Լրահոս

2022-10-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է հրաժարական տվել Լիզ Թրասը
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի նշանակած վերջին վարչապետը, 6 շաբաթ պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։ Նա Մեծ Բրիտանիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է։ Ո՛չ հող է հանձնել, ո՛չ պատերազմում է պարտվել, ո՛չ մեծաթիվ զոհեր է տվել իր վարած քաղաքականության արդյունքում՝ ընդամենը հարկային օրենսդրությունում փոփոխություն է կատարել, որը նրան չներվեց։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կընտրվի նոր վարչապետ, որը նաեւ կղեկավարի Պահպանողական իշխող կուսակցությունը»:
    11:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շուշիի մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Օրինակ՝ իր խոսքերից մեկով Փաշինյանը պնդում էր, թե ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում՝ ներառյալ Շուշին, մինչդեռ թե՛ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ: Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել եւ գնացել է ավելի մեծ կորուստների եւ տարածքային զիջումների: Փաշինյանին անձամբ հերքել էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. -Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիեւի ու Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու եւ ոչ թե զինվորականներե, – ասել էր Պուտինը։ Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում: Նա պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում։ Սկզբում Փաշինյանին հերքեց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ բանակցային եւ ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետեւ Փաշինյանին հերքեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել: Շուշի քաղաքի շուրջ այս հակասական հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիներին»:
    10:52
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը
    Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։ Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։ Երեքի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
    10:45
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականների ձեռքբերման համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել
    Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին կայացրել է մեղադրական դատավճիռ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Նրանք մեղավոր են ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ դատապարտվելով տարբեր չափերի տուգանքների: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, կառույցը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով դիմելու է Ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ(նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով): 2022 թվականի հունիսի 23-ին քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հսկող դատախազի որոշմամբ հաստատվել և ուղարկվել էր դատարան:
    10:39
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստանի և Վրաստանի ՊՆ պատվիրակությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության վերաբերյալ
    Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-20-ը Հայաստան էր այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ: Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
    10:37
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոցքում ձնախառն անձրև է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    10:32
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է շտապում իրանական կողմը
    «Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։ Ուշագրավ է, որ հյուպատոսության շենքում վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այն հանդիսավոր արարողությամբ բացելու որոշում է կայացվել, ենթադրվում է՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ, ինչպես հաղորդում են Սյունիքի մեր աղբյուրները, մարզային իշխանություններն անգամ տեղյակ չեն եղել այսօր սպասվող միջոցառման մասին, եւ այն, ըստ էության, կայացել է սպոնտան։ Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացրել էր դեռ 2021-ի դեկտեմբերին, իսկ դրանից հետո Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակել Աբեդին Վարամին»:
    10:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչական շրջանի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ժամանակ ռեստորան է բացել
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի ռեստորան է բացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Գյուրջյան փողոցում գտնվող «Հին թաղեր» պանդոկը Մանուկյանը բացել է վարչական շրջանի ղեկավար եղած ժամանակ: Նա, նշենք, Նորք-Մարաշի, այնուհետեւ Նոր Նորքի թաղապետի պաշտոններն է զբաղեցրել, ինչի ընթացքում էլ՝ 2021-ին, հասցրել է բացել ու շահագործել վերոնշյալ պանդոկը: «Պանդոկը ոչ թե իմը, այլ քրոջս որդունն է: Այն ինձ հետ որեւէ կապ չունի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Զարմիկը պանդոկի տնօրեն Արթուր Աբգարյանն է: Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հովհաննես Մանուկյանի հիմնադրած «Բաս Վոյաժ» ՍՊԸ-ում վարորդ է աշխատել, այժմ, փաստորեն, պանդոկ է ղեկավարում: Ի՞նչ է ստացվում. կարող ենք ենթադրել, որ մարդը պաշտոնավարման ժանակահատվածում բիզնես է հիմնում, այն ազգականի անունով գրանցում ու որոշում՝ ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի: Տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերեւս այս դեպքի համար էր ասում. «Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում»:
    10:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանը հերքում է Փաշինյանի հայտնած «նորությունը»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Փաշինյանի հայտնած այս տեղեկությունն Արցախի նախագահն ու քաղաքական ուժերն իբրեւ բոթ են ընդունել, քաղաքական դաշտը մի քանի օր է՝ գործի է դրել բոլոր կապերը՝ ՌԴ-ից ճշտելու այս տեղեկատվության հավաստիությունը։ Նախատեսել են մեկնել Մոսկվա եւ տարբեր գործիչների են խնդրել, որ իրենց «կանալներով» ճշտեն, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը։ Երեկ մեզ ասացին, որ Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր շրջանակներից հերքել են Փաշինյանի հայտնած «նորությունը», ասել են, թե իրենք չեն պատրաստվում Հարավային Կովկասը նվիրել ուրիշներին եւ Արցախից հեռանալու մտադրություն չունեն։ Ի դեպ, առաջիկայում նաեւ ԱՀ նախագահի այց է նախատեսվում Մոսկվա, որից հետո պատկերն առավել ամբողջական կդառնա»:
    10:15
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը զրո պատասխանատվություն ունի մարդկային ու տարածքայի ահռելի կորուստների համար. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխող ուժի՝ անվտանգության բլոկը սպասարկող դեմքերը իրենց խոսքում անհամեմատ ավելի մեծ տեղ են հատկացնում սեփական տապալումներն ու ահռելի կորուստներն արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, քան, բնականաբար, անվտանգության համակարգում լուրջ ռեֆորմներին կամ առարկայական անելիքներին։ «Նույնիսկ այն դեպքում, երբ խոսում են անելիքների մասին, դրանք կա՛մ վերացական բնույթ ունեն, կա՛մ զուտ բարի ցանկությունների տրամաբանության մեջ են։ Ժամերով, օրերով, ամիսներով խոսում են բաների մասին, ինչի ընթացքը նույնիսկ չեն պատկերացնում, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն էլ ունենան՝ իրենք այդպիսի բարեփոխումների կամք ու հնարավորություն չունեն։ 4.5 տարի է իշխանության են, նույնիսկ այդ ժամանակահատվածի համար փախչում են պատասխանատվությունից։ Մեկին կբռնեն, մյուսին կկալանավորեն, երրորդին բռնության կենթարկեն ու նույնիսկ կապ էլ չունի, որ այդ «զոհերը» ոչ մի կապ չունեն սրանց արածի կամ չարածի հետ, կարևորը՝ մարդկանց զբաղեցնելու և իրականությունից փախուստի դիմելու հնարավորություն ստանան։ Անվտանգության համակարգի փոփոխությունները լեզվի ճարտարության, ստի ու կեղծիքի մրցավազքի հետ են խառնել և ամենակարևորը՝ 0 պատասխանատվություն՝ մարդկային ու տարածքայի ահռելի կորուստների համար», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:
    10:07
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 2-րդ փողոցի առանձնատներ, Շոպրոնի և Ս․ Խանզադյան փողոցների առանձնատներ, Գյուրջյան փ. 52 առանձնատուն, սեփականատեր «Անահիտ Ղարսիլյան» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Հանք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Աճառյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Քարշիչ ենթակայան, Արտակարգ Իրավիճակների նախարարության մասնաշենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 4-րդ թաղ․ 27, 29, 30 շենքեր, Մելիքյան և Սեբաստիայի փողոցներ, «Կոլաստիկ» ՍՊԸ, «Անանդա» ՍՊԸ և Շիրազի փ. 13 ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբ. 5, 6, 7, 8; 3-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7; 4-րդ նրբ. 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պող. 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ. 3, 4, 5, 6 և Լյուքսեմբուրգի 2-րդ նրբ. 3, 5, 6 շենքեր, «Ալգորիթմ» վարժարան, թիվ 163 դպրոց, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նուբարաշեն 4-րդ փողոց, 11:00-17:00 Գրիբոյեդովի փ. 26 շենք, Կոմիտասի պող. 45, 45/1, 47 շենքեր, Արաբկիր 25փ․ 11-29 առանձնատներ, Վ․Դավթյան փ․ 3-13 առանձնատներ, Զինվորական հավաքակայան, Կարմիր Բլուր կայարանի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արալեզ գյուղ մասնակի, 11։00-16։00 Արտաշատ քաղաք` Թումանյան, Տերյան, Շահումյան, Ս.Հակոբյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Արտաշատ և Արարատ գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-14։00 Հրազդան քաղաք՝ ջրմուղի պոմպակայան, «Տաշիր» հյուրանոց, «Տաշիր» արևակայան, 10։30-12։30 Կոտայք և Նոր Գյուղ գյուղերն ամբողջությամբ, 11։00-17։00 Հրազդան քաղաք՝ Մաքրավան թաղամաս, Հրազդան ՀԷկ-ի պլատինա, Սպանդանոց, Կեղտաջրերի մաքրման մեխանիկական արտադրամաս, Կոտայք, Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Վերին Գետաշեն, Լիճք բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-17։30 Վարսեր համայնք մասնակի, Ավտոսպասարկում, Հեռուստակենտրոն, «Հ.Սեդրակյան», «Լեվ Լեն», «Գազ Ամա», «Արա Արեգ», «Է. Մխիթարյան», «Շ.Բոզոյան», «Հ.Պողոսյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լճաշեն համայնքն ամբողջությամբ, «Գոգ Արս» ՍՊԸ, Խմելու ջրի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզի` 11:00-15:00 Նորաշեն, Պետրովկա, Ձորամուտ և Գոգավան գյուղեր, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Արփենի գյուղի հյուսիսային մաս, Սյունիքի մարզի` 10:00-12:30 Վահատուր գյուղ մասնակի, 14:00-17:00 Մեղրի քաղաք՝ Ադելյան, Գետափ, Գործարարների, Զ.Անդրանիկի, Լիճքվազ, Կիրովի, Օհանջանյան, Մեժլումյան, Մրգահատ, Նորաշեն, Շահումյան, Շերամապահների, Վազանց, Փարամազի փողոցներ, ՀԷԿ-ի ձոր թաղամաս, Այգեձոր, Թխկուտ, Լեհվազ, Վարդանիձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 13:00-15:00 Խնածախ գյուղ մասնակի, 15:30-17:00 Տեղ գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Ջերմուկում մեր դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է: «Ժողովուրդ» Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողովը: Այն վերածվել է մրցավազքի երկու ավանդական կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրելի Ռամկավար ազատական եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների միջեւ: «Հրապարակ» Այսօր Կապանում կբացվի Իրանի գլխավոր հյուպատոսությունը: «Գոլոս Արմենիի» Այս իշխանությունը մեծացրեց Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես չի հաջողվել իր բոլոր նախորդներին: «Հրապարակ» Առաջիկայում նախատեսվում է Արայիկ Հարույունյանի այցը Մոսկվա Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի քաղաքագետ Հերմինե Մխիթարյանի հետ:
    09:45
    21.10.22
    Ավելին
  • Մշակույթ
    «Արցախապատում». Անժելա Սահակյանի «բաց նամակն» աշխարհին
    Լույս է տեսել լրագրող Անժելա Սահակյանի «Արցախապատում» գրքի երկրորդ հատորը։ Լրագրողական տարիներին հայկական ռադիոկայանի իր հեղինակային՝ «Արցախապատում» հաղորդաշարերի ամփոփումն է գրքում։ Սահակյանի խոսքով՝ 15 տարուց ավելի Ֆրանսիայում ապրելն անգամ չի կտրել իրեն հայրենի Արցախից։ Հեղինակի խոսքով՝ «Արցախապատումը» բաց նամակ է աշխարհին՝ հանուն պապենական հողերի հերոսական պայքարի ու մշտական խաղաղության հաստատման մասին:
    09:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թուրքիայի նախկին վարչապետը վթարի է ենթարկվել
    Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում։
    00:08
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
    00:00
    21.10.22
    Ավելին
2022-10-20