Լրահոս

2022-10-21
  • Միջազգային
    «Գլադիատորական մարտեր»՝ Հունաստանում. ուսանողներն ու բուժաշխատողները փողոց են դուրս եկել
    Աթենքի փողոցներում գլադիատորական մարտեր են հիշեցնում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումները: Քաղաքի մի մասում ոսանողներն են ոտքի ելել՝ համալսարանների տարածքում ոստիկանների թվի ավելացման դեմ բողոքով: Մյուս մասում՝ աշխատավարձի բարձրացում են պահանջում բուժաշխատողները:
    18:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա զոհ
    Հոկտեմբերի 21-ին, ժամը 15։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Դսեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի մոտ 16-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե․ Չ․) բախվել է հեծանվորդի։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հեծանվորդը (Ա․ Ս․, ծնված 1984 թ․, Պորտուգալիայի Հանրապետության քաղաքացի ) հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
    17:50
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանցիները գերեվարված հայ զինվորներին սպանել են Սև լճի տարածքում․ Bellingcat-ի հետաքննություն
    Վերջին շաբաթների ընթացքում սոցիալական ցանցերում հրապարակվել եւ լայնորեն տարածվել էին ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորների նկատմամբ իրականացված ակնհայտ մահապատժի երկու տեսանյութ։ Bellingcat լրագրողական հետաքննությունների միջազգային գործակալությունը, վերլուծելով տեսանյութերից մեկը, պարզել է դրա գտնվելու վայրը եւ բացահայտել մի քանի հանցանշան, որոնց համաձայն տեսանյութը նկարահանվել է Սեւ լճի շրջանում։ Այդ տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է հոկտեմբերի 1-ին։ Դրանում երեւում է զինվորական համազգեստներով տղամարդկանց խումբը լեռան գագաթին, որը նրանք հենց նոր գրավել են: Տղամարդկանց մեկ այլ խումբ՝ գերի ընկած եւ տարբեր զինվորական համազգեստներով, շարված է առանց զենքի։ Ադրբեջանամետ ալիքներով լայնորեն տարածվել է ադրբեջանական բանակի կողմից հայ զինվորներին նկատմամբ իրականացված մահապատժի տեսանյութը։ Հոկտեմբերի 3-ին Libération-ի լրագրողներ Ալեքսանդր Հորնը և Ֆաբիան Լեբուկը նշել են, որ կադրերն արվել են Ադրբեջանի հետ սահմանին՝ Սեւ լճից դեպի հարավ։ «Վերլուծելով Telegram-ի անշարժ պատկերներից մեկը՝ տեղանքում մենք նկատեցինք նախշեր, որոնք համապատասխանում էին այն վայրի հետ, որտեղից արվել էր լուսանկարը»: Հետաքննող լրագրողները Google Earth—ի օգնությամբ կարողացել են պարզել Սեւ լճի շրջակա տարածքը, որն ունի աշխարհագրական առանձնահատկություններ: Ադրբեջանցի զինվորականներին նվիրված Telegram ալիքում սեպտեմբերի 13-ին հրապարակված հաղորդագրությունը լրացուցիչ հուշումներ էր տվել։ Դրանում նույնպես երեւում էին մահացած հայ զինվորները։ Այդ նկարներում երեւացող իրերն ու տարրերը նույնական էին մահապատժի տեսանյութում երեւացողներին, որը պետք է հրապարակվեր երկու շաբաթ անց: Այդ նկարներում մահացած զինվորները նույնպես այն նույն համազգեստով էին, ինչ մահապատժի տեսանյութում եւ տեսանելի թիվը (ինը) նույնն էր՝ եւ նկարներում եւ տեսանյությում։
    17:46
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներն իրար կմիանան նոր ճանապարհահատվածով
    Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Աշխատանքները սկսվել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծամետր, երթևեկելի մասի լայնությունը 9 մ է: Նախատեսված է նաև կես մետր լայնությամբ տեխնիկական մայթ և 1 մ լայնությամբ հետիոտնային մայթ»,-ասում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավար Շողիկ Երանյանը: Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաև բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ արվեցին: Երկու փողոցներն իրար կմիանան նոր կամրջով: Շինարարության ամենակարևոր ու պատասխանատու հատվածը կամրջի կառուցումն է: «Միաձույլ երկաթբետոնե կառուցվածք է ունենալու կամուրջը: Այն կլինի 11 մ լայնությամբ, որի 9 մ երթևեկելին է: Կառուցվող կամուրջը կարող է ծառայել 100 տարի»,- նշում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի շինարարության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը: Ճանապարհի արտաքին լուսավորության ցանցն անցկացվել է ստորգետնյա, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի: Հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները՝ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով հենապատեր են կառուցվում, կամրջի հատվածից մինչև խաչմերուկ էլ կանցկացվի հեղեղատար համակարգ: «Ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ Երևան համայնքի բյուջեի միջոցներով: Շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին»,- նշում է Շողիկ Երանյանը: Նոր ճանապարհների կառուցումն ու տրանսպորտային հոսքերից քաղաքի կենտրոնական հատվածների բեռնաթափումը, խցանումների նվազեցումն ու բնակիչների հարմարավետ տեղաշարժը քաղաքային իշխանության առաջնահերթություններից են: Համայնքն այսօր քննարկում է ճանապարհային մի շարք նոր նախագծեր:
    17:40
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանում հանդես են եկել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ
    Չինաստանը հանդես Է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգայնա-իրավական հիմքեր չունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Իրանի երեք ֆիզիկական անձանց եւ մեկ կազմակերպության դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար, որոնք քանիցս հերքել են ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանը: «Չինաստանը հանդես գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ հիմնավորված չեն միջազգային իրավունքով»,-ասել Է դիվանագետը: Վան Վենբինն ընդգծել Է, որ Չինաստանը կոչ Է անում բոլոր համապատասխան կողմերին՝ պահպանել հանգստություն եւ զսպվածություն, խրախուսել եւ աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստում են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, եւ համատեղ օժանդակել իրադրության ապաԷսկալացմանը: Եվրոպական միությունը հոկտեմբերի 20-ին պաշտոնական հանդեսում հրապարակել Է Իրանի երեք ֆիզիկական անձանց եւ մեկ կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար: Դրա հետ մեկտեղ մատակարարումների ապացույցներ չեն տրամադրվել: Իրանից ֆիզիկական անձանց եւ կազմակերպության դեմ պատժամիջոցներն ընդունվել են ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտման համար»: Դրանք ուժի մեջ են մտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ ԳՄ անդամները և պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել
    Այս շաբաթ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և պատգամավորները հանդիպումներ են ունեցել Երևանի վարչական շրջանների և Երևանի հարակից մարզերի ընկերների ու համակիրների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել է երկրում ստեղծված իրավիճակը, քննարկվել են առաջիկա անելիքները և ծրագրերը։ Մարզային այցելությունները և տարբեր ձևաչափերով քաղաքացիների հետ շփումները կշարունակվեն նաև առաջիկայում։
    17:29
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ է սկսելու Անկարայից Թբիլիսի
    Pegasus Airlines թուրքական ցածրաբյուջե ավիաընկերությունն ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ից կանոնավոր չվերթներ կսկսի Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ: Թռիչքի հայտին համապատասխան, որը թուրքական ավիաընկերության կողմից ներկայացվել Է Գործակալությանը, չվերթները կատարվելու են ձմեռային նավիգացիոն տարեշրջանի ընթացքում՝ շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին՝ մինչեւ 2023 թվականի մարտի վերջը: Գործակալությունն ավիափոխադրողին թռիչքի թույլտվություն Է տվել հոկտեմբերի 19-ին: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, Անկարայի եւ Թբիլիսիի միջեւ չվերթները կատարվել են Turkish Airlines ավիաընկերության կողմից՝ 2019-2020 թվականներին, բայց չեն շարունակվել COVID-19-ի համավարակի կապակցությամբ մտցված սահմանափակումների պատճառով: Turkish Airlines ավիաընկերությունը 2021 թվականին ուղեւորների փոխադրումներով առաջատարն Է դարձել վրացական ավիաշուկայում, փոխադրողի ծառայություններից օգտվել Է 274,4 հազար մարդ: Չորրորդ տեղում Pegasus Airlines թուրքական բյուջետային ընկերությունն Է, որը 2021 թվականին տեղափոխել Է 191,8 հազար ուղեւոր, հաղորդել Է Sputnik-ը:
    17:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելի սկզբնամասի և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    17:18
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը վերահաստատել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Իրանում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում: Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշել է ԱԳ նախարարը: Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը կայացավ հոկտեմբերի 21-ին, ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը:
    17:15
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    37-ամյա վարորդը VAZ 21120-ով հանդիպակաց երթևեկելի գոտում վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնի
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած VAZ 21120 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթանալիս, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նորայր Մ․-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/21/1224891/
    17:12
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի փետրվարին Ալմաթիում
    Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2027 թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021 թ. իրականացված միջոցառումները: Խորհուրդն անդրադարձել է 2021թ. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակին, ներմուծման փոխարինման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին, կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթին, 2021 թ. ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման և գրանցման հարցերին և այլն: Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023 թ. փետրվարին, Ալմաթիում։
    17:07
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գուրգեն Արսենյանի որդին, ով դատապարտվել էր հոր տնից 20 հզր․ դրամ հափշտակելու համար, ազատ է արձակվել. «Tert.am»
    #Քաղաքական 21 10 2022 Գուրգեն Արսենյանի որդին, ով դատապարտվել էր հոր տնից 20 հզր․ դրամ հափշտակելու համար, ազատ է արձակվել. Tert.am Գուրգեն Արսենյանի որդին, ով դատապարտվել էր հոր տնից 20 հզր․ դրամ հափշտակելու համար, ազատ է արձակվել. Tert.am Tert.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։ Գուրգեն Գուրգենի Արսենյանի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2022–ի սեպտեմբերի 9-ին, այնինչ, նախկինում դատվածություն ունեցող կրտսեր Արսենյանին պատժի կրումից ազատ են արձակել վաղաժամկետ․ «Գուրգեն Գուրգենի Արսենյանը պատժի կրումից ազատվել է վաղաժամկետ՝ 2022 թվականի հունիսի 6–ին»։ Tert.am–ը հայտնում է, որ նա կալանավորվել էր հոր տնից 20000 դրամի հափշտակության գործով։ Նշենք, որ սա Գուրգեն Արսենյանի երկրորդ դատվածությունն է․ Գուրգեն Արսենյանը դատապարտվել էր նաև այն բանի համար, որ 2016թ–ին Երևանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն։ Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել 2018–ի դեկտմբերին։ Ինչ վերաբերում է այս գործին՝ 20000 դրամ տնից հափշտակելուն, ապա Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ իր հոր՝ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարներն և պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ և լսելով հոր ոտնաձայները, ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին և դիմել փախուստի: Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գուրգեն Գուրգենի Արսենյանն իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել հոր հետ վատ հարաբերություններ ունենալու մասին։ Ցուցմունքում ասել է․ «Տարիներ շարունակ վատ հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ, ում հետ կոնֆլիկտը պայմանավորված է, որ նրան դուր չի գալիս իր ապրելակերպը, իսկ ինքը չի ցանկանում նրա թելադրանքով ապրել իր կյանքը: Ինքն ուզում է ազատ ապրել, հանդիմանում է հորը և պայքարում՝ չկորցնելով իր սկզբունքայնությունը: Դրանով պայմանավորված՝ ինքը վերջին մի քանի տարիներին առանձին է ապրել իր հորից, իր առանձին բնակարանում, զբաղվել է երաժշտությամբ և գումար է աշխատել, սակայն չի բավականացրել իր առօրյա ծախսերը հոգալու համար, այդ իսկ պատճառով դիմել է նրա օգնությանը, ով երբեմն իրեն պատժելու և իր նկատմամբ ճնշում գործադրելու համար գումար չի տվել: Եղել են դեպքեր, որ նա գումարը տվել է նրա տան տնտեսուհի Տոնյային, իսկ վերջինս գումարը փոխանցել է իրեն կամ հայտնել, որ հայրը հրաժարվել է գումար տալ իրեն կամ իր պատկերացրածից կամ պահանջածից էապես քիչ է հատկացրել: Այդ իսկ պատճառով վեճեր են եղել իր և Տոնյայի միջև, և այո՛, ինքն այդ ընթացքում իր հոր տանը նաև գույքեր է վնասել, կոտրել,այդ թվում նաև իր հոր համար շատ կարևոր նկարները: Նպատակը եղել է ճնշում գործադրելով գումար ստանալը։ Դեպքի օրն իրեն գումար է անհրաժեշտ եղել, սակայն դրանից մի քանի օր առաջ հերթական կոնֆլիկտն է ունեցել հոր հետ և գիտեր, որ նա հաստատ իրեն փոխանցելու համար գումար չի տվել, սակայն տան առօրյա հոգսերը հոգալու համար գումար է տվել Տոնյային»: Տուժող Տոնյա Մանուկյանը ցուցմունքում հայտնել է այն մասին, որ տվյալ տարում ՝ 2020–ին, արդեն 25 տարի է աշխատում է Գուրգեն Բաբկենի Արսենյանի տանը, Գուրգենն իր պահած երեխան է: Մի քանի տարի է, ինչ նրա մոտ ագրեսիվություն է նկատել, մասնավորապես՝ մոտ 7 տարի։ Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, այլ նա հանդիսացել է հիստերիկ տիպի շեշտված անձնավորություն: Ըստ բուժփաստաթղթերի՝ 2019թ-ին նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գուրգեն Գուրգենի Արսենյանը ճանաչվել էր մեղսունակ։ Գուրգեն Գուրգենի Արսենյանը այդ թվականի փորձաքննության տվյալներով տառապել է F19.2 ախտորոշմամբ, ուստի՝ ունեցել է հարկադիր բուժման կարիք, ինչի համար հակացուցումներ չունի: Դատարանը, Գուրգեն Արսենյանի մեղադրանքը վերաորակավորել է և մեղավոր ճանաչել 2020–ի գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Պատժի սկիզբը եղել է 2020 թվականի սեպտեմեբրի 9–ը, այսինքն պատժի կրում ավարտվում էր ս․թ․սեպտեմբերի 9–ին։ Պատժի հետ մեկտեղ,ըստ ազատազրկումը կրելու վայրի,Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված է եղել նաև հարկադիր բուժում թմրամոլության դեմ»:
    17:05
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի սննդի արտադրության ոլորտը ճգնաժամի մեջ է. Սուրեն Պարսյան
    2022 թվականի երկնիշ տնտեսական աճն անկանխատեսելի և տպավորիչ է, որը պայմանավորված է ռուսների գալով և խոշոր գումարների ներհոսքով։ Հարկ է նշել, որ ծառայությունների և առևտրի ոլորտներն են հիմնականում ապահովվել այս տարվա տնտեսական աճը, որը խթանել է սպառման ծավալների աճը։ Ուշագրավ է, որ ռուս տուրիստների առկայությունն և սպառման ծավալների աճը չեն նպաստել Հայաստանի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,3 տոկոսով, 2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 5,4 տոկոսով, 3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 42,1 տոկոսով, 4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով, 5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 3,9 տոկոսով, 6․ թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 4,6 տոկոսով, 7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,1 տոկոսով, 8․ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով, 9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,4 տոկոսով, 10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով, 11․ Հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով, 12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 40,2 տոկոսով, 13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 12,6 տոկոսով, 14․ հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 15,6 15․ չգազավորված, բնական ջրերի արտադրության ծավալը նվազել է 3,6 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։ Հայաստանի սննդի արտադրության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոնները։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում գյուղանտեսության ոլորտը 5,5 տոկոս անկում է գրանցել, զգալի կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Այս տարվա ընթացքում կարագի արտադրության ծավալների 2,6 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։ Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։ Նման իրավիճակն երկար պահպանվելու դեպքում Հայաստանը կկորցնի իր տնտեսության համար այցեքարտ դարձած ճյուղը՝ սննդի արտադրությունը, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ, իրենց հումքն են իրացնում հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսությունները։
    17:00
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդը պարբերաբար բռնություն է կիրառել կնոջ և նրա ծնողների նկատմամբ․ Գլխավոր դատախազություն
    Ա.Գ.-ն 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ՝ Ջ.Մ.-ի, վերջինիս ծնողներ Հ.Մ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ Այս մասին վկայող առերևույթ փաստական տվյալները ստացվել էին Քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում: Բռնությունը զուգորդվել էր վերոնշյալ անձանց առողջությանը թեթև հատկանիշեր պարունակող և թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ պատճառելով: Ա.Գ.-ն պարբերաբար խախտել էր իր նկատմամբ կայացված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումների պահանջները («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքի 7-րդ հոդված), ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել էր կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հաշվի առնելով հիշյալ անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից պահանջվել են քրեական վարույթի նյութերը և դատախազի սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Ա.Գ.-ի նկատմամբ 12 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար: Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը: Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:52
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    16:45
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրիտանացին չասեց՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա․ Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ Շատ ենք, չէ՞, սիրում ասել, որ մենք հին ազգ ենք, մենակ մենք ենք խելոք ու հրեաները: Բայց որ լավ չենք ապրում, էդ նրանից ա, որ ծով չունենք, քիչ ենք, Ցեղասպանություն․․․ Վերջերս ամենի պատճառը համոզում են, որ Արցախն էր, դա էլ հանձնեցին, բայց էլի կարծես լավ չենք, գնալով վատանում ենք ու նոր պատճառներ ենք փնտրում։ Մի պատճառ էլ ես ասեմ․ երեկ եմ եկել այդ մտքին, երբ հայտնեցին, որ Բրիտանիայի նորընտիր վարչապետը հրաժարական տվեց։ Ուրեմն էս երկիրը երեք տարվա ընթացքում երեք վարչապետ է փոխել։ Ասացին տնտեսության բարեփոխումը, հայտարարված ծրագրերը ձախողում ես, ուրեմն հրաժարական տուր, ու տվեց։ Ու պատկերացրեք, ստեղի պես, հերթական ձախողումը տեսնելուց հետո, ոչ մեկ հիմարի դեմքի արտահայտությամբ չասաց՝ լավ էլի, թողեք թող աշխատեն։ Ոչ, ծրագրե՞ր ես ներկայացրել, ձախողե՞լ ես՝ հրաժարական տուր․ դրա ժամանակը չկա, նստենք, սպասենք, թե երբ ա ձեռքդ բացվելու։ Համեմատում ես մեզ հետ, ու ապշում։ Վերջին 4-5 տարում, Փաշինյանը և իր կառավարությունը տապալել են ամեն ինչ՝ նախընտրական խոստումները, տնտեսական ցուցանիշները, անվտանգությունը, մեծ-մեծ խոսալով Արցախը հանձնել են, թշնամին եկել-մտել է Հայաստան, չի գնում, սրանք էլ չեն կարողանում քշեն, բայց մնում են իշխանության, ասում են՝ չէ՛, մենք պետք է լինենք՝ շարունակելով տապալել մնացածը։ Այնտեղ՝ Բրիտանիայում, բողոքի ցույցեր չեղան, քաղաքացիները փողոց դուրս չեկան, 40 օր առաջ ընտրված վարչապետին հեռացրեցին իր ղեկավարած կուսակցության ներսից, հորդորեցին հրաժարական տա, ասացին՝ դու գցում ես և՛ պետության, և՛ «Պահպանողական» կուսակցության հեղինակությունը քո տապալումներով։ Շատ արագ, ընդամենը մեկ ամիս անց «զոհեցին» իրենք իրենց կուսակցության առաջնորդին, գործող վարչապետին, բայց պահեցին կուսակցությունը, պահեցին թե՛ իշխանությունը, թե՛ պետությունը։ Հիմա նայում եմ մեր իշխանություն կոչված ՔՊ-ին։ Արդեն խնդալու է, ասեք։ Սրանց համար ո՛չ ամոթ կա, ո՛չ պատիվ, ո՛չ թասիբ, ո՛չ պետության հեղինակությունն է կարևոր, էլ չեմ ասում կուսակցության հեղինակության մասին մտածեն։ Դրա համար էլ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը 200 տարեկան է ու փոխել է լիքը ղեկավարներ, ՔՊ-ն 7 տարեկան է, ստեղծել է Նիկոլը, Նիկոլից հետո էլ կփակվի, կմոռացվի-կգնա։ Դե բայց մենակ կուսակցությունը չէ, այնտեղ ժողովուրդն էլ է իրեն արժանապատիվ պահում, չի ասում՝ թող թուրքը մտնի Լոնդոն, մենակ Լիզ Թրասը չգնա, թող հացը դառնա 100 ֆունտ, մենակ թե մեր Լիզը չգնա։ Նրանք հասկանում են, որ հանուն իրենց արժանապատվության, թեկուզ լավ ապրելու համար պետք լինի՝ մեկ տարում 4 վարչապետ էլ կփոխեն։ Ո՞վ ուզու է լինի, Լիզ Թրասը չլինի, ուզում է Չերչիլը լինի, պետք է գնա։ Անգամ հարցը չի հասնի, որ բրիտանական ինչ-որ փողոցային շարժում սկսի, կուսակցությունը կորոշի, կհանի, կփոխի։ Այ դրա համար էլ բրիտանացին լավ է ապրում, մենք՝ վատ, որովհետև էնտեղ մի հարկային անարդյունավետ փոփոխության պատճառով վարչապետ է հրաժարական տալիս, իսկ մեզ մոտ պետության կեսը հանձնում են, բայց մնում են։ Նենց են մնում, որ հետո վերանան, անուններն էլ ամոթ լինի տալը։
    16:37
    21.10.22
    Ավելին
  • «Ռիսկ չեն անի նագլի մտնեն Սյունիք». Իրանի հյուպատոսարանի բացումը՝ Կապանում
    «Խորհուրդ կտամ կապանցիներին չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար»,- Սյունիքում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին է ասել: Մարզկենտրոն Կապանում րոպեներ առաջ պաշտոնապես բացվել է՝ մեր երկրում իսլամական հանրապետության առաջին գլխավոր հյուպատոսությունը:
    16:30
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի AMC կինոթատրոնների ցանցում
    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր. այս տարի ցանկում է նաև հայկական արտադրության «Դրախտի դարպասը» ֆիլմը։ «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ն անցկացվող «Be Epic» Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում: «Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։ Ըստ ֆիլմի բովանդակության՝ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է: 1992 թ․-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը ֆոտոլրագրողին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները: Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, սցենարիստներ՝ Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան, օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս, դերասաններ՝ Ռիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ, պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս, ընկերություններ՝ «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամ, «Արթբոքս» կինոընկերություն։
    16:22
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսում պլանավորում են ներում շնորհել շուրջ 8,5 հազար դատապարտյալների
    Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում Է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակեւիչը: «Նախնական հաշվարկներով, օրինագիծն իրականացնելիս ենթադրվում Է ազատ արձակել շուրջ 4,5 հազար դատապարտյալների, այդ թվում՝ ազատազրկման վայրերից՝ 1600 հոգու, որոնցից 10-ն անչափահասներ են, ուղղիչ հաստատություններից՝ 2,5 հազարին, ինչպես նաեւ մեկ տարով կրճատել գործնականում 4 հազար դատապարտյալների պատժաժամկետը: Ընդամենը համաներումը կվերաբերի 8,5 հազար մարդու»,-նշել Է փոխնախարարը՝ հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հանդես գալով համաներման մասին օրենքը քննարկելու ընթացքում: Այն մեջբերում Է ԲալՏԱ պետական գործակալությունը: Համաներման մասին օրինագիծը Բելառուսի պատգամավորները պլանավորում են քննարկել նոյեմբերի սկզբին կայանալիք նստաշրջանում: Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում կանցկացվի օրինագծի դրույթների նախնական քննարկումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:15
    21.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները մեթամֆետամին և մարիխուանա են հայտնաբերել
    Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված պայքարի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն օրերս իրականացրել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բաժնի քրեական հետախույզներն Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել երեք տղամարդու՝ երեքն էլ Երևանի բնակիչներ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 գրամից ավելի քաշով, մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 100 գրամ քաշով։ Հայտնաբերվել են նաև կաթուցիչներ։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    16:07
    21.10.22
    Ավելին