Լրահոս

2022-10-24
  • Img default alt hy
    Շիրակի մարզում հոկտեմբերի 17-ից 23-ը ծնվել է 53 երեխա
    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 17-ից 23-ը ծնվել է 53 երեխա։ Լույս աշխարհ է եկել 28 տղա, 25 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
    13:57
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավազակային հարձակման դեպք է բացահայտվել
    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:04-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 38-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդանանց փողոցում անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից փող է պահանջել, ապա բռունցքով խփել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ 180 000 դրամ կար: Ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները Վարդանանց փողոցում հայտնաբերել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Նա և նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:
    13:50
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատական իշխանության ոլորտում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք. ԱԱԾ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։ Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։ Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը, մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։ Նախաքննության ընթացքում փաստական և իրավական հիմնավորումներով պայմանավորված՝ իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և դրանց հանցակցելու համար համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ծառայությունը, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:42
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը
    Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութով ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և ոչնչացման դեպքերը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում:
    13:37
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր
    Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին։ Այրվում է մոտ 700 հակ անասնակեր։
    13:35
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը
    Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպումը կկայանա Բրյուսելում: Նշենք, որ հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը: Դեռ հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։
    13:27
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երկաթե լինգով հարվածել են օպերլիազորի գլխին․ հնչել են կրակոցներ
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտրում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են այդ քաղաքացուն և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են։ Ու մինչ քրեական հետախույզները կփորձեին այդ քաղաքացուն դեպքի վայրից մեկուսացնեին, 2 անհայտ քաղաքացի, մոտենալով դեպքի վայր, երկաթյա լինգով հարձակվում են օպերլիազորների վրա, որի ընթացքում նրանցից մեկը լինգով հարվածում է Դավիթ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այլ ելք չունենալով՝ օպերլիազորներն իրենց անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից 1-ական նախազգուշական կրակոցներ են արձակում դեպի օդ։ Արդեն տեղում Դավիթ Ա․-ն, իրական վտանգ զգալով իր և իր գործընկերոջ նկատմամբ, ինքնապաշտպանության նպատակով 1 կրակոց է արձակում այդ քաղաքացու ոտքերի ուղղությամբ, ապա վնասազերծում։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Չեխովի փողոցում բռնել և վնասազերծել են Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ին և Երևանի բնակիչ 42-ամյա Էմիլ Փ․-ին։ Վերջիններս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:25
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Վատիկան
    Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:
    13:20
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վրաստանը Հայաստանից ձեթ և յուղ է ներկրում
    Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։ Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 տոկոսվ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վրաստանը ձեթ և յուղ է ներկրել հետևյալ երկներից. Ռուսաստան՝ 55,5 մլն դոլար, Թուրքիա՝ 7,7 մլն դոլար, Ադրբեջան՝ 7,7 մլն դոլար, Ուկրաինա՝ 4,6 մլն դոլար, Մալայզիա՝ 3,8 մլն դոլար, Լեհաստան՝ 1,95 մլն դոլար, Ինդոնեզիա՝ 1,7 մլն դոլար, Իտալիա՝ 1,6 մլն դոլար, Շվեդիա՝ 823,7 հազար դոլար, Հայաստան՝ 662,9 հազար դոլար։
    13:12
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու դի․ հայտնաբերվել է նաև նամակ
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» բակում ծառից կախված տղամարդու դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/24/1225031/
    13:07
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հոկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 265 097 է
    Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 265 097 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 151 753, ամբողջական պատվաստվածներինը` 1 027 594: Խթանիչ պատվաստումների թիվը 80 022 է:
    13:00
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 231 դեպք
    Հոկտեմբերի 17-23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 նոր դեպք, կատարվել է 3034 թեստավորում: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 հազար 100 դեպք, որոնցից 434 հազար 17-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 512 բուժառու: Ընդհանուր, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել:
    12:54
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է հեռախոսը, որի վրա գրառված է փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվություն․ փաստաբան
    Փաստաբան Զորայր Հարությունյանն իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ, նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող: Սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով: Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության: Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմնինների կողմից: Հուսով եմ շուտով նշված իրավիճակը կշտկվի ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո:
    12:51
    24.10.22
    Ավելին
  • Աշխարհ
    Իրկուտսկը՝ ողբերգությունից հետո. մեկ շաբաթում երկրորդ ռազմական օդանավն է կործանվել Ռուսաստանում
    Ռուսաստանում երկրորդ ռազմական իքնաթիռն է կործանվել վերջին յոթ օրվա ընթացքում: Փորձնական թռիչքի ժամանակ Իրկուտսկի տներից մեկի վրա է ընկել Սու-30-ը: Օդաչուները զոհվել են:
    12:47
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի նախագահը մեկնել է Վրաստան
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի ընթացքում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Իլհամ Ալիևը և Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպման ավարտից հետո հանդես են գալու համատեղ մամուլի ասուլիսով:
    12:40
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում հոկտեմբերի 21-23-ը 169 երեխա է ծնվել
    Երևան քաղաքում հոկտեմբերի 21-23-ը ծնվել է 169 երեխա՝100 տղա, 69 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Возможно, это изображение один или несколько человек и текст
    12:27
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու
    Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    12:20
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնաբերվել է աշխարհի ամենածանր արևաձուկը
    Պորտուգալիայում գիտնականների խումբը Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան արշիպելագում հայտնաբերել է աշխարհի ամենածանր արեւաձուկը: Անցյալ տարվա դեկտեմբերին ձկնորսը Ազորյան արշիպելագi Ֆայալ կղզու ջրերում հայտնաբերել էր 3 տոննայից մի փոքր ավել կշռող սատկած հսկա արեւաձուկ, նշել են հետազոտողները: Օվկիանոսների պահպանության պորտուգալական կազմակերպության՝ Բնագետների Ատլանտյան ասոցիացիայի թիմը օգնել է հսկայական արարածին ցամաք բերել: «Իհարկե, մենք հասկացանք, որ սա հսկայական արեւաձուկ է», - ասել է Բնագետների Ատլանտյան ասոցիացիայի հետազոտող Խոսե Նունո Գոմես-Պերեյրան: Գոմես-Պերեյրան եւ նրա թիմը ձուկը կշռելու եւ չափելու համար շինարարական ամբարձիչ են կիրառել: Պարզվել է, որ այն ունի ավելի քան 3 մետր երկարություն եւ ավելի քան 3 տոննա քաշ։ Այն դարձել է երբեւէ գրանցված ամենածանր ոսկրային ձուկը՝ գերազանցելով 1996 թվականին հայտնաբերված նույն տեսակի ձկան ռեկորդը, որը հայտնաբերվել էր ճապոնական ջրերում եւ կշռում էր մոտ 2,5 տոննա:
    12:12
    24.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մինչև կյանքի վերջ կսիրի Քիմ Քարդաշյանին․ «News.am»
    Այս տարվա մարտին ԶԼՄ-ները հայտնել էին, որ յոթ տարվա ամուսնությունից հետո Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Նրանք բաժանվել են անցյալ տարի, սակայն ամուսնալուծության գործընթացը ձգձգվել է Յեի կողմից որոշ տարաձայնությունների պատճառով: Օրերս հայտնի դարձավ, որ դատարանն արդեն պատրաստում է վերջին փաստաթղթերը՝ նրանց ամուսնալուծության հարցը ընդմիշտ փակելու համար։ Միակ չլուծված խնդիրը մնում է նրանց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։ 87632.jpg (221 KB) Քիմ Քարդաշյանն, ըստ ամենայնի, այլեւս չի ցանկանում որեւէ առնչություն ունենալ նախկին ամուսնու հետ։ Աստղը լրացուցիչ անվտանգություն է վարձել եւ այժմ Քանյեի հետ շփվում է միայն օգնականի կամ մենեջերի միջոցով։ Նրա մտերիմներն ասում են, որ նա պարզապես երազում է, որ նախկին ամուսինը վերջապես իրեն հանգիստ թողնի։ Բայց, ահա Յեն այլ կարծիքի է։ Մի ամբողջ տարի բոլոր հնարավոր ձեւերով (երբեմն ոչ այնքան էլ հաճելի) նա փորձում էր գրավել Քիմ Քարդաշյանի ուշադրությունը։ Ռեփերը հրապարակավ գրել է այն մասին, թե ինչպես է տենչում նրանց ընտանիքի վերամիավորման մասին, եւ, չնայած իր կյանքում նոր աղջիկների առկայությանը, հավատարիմ է մնում (բարոյապե՞ս) Քիմ Քարդաշյանին։ 85765.jpg (163 KB) Նախօրեին Փիրս Մորգանին տված նոր հարցազրույցում նա խոստովանել է, որ թեեւ «ամուսնալուծված է ըստ փաստաթղթերի, բայց նա բաժանված չէ Քիմի եւ նրանց ընտանիքի պաշտպան լինելու գաղափարից»: Քանյե Ուեսթը նաեւ հավելել է՝ որքան էլ տարօրինակ է, բայց մինչեւ կյանքի վերջ սիրելու է Քիմին։
    12:05
    24.10.22
    Ավելին