Լրահոս

2022-10-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազատար խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա
    Հոկտեմբերի 26-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարhահատվածի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատարին, գազատարն ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան․ գազատարի տակից ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Ա. Ղ., ծնված 1995 թ.) և «VAZ-2109» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատարին, ինչի հետևանքով խողովակն ընկել է ավտոմեքենայի վրա։ Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գազատարի տակից։
    15:22
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում անցանկալի անձանց ցուցակն ընդլայնվում է՝ ըստ հայերին վերացնողների ցանկության. Հովհաննես Իշխանյան
    Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. Հայաստանում անցանկալի անձանց ցուցակն ընդլայնվում ա, ըստ հայերին վերացնողների ցանկության։ Ցուցակի ընդլայնումը հայերի ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մաս ա։ Այսինքն, հայերն իրենց երկրում ու աշխարհում անցանկալի են որոշ ֆաշիզմով տառապող երկրների համար, դրա համար անցանկալի են այն մարդիկ, որոնք համաձայն չեն, որ հայերը չպիտի վերանան։ Մենք ոչ թե ցեղասպանության եզրին ենք, այլ ապրում ենք ցեղասպանություն։ Յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի անելու ամեն ինչ, որ Արցախը չհանձնվի, Հայաստանն ազատվի դավաճաններից, որպեսզի կանխվի ցեղասպանությունը։
    15:18
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
    Հոկտեմբերի 28-31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    15:15
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times
    Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել Է բրիտանական Times թերթին: «Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետեւ հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարեւոր Է Միացյալ Թագավորությունը, այն կարեւոր գործընկեր Է, երբ խոսքն Ուկրաինային օգնելու հարցում ռազմական համագործակցության մասին Է»,-հայտարարել Է Օլոնգրենը: Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հրատարակությանը պատմել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի երկրների նախարարները պետք Է համաձայնագրի շուրջ վերջնական պլանները հաստատեն հաջորդ ամսին: Նա այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ բրիտանացի եւ նիդեռլանդցի զինվորականները վարժեցնում են ուկրաինական զորքերին: Նիդեռլանդցի նախարարը նաեւ ընդգծել Է, որ Բրիտանիայի պլանները «շատ խիստ կապված են Ուկրաինայում մարտական գործողությունների հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:07
    26.10.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը ծանուցել է ԱՄՆ-ին «միջուկային ուժերի ամենամյա պլանային զորավարժության մասին»
    Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանն իրենց ծանուցել է միջուկային ուժերի ամենամյա պլանավորված զորավարժությունների անցկացման մասին: Այս քայլը, ըստ Վաշինգտոնի պաշտոնյաների, նվազեցնում է սխալ հաշվարկների ռիսկը: Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանն իր ամենամյա «Կայծակ» ռազմավարական միջուկային զորավարժությունների շրջանակում հրթիռներ կարձակի:
    15:03
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնի ներսում հայտնաբերել են ողջ-ողջ կուլ տված 54-ամյա կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ինդոնեզիայում յոթ մետր երկարությամբ պիթոնը ամբողջությամբ կուլ է տվել 54-ամյա կնոջը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բետարա շրջանից կաուչուկ հավաքող կինն անհետացել է 2022 թվականի հոկտեմբերի 23-ին: Ոստիկաններն ու համագյուղացիները դուրս են եկել կնոջը որոնելու, սակայն նրանց հաջողվել է գտնել միայն սանդալներ, բաճկոն և դանակ, որը պատկանում էր կնոջը։ Որոնողական աշխատանքների ժամանակ ոստիկանները հայտնաբերել են յոթ մետրանոց հսկայական պիթոն՝ ուռած փորով։ Իրավապահները բացել են օձի փորը և այնտեղ հայտնաբերել մահացած կնոջ դի։ «Զոհի մարմինը չէր քայքայվել, երբ այն հայտնաբերեցինք օձի ներսում։ Սա նշանակում է, որ նրան ամբողջությամբ կուլ են տվել բոլորովին վերջերս»,- ասել է տեղի ոստիկաններից մեկը։
    15:00
    26.10.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի «կեղտոտ ռումբի» մասին Ռուսաստանն ապացույցներ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ
    Ռուսաստանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի ԱԽ են ներկայացրել ապացույցներ, որ Կիևը նախապատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը հայտնել է, որ մանրամասն տվյալներ են փոխանցել շահագրգիռ կողմերին:
    14:57
    26.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ավիացիայի հարվածներ՝ Դոնեցկում, հրետանային թեժ մարտեր՝ Զապորոժիեում
    Ուկրաինական ավիացիան 15 հարված է հասցրել Դոնեցկի Կիևսկի շրջանին: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Երկու կին և երեք տղամարդ էլ վիրավոր է: Տեսախցիկները փողոցում արյունոտ իրեր են ֆիքսել:
    14:52
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աժ քառօրյա նիստերը ՔՊ-ականները 4 օրվա փոխարեն 4-5 ժամում են ավարտում. Գոռ Սարգսյան
    Գոռ Սարգսյանը գրում է. Արդեն 2-րդ անգամ` Աժ քառօրյա նիստերը, որոնց ընդդիմությունը չի մասնակցում, քպականները 4 օրվա փոխարեն 4-5 ժամում են ավարտում, բայց ամեն առիթով հայտարարում են, որ իրենք աշխատում են, իսկ ընդդիմությունը` ոչ: Սակայն իրականում ընդդիմության ներկայության պարագայում էլ ձեր մոտ բան չէր փոխվում. 4 օրում էիք կնոպկա սեղմում, իսկ հիմա մի 4 ժամում, ու դա էլ անում եք մենակ պարգևավճարների համար: Մեծ հաշվով նշանակություն չունի դուք 4 ժամ եք նիստ անում, թե 4 օր` միևնույնն է` նույն անբովանդակն եք ու Հայաստանին դեմ եք: Ուղղակի արձանագրենք, որ դուք այս իրավիճակում, երբ թշնամին գտնվում է մեր երկրի ինքնիշխան տարածքում, դուք ոչինչ չեք կարողանում անել, բացի պարգևավճարի համար կնոպկա սեղմելը:
    14:45
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը պատրաստվում է Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել. Իշխան Սաղաթելյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե իշխանությունը պատրաստվում է նոր կապիտուլյացիայի: «Նիկոլի և նրա թիմակիցների քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր՝ խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգի անվան տակ թշնամուն հանձնել Արցախը, Սյունիքն ու, ընդհանրապես, ողջ Հայաստանը: Այն, ինչի մասին զգուշացնում էինք ամիսներ առաջ, այսօր արդեն փորձում են իրականություն դարձնել: Նիկոլի վարչախումբը բացահայտ սպասարկում է թշնամու շահերը և պատրաստվում Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել: Դավաճանական այս ծրագիրն է, որ պետք է կանխենք համատեղ ուժերով ու կանխելու ենք», - Facebook-ում գրել է Սաղաթելյանը:
    14:41
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ
    Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին:
    14:37
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տոկաևն արդիականացնում է բանակը հանուն Ղազախստանի ամբողջականության ապահովման
    Ղազախստանի նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաեւը խոստացել Է առաջիկա տարիներին անցկացնել բանակի եւ ուժային բլոկի համակողմանի արդիականացնում: Այդ մասին նա հայտարարել Է, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Աննախադեպ արտաքին մարտահրավերների պայմաններում մեզ հարկավոր Է ապահովել երկրի պետական ինքնիշխանության եւ ամբողջականության անսասանությունը: Դա մեր պարտքն Է եւ սուրբ պարտականությունն անցյալ եւ ապագա սերունդների առջեւ: Դրա համար մենք հատուկ ուշադրություն կհատկացնենք բանակի եւ ամբողջ ուժային բլոկի համակողմանի արդիականացմանը»,-ասել Է նա: Նա հաստիացրել Է, որ «զինվորականները կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով»: «Կբարձրացնենք զինվորական ծառայության հեղինակությունը եւ զինծառայողների կարգավիճակը, կամրապնդենք մեր բանակի իմիջը: Զինծառայողները կդառնան հայրենասիրության խորհրդանիշ: Միջոցներ կձեռնարկվեն պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման, տարածքային պաշտպանության ամրապնդման, ռազմական կրթության որակի եւ զորքերի կարգավորվածության բարելավման համար»,-ասել Է Տոկաեւը: Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    14:30
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու
    Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 09:30-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 09:30-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:22
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում. ԱՄՆ պետդեպի խոսնակ
    ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Փրայսին հիշեցրեցին Զախարովայի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելը: Նեդ Փրայսին հիշեցրին, որ այս ամսվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հավաքել, հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ այդ հանդիպումը կծառայի Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները խաթարելուն, այլ ոչ թե ամրացնելուն: Փրայսը նախ նշել է, որ ինքնագովազդի ոչ մի հարց չկա, երբ փորձում են վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանը, բախումներին, որոնք զոհերի են հանգեցրել երկու կողմից էլ: «Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,-ասել է նա: Փրայսը նշել է, որ իրենք երկու երկրների ղեկավարներին էլ խրախուսել են հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Եվ հենց այս նպատակով է պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: «Ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը»,-ասել է Փրայսը: Նա կասկածի տակ է դրել այն, որ Մոսկվան հարգում է իր հարևանների ինքնիշխանությունը և երկարաժամկետ գործընկեր լինելու հանգամանքը: «Ի վերջո, չկա ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ինն է՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության համար»,-նշել է խոսնակը՝ ընդգծելով ու կարևորելով 1991-ին Խորհրդային միությունից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախացումը:
    14:15
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին․ «7or.am»
    7or.am-ը գրում է․ « ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելումը Հայաստան շարքային քայլ չէր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այդպիսով առնվազն դիվանագիտական մակարդակով պատերազմ է հայտարարվում Ռուսաստանին։ Արևմուտք–Ռուսաստան հակամարտության պայմաններում սա, ըստ էության, հակառուսական սանկցիաներին միանալու թշնամական ակտ էր։ Հայաստանը ՌԴ–ում զգալիորեն թուլացրել է իր լոբբիստական հնարավորությունները։ Զատուլինը ՌԴ–ում այն քիչ քաղաքական գործիչներից է, ով ՌԴ շահը Հարավային Կովկասում պաշտպանում է հայկական շահերի հետ համադրումով։ Նիկոլը Զատուլինին արգելելով մտնել Հայաստան՝ հրապարակավ վերահաստատում է իր արևմտաթուրքական ընտրությունը։ Փաստորեն, Վրաստանը, որը չունի գոյաբանական վտանգ իր հարևաններ Թուրքիայից ու Ադրբեջանից և գտնվում է ամերիկյան ամբողջական պրոտեկտորատի տակ, Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացում, իսկ ահա Նիկոլը Հայաստանին դեմ է տալիս կրակին՝ փլուզելով Հայաստանի անվտանգային համակարգը և Հայաստանի համար չապահովելով որևէ այլընտրանք։ Ուշագրավ է, որ Զատուլինի մուտքն արգելվել է Փաշինյան–Պուտին–Ալիև սպասվող հանդիպմանն ընդառաջ։ Պաշտոնական Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Չի բացառվում, որ Նիկոլը հրաժարվի ՌԴ մեկնելուց։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը Պուտինի ու Փաշինյանի միջև։ Ալիևն ակնհայտորեն կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից։ Բայց դա Նիկոլին ու առավելևս իր դրսի տերերին չի հետաքրքրում։ Նիկոլի համար կարևորն իր անձնական շահն է, իսկ արևմտաթուրքական ուժերի համար՝ ՌԴ–ի համար խնդիրներ ստեղծելը։ Ոչինչ որ դրա գինը լինելու է Հայաստանը։ Ե՞րբ է Նիկոլին կամ նրա տերերին հետաքրքրել հայերի ու Հայաստանի ճակատագիրը»։
    14:07
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի է՝ ինչու է Հնդկաստանը Google-ին տուգանել է 113 միլիոն դոլարով
    Հնդկաստանի հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Google Alphabet Inc.-ին 9,4 միլիարդ ռուփիի (113 միլիոն դոլար) չափով՝ Android-ի բջջային հավելվածների խանութում իր գերիշխող դիրքի «չարաշահման» համար։ Սա արդեն երկրորդ նման տուգանքն է մի քանի օրվա ընթացքում։ Հնդկաստանի մրցակցության հանձնաժողովը Google-ին հրահանգել է «դադարեցնել եւ հրաժարվել» հակամրցակցային գործելակերպից այն բանից հետո, երբ պարզել է, որ ընկերությունը «գերակայում է» սմարթֆոնների եւ հավելվածների խանութների համար հասանելի արտոնագրված օպերացիոն համակարգերի հնդկական շուկայում, գրում է Bloomberg-ը։ Կարգավորիչը նաեւ խնդրել է Google-ին չսահմանափակել հավելվածների մշակողներին երրորդ կողմի վճարումների կամ վճարումների մշակման ծառայություններից օգտվելը: Google-ին կարգադրվել է հետեւել ոչ խտրական քաղաքականության այլ հավելվածների համար, որոնք թույլ են տալիս վճարումներ կատարել կառավարության կողմից աջակցվող համակարգի միջոցով, որը հայտնի է որպես Unified Payments Interface կամ UPI։
    14:00
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 4, սառը զենքի հայտնաբերման՝ 3, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պաշտոնական անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, մշակութային հուշարձաններ վնասելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 5 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:52
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՊԵԿ-ը ներկայացրել է 2022-ի առաջին 8 ամիսներին եկամուտ ապահոված աշխատատեղերը՝ ըստ ոլորտների
    2022 թվականի 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 26․2 հազ դրամով կամ 20%-ով։ Նշված ժամանակահատվածում ավելացել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 240.1 հազար դրամ, ինչը շուրջ 13%-ով կամ 27․6 մլրդ դրամով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Եկամուտ ապահոված աշխատատեղերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հինգ ոլորտներն են՝ մեծածախ և մանրածախ առևտուր, մշակող արդյունաբերություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, կացություն և հանրային սննդի կազմակերպում, ինչպես նաև տեղեկատվություն ու կապ:
    13:45
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մի շարք մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի, Հակոբջանյան, Մխիթարյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վերին Այգեստան» և «Ներքին Այգեստան» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
    13:37
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալն ու նրա կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
    ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին և նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատախազությունից։ Նրանք ծանուցագիր են ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։ Tert.am-ը նաև հայտնում է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում, այն 2020–ի դրությմաբ 263 մլն 981 հզր դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին և Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին աշխատավարձից բացի այլ եկամուտ չեն ներկայացրել: Բայց, թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ։
    13:36
    26.10.22
    Ավելին