Լրահոս
2022-10-24
-
ՄիջազգայինՄոլդովայի իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայից փախստականների նոր ալիքիՄոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսը հոկտեմբերի 24-ին հաղորդել Է, որ իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայից փախստականների նոր ալիք ընդունել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք պետք Է պատրաստ լինենք ձմռանը փախստականների նոր ալիքի: Եկեք դրան շատ լուրջ վերաբերվենք»,-ասել Է խոսնակը՝ հանդես գալով TVR Moldova հեռուստաալիքի եթերում: Հանրապետության սահմանապահ ոստիկանությունը երկուշաբթի օրը հաղորդել Է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում երկիր Է մուտք գործել Ուկրաինայի 87 հազար 283 քաղաքացի: Ծառայության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից Մոլդովա Է մուտք գործել 600 հազար 585 փախստական: Նրանց մեծ մասն ուղեւորվել Է ԵՄ-ի երկրներ, հանրապետությունում մնացել Է 79 հազար 126 մարդ, որոնցից 10 հազար 352-ը խնդրել են ապաստան տրամադրել իրենց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:1524.10.22 -
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի Մ-14 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնիՀայաստանի ֆուտբոլի Մ-14 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 24-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Էրիկ Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Սերյոժա Հարությունյան - «Փյունիկ 1-09» Գոռ Խաչատրյան - «Ուրարտու 1-09» Պաշտպաններ Համլետ Գյոզալյան - «Ակադեմիա 1-09» Տիգրան Օհանյան - «Ակադեմիա 1-09» Ժիրայր Գրիգորյան - «Ակադեմիա 1-09» Ալեն Ամիրխանյան - «Ակադեմիա 1-09» Արամե Եղոյան - «Ուրարտու 1-09» Ռոման Հովհաննիսյան - «Ուրարտու 1-09» Ռուբեն Գրիգորյան - «Ուրարտու 1-09» Մաթեուս Զեյնալյան - «Փյունիկ 1-09» Կիսապաշտպաններ Նարեկ Հակոբյան - «Փյունիկ 1-09» Մհեր Առուստամյան - «Փյունիկ 1-09» Անդրանիկ Երվանդյան - «Փյունիկ 1-09» Էրիկ Գևորգյան - «Փյունիկ 2-09» Սուրեն Պետրոսյան - «Ուրարտու 1-09» Բորիս Առաքելյան - «Ուրարտու 1-09» Արթուր Սահակյան - «Ուրարտու 1-09» Արման Ամիրխանյան - «Ակադեմիա 1-09» Կիրիլ Եդիգարյան - «Ակադեմիա 1-09» Դավիթ Հովհաննիսյան - «Ակադեմիա 1-09» Հարձակվողներ Մենուա Պողոսյան - «Ուրարտու 1-09» Արսեն Աղոյան - «Փյունիկ 1-09»Ավելին16:0724.10.22 -
ՄիջազգայինԻրանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանինԻրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական «Mehr» գործակալությունը: Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Զորավարժությունները անցկացվում են գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների մարտական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:Ավելին16:0024.10.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է հոկտեմբերի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 401.26 դրամ է, վաճառքը՝ 410.76 դրամ: Եվրոյի առքը միջինը 388.94 դրամ է, վաճառքը՝ 406.65 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.02 դրամ է, վաճառքը՝ 6.78 դրամ:Ավելին15:5424.10.22 -
ՍպորտԴեռ դժվար ճանապարհներ պետք է անցնենք. Արսեն ՀարությունյանՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Արսեն Հարությունյանը իր հաղթանակը կապում է իր, մարզիչների և թիմակիցների միասնական աշխատանքի հետ: «Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար։ Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է։ Ոչ ոքի չեմ առանձնացնի. բոլորիս ջանքերով ես նվաճեցի մինչեւ 23 տարեկանների կրկնակի աշխարհի չեմպիոն կոչումը։ Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ուղղում եք սխալներս, որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։ Դեռ դժվար ճանապարհներ պետք է անցնենք՝ մեկս մյուսին օգնելով ու հավատալով։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Արսեն Հարությունյանը։Ավելին15:4724.10.22 -
ԱշխարհՊյատիգորսկում ԻՊ-ի կողմնակիցների են ձերբակալելԱնվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել Է Պյատիգորսկում «Իսլամական պետության» կողմնակիցների ձերբալության մասին, որոնք հարձակում Էին պատրաստում ոստիկանական բաժանմունքի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ստավրոպոլի երկրամասի տարածքում ահաբեկչական գործողություն Է կանխվել: «…» Պյատիգորսկում բացահայտվել եւ խափանվել Է ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների ընդհատակյա խմբի հանցավոր գործունեությունը»,-ասվում Է տեղեկագրում: Այսպես, Կենտրոնասիական հանրապետությունների քաղաքացիներն արտասահմանյան գործակալների ցուցումով պլանավորել Էին պայթեցնել ոստիկանության քաղաքային բաժանմունքը: Խուզարկության ժամանակ նրանց մոտ գտել են ռումբի բաղադրիչներ, վնասող տարրեր, հավաքման սխեմաներ, ԴԱԻՇ-ի խորհրդանշան: Հանցավոր մտադրությունները հաստատել Է բացահայտված գրագրությունը կազմակերպիչների հետ: Ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել: Քրեական գործը բացվել Է «Ահաբեկչության նախապատրաստում» հոդվածով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:4024.10.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Թշնամին 50 դիրք է գրավել՝ վերջին ռազմական հարձակման ժամանակ. ՊՆ նախկին ղեկավարԱվելին15:3024.10.22 -
ՔաղաքականԲոլորովին պարտադիր չէ՝ Ռուսաստանը դուրս մղվի, որպեսզի հետևանքները երևան․ «168․am»168․am-ը գրում է․ Մինչ Հայաստանում հակառուսական տրամադրություններն ակտիվանում են, ռուսական շուկայից Հայաստանի տնտեսական կախվածությունը գնալով մեծանում է։ Դա ակնհայտորեն երևում է հատկապես արտաքին առևտրի, մասնավորապես՝ արտահանման ցուցանիշներում։ Ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանից արտահանման 27,3 տոկոսն էր բաժին ընկնում ռուսական շուկային։ Այս տարի այն հասել է 36,3 տոկոսի։ Մեկ տարվա ընթացքում ռուսական շուկայի տեսակարար կշիռը Հայաստանից արտահանման մեջ ավելացել է միանգամից 9 տոկոսային կետով՝ էապես ազդելով՝ ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ՝ տնտեսական ցուցանիշների վրա։ Այս տարվա 8 ամսում Հայաստանի ընդհանուր արտահանումը կազմել է 2,9 մլրդ դոլար։ Դրանից ավելի քան 1 միլիարդը գնացել է Ռուսաստան։ Պատկերացնելու համար, թե ինչ է նշանակում ռուսական շուկան հայկական արտահանման համար, նշենք, որ Եվրամիության բոլոր երկրներ միասին շատ ավելի քիչ արտահանում է իրականացվել, քան միայն Ռուսաստան։ Եվրամիության երկրների մասնաբաժինը մեր ընդհանուր արտահանման մեջ այս տարի կազմել է ընդամենը 18,6 տոկոս։ Ընդ որում, չնայած արտահանման արձանագրվող բարձր աճերին, Եվրամիության բաժինը բավական կտրուկ նվազել է։ Նախորդ տարի այն կազմել էր արտահանման 22,9 տոկոսը։ Այս տարի 4,3 տոկոսային կետով կրճատվել է։ Միայն ռուսական շուկա արտահանումը գրեթե կրկնակի գերազանցում է Եվրամիության բոլոր երկրներ միասին իրականացվող մատակարարումներին։ Դեռ չհաշված, որ այս երկրներ արտահանման հիմնական մասը հանքանյութն է, ինչպես նաև թանկարժեք քարերը։ Եվրոպական երկրների շուկաներում հայկական պատրաստի արտադրանքի իրացման ծավալները շատ սահմանափակ են։ Այդ շուկաների համար մեր տնտեսությունը շատ մեծ տեսականի մատակարարելու առաջարկ չունի։ Մեր արտադրության որակը հիմնականում չի համապատասխանում Եվրամիության երկրների պահանջարկին։ Փոխարենը՝ հայկական արտադրության պատրաստի արտադրանքի հիմնական շուկան եղել ու շարունակում է մնալ, առաջին հերթին, Ռուսաստանը։ Այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 1 մլրդ 62 մլն դոլարի ապրանք։ Եվրամիության ավելի քան 2 տասնյակ երկրները միասին արտահանումը կազմել է 544 մլն դոլար։ ԵՄ արտահանման ամենամեծ շուկաները եղել են Բուլղարիան և Նիդեռլանդները։ Մի դեպքում մատակարարվել է՝ 175 միլիոնի, մյուս դեպքում՝ շուրջ 144 մլն դոլարի ապրանք։ Բուլղարիա արտահանման գրեթե 99 տոկոսը պղնձի հանքաքարն է ու խտանյութը։ Նույնը նաև Նիդեռլանդների պարագայում է. արտահանման առնվազն 90 տոկոսը, այսպես կոչված, երկաթահամահալվածքն է, որը ոչ այլ ինչ է, քան մոլիբդենը։ Եվրամիություն իրականացրած 544 մլն դոլար մատակարարումներից Բուլղարիայի և Նիդեռլանդների բաժինը կազմել է գրեթե 220 մլն դոլար, որից առնվազն 200 միլիոնը եղել է պղինձն ու մոլիբդենը։ Չհաշված, որ հայկական պղնձի ու մոլիբդենի մատակարարումները չեն սահմանափակվում միայն այդ երկրներով։ Ռուսական շուկայի պարագայում Հայաստանի տնտեսությունը գործ ունի ավելի շատ պատրաստի արտադրանքի մատակարարումների հետ։ Դրանց մեջ քիչ չեն գյուղատնտեսական մթերքներն ու վերամշակվող արտադրանքը։ Այնպես է ստացվել, որ հայկական ապրանքների արտադրության որակն ավելի շատ համապատասխանում է ռուսական շուկայի պահանջարկին։ Եթե նույնիսկ չափից շատ ուզենանք, այս իրավիճակը կարճ ժամանակում անհնարին է փոխել։ Մեր տնտեսության որակն այնպիսին չէ, որ կարողանա մրցակցել ավելի զարգացած երկրների շուկաներում։ Ուստի՝ ստիպված է լինելու դեռ երկար ժամանակ բավարարվել այն շուկաներով, որտեղ որոշակի հնարավորություն կա իրացնելու պատրաստի արտադրանք։ Այդ շուկաներից ամենամեծը հիմա ռուսականն է, կրկնակի ավելի մեծ, քան Եվրամիության երկրներինը միասին վերցրած, 20 անգամ ավելի մեծ, քան ամերիկյան շուկան է հայկական ապրանքների արտահանման համար։ Որևէ այլ երկրի հետ արտահանման հարաբերություններում Հայաստանը չունի այնպիսի մեծ մասնաբաժին, ինչպիսին Ռուսաստանի պարագայում։ Դրանք նույնիսկ մոտ չեն ռուսական շուկայի մատակարարումներին։ Որպես արտահանման գործընկեր՝ մեծությամբ երկրորդը Չինաաստան է, որի բաժինն արտահանման մեջ այս տարի կազմել է ընդամենը 8,1 տոկոս, երրորդն Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 7,9 տոկոս կշռով։ Ի դեպ, ԱՄԷ շուկայում այս տարի կտրուկ առաջընթաց է գրանցվել։ Նախորդ տարի այն արտահանման ընդամենը 2,7 տոկոսն էր զբաղեցնում։ Այս տարի կշիռը գրեթե 3 անգամով ավելացել է։ Դա տեղի է ունեցել հիմնականում 2 ապրանքատեսակի մասով՝ սիգարետի և ադամանդի։ Մյուս արտահանման շուկաներում հայկական ապրանքների ներկայացվածությունը շատ ավելի սահմանափակ է։ Հայաստանից արտահանումը Ռուսաստան այս տարի կրկնապատկվել է։ Իհարկե, լավ կլիներ, որ դա լիներ բացառապես հայկական արտադրության ապրանքների արտահանման հաշվին։ Բայց հասկանում ենք, որ այդպես չէ։ Արտահանման այդպիսի կտրուկ աճի մեջ մեծ է եղել վերարտահանումների դերը։ Ռուսական շուկայում, կիրառված պատժամիջոցների հետևանքով, ազատ տարածքներ են բացվել, որը հնարավորություն է տվել այն լցնել այլ երկրներից վերարտահանումներ կազմակերպելու միջոցով։ Դա մեր տնտեսության հետ ուղղակի կապ չունի, բայց շրջանառությունների արդյունքում կապիտալի որոշակի հոսքեր է ապահովում դեպի Հայաստան։ Հայաստանից Ռուսաստան վերարտահանման ծավալների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, բայց առանց դրանց էլ ռուսական շուկայի դերը չափազանց մեծ է հայկական, հատկապես՝ պատրաստի արտադրանքի իրացման համար։ Ու եթե այնպես ստացվի, որ մոտ ապագայում մեր տնտեսությունը կորցնի այդ շուկան, կանգնելու է շատ ծանր փաստի առաջ։ Տնտեսության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղմթերքների արտադրությունն ու վերամշակումը զրկվելու է իրացման շուկայի հիմնական մասից։ Սա ռուսական շուկայի հետ Հայաստանի տնտեսության կապի ընդամենը մեկ օղակն է։ Իսկ այդպիսի օղակները բազմաթիվ են, նաև ներմուծումների առումով։ Միայն այն, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է անգամներով ավելի էժան, քան միջազգային շուկայում հաստատված գներն են, բավական է պատկերացնելու, թե ինչ խնդիրների կարող է բախվել տնտեսությունը, եթե դադարի վառել արտոնյալ պայմաններով մատակարարվող ռուսական գազը։ Իսկ այդպիսի հեռանկարը միանգամայն իրատեսական է, հատկապես շարունակվող հակառուսական հիստերիայի խորացման պարագայում։ Դրա համար բոլորովին պարտադիր չէ նաև, որ Ռուսաստանը դուրս գա Հայաստանից, որպեսզի հետևանքները երևան։Ավելին15:2724.10.22 -
ՄիջազգայինՉինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար է վերընտրվել Սի Ցզինպինը. Պեկինը կարող է ուժի դիմելՍի Ցզինպինը երրորդ անգամ ընտրվել է Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար: Նա երկիրը կղեկավարի ևս 5 տարի: Կոմունիստական կուսակցության համագումարի սկզբում դուրս են հրավիրել Չինաստանի նախկին առաջնորդ Հու Ձին Տաոյին: Դեռ պաշտոնական տեղեկություններ չկան, թե ինչու: Վերլուծաբանները ենթադրում են, որ նա պատրաստվում էր ելույթ ունենալ և խիստ քննադատել Չինաստանի վերջին սահմանադրական փոփոխությունները:Ավելին15:2024.10.22 -
ԱշխարհԾալկայի մոտակայքում 2 երկրաշարժ է գրանցվելՎրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Դմանիսիի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին, փոխանցում է Aliq.ge-ն։ Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։Ավելին15:1224.10.22 -
ԱշխարհՈւկրաինացի դիվերսանտներ են գերեվարվել ԽերսոնումԽերսոնում ուկրաինացի դիվերսանտներ են գերեվարվել։ Տեղեկությունը հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը: Խերսոնում հայտարարվել է շրջանային պաշտպանության կազմավորման մասին։ Դրան կարող են միանալ շրջանում մնացած բոլոր տղամարդիկ:Ավելին15:0524.10.22 -
Լճաշեն գյուղում այրվել է 700 հակ անասնակերՀոկտեմբերի 24-ին` ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։Ավելին15:0124.10.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն զորք է կուտակում Բելառուսի սահմանինՆԱՏՕ-ն զորք է կուտակում Բելառուսի սահմանին: Ամերիկյան 101-րդ օդադեսանտային դիվիզիան վերջին 80 տարում առաջին անգամ տեղակայվել է Եվրոպայում: Արևմուտքը կանխատեսում է, որ Բելառուսը վաղ թե ուշ նոր ճակատ է բացելու և ներխուժելու Ուկրաինա, ինչն, ըստ վերլուծաբանների, ինքնասպանություն կլինի Բելառուսի համար, քանի որ նրա բանակի քանակը 50 անգամ պակաս է ուկրաինականից:Ավելին14:5724.10.22 -
ԻրավականԱվարտվել է Վանաձորում սպանության գործով քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձոր քաղաքի երկաթուղային կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ: Տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի տարածքը ստուգելու ընթացքում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում, հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդու դին: Ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում, տվյալներ էին ստացվել այն մասին, որ վերոհիշյալ անձինք մարմնական վնավածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ: Մասնավորապես՝ պարզվել էր, որ 38-ամյա տղամարդը, ով բնակվել է դեպքի վայր հանդիսացող, նախկին փոստի կիսաքանդ շենքում, դեպքի օրը հյուրընկալել էր իր ծանոթներին՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակչին և 57-ամյա համաքաղաքացուն, որի ընթացքում ալկոհոլ էին օգտագործել: Այդ ընթացքում վերջինիս կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել էր հեռանալ, որի ժամանակ 38-ամյա տղամարդը սկսել էր հայհոյել համաքաղաքացուն, ինչի շուրջ վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում վերջինս, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Նույն վիճաբանության ընթացքում վնասվածքներ էր ստացել նաև դեպքին ներկա գտնվող 44-ամյա տղամարդը, ով փորձել էր բաժանել վիճաբանողներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:5024.10.22 -
ԻրավականԱրագածոտնում արձանագրվել է սևահողի ապօրինի տեղափոխման դեպքԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 22-ին վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԲԸՏՄ-ից, Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ. Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խմ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։ Նշվում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Խստացված վերահսկողական ստուգայցերը լինելու են շարունակական։Ավելին14:4224.10.22 -
ԻրավականԻնքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-15 տարի ազատազրկմամբ. նախագիծԻնքնիշխանությունից հրաժարվելը կպատժվի 12-ից 15 տարի ազատազրկմամբ: Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որը փոփոխություններ է նախատեսում քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում: Այդ հոդվածը 10-ից 15 տարի ժամկետով պատիժ է սահմանում՝ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների համար: Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ այդ հոդվածին ավելանում է երկրորդ կետը: Այն պատիժ է սահմանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար:Ավելին14:3524.10.22 -
ՄիջազգայինԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն առաջին անգամ կանցկացվի ՈւզբեկստանումԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի միջոցառումները Սամարղանդում կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին հաղորդել Է ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության մամուլի ծառայությունը: «ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանն առաջին անգամ կանցկացվի Ուզբեկստանում: Միջոցառումներին անմիջակա ձեւաչափով կմասնակցեն այն երկրների ղեկավարները եւ խորհրդարանական պատվիրակությունների անդամները, որոնք մտնում են ԱՊՀ-ի ՄԽՎ-ի մեջ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ եւ փորձագետներ»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից: Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան Վեհաժողովի մշտական հանձնաժողովների (մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության) նիստերը: Այդ նույն օրը Համագործակցության երկրների երիտասարդ խորհրդարանականները կհավաքվեն ԱՊՀ-ի մասնակից պետությունների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Բացի այդ, կկայանա Վեհաժողովի ղեկավարող մարմնի՝ ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի նիստ: Խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն համագործակցության հրատապ հարցեր, կամփոփեն 2022 թվականին անցկացված միջոցառումների արդյունքները, տեղեկատվություն կլսեն ԱՊՀ-ի տարածքում ընտրարշավների մոնիթորինգի մասին: ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:2724.10.22 -
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Պռոշյան, Ղարագյոզյան, Նալբանդյան, Թևոսյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:Ավելին14:2024.10.22 -
Իրավական56-ամյա տղամարդուն դանակահարել էր ընկերոջ կինը. նա ձերբակալվել էՀոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխած եղել 56-ամյա տղամարդու: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և Մալաթիայի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդուն դանակահարել է ընկերոջ 29-ամյա կինը: Նա ձերբակալվել, տարվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:1224.10.22 -
Քաղաքական«Հայաստանը փրկող» Եվրոպան կսկսի իր դիտորդներին որպես քաղաքական շահարկման օբյեկտ օգտագործել. Գառնիկ ԴավթյանԱդրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է. Ադրբեջանը հրաժարվել է քննարկել ԵԱՀԿ 2023թ. բյուջեն, քանի դեռ չի լուծվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կազմակերպության դիտորդների խումբ Հայաստան ուղարկելու հարցը։ Ադրբեջանական պատվիրակության հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը և քարտուղարությունը իրավասություն և մանդատ չունեին նման առաքելություն ուղարկել Հայաստան՝ առանց հարցը շահագրգիռ կողմերի՝ Բաքվի և Երևանի հետ համաձայնեցնելու, և ԵԱՀԿ-ում պետք է որոշումներ կայացվեն այդ հարցի վերաբերյալ կոնսենսուսի հիմքով: Դե ի՞նչ. Կարող ենք հետ հաշվարկ սկսված համարել: Հաշվի առնելով, որ Եվրոպայում Ադրբեջանի դերը բարձրացել է (այստեղ ունենք նաև մեր՝ Հայաստանի, բացթողումը) մի շարք պատճառներից ելնելով, կարճ ժամանակ անց «հայասեր», «Հայաստանը փրկող» Եվրոպան կսկսի իր դիտորդներին որպես քաղաքական շահարկման օբյեկտ օգտագործել: Եվրոպան էլ կոնսեսուսի «խաթեր» Հայաստանին նոր զիջումների կմղի՝ դե իհարկե առանց «դեմոկրատիայի» աշխարհը աշխարհ չի:Ավելին14:0524.10.22