Լրահոս
Հասարակական
18:50
19.10.22
136

Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստով պայմանավորված՝ մի շարք փողոցներ փակ կլինեն

Img default alt hy

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։

Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։