Լրահոս

2022-10-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էրդողանը կոչ արեց Ալիևին՝ պատին դեմ տալ Հայաստանին․ Ալվինա Աղաբաբյան
    Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն Ալիևի հետ Կովսական քաղաքում բացեց Արցախի օկուպացված տարածքներում կառուցված արդեն երկրորդ օդանավակայանը (առաջինը բացվել էր Վարանդայում անցյալ տարի ճիշտ այս օրերին) և կոչ արեց Ալիևին "պատին դեմ տալ Հայաստանին և Հաագայի դատարանում փոխհատուցում պահանջել Ղարաբաղի համար"։ Ի դեպ, փոխհատուցման թեման Ալիևը մեկ անգամ չէ, որ բարձրացրել է պատերազմից հետո՝ բաց ակնարկելով, որ եթե փոխ չունեք, որպես փոխհատուցում տվեք Սյունիքը։ Ե՞վ, ի՞նչ եք կարծում, դուք երբևէ խաղաղ ապրելու՞ եք ձեզ ոչնչացնել երազող, ձեզ "պատին դեմ տալ" ցանկացող Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Իհարկե՝ Ո՛Չ։ Ո՛Չ։ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ Ո՛Չ։ Ստախոս ու թուրքից է նա, ով ձեզ կասի հակառակը։ Իսկ խաղաղ մենք կարող ենք ապրել մի դեպքում, երբ վերաազատագրենք Արցախը, Նախիջևանն էլ վերամիավորենք Հայաստանին։ Հնարավո՞ր է դա։ Այո՛։ Իսկ հենց այդքանն իրականություն դարձավ, կնշանակի՝ ամրացած ազգային պետություն ունենք, հզոր բանակ, և առնվազն մեր ներկայիս իրավիճակում հայտնված Ադրբեջան։ Նկարում Կովսականի՝ 2014-ին բացված մանկապարտեզն է։ Այն դեռ դիմավորելու է մեր պստոներին․․․»։
    12:48
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Արմավիր ճանապարհին
    Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա Նունիկ Գրիգորյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:47
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները․ կա վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/21/1224869/
    12:40
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են քարանձավային կանոններով․ Դանիելյան
    Գևորգ Դանիելյանը գրում է․ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերվում են ներկայիս իրավագիտության և ընդհանրապես՝ քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեցող քարանձավային կանոններով, ըստ այդմ էլ՝ իբրև ճնշման գործիք են հռչակում հին և միջին դարերում ընդունված ռազմական տուգանքը, հընթացս հոխորտալով, թե աշխարհին բան ունեն ապացուցելու: Ախորժակները մի այլ կարգի է բացվել, և սրանց թվում է, թե մի քանի պաշտոնյաների ելույթները լիուլի բավարար են՝ Հայոց եղեռնը, Հայաստանի պատմական տարածքները բռնազավթելու, հենց մեր օրերում նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ ցեղասպանության հերթական փաստերն անտեսելու համար: Մոռացել են, որ Հայոց եղեռնը համառորեն չընդունելով, ոչինչ չի փոխվում, քանզի հենց թուրքական դատարաններն են կայացրել դատավճիռներ՝ էթնիկ զտումների նպատակով կազմակերպված ոճրագործությունների փաստերով, իսկ դատավորների նկատմամբ վրեժխնդիր են եղել և 1930 թ. գլխատել, ինչը բնավ չի ենթադրում, որ այդ դատավճիռները բեկանվել են: Պատահական չէ, որ «ֆուտբոլային դիվանագիտության» համատեքստում առաջարկում էին «պատմաբաններից» և ոչ թե իրավագետներից բաղկացած հաշտեցման հանձնաժողով ստեղծել, թեպետ՝ հայ պատմաբանները ևս հրաշալի տիրապետում են իրավական արժեք ունեցող փաստերին: Թող դիմեն դատարան, ոչ թե հոխորտան ու բանավոր պայմանավորվածություններով շահեկան խնդիրներ լուծեն: Հռետորական հարց. վերջապես ե՞րբ պետք գոնե հայագիտության և արտաքին քաղաքականության հարցադրումներով մեր օրերում մեծարժեք գիտական հետազոտությունները հաշվի առնվեն, դրանք սոսկ տեսական մտավարժանքներ չեն ...
    12:33
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ջերմուկում շչակներ են փորձարկվելու
    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ:
    12:29
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է մարմնական վնասվածք պատճառելու 8-ական, իսկ գողության 7-ական դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, անձի առևանգման, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, ահաբեկչության կամ բանդիտիզմի, ապօրինի ծառահատման, որսագողության, ինքնիրավչության, ինքնավնասման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ինքնասպանության հասցնելու և անօրինական միգրացիայի կազմակերպման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 3 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:15
    21.10.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.10.22
    12:11
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    25 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ
    Հոկտեմբերի 19-21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
    12:07
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Շների կացարանի շունն օգնել է կնոջը նոր կարիերա գտնել
    Մեծ Բրիտանիայի բնակիչ 53-ամյա Նիկի Ֆրենչը հեծանիվով վթարի հետևանքով տառապում էր հիշողության խնդիրներից և ուսի ցավից: Առողջության վատթարացումը ստիպեց նրան ավարտել 30-ամյա կարիերան և թոշակի անցնել: Դրանից անմիջապես հետո նա որոշել է իրականացնել իր երազանքն ու շուն ձեռք բերել, պատմում է Daily Mirror-ը։ Բրիտանացին գրանցվել է կենդանիների կացարանի կայքում և հայտ թողել ընտանի կենդանու ընտրության համար։ Շուտով անձնակազմը ֆրանսին ուղարկել է շան լուսանկար: «Սա սեր էր առաջին հայացքից։ Ես գիտեի, որ հենց Բոդին է », – ասաց կինը: Նա հաղթահարեց մի շարք հարցազրույցներ և շանը տարավ տուն: Կնոջ խոսքով՝ անմիջապես խորը կապ է առաջացել իր և ընտանի կենդանու միջև։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին և հասկանում են միմյանց։ Նա մտածեց, թե ինչ պետք է անի աշխատանքի փոխարեն, և որոշեց վերապատրաստվել որպես կինոլոգ։ Նոր աշխատանքում Բոդին օգնում է նրան. նա նկարահանվում է ուսուցողական տեսահոլովակներում։ «Բոդին սիրում է խաղալ, բայց մեր սիրելի գործերից մեկը մեր տեղական այգու ստվերում նստելն ու աշխարհը միասին դիտելն է: Այսքան տարի շան մասին երազելուց հետո դեռ չեմ կարողանում հավատալ, որ նա իմն է։ Բոդին այնքան ուրախություն է պարգևել ինձ»,- եզրափակել է Ֆրենչը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի ամերիկացի թողել է մշտական ​​աշխատանքն ու խզել հինգ տարվա հարաբերությունները՝ շան հետ ֆուրգոնում ապրելու համար։
    12:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով Ջերմուկ քաղաքը հավասարեցնել հողին։ Ընդամենը 4 կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերեւը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնեք՝ ինչ ձեւի»։ Իսկ ինչքա՞ն են առաջ եկել եւ ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։ «Ամբողջ գծով, բացի մի կետից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանտիմետր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչեւ ութ կիլոմետր ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել։ Մի դիրքն էլ մյուսից մեկ, երկու, երեք, չորս, երբեմն ավելի կիլոմետր տարածքով են իրարից հեռու»։ Ի՞նչ աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները։ «Նրանք ցանկացած պատերազմի ժամանակ երբ տարածք են գրավում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ։ Նպատակը, որ արագ զինտեխնիկա, զորք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, թշնամին այնպիսի արագությամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող եք այդ սարերի մեջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։ Իրենց զինվորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթբետոնե, ահռելի ծավալով, մրջյունների նման աշխատում են։ Անգամ վերջերս, երբ մեր տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողության տակ էր... խփեցին ու բերեցին իրենց դոմիկները հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարված չեղավ, որովհետեւ կրկին արգելված էր կրակ բացել»։
    11:52
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Էներգաճգնաժամի դեմ պայքարում ԵՄ-ի միջոցներն արագ արդյունք կտան. Շառլ Միշել
    Էներգակիրների գների նվազեցման ուղղությամբ ԵՄ-ի կողմից մշակված միջոցներն արագ արդյուն կտան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: «Արդյունքը կարելի կլինի զգալ շատ արագ»,-ասել Է նա՝ հանդես գալով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Մասնավորապես, նրա խոսքով, դրական ազդեցություն կցուցաբերի այն փաստը, որ «շուկաները կտեսնեն միասին աշխատելու մեր պատրաստակամությունը»: Միշելն ավելի վաղ նշել Է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարները համաձայնել են հանձնարարել Էներգետիկայի նախարարներին՝ շտապ կարգով մի շարք առաջարկություններ մշակել, որոնք կոչված են նվազեցնել Էներգակիրների գները, բարձրացնել մատակարարումների հուսալիությունը եւ նվազեցնել Էներգիայի սպառումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    11:45
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սասուն Խաչատրյանի եղբորորդին՝ իրավապահների տեսադաշտում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ մեկ տարի է, ինչ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը: Վերջինս, 2021 թվականի ընթացքում զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կարգադրել է խոշտանգել դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին: Այս արարքի համար նրա երկու աշխատակից կալանքի տակ են, իսկ Սարգսյանը, ունենալով թիկունք՝ ի դեմս կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, ոչ միայն կալանավորված չէ, այլ նաեւ այս դեպքից հետո նոր պաշտոն է ստացել՝ նշանակվելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի պաշտոնում: Այս գործը դատարանում է. տեսնենք, թե դատարանը ինչ կանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր գործով։ Հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ նկատում ենք, որ Արտակ Սարգսյանի մասով կանեն ամեն ինչ նրան ջրից չոր դուրս բերելու համար: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ հոկտեմբերի 19-ին՝ քրեակատարողական ծառայողի օրը, Սասուն Խաչատրյանի մեղադրյալ եղբայր Արտակ Սարգսյանը եւ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ի կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալի» պետ Ռուբեն Խալապյանը միմյանց կողք էին նստել, ինչը շատ բանի մասին է վկայում»:
    11:37
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճիշտ կլինի թշնամական քարոզչության այդ տարրը հայկական տիրույթում կոչել առնվազն իրական «անվանումով»․ Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Քանի որ թե՛ Բաքվի բռնապետի և թե՛ էրդողանական վարչախմբերի կողմից շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զանազան հայտարարությունները, և հայստանյան լրատվական ու մասնսգիտական դաշտը ստիպված է անդրադառնալ դրանց, ըստ իս, ավելի ճիշտ կլինի թշնամական քարոզչության և ծրագրի այդ տարրը հայկական տիրութում կոչել առնվազն իրական «անվանումով»։ Իբր «Զանգեզուրյան» կամ «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» նշված երկու վարչախմբերի պատրանքերում իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների միջև անխափան և ամենակարճ հաղորդակցության ուղին։ Հետևաբար «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումը լոկ միջոց է դրա իրական բովանդակությունն ու համաթուրանական պատրանքի մաս լինելը քողսրկելու համար, և, ըստ այդմ, եթե հնարավորություն չկա այդ «անվանումը» մեզանում ընդհանրապես չհիշատակելու, այն պետք է կոչվի «Թուրանական միջանցք», ինչն արտացոլում է դրա իրական բնույթը»։
    11:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում կրկին թեժ պայքար է սկսվել՝ պաշտոնի համար
    «Իրավունք» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ականների շարքերում թեժ պայքար է սկսել: Խնդիրն այն է, որ իշխող խմբակցությունում պատգամավորները օր առաջ ելքեր են փնտրում օրենսդրական աշխատանքից «պրծնելու» ու ավելի քիչ քննդատվող ու «խախանդ» գործի անցնելու համար: Այս առումով ԲԴԽ անդամի թափուր մնացած պաշտոնը լավագույն «չալաղաջը» կարող է լինել: Ընդ որում` բարձր պաշտոն զբաղեցնելու հավակնություններ ՔՊ-ում շատերն ունեն` վկայակոչելով այն փաստը, որ եթե ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ աշխատել, ուրեմն` իրենք «կոսմանաֆտ» էլ կարող են աշխատել, «վադալազ» էլ»:
    11:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը
    Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման հարցերը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման, Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում ռուսական արդյունաբերական գոտու գործունեության և այդ շրջանակներում ԵԱՏՄ երկրների մասնակցության հնարավորությունների մասին: Միջկառավարական խորհուրդը կքննարկի 2021 թվականին ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակը, ԵԱՏՄ պետությունների կողմից իրականացվող ներմուծման փոխարինման համատեղ նախագծերը, կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթը, 2021 թվականին ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման հարցերը։ Միությունում գյուղատնտեսական մթերքների պահեստային սերտիֆիկատների էլեկտրոնային առևտուրը զարգացնելու նպատակով միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել՝ ԵԱՏՄ շրջանակներում նման վկայականների թողարկման (տրման), շրջանառության և մարման կանոնների մասին։ Միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ շրջանակներում նման սերտիֆիկատների տրամադրման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագիր։
    11:17
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Գազի գնի շուրջ բանակցությունը կավարտվի նոր միութենական պետության մեջ մտնելով
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 18-19-ը դադարեցվել էր Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելն էր։ «Գազպրոմը» նաեւ հայտնում էր, որ այս երկու օրը հանրապետության սպառողները գազ են ստանալու «առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»։ Վերականգնվե՞ց, թե՞ ոչ գազամատակարարումը՝ մեր հարցին ընկերությունից պատասխանեցին, որ այո, վերականգնվել է, դեռ երեկ։ Այնուամենայնիվ, որոշակի սպասում կա, որ Հայաստանի ներկայիս անորոշ, խոցելի վիճակում հնարավոր է, որ գազի մատակարարման հարցում քաղաքական կոմպոնենտ ի հայտ գա, եւ Ռուսաստանը գազն օգտագործի որպես Հայաստանի հնարավոր արեւմտյան կողմնորոշման դեմ ուղղված ճնշման գործիք։ Մանավանդ, որ խոսակցություններ կան, թե Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց պարտքի մեծ հաշիվ է ներկայացրել։ Այս մասին օրերս հայտարարել էր «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նախկին պատգամավորը գրել էր, որ, սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ, Հայաստանի առջեւ կանգնելու են էներգետիկ եւ գազային հիմնահարցեր, իսկ էներգետիկ դիվերսիֆիկացման փորձերը կհանդիպեն դիմադրության: «Հայաստանի առջեւ իրերի այս վիճակը գերկախվածությունը նվազեցնելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումն է։ Հայաստանն ունեցել է եւ ունի բազմաթիվ չիրացված հնարավորություններ՝ դա անելու Միացյալ Նահանգների, Կանադայի, եվրոպական երկրների հետ»,- գրել է Արման Բաբաջանյանը։ Մեր պետությունը միշտ համաձայնել է «Գազպրոմի» առաջարկած գներին ու նորմալ սպառում է իրականացրել, որտեղի՞ց է գոյացել պարտքը։ Մեր հարցին Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Պարտքը սարքվել է մեր գլխին, ահռելի թիվ է, ո՞ւմ է հետաքրքիր մնացածը։ Կոնկրետ չափի մասին հիմա չեմ ուզում խոսել, լուրջ խնդիր կա։ Մենք դրա տակից դուրս չենք գա։ Սկսել են նոր մեթոդով հաշվարկներ անել՝ առանց քննարկելու։ Պետք է բանակցել ու հրաժարվել»։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ ճնշումներ գործադրեն՝ գազի գործոնն օգտագործելով, մանավանդ՝ հիմա շատ է խոսվում Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ «Իհարկե, պարտքի մասով նորությունը եկել է ի պատասխան Նիկոլի՝ զենքի փողը վճարել-չստանալու մասին հայտարարության»,- ասում է արեւմտամետ գործիչը։ Մյուս կողմից, հիշենք, որ Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներին ՌԴ-ն այդ նույն գազը վաճառում է խմ-ն 1500 դոլարով, 1335 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ եթե տարեկան բերում ենք 2 մլրդ խմ գազ, ապա ստացվում է, որ Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ 600 մլն դոլարի սուբսիդիա է ստանում ՌԴ-ից՝ ամսական 220 մլն դոլար։ Այս հաշվարկներն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ապացուցելու, թե որքան վտանգավոր է վեկտորի փոփոխությունը, եւ ինչ կարող է հետեւել մեր արեւմտամետ խաղերին։ Հասկանալի է, որ այս բարեգործությունը գին ունի։ Նման լավություն Վ․ Վ․ Պուտինն անում է նաեւ Բելառուսին։ Իսկ Բելառուսը միութենական պետության մաս է կազմում եւ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հայաստանը նաեւ ԵԱՏՄ-ի մեջ է, որտեղ հատուկ մաքսատուրքեր չկան, եւ մենք դրանից էլ ենք օգտվում։ Եվ ամենակարեւորը՝ օգտվում ենք 2013 թվականի օրենքից, որով մեր նկատմամբ սահմանված է կիրառել գազի գնի այն գործակիցը, որը գոյություն ունի Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։ 2013 թվականի պայմանագիրը կնքվել է 30 տարով, այսինքն՝ գործում է մինչեւ 2043 թվականը, սակայն, ըստ այդ պայմանագրի, կողմերը կարող են ցանկացած պահի այն խզել՝ 6 ամիս առաջ միմյանց նախազգուշացնելով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հիմա ֆորսմաժորային իրավիճակում եմ, եւ առաջարկել Հայաստանին՝ նոր գին պայմանավորվել։ Այս նոր գինը, Հայաստանի հակառուսական խաղերի պարագայում, հավանաբար, կմոտենա եվրոպականին։ Այս դեպքում էլ Բագրատյանը հաշվարկ ունի․ եթե մեզ մոտ գազի գինը մոտենա միջազգայինին, ապա կենսամակարդակի անկումը կդառնա 30 տոկոս, իսկ աղքատությունը կանցնի 50 տոկոսից։ Ինչ խոսք, այս պարագայում մեզ, անշուշտ, նոր բանակցություններ են պետք ՌԴ-ի հետ եւ նոր բանակցություն՝ գազի գնի շուրջ։ Բայց չի բացառվում, որ այդ բանակցության ավարտը լինի նոր միութենական պետության մեջ մտնելը»:
    11:15
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Մուկուչյանը երկար անգործ չի մնա
    «Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներումրջանառվող շշուկների համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանը երկար անգործ չի մնա: Նա իր աշխատանքով գոհացրել է Նիկոլ Փաշինյանին, ուստի` նրա կողմից էլ շատ շուտով նոր պաշտոն կստանա դատաիրավական ոլորտում: Այս թեմայի շուրջ վերին օղակներում նույնիսկ արդեն կատակում են, թե հարկավոր է նշանակումը արագ գլուխ բերել, քանի Մուկուչյանն էլ չի դարձել ընդդիմադիր»:
    11:07
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
    11:06
    21.10.22
    Ավելին