի համար՝ հավելավճարի ձևով։ Մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման գործընթացը խթանելու համար նախատեսվում է, որ որակավորման տարակարգը շնորհվում է երեք տարի ժամկետով։ Աեստավորման և որակավորման տարակարգի շնորհման համար նախատեսվում է փաստաթղթային եղանակ և գործընթացների օբյեկտիվություն ու թափանցիկություն ապահովող կառուցակարգ։
ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ունկնդիրների իրավունքների ու պարտականությունների կարգավորում
Նախագծով օրենքի մակարդակ են բարձրացվել ՄՈՒՀ ուսանողների իրավունքների ու պարտականությունների հարցերը, սահմանվել է ՄՈՒՀ-ի պարտավորությունը՝ ապահովել ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ։ Նախագծով լեգիտիմացվել են ուսանողական ինքնակառավարման մարմինների գոյությունն ու գործունեությունը՝ որպես ուսանողական նախաձեռնություններին աջակցող և նպաստող կառույցներ։
Հավասար հնարավորությունների ապահովում՝ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով
Նախագծով համընդհանուր ներառական կրթությունը հռչակվում է որպես յուրաքանչյուր ուսանողի կրթության իրավունքի ապահովման երաշխիք՝ կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովման միջոցով։ Սահմանվել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
-
09:00
23.06.26
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
Կարդալ ավելին
-
16:43
19.06.26
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
Կարդալ ավելին
-
17:19
25.05.26
Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը
Կարդալ ավելին
-
16:47
22.05.26
ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
Կարդալ ավելին