Լրահոս

2022-10-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը արբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
    Հոկտեմբերի 21-ին, ժամը 12։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ) սրահում․ կա տուժած։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է լավ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։
    16:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը
    Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին, այս մասին հաղորդել է փաստաբան Երեմ Սարգսյանը: «Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով, և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը», - Facebook-ում գրել է Սարգսյանը:
    15:55
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին կքննարկի կառավարությանն անվստահության շուրջ հարցը
    Ֆրանսիայի Ազգային ժողովը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, կքննարկի կառավարությանն անվստահության շուրջ քվեարկություն անցկացնելու հնարավորության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Քննարկումները Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում պլանավորված են տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին): Այդ հարցի քննարկման առանձին հայտեր ներկայացրել Է ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը եւ ձախերի ու կանաչների կուսակցությունների «Նոր ժողովրդական Էկոլոգիական ու սոցիալական միություն» կոալիցիան: Համապատասխան հայտերը կուսակցությունները ներկայացրել են այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց գործարկել Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 հոդվածը, որպեսզի հավանություն տա հաջորդ տարվա բյուջեի օրինագծին՝ առանց խորհրդարանի ստորին պալատի հավանության: Սակայն, ինչպես նշում են ֆրանսիական ԶԼՄ-ները, երկու հայտերը մեծ հավանականությամբ, կմերժվեն, քանի որ ավելի վաղ «Ազգային միավորումը» հայտարարել Էր, որ չի պաշտպանի ձախերի ու կանաչների կոալիցիայի տեքստը, իսկ ձախերը չեն քվեարկի ծայրահեղ աջերի հետ միասին: Ֆրանսիայի նախագահի կառավարությունում նախօրյակին հայտարարել են, որ պատրաստ են գործարկել իրենց հատուկ լիազորությունները, որպեսզի հաջորդ տարի բյուջեն ընդունեն առանց Ազգային ժողովում քվեարկության: Խոսքը Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 հոդվածի մասին Է, որը վարչապետին թույլ կտա հետամուտ չլինել խորհրդարանում մի շարք դեպքերում օրինագծերին հավանություն տալուն, մասնավորապես, բյուջեի օրինագծերի վերաբերյալ: Այս հոդվածը Ֆրանսիայում 1958 թվականից ի վեր կիրառել են 87 անգամ, ընդ որում՝ Էմանուել Մակրոնի նախագահության ժամանակաշրջանում այն արդեն գործարկել են 2020 թվականին՝ կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ օրինագծի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:53
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձին շրջաններում կտեղա թաց ձյուն
    Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է անձրև, հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև:
    15:47
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Թուրքիայում հայտարարել են անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից նավթ գնելու և փոխադրելու պատրաստակամության մասին
    Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող Է Ռուսաստանից նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին՝ The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում: «Մենք պետք Է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք մեր կարիքները բավարարելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ ամեն բան անել մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Թուրքիան կարող Է անհրաժեշտության դեպքում ռուսաստանյան նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: ՈրեւԷ պատժամիջոցի դեպքում Թուրքիան բոլոր հնարավորություններն ունի մշակելու գործիքակազմ, որպեսզի հարմարվի նոր իրադրությանը՝ չխախտելով ոչ մի պատժամիջոց»,-Cumhuriyet թերթը հոկտեմբերի 21-ին հատվածներ Է մեջբերում հարցազրույցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    15:40
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Մեկ օրում Երևանում լույս աշխարհ է եկել 94 երեխա
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հոկտեմբերի 20-ին մայրաքաղաքում ծնվել է 94 երեխա՝ 52 տղա, 42 աղջիկ:
    15:29
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը կրկին հույս է հայտնել, որ Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի կունենա
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցից հասկացել է, որ նա ցանկանում է հաղթահարել առկա ճգնաժամը և որ նրա կողմից խոչընդոտներ չկան: «Երեկ (չորեքշաբթի) Զելենսկու հետ (հեռախոսային) բանակցությունների ընթացքում զգացի, որ նա նույնպես նման խոչընդոտներ չունի, և որ նա նույնպես կողմ է այս խնդրի հաղթահարմանը։ Մենք հույսը չենք կորցնում։ Հուսով ենք, որ, երկու առաջնորդներին միավորելով, կշարունակենք խաղաղության ճանապարհը», - ասել է Էրդողանը:
    15:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տեսանյութեր
    Հելոուինի դիմակ հագած աշխատակիցները վախեցրել են «վատ» երեխաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել մանկական կենտրոնի 5 աշխատակցի, որոնք, Հելոուինի դիմակ հագած, վախեցրել են «վատ» երեխաներին
    15:07
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սպասվելիք պատմական աղետը շատ մանրակրկիտ կերպով է նախապատրաստվել. քաղաքագետ
    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ Հիմա, երբ թշնամին կանգնած է Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, երբ սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում են նրա մասին, որ Հայաստանից պետք է փոխհատուցում ստանալ «Ղարաբաղի օկուպացիայի համար», կարծես թե շատ շատերի համար հասկանալի է դառնում, թե ինչու ի թիվս այլ հարցերի, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման հարցը Փաշինյանի կառավարությունն այսքան տարի չլուծեց։ Դե իսկ «Ամուլսարի պահապանները», որոնք «դիրքավորվել էին» սարի մատույցներում ու թույլ չէին տալիս մոտենալ հանքավայրին հիմա մեծամասամբ ամեն ինչով զբաղված են (Հատիս լեռան վրայի արձանից մինչև ՀԱՊԿ-ի դեմ քարոզ), բացի Ջերմուկի մոտ իրական դիրքեր պահելուց։ Ֆիքսենք նաև, որ հանքը չշահագործվեց, ոսկու համաշխարհային բարձր գների ֆոնին Հայաստանի բյուջե միլիոնավոր դոլլարներ չեկան հարկերի տեսքով, այդ հարկերը չդարձան զենք ու զինամթերք, իսկ թե ու՞մ է սա ձեռնտու, դժվար չէ հասկանալ... Սպասվելիք պատմական աղետը շատ մանրակրկիտ կերպով նախապատրաստվել է բոլոր առումներով...
    15:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի հյուպատոս․ «News.am»
    Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. Արդյո՞ք Կապանում Իրանի հյուպատոսությունն այսօր կամ վաղը սկսելու է աշխատանքները։ Բոլոր աշխատանքներն ավարտվա՞ծ են։ Պարոն Միրզոյանի հրավերով մեր Արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր բացել վերջինիս ներկայությամբ գլխավոր հյուպատոսությունը։ Այսպիսով երկուշաբթի օրվանից գլխավոր հյուպատոսարանը սկսելու է աշխատանքները։ Բայց գործնականորեն այն աշխատանքները կսկսի մյուս շաբաթվանից։ Ինչպե՞ս է հյուպատոսությունը պատրաստվում նպաստել Հայաստանի Իրանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Դեռ շաբաթներ առաջ մենք ակտիվ աշխատանքներ ենք տարել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցում՝ նախապատրաստվելով այստեղ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Լիահույս եմ, որ հյուպատոսությունը մոտ ապագայում կօգնի զարգացնել մեր պատմական հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, մշակութային, առևտրային, տնտեսական և այլն։ Արդեն կա՞ն մշակված պլաններ կապված Սյունիքի հետ։ Ինձ մի փոքր ժամանակ է անհրաժեշտ այստեղ մարդկանց, Սյունիքի մարզի պաշտոնյաների հետ ծանոթանալու համար, և դրանից հետո մենք կորոշենք, թե որ ոլորտներում կարող ենք ավելի լավ համագործակցել։ Բայց ակնհայտորեն Կապանում հյուպատոսության բացումը նաև քաղաքական մեսիջ ունի։ Մենք ադրբեջանական զորքերից ընդամենը 2կմ հեռավորության վրա ենք գտնվում։ Սա հաշվի առնելով՝ կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, թե ինչու է հյուպատոսությունը Սյունիքում բացվում հենց այժմ։ Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։ Արդյոք քաղաքական իրավիճակն էր առաջին պատճառը Սյունիքում հյուպատոսության բացման համար։ Կարծում եմ՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս երկու երկրների ղեկավարների ամուր վճռականությունը։ Այս որոշումը տարիների պատմություն ունի և մենք այժմ ականատես ենք լինում հյուպատոսության բացմանը։ Կցանկանամ լսել Ձեր մեկնաբանությունը՝ որպես անհատ, Սյունիքի բնակչության մասին, սա Ձեր առաջի՞ն այցն է այստեղ։ Ես հայերին պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին Իրանի հայ քաղաքացիներն են։ Նրանք շատ քաղաքակիրթ և բարեհամբույր մարդիկ են։ Այդպիսին են նաև ձեր երկրի և Կապանի մարդիկ։ Անգամ այն դեպքում, երբ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, և մարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտո՞ւմ։ Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։
    14:52
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամը 14։25-ի դրությամբ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։25-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    14:45
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ դիտորդական առաքելության, ԼՂ-ի և խոշտանգումների տեսանյութերի մասին. Տոյվո Կլաար․ «News.am»
    NEWS.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույցՀարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Արդյո՞ք հայտնի է, թե Հայաստանի տարածքում կոնկրետ որտեղ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։Առաքելության շրջանակում ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու։ Այս պարամետրերը՝ ներառյալ կազմակերպչական և գործառնական կոնկրետ հարցերը, ներկայումս վերջնական տեսքի են բերվում հոկտեմբերի 14-ին Հայաստան գործուղված ԵՄ տեխնիկական աջակցության առաքելության կողմից իրականացվող աշխատանքի և խորհրդակցությունների շրջանակում։ Նախատեսվում է, որ ԵՄ դիտորդական ապագա առաքելությունը բաղկացած է լինելու 40 դիտորդից։ Նրանց հիմնական խնդիրն է լինելու ճանապարհային պարեկների օգնությամբ տեղում դիտարկել իրավիճակը Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում։ Նրանց դիտարկումների հիման վրա պարբերաբար զեկույցներ են ներկայացվելու Բրյուսելին։ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են Հայաստանի հետ սահմանի երկայնքով խախտել զինադադարը՝ փորձելով նաեւ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Ինչպես շեշտել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար պատրվակ ստեղծել։ ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ գործառույթներ կամ լծակներ ունենալո՞ւ է նոր սրացումները կանխելու համար, ինչպիսին տեղի ունեցավ սեպտեմբերի կեսերին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու պատճառով։ Ինչպես նշեցի, ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հստակ մանդատ ունի՝ տեղում անվտանգային ցանկացած զարգացման վերաբերյալ զեկուցել Բրյուսելի կենտրոնակայան։ Երկու երկրների ղեկավարության հետ քննարկումների հիման վրա ակնկալում ենք, որ կողմերը կհամագործակցեն ԵՄ դիտորդների հետ և կնպաստեն իրավիճակի կայունացմանը՝ այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով խաղաղության բանակցությունների և սահմանային հանձնաժողովների կենտրոնացված աշխատանքի համար։ Ակնկալիքն այն է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կօգնի կանխել հետագա ցանկացած սրացում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հնարավորությունը։ Պրահայի հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա։ Ադրբեջանի կողմից իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը մերժելն արդյո՞ք չի սահմանափակում առաքելության հնարավոր արդյունավետությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել առաքելության հետ տեղում աշխատող համապատասխան դերակատարների հետ պարբերական շփումների միջոցով՝ անգամ առանց հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում առաքելության ֆիզիկակական ներկայության։ Իսկապես, Պրահայում հոկտեմբերի 6-ի կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը համաձայնել է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ վերջինը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում հաջորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերի 22-ին Եվրամիության փոխնախագահ եւ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հասցեագրված պաշտոնական խնդրանքին։ Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում ընկած են լինելու ՄԱԿ-ի կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, եւ որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի ինքնիշխան տարածքները դեռեւս դեօկուպացված չեն, եւ այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման վերաբերյալ պայմանավորվածություն դեռեւս չկա։ Ի՞նչ հեռանկար ունի սահմանազատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքները դեռ օկուպացված են։ Շաբաթներ առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը հստակ նշեց, որ ադրբեջանական ուժերը պետք է սահմանի իրենց կողմ դուրս բերվեն։ Թեեւ այդ սահմանը սահմանազատված չէ, բայց այն գոյություն ունի։ Հայկական ուժերը, որոնք երկկողմ սահմանի ադրբեջանական կողմում են, եւս պետք է հետ քաշվեն։ Այս ձեւով լարվածության նվազեցումը, վստահաբար, դրական ազդեցություն կունենա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վրա։ Կարծում եմ՝ 2 բան է անհրաժեշտ՝ հարգել գոյություն ունեցող սահմանն ու լիարժեք ներգրավվել սահմանազատման բանակցություններում։ Հուսով ենք, որ սահմանային հանձնաժողովների՝ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպումը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների։ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամակաշրջանների քարտեզների մասին են հայտարարում, որոնք պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հիմքում դրվեն։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այս հարցում՝ ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը հավասարակշռված որոշումների հասնելու համար։ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հիմնական արդյունքներից է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, որով երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ սա է ընկած լինելու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում։ Եվրամիության կարծիքով՝ Ալմա- Աթայի՝ 1991թ.հռչակագիրը հստակ ասում է, որ անհրաժեշտ է հարգել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել վերջին պայմանավորվածությունների ժամանակ, խոսքը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանների մասին է։ Այլ գծի բացակայության պայմաններում կարևոր է, որ կողմերը սա առնվազն որպես մեկնարկային կետ ընդունեն բանակցություններում։ Պրահայի հանդիպման հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների վերաբերյալ հիշատակում չկա։ Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության ապագայի հարցում, որոնք մշտապես Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքի տակ են։ Բոլորս տեղյակ ենք՝ ինչպես է սկսվել հակամարտությունը, և մենք նաև տեղյակ ենք հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, և մենք խնդրի վերաբերյալ պարբերաբար մտքեր փոխանակում են Ադրբեջանի և Հայաստանի մեր զրուցակիցների հետ։ Ծայրաստիճան կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակի կայուն մնալ, վստահության միջավայր ստեղծվի, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա պատկերացնել իր խաղաղ ապագան, երկու կողմերի ակտիվ բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գործնական լուծումներ գտնել և, ի վերջո, սկսվի հաշտության գործընթացը։ ԵՄ-ն՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, հստակ նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքները Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հիմնական բաղադրիչն են լինելու։ Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի մաս կազմի։ Մենք ծանոթ ենք Հայաստանի իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ վերջերս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղին վերաբերող հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից առանձին պետք է քննարկել։ Լսել ենք նաեւ այս հարցի շուրջ Բաքվից հնչած հայտարարությունները։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Բաքուն համապարփակ ռազմավարություն մշակի եւ Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։ Լուծումը, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բխում է թե՛ տեղի բնակչության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ միջազգային հանրության շահերից։ Երեւանից ու Բաքվից մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարություններ են հնչել։ Իրատեսական համարո՞ւմ եք այդ հեռանկարը։ Մենք նույնպես ծանոթ ենք այս հայտարարություններին։ Կողմերը հրապարակայնորեն և բազմիցս մեկնաբանել են այն սկզբունքները, որոնք պետք է ներառվեն խաղաղության ապագա պայմանագրում։ Ոգևորված ենք Արտաքին գործերի նախարարների հանդիպումներից։ Մինչև տարեվերջ կհաջողվի հասնել այդ նպատակին, թե ոչ, կախված կլինի կողմերից։ Հստակ է, որ մենք աջակցում ենք գործընթացին և վստահ ենք, որ համաձայնագիրը վճռորոշ բաղադրիչ է լինելու հակամարտության համապարփակ հանգուցալուծման համար։ Հայաստանյան սոցցաներում լայնորեն քննադատվեց Ձեր այն հայտարարությունը, որը վերաբերում էր այն տեսանյութերին, որոնք «պատկերում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է հետաքննվեն եւ իրական լինելու դեպքում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Ձեր հայտարարությունից հետո ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին խոշտանգելու մեկ այլ տեսանյութ հրապարակվեց։ Ինչպես հայտնի է, նրանք նույնպես սպանվել են գերության պայմաններում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին տեսանյութը։ Բազմաթիվ զարհուրելի տեսանյութեր են հրապարակվել վերջին շաբաթներին, որոնք գերիների նկատմամբ անընդունելի բռնության տեսարաններ և մարդու իրավունքների խախտումներ են պատկերում։ Դրանք իսկությունը հաստատվելու դեպքում ռազմական հանցագործություններ կհամարվեն։ Ես հստակ հայտարարել եմ, որ անցյալի հանցագործությունները որևէ դեպքում չպետք է արդարացնեն բռնության կրկնությունը։ Սրանպետք է մեկընդմիշտ վերջ տրվի, և հանցագործությունների մեղավորները պետք է արդարադատության առջեւ կանգնեն։ Կարիք կա նաև ընդունել ու հետաքննել անցյալի հանցագործությունները՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացրել։ Մինչդեռ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները հստակ կդատապարտեն այս սարսափելի գործողությունները, կերաշխավորեն ամբողջական հետաքննությունների անցկացումն ու հանցագործների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նախնական քայլեր են ձեռնարկել բռնության մասին վերջին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ, և մենք ուշադիր կհետևենք այս գործընթացներին։ Միաժամանակ, կուզեի կրկնել կողմերին ուղղված մեր կոչն առ այն, որ անհրաժեշտ է անցյալի և վերջին բռնությունների հարցում արդարացի մոտեցում դրսեւորել, բայց նաև լիազորությունների սահմանում անել ամեն ինչ նման աննկարագրելի գործողությունների կրկնությունից խուսափելու նպատակով։ Թշնամության և ատելության էջը պետք է մեկընդմիշտ շրջել՝ հանուն ապագա սերունդների շահերի:
    14:38
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է հրուշակեղենի արտադրության արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Կասեցման համար հիմք են ծառայել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի այն պահանջների խախտումները, որոնք վերաբերում են սանտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ՝ լվացվող նյութերից, լվանալ և ախտահանել հնարավոր չէ, տարածքը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
    14:37
    21.10.22
    Ավելին
  • Իրավական
    Եռաբլուրից սեպտեմբերի 21-ին բռնի ուժով բերման ենթարկված 20 ծնող ստացել է տուժողի կարգավիճակ
    «Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրից» բերման ենթարկված ծնողներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 20 ծնող այս պահին ունի տուժողի կարգավիճակ»: Այս մասին «Հայլուրի» հետ զրույցում ասել է զոհված զինծառայողների ծնողների փաստաբանը: Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ գործով դեռևս մեղադրյալ չկա:
    14:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան
    Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում: Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին Ադրբեջանից վերադառնալուն ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքում կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացումը:
    14:23
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նախորդ 10 տարիներին երկրի դիվանագիտական ձեռքբերումները
    Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախորդ 10 տարիների ընթացքում հետևողականորեն խորացրել է համագործակցությունը ինչպես հարևան, այնպես էլ զարգացող երկրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Կոմունիստական կուսակցության անդամ, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Չժաոսյուն: Վերջինս փաստեց նաև, որ նախորդ 10 տարիների ընթացքում այն պետությունների թիվը, որոնց հետ Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 172-ից հասել է 181-ի: Մինչ օրս Չինաստանը գործընկերային հարաբերություններ է հաստատել ընդհանուր առմամբ 113 երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։ Չժաոսյուն բարձր գնահատեց վերջին տասնամյակում երկրի կատարած դիվանագիտական աշխատանքը։ «Չինաստանը վերջին տարիներին բարեփոխումների և քաղաքակրթական ձգտումներով առաջարկել է հաստատել գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, նոր դարաշրջան է սկսել ռուս-չինական փոխհարաբերություններում և չին-ամերիկյան հարաբերությունների համար առաջ է քաշել երեք սկզբունք` փոխադարձ հարգանք, խաղաղ գոյակցություն և փոխադարձ շահեկան հարաբերություններ»,-ասաց Չժաոսյուն: Նրա խոսքով ՝ Չինաստանը նաև ամրապնդել է ռազմավարական աջակցությունը հարևան պետություններին, ինչպես նաեւ ավելի է ամրապնդել համագործակցությունը զարգացող այլ երկրների հետ: Անդրադառնալով G-20-ի՝ նոյեմբերին նախատեսված հանդիպմանը՝ նախարարի տեղակալը մասնավորապես ասաց. «Մենք ակնկալում ենք, որ գագաթնաժողովը կուժեղացնի միջազգային համագործակցությունը համավարակի դեմ պայքարում, կնպաստի համաշխարհային տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև դրական և կառուցողական դեր կխաղա գլոբալ պարենային և էներգետիկ անվտանգության պահպանման գործում»: Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Համագումարին մասնակցում է 2296 պատվիրակ: Այն լուսաբանում են 200-ից ավելի լրագրողներ աշխարհի 80 երկրներից:
    14:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա էլ որոշել են միկրոձեռնարկատերերին «գլխատել»․ Նաիրի Սարգսյան
    Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմել եմ ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ ՉԱՐԻՔ հանդիսացող հերթական օրենքի ընդունումը կանխելու ակնկալիքով։ Հիմա էլ որոշել են միկրոձեռնարկատերերին «գլխատել»։ Չենք հասցնում մարսել մի կործանարար օրենքի հետևանքները, հրատապ կերպով գրվում են նորերը։ Ձեր հետ աշխատելու մի տարբերակ կա՝ հանրայնացնել ամեն ինչ (մի ժամանակ այսպիսի դեպքերը դասական աշխատակարգ էր համարվում և չէինք հանրայնացնում)։ Դադարեցրե՛ք «բարեփոխումները» Դուք կործանում եք տնտեսությունը Դուք աղքատացնում եք ՀՀ քաղաքացուն Դուք ամեն օր ավելի եք բարդացնում տնտեսության հետագա վերականգնման հնարավորությունը»։
    14:15
    21.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հրթիռներ՝ Կիևի ու Խարկովի ուղղությամբ. Ռուսաստանը մոբիլիզացրած 10 հազար քաղաքացու հետ է ուղարկել
    Առավոտյան Խարկովի ուղղությամբ Ռուսաստանը սեփական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր է գործի դրել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել: Լուսադեմին հրթիռակոծվել է նաև Ուկրաինայի մայրաքաղաքը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնում է, որ զոհեր և վիրավորներ չկան: Կեսգիշերն անց ուկրաինական բանակն էր հանրաքվեով Ռուսաստանի կազմ մտած Խերսոնի ուղղությամբ հարվածներ հասցրել, երեք մարդ է զոհվել, 10-ը վիրավոր են:
    14:11
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում մի շարք ծրագրեր են մեկնարկել
    Երևանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը վկայող Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում ևս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Հնավայր այցելած Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նախաձեռնություններին ծանոթանում է տեղում:
    14:07
    21.10.22
    Ավելին