Լրահոս
Առողջապահական
18:40
19.10.22
103

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 626 միլիոնի

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել Է 625 միլիոն 797 հազար 917: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 570 հազար 892 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Գերմանիան:

Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 023 հազար 298 և 1 մլն 065 հազար 841, Հնդկաստանում՝ 44 միլիոն 634 հազար 376 և 528 հազար 923, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 573 հազար 007 և 157 հազար 121, Բրազիլիայում՝ 34 միլիոն 746 հազար 462 և 687 հազար 144, Գերմանիայում՝ 34 միլիոն 888 հազար 963 և151 հազար 877 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել Է 843,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3259, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3192, Ֆրանսիայում՝ 2380, Գերմանիայում՝ 1811 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: