Լրահոս
Քաղաքական
20:40
19.10.22
229

«Բազմաթիվ խոստումներ»՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ոչ մի երաշխիք՝ Արցախին

Արցախի իշխանական էլիտայի երևանյան այցից հետո էլ Ստեփանակերտում պահպանվում է համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում է տեսնում, իբր Հայաստանը փրկելու համար, ինչի մասին Փաշինյանն ասել էր սեպտեմբերյան եռօրյայի ժամանակ: 

Արցախի ընդդիմադիր պատգամավորները կասկածում են, թե դա Փաշինյանին կհաջողվի, քանի որ Հայաստանն ու Արցախը  նույն անվտանգային գոտում են: