Լրահոս

2022-10-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Կովկասի մահմեդականների վարչության նախագահը հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ է հնչեցրել ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ․ Մայր Աթոռ
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայատարարություն է տարածել, որում ասվում է․ «Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվեց գրավված Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։ Տարօրինակ է, որ 2020 թվականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։ Ժողովուրդների խաղաղ գոյակցությունը իբրև թե կարևորող Կովկասի մահմեդականների վարչության նախագահը, հակառակ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, նույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։ Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել ևս կարիքն ունեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ուշադրության և միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հավատարիմ հոգևոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։ Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգև խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով»։
    21:08
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերին Դվինի բնակիչը համագյուղացիների տներից գողություններ է արել․ գողոնի մի մասը հայտնաբերվել է
    Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Տուժողը 29-ամյա կին էր։ Նրա Վերին Դվին գյուղի տնից գողացել էին ոսկեղեն ու փող։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տուն էին մտել բաց պատուհանով, ապա կոտրել էին ննջարանի դուռն ու գողություն արել։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Արտաշատի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ մի հաղորդում էլ ստացվել էր հոկտեմբերի 4-ին։ Այս դեպքում ևս տուժողը Վերին Դվին գյուղի բնակիչ էր։ Ինչ-որ գործիքով բացել էին նրա տան պատուհանն ու գողացել 340 հազար դրամ ու 16 հազար ռուբլի։ Բնակարանային գողության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Արտաշատի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների շնորհիվ, որոնց մի մասն իրականացրին հենց Վերին Դվինում, հավաստի տեղեկություններ ձեռք բերեցին, որ երկու դեպքում էլ գործել է նույն անձը։ Խոսքը 24-ամյա մի երիտասարդի մասին է, որը բնակվում է Վերին Դվին գյուղում։ Հոկտեմբերի 12-ին նա հայտնաբերվեց ու ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել։ Գողոնը մասամբ առգրավվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    21:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սեր և հորմոններ․ ինչպե՞ս են դրանք կառավարում մեր հոգեվիճակն ու վարքագիծը և ինչու՞ են միմյանց սիրող ամուսիններն ավելի երկար ապրում
    Երջանկություն, ուրախություն, սեր, կարեկցանք․․․ մարդուն հատուկ այս զգացմունքների «մեղավորները» հորմոններն են, ավելի ճիշտ՝ այն հորմոնները, որոնք նաև նեյրոմեդիատորներ են, այսինքն՝ կառավարում են մեր հոգեվիճակն ու վարքագիծը։ Ապացուցված է՝ սիրող կամ ամուսնական զույգերի ներդաշնակ հարաբերությունները կյանքի տևողությունը 50 տոկոսով երկարացնում են։ Այն ազգերը, որոնք առաջնահերթություն են տալիս ընտանեկան, սոցիալական կապերին, որոնք վառ արտահայտված ջերմ զգացմունքներ ունեն հարազատների, ընտանիքի անդամների, երեխաների, նաև կենդանիների նկատմամբ, մոլորակի բնակչության ամենաառողջ ու երկարակյաց խմբերն են։ Հետազոտությունները ցույց են տվել՝ երջանիկ ընտանեկան կյանքով ապրող զույգերի մոտ առողջական որոշ խնդիրներ, նույնիսկ տրավմաների կամ վերքերի ապաքինումը շատ ավելի կարճ է տևում, քան սիրո պակաս ունեցող զույգերի մոտ է։ Ծանր հիվանդները, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն, բժշկին կամ իրենց ապաքինվելու հնարավորությանը, որոնք շրջապատված են սիրով ու ջերմությամբ, 40 տոկոսով ավելի թեթև են տանում հիվանդության հետևանքները։ Այս ամենին նպաստում է «սիրո հորմոնը»։ Սերն ու դրան հաջորդած նույնպիսի արձագանքը քիմիական ռեակցիա է առաջացնում, ինչն ակտիվացնում է օքսիտոցինի ու դոֆամինի՝ երկու կարևոր նեյրոհաղորդիչների արտադրումը։ Օքսիտոցինը՝ «գրկախառնության հորմոնը», ջերմության, մեկ այլ մարդու հետ կապվածության, նաև այլ ջերմ զգացողություններ է պարգևում։ Օքսիտոցինն օգնում է, որ իջնի զարկերակային ճնշումը, արագանա օրգանիզմի վերականգնումը, լավանա հիշողությունը, ամրապնդվի սեռական առողջությունը,։ Դոֆամինը՝ «լավ ինքնազգացողության» հորմոնը, բարձրացնում է տրամադրությունը, հաճույքի զգացողություն է պարգևում։ Այն առաջանում է, երբ մարդը իր համար դուրեկան բանով է զբաղված՝ ժամանակ է անցկացնում սիրելիի հետ, համեղ կերակուր է վայելում, հիանում է գեղատեսիլ բնությամբ ․․․ Դոֆամինն օգնում է, որ մարդը մոտիվացված լինի, լավացնում է հիշողությունը, նվազեցնում է բորբոքային պրոցեսները, լավացնում է քնի որակը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է Պարկինսոնի հիվանդությունը, լավացնում է սեռական կյանքը։ Ինչպե՞ս ուրեմն ապրել՝ սիրով շրջապատված լինելու, դրական էմոցիաներ ստանալու, ավելի առողջ լինելու համար Պետք է ավելի հաճախակի շփվել ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, մտերիմների հետ, այդ շփումից ստանալ հաճույք։ Սեփական զգացմունքները պետք չէ թաքցնել մտերիմներից․հարկավոր է նրանց հետ կիսվել ուրախությամբ, երջանկությամբ, ձեռքբերումով կամ հաջողությամբ ոգևորել նաև այն մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար։ Ուշադրություն է պետք հատկացնել այն մարդկանց, որոնք արժեքավոր տեղ ունեն ձեր կյանքում․ փոքրիկ նվեր, շնորհավորանք, հաճոյախոսություն, քաջալերող խոսք ․․․ Սիրելի մարդկանց հետ գրկախառնությունը, նրանց ջերմորեն հպվելը, համբուրելը ջերմ ու անկեղծ զգացմունքներն արտահայտելու ամենազորեղ միջոցն են։ Պետք չէ մոռանալ նաև «ինքնավերլուծության» մասին․ վերաիմաստավորել աշխարհում սեփական դերակատարումը, շտկել սխալները, որոնք հաճախ թույլ ենք տալիս ամենամոտ ու սիրելի մարդկանց նկատմամբ, վերաարժևորել հարազատների ու մտերիմների, սիրած էակի անփոխարինելի դերը ձեր կյանքում ու ապրել՝ լցված սիրով սեփական անձի, մերձավորների, աշխարհի նկատմամբ։
    20:50
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա ուսանողուհու նկատմամբ վիրաբույժը կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել տեղի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհին և հայտնել, որ 1 օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի բժիշկը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/21/1224916/
    20:46
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը․ Ստեփան Դանիելյան
    Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ստրատեգիական նշանակություն ունեն և ապագա կոմունիկացիաների առումով, և անվտանգության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա նաեւ նշել է. «Դա հասկանալի է, սակայն այստեղ կա ևս մի ենթաշերտ, որը լավ չի ընկալվում Հայաստանում: Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ստրատեգիական որակ են ձեռք բերում, դա նույնպես ունի թե տնտեսական, թե անվտանգային հարթություն: Այ այստեղ է պետք հասկանալ նաև Իրանի նման ակտիվության պատճառներից մեկը: Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան: Հաշվի առնելով Ռուսաստանի հայտնի դժվարությունները և կախվածությունը Թուրքիայից, փաստորեն Ռուսաստանն այս փուլում Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը պատվիրակել է Իրանին: Պետք է համարել, որ Իրանի ակտիվությունն ունի Ռուսաստանի ոչ ցուցադրական աջակցությունը, կամ ավելի ճիշտ նրանք միմյանց հետ կոորդինացնում են իրենց դերակատարումները»։
    20:40
    21.10.22
    Ավելին
  • Էրդողանն ուզում է «պատին սեղմել» Հայաստանը և հյուպատոսարան բացել Շուշիում. «ուժեղ տղա» Ալիևը
    Սյունիքում հյուպատոսություն բացելու օրը Էրդողանը հայտարարել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու մասին: Հիշեցնենք, որ թուրքական գորշ գայլերն էլ պատրաստվում են դպրոց հիմնել հայկական բերդաքաղաքում:
    20:29
    21.10.22
    Ավելին
  • Արցախ
    «Անվտանգային այլ երաշխիքներ» է ակնկալում Արցախը Ռուսաստանից. Արայիկ Հարությունյանի «անկեղծ զրույցը»
    Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ գրեթե գաղտնի հանդիպումից ավելի քան մեկ շաբաթ հետո Արցախի նախագահը բացահատումներ է արել Արցախի հանրայինի եթերում: Ասել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործում ակտիվ Արևմուտքը ստորադասում է ղարաբաղյան խնդիրը, և նպաստավոր առաջարկներ չի ներկայացնում: Հարությունյանի այս խոսքերից վերլուծաբանները համոզվում են, որ ճիշտ են ենթադրությունները, թե Արևմուտքը առաջարկում է արագ փակել Արցախի հարցը:
    20:20
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետականության զգացում ունեցողների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը․ Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում նշված է․ «Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի' քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։ Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը։ Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձևակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, լուծման հասնելու ճանապարհները. ամեն ինչ քաղաքականություն է։ Սա շատ հին թեմա է, և եթե կհիշեք, մինչև 18 թվականն էլ բոլոր հանրային ուղղորդվող պրոցեսները խորհուրդ էր տրվում չքաղաքականացնել, և ինքնացենզուրան արդյունավետ աշխատում էր։ 10 հազար դրամով քվեարկող տասնյակ հազարավոր ընտրողներն էլ չէին զբաղվում քաղաքականությամբ, փողով ընտրվողներն էլ, ռեյտինգային քվեարկությամբ ընտրված պատգամավորներն էլ։ Իսկ հիմա ընդհանրապես ունենք մի վիճակ, երբ Ղարաբաղի հարցն էլ քաղաքականություն չի, միջանցքն էլ, սահմանն էլ, զոհերն էլ։ Այդ ամենն արդեն կենցաղ է։ Ավելին. խորհրդարանական մեծամասնությունն էլ արդեն չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքական ընդդիմությունն էլ, նախկին նախագահների ձևաչափն էլ. ոչ ոք։ Սոցցանցերում ամեն հերթական հիմարություն գրելը, սովորական դարձած` հայհոյանքներով հրապարակային խոսք լսելն ու տարածելը. էս ամենը նույնպես արդեն քաղաքականություն չէ, արդեն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։ Մի վայրկյանում, հրատապ կերպով հակառուսական դառնալը` առանց մտածելու Արցախի 150 հազարանոց հայության անվտանգության մասին, մեծ-մեծ բրդելը նույնպես ոչ թե քաղաքականություն է, այլ` մտավոր-ազգային նեոքոչվորություն։ Իրենց բուհերի միավորման դեմ պայքարող, բայց խնդիրը չքաղաքականացնող ուսանողներին վաղը կարող է սպառնալ Ախունդովի անվան բուհի հեռանկարը: Բայց նրանք կա'մ այդ մասին չգիտեն, կա'մ չեն ուզում իմանալ, կա'մ նրանց լավ չի բացատրվում։ Է եթե այս երկրում ոչ ոք չզբաղվի քաղաքականությամբ, պարզ է, որ դրանով կզբաղվի Ադրբեջանը։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ուրեմն Իշխանասարում էլ կռվից 10 րոպե հետո կքվեարկեն ՔՊ-ի օգտին։ Բայց ինչո՞ւ սևեռվել մի փոքրիկ հեռավոր գյուղի վրա։ Մայրաքաղաք Երևանի ընտրած քաղաքապետերին հիշեք` թե' մինչև 2018, թե' դրանից հետո։ Ինչո՞ւ այդպես արեցինք, ինչո՞ւ պետություն չտեսած քաղաքացուն կրթելու և նրա մեջ պետական մտածողություն սերմանելու փոխարեն նրան թրաֆիքինգի ենթարկեցինք։ Դա թրաֆիքինգ էր` բառիս բուն իմաստով` 10 հազար դրամից մինչև վարչական ու կրիմինալ ռեսուրսի կիրառում. կասեք` չի եղել նման բան, բայց չէ՞ որ ձայն բերողները, լցնողները, առնողները, ծախողները, հաշվողները այսօր դեռ կենդանի են` որպես պետականության փլուզման կենդանի հուշարձաններ։ Ի դեպ, հաշվողների մասին. մի զարմա՜նք, մի զայրո՜ւյթ` ԿԸՀ նոր նախագահ Վ. Հովակիմյանի շուրջ. ընդդիմությունը նույնիսկ ուզում է բողոքարկել ՍԴ-ում, իբր` նախորդները, որ ավելի կրթված ու ավելի սահուն էին խոսում, ավելի լա՞վն էին՝ 1995-ից սկսած` բոլորը։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում. շատերին կարող է թվալ, որ հիմա ժամանակը չէ կամ տեղին չէ դրա մասին խոսելը, ավելի հրատապ խնդիրներ կան։ Գուցե. ուղղակի ունեմ մի ծանր զգացում, որ հնարավոր է` Հայաստանի ամբողջական տարածքում այլևս չլինեն ընդհանուր համապետական ընտրություններ։ Ու հարցը նույնիսկ այն չէ, որ 10 հազար վերցնող ընտրողը մանաթով էլ կվերցնի, այլ այն, որ պետականության փլուզումների ժամանակ ընտրություններ չեն լինում։ Օրինակ` Արցախում նախագահական և Աժ ընտրություններ գրեթե անհնար է պատկերացնել, Սիրիայում չեն եղել երկար ժամանակ, Ուկրաինայում հնարավոր չէ։ Իսկ Հայաստանը շատ մոտ է այդ ցանկը համալրելուն։ Պետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն։ Այս խնդիրը պետք է սկսել լուծել կիրառական եղանակներով` դուրս գալով զուտ տեսական քննարկումների տիրույթից։ Հակառակ դեպքում, մեր այս «քաղաքակիրթ», չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական Ազովստալի, որը ոչնչացման կամ լավագույն դեպքում` փոխանակման է ենթակա»։
    20:20
    21.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հինգ անգամ` նույն բանը. անհետ կորած զինծառայողի հարազատներին ՊՆ-ն ասում է՝ բանակցում ենք, կրակում են
    Անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները այսօր նորից Պաշտպանության նախարարություն են գնացել, հանդիպում պահանջել նախարարի հետ: Ծնողները պնդում են, որ 3 տեղից վիրավոր որդու գտնվելու վայրը գիտեն. Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում է, որը սեպտեմբերյան մարտերից հետո անցել է Ադրբեջանի հսկողության տակ: Նախարարությունից պահանջում են հանել իրենց տղային այդ տարածքից: Նախարարը այսօր էլ չի հանդիպել զինծառայողի ծնողներին:
    20:10
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել․ «Հետք»
    #Հասարակություն 21 10 2022 «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել․ «Հետք» «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել․ «Հետք» «Հետք»-ը գրում է․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։ Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։ Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։ Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի օգոստոսի 19-ին տված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար մինչև 71 մետր։ Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։ Գագիկ Ծառուկյանն ու իր գործընկերները «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Կեմպինսկի» հյուրանոցի կառուցման մասին 2019 թ․-ին քննարկում էին ունեցել, որի վերաբերյալ պատրաստված տեսանյութում ներկայացվում է հյուրանոցի էսքիզը։
    20:07
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
    Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է․ «Ջերմորեն հիշում եմ երեք տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Ես և տիկինս՝ Նունեն, մեծ հաճույքով հյուրընկալեցինք քեզ ու ընտանիքիդ նախագահական նստավայրում։ Ինձ հատկապես տպավորեց քո մեծ նվիրումը Հայաստանին։ Հուսով եմ` գիտես, թե որքան է Հայաստանը գնահատում քո ու ընտանիքիդ ջանքերը՝ համամարդկային դարձնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ձեր անմնացորդ աջակցությունն ու համերաշխությունը 2020 թվականին Արցախի դեմ իրականացված հարձակման ժամանակ․․․ Միշտ, հատկապես ծննդյանդ օրը հիշիր, որ Հայաստանը քո տունն է ու հայրենիքը։ Այն քո մի մասնիկն է, և դու միշտ սպասված կլինես Հայաստանում»:
    20:03
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հնարավո՞ր է արդյոք ուտել հացաբուլկեղեն և չգիրանալ
    Հացաբուլկեղենը հիմնականում ցորենի ալյուրից են պատրաստում․ այն «ծանր» հացահատիկ է համարվում, իսկ քաղցր խմորեղեն պատրաստելիս, ցորենի ալյուրից բացի, օգտագործում են նաև կարագ, կաթ, թթվասեր, խտացրած կաթ, սերուցք, ձու և այլն։ Այսպիսի բաղադրությամբ սննդամթերքը, հատկապես, եթե այն չարաշահում են, որպես կանոն, դժվարացնում է մարսողական համակարգի բոլոր օրգանների աշխատանքը, նպաստում է տոքսինների առաջացմանը։ Ի՞նչ անել, ուրեմն, հացաբուլկեղեն և այդքան սիրված քաղցր խմորեղեն ուտելիս՝ չգիրանալու և առողջությանը վնաս չպատճառելու համար։ Պատրաստի խմորեղեն գնելիս առաջին հերթին պետք է ծանոթանալ բաղադրությանը․ լավ կլինի, որ սպիտակուցային բաղադրիչները 2-ից ավելին չլինեն։ Օրինակ, եթե պահպանման ոչ երկար ժամկետ ունեցող թխվածքաբլիթներում ձու և կաթնաշոռ կա, նորմալ է, բայց եթե սերուցքով տորթ եք գնել, որի բաղադրության մեջ կա նաև թթվասեր, կարագ, ձու, ապա պետք է բավարարվել այդ տորթից միայն մեկ բարակ կտոր ուտելով։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, որ բաղադրության մեջ կոնսերվանտներ, մարգարին, խմորիչ չլինեն։ Եթե խմորեղենն ինքներդ եք թխում, նախապատվություն պետք է տալ թեթև բաղադրատոմսերին։ Օրվա ո՞ր ժամերին կարելի է ուտել հացաբուլկեղեն ու խմորեղեն Ցորենի ալյուրից պատրաստված հացաբուլկեղենն ու խմորեղենը պետք է ուտել առավոտյան 11։00-ից մինչև երեկոյան 18։30-ը՝ ոչ շատ մեծ քանակությամբ։ Երեկոյան ժամերին՝ ընթրիքին դրանք ճաշակելու դեպքում որովայնին ու ազդրերին, ժամանակի ընթացքում, ճարպային կուտակումներ կառաջանան, ծանրության զգացողություն՝ ստամոքսում, նյութափոխանակության դանդաղում և այլն։ Հացաբուլկեղեն ու խմորեղեն կարելի է պատրաստել ալյուրի տարբեր տեսակներից Օրինակ՝ հնդկաձավարի ալյուրից։ Այս դեպքում կանոններն այլ են։ Հնդկաձավարի ալյուրից պատրաստված թխուկները կարելի է ուտել նաև ընթրիքին։ Տարեկանի հացով բուտերբրոդները նախաճաշի հետաքրքիր տարբերակ են։ Տաք կերակուրները ևս խորհուրդ է տրվում ուտել տարեկանի հացով։ Կարևոր է նաև սննդի տարբեր տեսակներն իրար հետ ճիշտ համատեղելը, հաշվի առնելը, թե ինչ սննդատեսակից հետո եք ուտում խմորեղենը կամ այլ թխուկները։ Ձուկ կամ ծովամթերք ուտելուց հետո բաղադրության մեջ ձու պարունակող դեսերտ ուտել խորհուրդ չի տրվում։ Այն մի շարք խնդիրներ կարող է առաջացնել։ Այսպիսի աղանդերը ճիշտ կլինի ճաշակել բանջարեղենային ապուրից հետո։ Որքա՞ն հացաբուլկեղեն ու խմորեղեն կարելի է ուտել օրվա ընթացքում Թխուկները չպետք է բացառել սննդակարգից․ դրանք իրենց դերակատարումն ունեն, ածաջրերի հարուստ աղբյուր են, սակայն պետք է իմանալ, թե որն է ճիշտ չափը։ Թխվածքն ու հացը ընդհանուր սննդակարգի 4-5-րդ մասը պետք է կազմեն, ոչ ավելին։ Պետք է հաշվի առնել նաև մարդու առողջական վիճակը՝ մարսողական համակարգի ֆունկցիոնալությունը, ավելորդ քաշի առկայությունը և այլն։ Չնայած նրան, որ ալյուրի տեսակները տարբեր են լինում և ունեն տարբեր հատկություններ, դրանց միավորում է այն, որ ցանկացած թխուկ չոր կերակուր է համարվում։ Ստամոքսը, աղեստամոքսային համակարգը հնդկաձավարով շիլան այլ կերպ է «ընկալում», հնդկաձավարի ալյուրից պատրաստված թխուկը՝ այլ։ Այսինքն, մեծ նշանակություն ունի նաև այն, թե նույն մթերքից կերակուրն ինչ մեթոդով է պատրաստվում և որ մեթոդով պատրաստվածն է ավելի արագ ու հեշտ մարսվում։
    20:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի ընտանեկան թերթում հիմա էլ «անհայտ հեղինակն» է հոդված է գրել
    Armtimes.com-ը գրում է․ 44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է տեղի ունենար բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։ Սակայն դեռևս ամիսներ առաջ ՀՀ կառավարության՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու մասին առաջարկին Ադրբեջանը դեռ չի արձագանքել, փոխարենն անգամ պաշտոնական հայտարարություններում շեշտում են, այսպես կոչված, միջանցքի մասին: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դրա մասին խոսք անգամ չկա, ընդհակառակը՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։ Իսկ ինչո՞ւ հենց միջանցք, այլ ոչ թե ճանապարհ։ Ինչո՞ւ հենց Հայաստանի տարածքով, և ովքե՞ր են միջանցքի հիմնական շահառուները։ ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է։ Միջանցքն Ադրբեջանին թույլ կտա՝ - առավել ձեռնտու պայմաններով բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա երթուղով - վերահսկողություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների նկատմամբ - որպես զգայուն թեմա օգտագործել՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և հասարակական տրամադրությունները սրելու համար - Ադրբեջանը ոչ քողարկված նկրտումներ ունի նաև Սյունիքի նկատմամբ, միջանցքը առաջին քայլն է՝ հետագայում այդ տարածքներում ադրբեջանցիների վերադարձի համար լեգիտիմ հենք ստեղծելու համար։ ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում բեռնափոխադրումները վերահսկելու է ՀՀ-ն, իսկ փոխադրումների համար որպես տարանցիկ գոտի Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանին, ինչը Ադրբեջանի համար ոչ մի կերպ ընդունելի չէ։ Քանի որ Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հրաժարվել էր անգամ օգտվել Հայաստանի օդային տարածքից, և միայն այն պատճառով, որ ստիպված չլինի հարկեր վճարել։ Տնտեսապես զարգացած Հայաստան Ադրբեջանին պետք չէ։ Ճանապարհ ու երկաթուղի Ադրբեջանն Իրանի տարածքով էլ կարող է ստանալ, սակայն Իրանը երբեք միջանցք չի տա Ադրբեջանին, Հայաստանն էլ չի տա, բայց Ադրբեջանը փորձում է Հայաստանից ուժով ստանալ միջանցքը, ինչը շատ ավելի քիչ հավանական է, որ Իրանի դեպքում հաջողվի։ ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մյուսը Թուրքիան է։ Միջանցքը Թուրքիային թույլ կտա՝ - Թուրքական աշխարհի հետ անխոչընդոտ կապի ապահովում - Իրանի՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր գազատարի հեռանկարի ճանապարհի փակում ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում ինչպես և ադրբեջանական, այնպես էլ թուրքական բեռնափոխադրումները վերահսկելու է Հայաստանը, ստիպված են լինելու հարկեր վճարել ՀՀ-ին, արդյունքում Հայաստանը կունենա էլ ավելի զարգացած տնտեսություն, ու կկարևորվի Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Իսկ այս ամենը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, մեղմ ասած, ցանկալի չէ։ ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը։ Միջանցքը Ռուսաստանին թույլ կտա՝ - ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ - ազդեցություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա - հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։ Ուկրաինայի դեմ սկսած հատուկ օպերացիայից հետո՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո, ՌԴ-ն փորձում է թե արտահանման և թե ներկրման համար շուկա գտնել։ Այս պարագայում Արևմուտքի ու Ռուսաստանի հետ երկու լարի վրա խաղացող Թուրքիան իդեալական տարբերակ է, մնում է ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ։ Այս համատեքստում տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի դերն ավելի է մեծացել, և հիմա Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է դառնալ Արևմուտք գազի և նավթի արտահանման հարթակ։ Որքան ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան է վկայվում։ Նախ, ՌԴ ու ՀԱՊԿ անգործությունը Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին, Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ դաշնակից Ադրբեջանի զորքի ագրեսիվությունը ՀՀ սահմանին։ Ի դեպ, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը կողմ են, որ ՀՀ տարածքով միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։ Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։ Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն։
    19:55
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը հոկտեմբերի 24-ին կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-13:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան, Պռոշյան, Տիգրանյան, Կալինինի փողոցների, «Քիմիագործներ» թաղամասի 1-ին և 2-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» -ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
    19:50
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, վաճառքինը՝ 408 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 416 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.09 դրամ է, վաճառքինը՝ 6.60։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.89 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 385 դրամով, վաճառվում՝ 399 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 412 դրամ է։
    19:40
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հուշարձանների տարածքներում ապօրինի տեղադրված խաչերը, խաչքարերը և նոր կառույցներն ապամոնտաժվում են
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը և «Պատմամշակութային հուշարձանների արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապամոնտաժել են մի շարք հուշարձանների և դրանց պահպանական գոտիներում ապօրինի տեղադրված նոր խաչերը, խաչքարերը և նոր կառուցված շինությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, բազմաթիվ են դեպքերը, երբ պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում ու դրանց պահպանական գոտիներում, խախտելով ոլորտի օրենսդրությունը, տեղադրվում են նոր խաչքարեր, մետաղական խաչեր կամ նոր կառույցներ, որոնք ոչ միայն խաթարում են հուշարձանի պատմական միջավայրն ու տեսքը, այլև մեծ վնաս են հասցնում հուշարձաններին։ Կարևորելով խնդրի կարգավորումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ապօրինի շինությունների հեռացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացնում` դրանցում ներգրավելով նաև ապօրինի շինություններ տեղադրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հուշարձանների սեփականատերերին կամ օգտագործողներին։ Ընթացիկ տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ և մասնակցությամբ հեռացվել են ՀՀ Արարատի մարզի Աղջոց և Հավուց թառ («Խոսրովի անտառ պետական արգելոց»), Կոտայքի մարզի Թեղենյաց, Տավուշի մարզի Խորանաշատ վանական համալիրների տարածքների մետաղական խաչերն ու խաչքարերը, Ծաղկաձոր համայնքի Կեչառիս վանական համալիրի տարածքում կառուցված կաթսայատունը և այլն։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի՝ «Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Վերջիններիս ներկայացվում է օրենսդրության պահանջը՝ առաջարկելով անվնաս հեռացնել նոր տեղադրված օբյեկտները կամ տեղափոխել այլ վայր։ Հուշարձանների տարածքներում և դրանց պահպանման գոտիներում նոր տեղադրած կառույցների հեղինակներին չբացահայտելու դեպքում լիազոր մարմինն իր միջոցներով հեռացնում է ապօրինի տեղադրված կառույցները։ Նախարարությունից հիշեցնում են, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության համար պատասխանատու է ոչ միայն լիազոր մարմինը, այլև հուշարձանի սեփականատերը կամ օգտագործողը։ Հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում ցանկացած ապօրինի աշխատանք կամ գործողություն, որը վնասում է հուշարձանը կամ խաթարում է վերջինիս պատմականորեն ձևավորված տեսքը, օրենքի խախտման ու վանդալիզմի դրսևորում է հուշարձանի նկատմամբ, որը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում և հորդորում՝ ձեռնպահ մնալ հուշարձանների տարածքներում կամ դրանց պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ կատարելուց (նոր խաչքարերի, խաչերի, նորակառույց շինությունների տեղադրում, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում, գանձագողություն), իսկ նման օրինախախտումներ նկատելու դեպքում՝ ահազանգել լիազոր մարմնին։ Հուշարձանների տարածքներից ապօրինի տեղադրված կառույցների հեռացման աշխատանքները լինելու են շարունակական։
    19:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 627 միլիոնի
    COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 626 միլիոն 888 հազար 732: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 575 հազար 629 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 150 հազար 292 եւ 1 մլն 067 հազար 190, Հնդկաստանում՝ 44 միլիոն 638 հազար 636 եւ 528 հազար 953, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 692 հազար 887 եւ 157 հազար 296, Բրազիլիայում՝ 34 միլիոն 771 հազար 320 եւ 687 հազար 423, Գերմանիայում՝ 35 միլիոն 098 հազար 062 եւ 152 հազար 278 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ կազմել Է 844,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3263, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3193, Ֆրանսիայում՝ 2383, Գերմանիայում՝ 1815, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    19:20
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ աշխարհաքաղաքական խաղերի մեջ եք մտնում, գոնե հաշվարկ ունե՞ք՝ ինչից հետո ինչ կլինի. Տարոն Սիմոնյան
    ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ հերթական անգամ երկու ոխերիմ հարևաններդ իրենց իսկ գործած ցեղասպանության, ներկայումս իրենց իսկ կողմից կատարվող պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին զուգահեռ Արցախի բռնազավթված տարածքներում հոխորտում են, որ Հայաստանին Հաագայում դատի են տալու ու պահանջելու են ռազմատուգանք կամ վնասների փոխհատուցում, դրա հետ միաժամանակ մի քանի տասնյակ հազար զորք կուտակում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սահմաններին, տրամաբանական հարցեր են առաջանում պատրանքներով ապրող իշխանավորներին․ լավ, մեզ դատի տվողներին մենք՝ իրավաբաններով, պատշաճորեն կբացատրենք, որ չեք կարող դա անել, որովհետև Հաագայի (ՄԱԿ-ի արդարադատության դատարանում) մեխանիզմ չկա նման գործընթաց սկսելու համար, բայց առկա մեխանիզմներով Հայաստանը ինչո՞ւ չի դատական գործեր սկսում նույն դատարանում, երբ մեխանիզմներն ակնահայտ են, որ կան առնվազն մի քանի կոնվենցիաների շրջանակներում (պատանդներին վերաբերող, խոշտանգումների դեմ պայքարին վերաբերող, վարձկաններին վերաբերող, ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող այլն)։ Ո՞ւմ կամ ինչի՞ն եք սպասում,պատերազմ բերո՛ղ խաղաղասերներ ․․․ Երբ աշխարհաքաղաքական խաղերի մեջ եք մտնում․ մեկին բերում, մյուսից հրաժարվում, երրորդին խոստանում, չորրորդից նեղանում, գոնե հողի վրա հաշվարկ ունե՞ք՝ ինչից հետո ինչ կլինի ու ինչպես պետք է պատրաստվել, թե՞ էլի՝ «մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք» բանաձևն եք աշխատացնելու ․․․ 3․ դեռ մտածելը հակահեղափոխական ե՞ք համարում...»:
    19:10
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ասում են՝ տույժ ու տուգանք ունեք, բերեք վճարեք, ասում եմ՝ ինչ ստեղծել ենք, մնացել է Ադրբեջանին, գնացեք վերցրեք. Աղավնոյի բնակիչ
    168.am-ը գրում է. Օգոստոսի 5-ից սկսած՝ Արցախի Հանրապետության Աղավնոյի, Քաշաթաղի, ինչպես նաև Ներքին Սուսի բնակիչներն Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հորդորով սկսեցին իրենց իրերը հավաքել և լքել սեփական տները։ Բնակիչների մի մասը տեղափոխվեց Հայաստան, մյուս մասը՝ մնաց Արցախում, նախարար Հայկ Խանումյանը նրանց նախապես ասել էր, որ կառավարությունը կտրամադրի բնակարանների սերտիֆիկատներ՝ պայմանով, եթե նրանք տները լքելուց հետո դրանք չայրեն։ Եղան բնակիչներ, որոնք չցանկացան իրենց տները թողնելն թշնամու և դուրս գալուց հետո դրանք այրեցին։ Աղավնոյի բնակիչ Կարինե Ռասոյանը սեփական տունը լքել է օգոստոսի 20-ին, այսօր Երևանում՝ վարձով բնակարանում է ապրում։ «Մենք բնակարանի սերտիֆիկատ չենք ստացել, ինչպես հասկանում եք՝ Աղավնոյից դուրս գալուց հետո, մեր մասին մոռացել են։ Հիմա ամեն հարցում մեզ նեղություն ենք տալիս։ Աղավնոյում ապրելու տարիներին վարկ ենք վերցրել, գոմ ենք կառուցել, հիմա բանկերը նեղություն են տալիս, ասում են՝ տույժ ու տուգանք ունեք, բերեք վճարեք, ասում եմ՝ ամեն ինչ մնացել է թուրքին, գնացեք վերցրեք, ինչ ստեղծել ենք, մնացել է Ադրբեջանին։ Ես այս ամենի մասին 2020 թվականին իշխանություններին ասել եմ, տարել վճարել էին, բայց այսօր բանկից ինձ ասում են՝ 500 հազար դրամ տուգանք ունեք։ Պետք է գնամ Ստեփանակերտ, դիմում գրեմ, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Ռասոյանը։ Ըստ նրա, սկզբում ավելի բարձր էր վճարում վարձակալած բնակարանի համար, երկար փնտրտուքներից հետո համեմատաբար ավելի մատչելի բնակարան է վարձել, որտեղ ապրում է երկու աղջիկների և մայրիկի հետ, այս պահին միայն մի աղջիկն է աշխատում։ «Մեզ միանվագ 40 հազար աջակցություն են տրամադրում, մինչև տալիս են՝ քթներիցս բերում են, այդ տվածի վրա մենք էլ ավելացնում ենք, որ տանք տան վարձ։ ԱՄՆ-ում բնակվող բարերարի միջոցով երկու ամսվա տան վարձը տվել եմ, մնում է կոմունալների համար գումար գտնենք։ Մեզ ասել են, որ առաջանայինը զոհվածների ընտանիքներին են բնակարանների սերտիֆիկատներ տրամադրում»,- հավելեց Կարինե Ռասոյանը։ Ըստ նրա, արդեն մեկ տարի է, չեն կարողանում վճարել աղջկա ուսման վարձը: Նա սովորում է Արցախի համալսարաններից մեկում։ «Մեզ Արցախից հանելուց հետո, որևէ մեկը, այդ թվում՝ Հայկ Խանումյանը, չի զանգել, չի հետաքրքրվել, թե ինչպես ենք ապրում։ Գնացել եմ Արցախի օպերատիվ շտաբ, դիմում եմ գրել, որպեսզի կարողանան մեզ օգնել, չգիտեմ՝ ինչ է լինելու, ես էլ առողջություն չունեմ, որ կարողանամ մի բան անել»,- եզրափակեց Կարինե Ռասոյանը։ Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 5-ին Հայկ Խանումյանը գնացել էր Բերձոր քաղաք և բնակիչներին տեղեկացրել, որ պետք է մինչև օգոստոսի 25-ը դուրս գան Բերձորից, Աղավնոյից և ներքին Սուսից՝ այդ բնակավայրերը թշնամուն հանձնելու համար։
    19:00
    21.10.22
    Ավելին