Լրահոս
Հասարակական
20:29
17.10.22
209

Էջմիածին-Երևան մայրուղին փակած վարորդներին բերման են ենթարկել. տուգանքով «բեռնված» մեքենաներ

 

Էջմիածին-Երևան մայրուղին այսօր ավելի քան 2 ժամ փակ են պահել բեռնատարների վարորդները իրենց մեքենաներով: Նրանք անընդհատ տուգանվում են՝ չկարողանալով բեռը այնպես բաշխել բեռնատարների մեջ, որ ճանապարհին տեղադրված կշեռքները խախտում չֆիքսեն: Բախումներ են եղել ոստիկանների հետ: 3 վարորդի բերման են ենթարկել ուժայիններն ու բացել Էջմիածին-Երևան մայրուղին: