Լրահոս

2022-10-26
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի ավելի քան 100 հազար քաղաքացի դեռ Վրաստանում է
    Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նույն ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներից 25 հազար 779-ը չի լքել երկիրը: Ստացվում է, որ չորս անգամ ավելի շատ ՌԴ քաղաքացի է մնացել Վրաստանում, քան Ուկրաինայի: ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանում է գտնվում 13 հազար 151 Բելառուսի քաղաքացի: Գերատեսչությունը տեղեկատվություն է տրամադրել այս տարվա հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը Վրաստան մուտք գործած և հոկտեմբերի 3-ի դրությամբ երկրում գտնվող Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների թվի մասին:
    21:00
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում այս տարի տոնածառն ավելի շուտ կտեղադրվի. Երևանի քաղաքապետարան
    Այս տարի Հայաստանի Հանրապետության հրապարակի տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ՝ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- նշված է հայտարարության մեջ:
    20:50
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և երեք կազմակերպությունների նկատմամբ
    ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և երեք կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարությանը: «Միացյալ Նահանգները հավատարիմ է աջակցելու Իրանի ժողովրդին և երաշխավորելու, որ Իրանում շարունակվող համազգային ցույցերի դաժան ճնշման համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն: Այսօր մենք հայտարարում ենք 14 ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ Պետական դեպարտամենտի և ֆինանսների նախարարության համատեղ գործողությունների մասին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
    20:50
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդի մոտ մարիխուանա կար
    Հոկտեմբերի 22-ի գիշերը Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ մի քանի գրամ քաշով։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    20:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մուշի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած անձին
    Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին նույն գյուղի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։ Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։ Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը։ 63-ամյա կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։ Մայր ու որդի ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:29
    26.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ես էլ ասում եմ՝ լավ չենք ապրելու. հայ-թուրքական սահմանի հետ բացվող հույսեր ու տագնապներ
    «Աքյաքայի դուռը խաղաղությանն է սպասում»: Այսպես է վերնագրված թուրքական «Սաբահ» թերթի հոդվածը, որում, դիվանագիտական աղբյուրներին հղումով, բացառիկ մանրամասներ կան հայ-թուրքական բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին: «Աքյաքան» թուրքական կողմի անցակետի անունն է: Հոդվածում շատ լավատեսական ու ինչ-որ տեղ ռոմանտիկ է ներկայացվում հայ-թուրքական սահմանի բացման թեման: Հեռադիտակով թուրքերը տեսնում են հայկական անցակետը:
    20:20
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիվան բախվել է դիմացից համընթաց երթևեկող Կամազի հետնամասին, կան վիրավորներ
    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է դիմացից համընթաց երթևեկող Սունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Թաթուլ Արզումանյանի վարած Կամազ 53212 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/26/1225225/
    20:10
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ-ն զորավարժություններում խաղարկել է հակառակորդի միջուկային հարվածին պատասխանելու սցենար
    Ռազմավարական զսպման ուժերը վարժանքների ժամանակ մշակել են Ռուսաստանի դեմ միջուկային գրոհի պատասխանը: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զորաշարժերն անցկացվել են նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: «Ընկեր Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման պլանին համապատասխան, Ձեր ղեկավարությամբ անցկացվում Է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարման վարժանք, որի ընթացքում կմշակվեն ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելու առաջադրանքները՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»,-պաշտպանության նախարարության ղեկավարը զեկուցել Է պետության ղեկավարին: Ինչպես ճշտել են Գլխավոր շտաբում, վարժանքներին մասնակցել են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի «Յարս» շարժական գրունտային հրթիռային համալիրը, Հյուսիսային նավատորմի ռազմավարական նշանակության «Տուլա» հրթիռային սուզանավը, հեռահար օդուժի Տու-95ՄՍ երկու ռազմավարական հրթիռակիրները: Զինծառայողներն իրականացրել են «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում Պլեսեցկ տիեզերակայանից եւ «Սինեւա» բալիստիկ հրթիռի արձակում Բարենցի ծովի ջրատարածքից՝ Կամչատկայի Կուրա զինափորձարանի ուղղությամբ: Տու-95ՄՍ հրթիռակիրները կատարել են օդային բազավորման թեւավոր հրթիռների արձակումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    20:00
    26.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ամենասարսափելին եմ տեսել». ֆրանսիացի փաստաբանն ալիևյան ռեժիմի հանցանքների ապացույցներ է հավաքում
    Տեսնելու համար ադրբեջանական ագրեսիայի հետքերը Գեղարքունիքում՝ Սոթք է գնացել Փարիզի փաստաբանների պալատի փոխնախագահը: Հավաքած փաստերը ներկայացնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հայկական արմատներով Վենսան Նիորեին Սոթքում հանդիպել է «Հայլուրի» նկարահանող խումբը: Ալբերտ Սերոբյանի հետ բացառիկ հարցազրույցում ֆրանսիացի պաշտոնյան պատմել է տեսածի ու լսածի մասին:
    19:50
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կամո Շառոյանը ՀՀ քննչական կոմիտեում մի բաժնի պետի պաշտոնից տեղափոխվել է մեկ այլ բաժնի պետի պաշտոնին
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կամո Շառոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանի կենսագրությունը Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 2-ին, Մարտունու շրջանի Վարդաձոր գյուղում: 2005թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան: Աշխատանքային գործունեություն 2005-2007թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ 2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժանմունքի պետ 2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ 2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ I-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:
    19:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Նոր և պահանջված մասնագիտություններ, որոնց կարելի է տիրապետել և կիրառել հեռավար կարգով
    Անընդհատ փոփոխվող սոցիալական և տնտեսական զարգացումները ստիպում են մեզ վերանայել հաջողակ կարիերայի գաղափարը: Լինել գիտակ և պահանջված մասնագետ, կարողանալ հեռավար աշխատել և միևնույն ժամանակ ազատ լինել գործընկերների և հաճախորդների ընտրության հարցում։ Կենսաէթիկայի մասնագետ Գիտության և բժշկության ակտիվ զարգացումը մարդկությանը բազմաթիվ նոր մարտահրավերներ է նետում, այդ թվում՝ բարոյական: Բիոէթիկայի մասնագետը ծառայում է որպես կապող օղակ հիվանդի, նրա հարազատների, բժիշկների և իրավաբանների միջև հակասական հարցերը լուծելու համար: Նրա փորձը կարևոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենետիկական ճարտարագիտությունը, վերարտադրումը ( փոխնակ մայրություն), փոխպատվաստումը և օրգանների նվիրատվությունը, հոգեբուժությունը, ինչպես նաև էվթանազիայի յուրաքանչյուր առանձին դեպք: Կենսաէթիկայի գրագետ մասնագետը յուրաքանչյուր դեպք օգտագործում է որպես առիթ հետագա հետազոտությունների համար: Այն միջդիսցիպլինար մասնագիտություն է, ուստի մասնագետը պետք է կարողանա մտածել լայն և համակարգված, հասկանալ բժշկությունն ու իրավունքը։ Խաղավար Մանկավարժության, հոգեբանության և քոուչինգի խաչմերուկում առաջացավ նոր մասնագիտություն, որն անվանվեց խաղավար։ Խաղավարը օգտագործում է թվարկված բոլոր մասնագիտությունների հմտությունները՝ մեծահասակների հետ տրանսֆորմացիոն խաղեր և թրեյնինգներ անցկացնելու համար։ Միևնույն ժամանակ, խաղային պրակտիկանտը պետք է կարողանա աշխատել ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ իրականության մեջ, ունենա հաղորդակցման և կազմակերպչական առաջադեմ հմտություններ, կարողանա զրոյից ստեղծել խաղային միջավայր և միևնույն ժամանակ հստակ բացատրել կանոնները հաճախորդին: Մասնագիտության առավելությունն այն է, որ դրանում հաջողությունը կախված է ճկուն հմտություններից, այլ ոչ թե խորը ակադեմիական գիտելիքներից: Եթե ​​դուք արդեն ունեք հումանիտար կամ հոգեբանական բարձրագույն կրթություն, բավական է անցնել մասնագիտացված դասընթացներ։ Մարքեթոլոգ Եթե ​​դուք սիրում եք վաճառքը և այն ամենը, ինչ կապված է դրա հետ, ապա այս մասնագիտությունը ձեզ համար է: Ինտերնետային շուկայավարները տարեցտարի ավելի մեծ պահանջարկ են վայելում, քանի որ առցանց վաճառքները մեծանում են: Նման մասնագետը լավ տիրապետում է վեբ վերլուծությանը, գովազդային արշավներ կազմակերպելուն և SEO-ին: Մասնագիտությանը տիրապետելու համար անհրաժեշտ է՝ ուսումնասիրել շուկան, վերլուծել թիրախային լսարանը և մրցակիցներին, պատկերացնել թիրախային լսարանի պահանջարկը, հասկանալ արտադրանքի տնտեսությունը, ընտրել խթանման գործիքներ և ալիքներ, ստեղծել շուկայավարման պլան, գնահատել գովազդային արշավների արդյունավետությունը։ SMM մենեջեր SMM մենեջերն աշխատում է սոցիալական ցանցերի հետ, զբաղվում է բիզնեսի առաջմղմամբ: Նա ոչ միայն գրում է և ընտրում նկարներ, այլև ղեկավարում է ամբողջ նախագիծը՝ բյուջետավորումից մինչև գովազդային արշավներ։ Անհրաժեշտ հմտություններն են՝ աշխատել տեքստերի, լուսանկարների և տեսանյութերի հետ, երթևեկություն դեպի նախագիծ, մշակել սոցիալական մեդիայի ռազմավարություն, ստեղծել նպատակային և համատեքստային գովազդ, գնահատել ծախսերը և կազմել նախահաշիվներ: Թարգեթոլոգ Թիրախագետը զբաղվում է սոցիալական ցանցերում գովազդի տեղադրմամբ։ Նման մասնագետը պատասխանատու է ապահովելու, որ գովազդը ցուցադրվի մարդկանց որոշակի շրջանակի, ովքեր կարող են հետաքրքրված լինել ծառայություններով, ապրանքներով կամ բովանդակությամբ: Անհրաժեշտ է առանձնացնել գովազդներ որոշակի թիրախային լսարանի համար, կառավարել բյուջեն, ստեղծել վաճառքի տեքստեր գովազդի համար, անցկացնել վերլուծություն։ Վերը թվարկված մասնագիտությունները կարելի է ձեռք բերել սեղմ ժամկետներում՝ դասընթացների, սեմինար - քննարկումների միջոցով՝ խնայելով ռեսուրսներ և ժամանակ։
    19:30
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկխոսության փոխարեն՝ ամոթալի արգելք․ Լազարյան ակումբի հայտարարությունը
    Panorama.am-ը թարգմանաբար ներկայացնում է Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը հայտարարությունը՝ հայ-ռուսակական հարաբերությունների քննարկումը խաթարելու փորձի առնչությամբ. «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով Երևանում կայանալիք ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» հինգերորդ հանդիպման նախօրեին մեր ակումբի կազմակերպիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին. Զատուլինը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտարարեց, որ նրա ժամանումը Հանրապետություն «անցանկալի է»։ «Լազարյան ակումբի» խորհուրդն այս հնարքը վրդովեցուցիչ է համարում և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։ Մենք կարիք չունենք ապացուցելու, որ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մեծ բարեկամն է, ռուս և հայ ժողովուրդների բարեկամության ակտիվ ջատագովը, որը երբեք չի փոխել իր համոզմունքները։ Առանց չափազանցության, դրա մասին գիտեն աշխարհասփյուռ հայությունը։ Զատուլինն այն անձն է, որը Ռուսաստանում ճանաչեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։ Նրա զեկույցի համաձայն՝ դեռ 1995 թվականին նման որոշում է կայացրել Ռուսաստանի առաջին Պետդուման։ Երկար տարիներ նրա ելույթները՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, ազդեցին Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման վրա, և Արցախի Հանրապետության այցելություններն ու աջակցությունը պատճառ դարձան նրան 2010 թվականին հարևան Ադրբեջանում պերսոնա նոն գրատա հռչակելու համար։ Կոնստանտին Զատուլինը միշտ ակտիվորեն պայքարել է չճանաչված հանրապետության բնակչության կյանքի և բարեկեցության համար, ինչը դրսևորվել է, օրինակ, համաճարակի գագաթնակետին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների կազմակերպմամբ՝ ակումբի կողմից հավաքագրված միջոցներով։ Երևույթն աննախադեպ է, քանի որ ռուս խորհրդարանականների մուտքը Հայաստան արգելելու սովորույթը չի եղել, իսկ նամակը ստորագրել է Ազգային ժողովի պաշտոնյան։ Ամեն ինչ արվում է այնպես, որ վերևում գտնվող մարդկանց պաշտպանեն այս խայտառակ որոշումից, թեև Նիկոլ Փաշինյանի «ընտանեկան» թերթում՝ «Հայկական ժամանակ»-ում, Զատուլինի արգելքի մասին հայտարարությունը մատնում է գլխավոր ոգեշնչողին։ Եթե ​​որևէ մեկը կասկածներ ունենար, ապա այժմ միանգամայն պարզ է, որ փորձ է արվում խաթարել ռուս-հայկական հարաբերությունների քննարկումը, որպեսզի Լազարյան ակումբի ռուսաստանցի անդամների ձայնը Հայաստանում չլսվի, հանրապետության իշխանությունները կանգնած են Ռուսաստանի հետ հարաբերություններին դավաճանելու ուղու վրա։ Ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին դավաճանելու արդեն իսկ որդեգրած կուրսը։ Լազարյան ակումբի խորհուրդը հայտարարում է, որ ակումբի երևանյան նիստը հայտարարված թեմայով, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում (Երևան, Մովսես Խորենացի։ փող., 15) Ակումբի ռուս անդամները հանդիպմանը կկարողանան մասնակցել Մոսկվայի «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնի նախագահական սրահից առցանց։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 10։00-ին, որը համապատասխանում է Մոսկվայի ժամանակով 9։00-ին։ Մենք միասին ենք»։
    19:20
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    3 զոհ, 1 վիրավոր. վթար՝ Օշական-Աշտարակ ճանապարհին
    Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել է հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Նարեկ Պողոսյանը, մահացել են, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
    19:10
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեք գողություն՝ երեքն էլ հայրենի գյուղում. ոստիկանների բացահայտումը
    Հոկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Ոստան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Ոստան գյուղում բնակարանային գողության առաջին դեպքը չէր. ևս մեկը եղել էր օգոստոսին, մյուսը` մարտին: Վերջին գողությունը նման էր նախորդներին. տանը մարդ չկար, և տեխնիկական միջոց կիրառելով՝ բացել էին տան հետնամասի պատուհանը, կոտրել ննջարանում դրված սեյֆը և տարել զարդեր ու փող: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Վարկածը, որ երեք գողությունն էլ մեկ մարդու ձեռքի գործն է, նեղացրեց կասկածվողների շրջանակը: Ի վերջո, Արտաշատի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, և հոկտեմբերի 19-ի ցերեկը, երբ արդեն ձեռք էին բերվել բավարար ապացույցներ, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Ոստան գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին և փաստերի ճնշման տակ տվեց խոստովանական ցուցմունք: Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը խոստովանեց, որ մարտի 24-ին, ճշտելով, որ տանը մարդ չկար, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էր պատուհանը, մտել Ոստան գյուղի մեկ այլ տուն և գողացել ոսկյա զարդեր ու 250 հազար դրամ: Նույն կերպ, արդեն օգոստոսի 31-ին, մտել էր Ոստան գյուղի ևս մեկ տուն ու կրկին փող ու ոսկեղեն տարել: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    18:50
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծաղկաձորում կատարված սպանության փորձը բացահայտվել է
    Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել էր ահազանգ, որ պարանոցի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը Հրազդանի բնակիչ է: Նրան հիվանդանոց հասցրած անձը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ պարանոցին երկաթե ամրան է ընկել: «Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակ մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տուժողը շինարարական աշխատանքների ղեկավարն է, և ամենաառանցքայինը՝ վնասվածքը պատահականության հետևանք չէր. նրան դանակահարել էին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց միացան նաև Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները։ Կարճ ժամանակում Հրազդանի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը։ Նախնական տվյալներով՝ ժամը 12.45-ի սահմաններում շինհրապարակում փողային հարցերի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակով խփել էր նրա հետ նախկինում աշխատած 65-ամյա մի տղամարդ, որը Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ է: Հրազդանի ոստիկանների հետագա համագործակցությունը Վարդենիսի բաժնի ծառայողների հետ էր: Նույն օրը, երեկոյան ժամը 9-ին մոտ, Փամբակում կասկածվողը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    18:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Hyundai-ն սկսել Է ԱՄՆ-ում Էլեկտրամոբիլների գործարան կառուցել 5,54 մլրդ դոլարով
    Hyundai Motor Group հարավկորեական ավտոարտադրողը հաղորդել Է, որ սկսել Է ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգում Էլեկտրամոբիլների թողարկման գործարան կառուցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 5,54 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը թույլ կտա մոտավորապես 8,1 հազար աշխատատեղ ստեղծել առաջիկա հինգ տարում, ասվում Է Hyundai-ի հաղորդագրության մեջ: Արտադրական համալիրը կմիավորի ինչպես լայն շրջանակի Hyundai, Genesis եւ Kia Էլեկտրամոբիլների թողարկման գործառնություններ, այնպես Էլ Էլեկտրամոբիլների ուժակուտակիչների թողարկման գործարան, նշում են ընկերությունում: Էլեկտրամոբիլների առեւտրային արտադրությունը, ինչպես սպասվում Է, կմեկնարկի 2025 թվականի առաջին կիսամյակին: Ձեռնարկությունը կկարողանա տարեկան թողարկել մինչեւ 300 հազար մեքենա: Ավելի վաղ Hyundai-ը խոստացել Էր մինչեւ 2025 թվականը 7,4 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում, այդ թվում՝ Էլեկտրամոբիլների արտադրության, գոյություն ունեցող ձեռնարկությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների մշակման մեջ: 2022 թվականի սկզբից Hyundai-ի կապիտալացումը նվազել Է 23 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    18:29
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները
    Իրանը պատժամիջոցների ցուցակում ներառել Է Եվրամիության հետ կապված 12 ֆիզիկական եւ ութ իրավական անձանց՝ ի պատասխան Իսլամական հանրապետության դեմ նրա կողմից սահմանված սահմանափակող միջոցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրանի ԱԳՆ-ի՝ հոկտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ: Պատժամիջոցների ցուցակում, ի թիվս այլ կազմակերպությունների, ներառել են Deutsche Welle գերմանական մեդիաընկերության եւ Radio France internationale ֆրանսիական ռադիոկայանի պարսկական խմբագրությունները: Բացի այդ, Իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ Է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրների եւ Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:20
    26.10.22
    Ավելին