Լրահոս
Միջազգային
20:50
26.10.22
91

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և երեք կազմակերպությունների նկատմամբ

Img default alt hy

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և երեք կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարությանը:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է աջակցելու Իրանի ժողովրդին և երաշխավորելու, որ Իրանում շարունակվող համազգային ցույցերի դաժան ճնշման համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն: Այսօր մենք հայտարարում ենք 14 ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ Պետական դեպարտամենտի և ֆինանսների նախարարության համատեղ գործողությունների մասին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։